Լրահոս
Շոու բիզնես
17:28
17.03.22
536

«Տականքը»՝ քննարկումների կենտրոնում. ինչ է հայտնի կատարողի և խմբի մասին

Img default alt hy

Երեկվանից ողջ համացանցը քննարկում է «Eleven green» խմբի հեղինակած «Տականք» երգը։ Շատերը քաղաքական ենթատեքստ են հաղորդել երգի բովանդակությանը և կարծում են, որ երգի հերոսը վարչապետ Նիկոլ Փաշինյանն է։ Ահա մի հատված երգից։

«Դու տականք ես, տականք,
Լաչառ սուտասան, անտաղանդ դերասան,
Դու տականք ես, տականք՝
Ոչ սովորական, այլ դավաճան»։

Իրավապաշտպան, փաստաբան Ռուբեն Մելիքյանն էլ, իր ֆեյսբուքյան էջում կիսվելով տեսահոլովակով, կատակով հրավիրել է ՀՀ Ոստիկանության ուշադրությունը՝ պահանջելով անմիջապես քրգործ հարուցել «Ծանր վիրավորանքի» հոդվածով, միևնույն ժամանակ առաջարկել է երգի կատարողին փաստաբանական օգնություն տրամադրել։

Բայց հաշվի առնելով մեր ոստիկանության հումորի զգացումի բացակայությունը և իրականության հետ կապի կորուստը, հեռու չէ այն պահը, երբ  համապատասխան գործով ծանուցում կստացվի։

Երգը կարող է քաղաքական ենթատեքստ ստանալ հատկապես, եթե հաշվի առնենք, թե ով է երգի կատարողը։ «Հրապարակ» թերթը գրել է, որ երգի կատարող Նարե Նիկոյանը ԱԺ նախկին նախագահ, ՀՀԿ-ական Սամվել Նիկոյանի դուստրն է։ Ավելին՝ Նարեն նաեւ երգի բառերի հեղինակն է։ 

ArmDaily.am-ը փորձել է կապ հաստատել թե Սամվել Նիկոյանի, թե Նարե Նիկոյանի հետ, բայց ապարդյուն։

«Eleven green»-ը ստեղծել են մենակատար Նարե Միկոյանը և գիթարիստ Խորեն Միքայելյանը, ով էլ Նարեի ամուսինն է։ Խումբը ալտերնատիվ ինդի փոփ ոճի ստեղծագործություններով է հանդես գալիս։

Միկին (Խորեն) և Նարեն երաժիշտներ են Հայաստանից։ Նրանք 2014 թվականից հանդես են գալիս տարբեր նախագծերում։ Բայց միայն 2018 թ., նրանք որոշել են ստեղծել իրենց սեփական խումբը «Eleven Green»-ը։ Ամեն ինչ սկսվեց իրենց առաջին «Fadein» և «Timeline» սինգլներից, որոնք հնչում էին ոչ այնպես, ինչպես իրենց նախորդ աշխատանքները, և շատ սիրված էին իրենց լսարանի կողմից։ 

Նրանք համերգներ են տվել Վարշավայում, Բեռլինում, Քյոլնում, Ամստերդամում, Բրյուսելում, Մադրիդում, Օրանսում, Հռոմում եւ Երեւանում։ Պանդեմիայի ժամանակ խումբը չի դադարել նոր երգեր գրել իր ունկնդիրների համար և թողարկել է նոր երգ յուրաքանչյուր ամսվա 11-ին։ Այժմ խումբը պատրաստում է ալբոմի թողարկում (2022 թվականի առաջին կեսը)։