Լրահոս
Հասարակական
17:02
17.03.22
1 023

Անհայտ անձինք հայտնել են Մոսկվայից Երևան թռչող ինքնաթիռում ռումբի սպառնալիքի մասին

Img default alt hy

Անհայտ անձինք հայտնել են Մոսկվայից Երևան թռչող ինքնաթիռում ռումբի սպառնալիքի մասին։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է իրավապահ մարմինների աղբյուրը։

««Շերեմետևո» օդանավակայանի էլեկտրոնային փոստին անանուն հաղորդագրություն է ստացվել` Մոսկվայից Երևան թռչող ինքնաթիռում ականի մասին։ Ահազանգի իսկությունը կստուգվի Եևանի օդանավակայան ժամանելուց հետո»,- ասել է գործակալության զրուցակիցը։

Flightradar24 ծառայության տվյալներով՝ այժմ օդում երկու ինքնաթիռ կա՝ «Դոմոդեդովոյից» և «Վնուկովոյից», որոնցից ոչ մեկից ահազանգ չի ստացվել։