Լրահոս
Հասարակական
17:36
17.03.22
199

Հերիք է «գառան մորթի հագած գայլի» նման ձեր ստոր «թրքանատօական խաղերը» խաղաք Հայաստանի գլխին․ Շարմազանով

Img default alt hy

Կամ հայ-ռուսական դաշինքի կողմնակից ես ,կամ ՝«թուրքական վիլայեթի»։ Երրորդ ճանապարհ չկա և վերջ, , գրել է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը։

Ռուսաստան-Արևմուտք հակամարտության սրացման պայմաններում՝ Հայաստանում ակտիվացել է ՆԱՏՕ-ի ու թուրքերի շահերը սպասարկող «5-րդ շարասյունը»։

Սրանք՝ իրար հերթ չտալով սկսել են հարձակումները հայ-ռուսական դաշնակցության վրա ։

Ավելին. մի կողմ դնելով Հայաստանի ու Արցախի անվտանգային կենսական շահը՝նրանք հակառուսական հայտարարությունների նոր կազմակերպված շղթա են նախաձեռնել։

Այս «թուրքերին կարոտած թերմացքները» երազում են Ռուսաստանի պարտությունը, որի արդյունքում Հայաստանը վերջնականապես կվերածվի թուրք-ադրբեջանական վիլայեթի։

Ինչու՞ եք հայ-ռուսական դաշինքի հնարավոր ամրապնդումից ու խորացումից «հղի» մնացել։

Թե՞ «հղի» եք մնացել ,որ Արցախը վերջնականապես զավթված չէ թուրքերի կողմից։

Եվ 1920-ին, և 2020-ին Ռուսաստանը թույլ չտվեց մեր հայրենիքի վերջնական ու ամբողջական «թուրքացումը»՝ խափանելով ձեր աշխարհաքաղաքական «պապաների» ծրագրերը։

Արևմուտքը և 100տարի առաջ, և հիմա չկարողացավ ու չցանկացավ կանգնեցնել թուրքական ինտերվենցիան :

Հերիք է «գառան մորթի հագած գայլի» նման ձեր ստոր «թրքանատօական խաղերը» խաղաք Հայաստանի ու հայ ժողովրդի գլխին։

Սրանք անխնա քննադատում են «նախկիններիս» ու Ռուսաստանին,բայց որևէ թթու խոսք չեն ասել կապիտուլյանտի ու թուրք-ադրբեջանական ղեկավարների հասցեին։

Հայ-ռուսական դաշինքն այլըտրանք չունի, իսկ ով դրան դեմ է ՝ դառնում է «թուրքական վիլայեթի» աջակից»։