Լրահոս
Հասարակական
11:16
10.03.22
415

Փաշինյանը զերծ մնաց Արցախում տիրող իրավիճակին գնահատական տալուց

Img default alt hy

Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Արցախում տիրող իրավիճակին։ Նա հայտարարել է, թե իրավիճակը լարված է, ինչն ընդգծվում է Արցախին բնական գազ մատակարարող խողովակաշարի խափանմամբ։

Վարչապետը նշել է, թե այս պահին հավելյալ որևէ գնահատական տալուց զերծ կմնա, Արցախի իշխանությունների ու միջազգային գործընկերների հետ աշխատում են իրադրությունը կայունացնելու ուղղությամբ։

«Այս պահին գնահատականներ չտանք, պարզապես արձանագրենք, որ կա այսպիսի իրավիճակ ու փորձենք կենտրոնանալ խնդիրները լուծելու ուղղությամբ», - հայտարարել է Հայաստանի վարչապետը։