Լրահոս
Հասարակական
12:40
10.03.22
1 823

Առանց ճաշի համը փորձելու մեր քաղաքացիները, աղամանը տեսնելով, աղ են օգտագործում․ Անահիտ Ավանեսյան

Եկեք բնորոշենք, որ այս նախագծից հետո ոչ թե աղմուկ բարձրացավ, այլ  հարցը հանրային քննարկման շատ լավ առիթ դարձավ։ Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ, անդրադառնալով Առողջապահության նախարարության կողմից առաջարկված՝ հանրային սննդի օբյեկտներում սեղաններին աղամաններ տեղադրելու արգելքի մասին նախագծին, նշել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

Ինչ վերաբերում է վնասակար այլ սննդամթերքների կիրառումը ևս սահմանափակելուն ուղղված հնարավոր քայլերին, նախարարը ասել է․

«Ամեն ինչն էլ չափի մեջ օգտակար է, անհրաժեշտ է, խոսքը այդ մթերքների չարաշահման մասին է։

Այս նախագծով փորձում ենք քաղաքացիների շրջանում վարքագծի փոփոխություն բերել՝ այսինքն ոչ թե, ըստ սովորության, երբ տեսնում են աղամանը, առանց ճաշի համը փորձելու աղ  ավելացնեն, այլ փորձում ենք այնպես անել, որ  փոխեն այդ վարքագիծը։ 5 գրամ աղը բավարար է օրգանիզմին, դրանից ավելը հանգեցնում է մի շարք  հիվանդությունների առաջացմանը»,- ասել է Անահիտ Ավանեսյանը։