Լրահոս
Միջազգային
21:36
11.03.22
177

ԱՄՆ-ն արգելել է դոլարային թղթադրամներ մատակարարել կամ վաճառել Ռուսաստանին

Img default alt hy

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն իր հրամանագրով արգելել է Ռուսաստանին վաճառել կամ մատակարարել դոլարային թղթադրամներ։ Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին նշված է Սպիտակ տան կողմից հրապարակված փաստաթղթում:

Նշվում է որ արգելվում է ԱՄՆ-ից Ռուսաստանի Դաշնության կառավարությանը կամ Ռուսաստանի Դաշնությունում գտնվող ցանկացած անձանց դոլարային թղթադրամների ուղղակիորեն կամ անուղղակիորեն արտահանումը, վաճառքը կամ առաքումը: