Լրահոս
Արցախ
12:46
10.03.22
117

Ի՞նչ վիճակում է Խրամորթում վիրավորված տղամարդը. նախարարությունը մանրամասներ է հայտնում

Img default alt hy

Արցախի Ասկերանի շրջանի Խրամորթ համայնքում թշնամու կրակոցների հետևանքով վիրավորում ստացած տղամարդու վիճակը բժիշկները գնահատում են բավարար։ Տեղեկությունը հայտնում է Արցախի առողջապահության նախարարությունը` անդրադառնալով այսօր առավոտյան տեղի ունեցած դեպքին։

Աjsօր ժամը 10:35-ին իրենց տան բակում գյուղատնտեսական աշխատանքներ կատարելու ժամանակ հակառակորդի արձակած ականանետի կրակոցից մեջքի շրջանում բեկորային վիրավորում է ստացել Խրամորթի բնակիչ 1971թ. ծնված Սուրեն Բաղդասարյանը։

Տղամարդը տեղափոխվել է ԱՀ առողջապահության նախարարության Ասկերանի շրջանային բուժմիավորում:

«Կատարվել է վերքի առաջնային մշակում, այնուհետև հետագա հետազոտության նպատակով նրան տեղափոխել են Հանրապետական բժշկական կենտրոն»,- ասված է հաղորդագրության մեջ։

Տղամարդը գոտկային շրջանի կույր բեկորային վնասվածք է ստացել: