Լրահոս
Արցախ
21:48
11.03.22
144

Ադրբեջանը շարունակում է խախտել հրադադարը՝ Խրամորթի, Փառուխի, Խնապատի ուղղություններով. Արցախի ՆԳՆ

Ադրբեջանական կողմը հրադադարի պահպանման ռեժիմը շարունակում է խախտել Ասկերանի շրջանի Խրամորթ, Փառուխ և Խնապատ գյուղերի ուղղություններով՝ խաղաղ բնակիչների նկատմամբ օգտագործում է ականանետեր և խոշոր տրամաչափի հրաձգային զենքեր։

Արցախի Ներքին գործերի նախարարությունը նկատում է, որ քաղաքացիներին, խաղաղ բնակավայրերը թիրախավորելով՝ Ադրբեջանի նպատակն է խուճապ առաջացնել: