Լրահոս
Արցախ
22:45
11.03.22
226

«Արցախում աղետ է». Շուշիից ու Հադրութից տեղահանվածները պահանջում են անցակետ դնել Քարին տակ-Շուշի ճանապարհին

Շուշիից, Հադրութից տեղահանված քաղաքացիներն այսօր կառավարություն են գնացել, նամակ փոխանցել, պահանջելով՝ ռուս խաղաղապահների անցակետ տեղադրել Քարին տակ-Շուշի ճանապարհին, որպեսզի կանխվի ադրբեջանցիների մուտքը Արցախի Հանրապետություն:

Կառավարություն են գնացել նաև հասարակական կազմակերպությունների անդամներ՝ խնդրել Հայաստանի իշխանությանը՝ արձագանքել Արցախում տեղի ունեցող իրավիճակին, այնտեղ չորրորդ օրն է բնական գազ չկա: