Լրահոս
2022-03-18
-
ՀայաստանԿանխվել է համակարգիչների, հեռախոսների և դրանց աքսեսուարների` ՀՀ մաքսանենգ ճանապարհով տեղափոխման փորձըՀՀ պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցների կողմից ձեռնարկված հետևողական հսկողական աշխատանքների արդյունքում բացահայտվել է մաքսային կանոնների խախտման նոր դեպք։ Օրերս ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության և Արևմտյան մաքսատուն-վարչության աշխատակիցների կողմից իրականացված համատեղ միջոցառման արդյունքում «Զվարթնոց» օդանավակայանի ուղևորային համալիրի մաքսային հսկողության գոտում կանաչ ուղու եզրագիծը հատելուց հետո հսկողության են ենթարկվել Աբու Դաբի-Երևան ավիաչվերթով Երևան ժամանած ՀՀ երկու քաղաքացիների ձեռքի պայուսակները: Զննման արդյունքում ձեռքի երկու պայուսակներից հայտնաբերվել է ընդհանուր թվով չհայտարարագրված տարբեր մոդելի հեռախոսներ, ականջակալներ, դյուրակիր համակարգիչներ և ձեռքի էլեկտրոնային ժամացույցներ: Չհայտարարագրված ապրանքների շուկայական արժեքը գերազանցում է 15 մլն դրամը: Փաստի առթիվ, ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցների կողմից կազմվել են մաքսային կանոնների խախտման արձանագրություններ՝ ՀՀ մաքսային օրենսգրքի 203-րդ հոդվածի հատկանիշներով և նախապատրաստված նյութերի հետ միասին` վարչական վարույթ իրականացնելու նպատակով ուղարկվել ՊԵԿ իրավաբանական վարչություն։Ավելին15:4618.03.22 -
ՄիջազգայինՈւկրաինան բիզնեսի համար վարկեր կտրամադրի 0% տոկոսադրույքովՌազմական դրության պայմաններում Ուկրաինայի տնտեսությունը խթանելու համար ձեռնարկատերերին արտոնյալ վարկեր կտրամադրվեն 0%-ով, ասել է նախագահ Վլադիմիր Զելենսկին։ «Ռազմական դրության ժամանակ ցանկացած բիզնես կարող է 0 տոկոսով վարկ վերցնել՝ գումարած ևս մեկ ամիս պատերազմի ավարտից հետո։ Այնուհետև նվազագույն դրույքաչափը կլինի 5%: Վարկի ընդհանուր գումարը կարող է կազմել մինչև 60 մլն գրիվնա», - ասել է Զելենսկին։ Նա նաև հատուկ խնդիր է դրել Ազգային բանկի առաջ՝ գտնել օրենսդրական հնարավորություն ուկրաինական բանկերում ավանդների 100%-անոց երաշխավորման համար։Ավելին15:1418.03.22 -
ՄիջազգայինՊայթյուններ՝ Lվովում. ռուսները հայտնում են ուկրաինական 6 ԱԹՍ խոցելու մասինԼվովի քաղաքապետ Անդրեյ Սադովին հայտնել է, որ ռուսական կողմը հրթիռակոծել է օդակայանի տարածքը։Ավելին14:2918.03.22 -
ՀասարակականՀայկական օրակարգ. Հանրային վերնախավի անելիքը «խաղաղության դարաշրջանում»․ Վահե ՀովհաննիսյանՀանրային գործիչների և մտահոգ հասարակության շերտը իշխանությունից սպասելիք չունի։ Վերաբերմունքը իշխանության հանդեպ հստակ է։ Կա՞ սպասելիք ընդդիմությունից. իհարկե կա։ Ի վերջո, սա հիմնականում ընդդիմությանը ձայն տված ու շատ հարցերում ընդդիմությանը մեծապես օգնած շերտն է։ Անմիջապես ծագում է երկու հարց. 1. Կա՞ երաշխիք, որ ընդդիմությունը միայնակ կիրականացնի սպասելիքները։ Իհարկե չկա։ 2. Ի՞նչ ենք հասկանում ընդդիմություն ասելով։ Որքանո՞վ են արդյունավետ ընդդիմության այսօրվա ձևաչափերը։ Այս պայմաններում հանրային գործիչների, հանրային դեմքերի դերակատարումը շեշտակի մեծանում է։ Ուզում եմ ընդգծել՝ խոսքը տարբեր ոլորտների (քաղաքագիտական, փորձագիտական, պրոֆեսորադասախոսական, մշակութային և այլն և այլն) հանրային այն դեմքերի մասին է, որոնք որպես կանոն ունենում են քաղաքացիական դիրքորոշում։ Ի՞նչ խնդիրներ պետք է լուծի հանրային վերնախավը այս ճակատագրական պահին։ Խնդիր առաջին. Ճնշում իշխանությունների վրա, ստիպել՝ բացել փակագծերը. ի՞նչ եք խոսում, ի՞նչ եք բանակցում, ի՞նչ է քննարկվում, ինչի՞ն եք արդեն համաձայնություն տվել, ի՞նչն եք գաղտնի պահում և այլն։ Հայ ժողովրդի և մեր պետության ճակատագիրը չի կարող որոշվել փակ սենյակներում՝ մի քանի հոգով։ Մենք մեկ անգամ, լսել ենք՝ «ինչ պետք է, այն էլ բանակցում ենք» ձևակերպումը, որի հետևանքը ազգային աղետն էր։ Երկրորդ անգամ նույնը բանը չի կարելի թույլ տալ։ Ուրեմն պետք է ահռելի ճնշման ալիք բարձրացնել՝ բացել փակագծերը, և դա հենց հանրային դեմքերի առաքելությունն է։ Խնդիր երկրորդ Սկսել միջընըտրազանգվածային երկխոսություն։ Սա այն հարցը չէ, որը պետք է բաժանի մեր հասարակությանը, աշխարհով մեկ սփռված հայ ժողովրդին։ Հայկական ռեսուրսի վերականգնումը պետք է սկսել երեք խոշոր ընտրազանգվածների հաշտեցմամբ՝ Նիկոլին ձայն տված 680 հազարի, Նիկոլին մերժած 400 հազարի և տանը մնացած 800 հազարի. նրանք բոլորն ունեն նույն հայրենիքը, որը հիմա պատմական վտանգի առաջ է։ Ու հիմա հանրային գործիչների խնդիրն է՝ սկսել այդ երկխոսությունը և նպաստել թշնամանքի ու բարիկադների քանդմանը։ Մենք ուրիշ ճանապարհ չունենք։ Ով կանի հակառակը՝ աշխատում է Էրդողան-Ալիև զույգին համահունչ։ Խնդիր երրորդ Տալ մեզ սպառնացող ռիսկերի հստակ ձևակերպումները, նշել կարմիր գծերը, որոնք իրավունք չունենք անցնել, տալ առաջիկա տարիների համար Հայաստանի և Արցախի՝ մեր հայրենիքի տեսլականը։ Այսօր ժողովրդի 90 տոկոսը չի հասկանում, թե խոսքն ինչի մասին է։ Չի հասկանում, որ մեզ սպառնում է հայաթափ Արցախ ու անդեմ Հայաստան՝ թուրք-ադրբեջանական միջին բիզնես սպասարկող հայկական ռեզերվացիայի կարգավիճակ։ Հանրային դեմքերը, օգտագործելով իրենց ճանաչվածությունը, հեղինակությունը, պետք է ուղիղ և պարզ խոսեն ժողովրդի հետ։ Խոսեն այսօ´ր, վաղը ուշ է լինելու։ Խնդիր չորրորդ Կասեցնել իշխանությունների մանիպուլյացիաները։ Մի պահից իշխանությունը դիմելու է իր հայտնի ոճին՝ իրականության խեղաթյուրում։ Իշխանությունը տիրաժավորելու է թեզ, թե «խաղաղության դարաշրջանի հակառակորդները ժողովրդին տանում են նոր պատերազմի»։ Ոչ ոք չի ուզում պատերազմ և ոչ ոք չի տանելու պատերազմի։ Այս «Խաղաղության դարաշրջանի» այլընտրանքը հարևանների հետ նորմալ արժանապատիվ հարաբերությունների հաստատումն է, Հայաստանի և Արցախի անվտանգությունը, արդար խաղաղության հաստատումը։ Խնդիր հինգերրորդ Հանրային գիտակցության մեջ ապահովել այսօրվա իշխանությանը այլընտրանքային բովանդակություն։ Ցավոք, կա հավանականություն, որ այս վճռորոշ պահին առկա ընդդիմադիր ձևաչափերը գնալու են պարզ հակաիշխանական արշավի ճանապարհով, որտեղ կարևորվելու է ձևը, և ոչ թե բովանդակությունը։ Սա շատ վտանգավոր է, որովհետև այդ դեպքում իշխանությունը կհաջողի։ Օրինակ՝ Թուրքիային գրկաբաց ու անվերապահ տրվելու այլընտրանքը ոչ թե արմատական հակաթուրքականությունն է ու փակ սահմանի կուլտը, այլ՝ Թուրքիայի հետ պրագմատիկ բանակցությունները՝ գրագետ ձևակերպած խնդիրներով և պետական շահի բարձր գիտակցմամբ։ Հանրային էլիտաների խնդիրն է՝ ձևակերպել ճիշտ բովանդակություն, «հակաիշխանությանը» տալ միտք և բանաձևեր, ձևավորել իրավիճակին համարժեք հասարակական մթնոլորտ, և բնական ճանապարհով, իրավիճակից ելնելով, նոր քաղաքական հոսանքներ ու ձևաչափեր ստեղծել։ Հաջողության մեր ռեսուրսը Վերջին 2-3 տարում ձևավորվել է նոր հանրային շերտ՝ կիրթ, պետական շահի գիտակցմամբ քաղաքացիների։ Հայրենիքը պայմանական հասկացություն համարող՝ արևմտյան մեդրեսեներում ձևավորված «քաղհասարակությունը» մեզ բաժին հասած ցավոտ դեպքերի արդյունքում փոխարինվել է գիտելիք, փորձ և քաղաքացիական կեցվածք ունեցող անհատներով։ Հիմա անհրաժեշտ է, որ այդ անհատների ձայնը փոխվի, դառնա ավելին, քան պարզապես անհատական խոսքն է։ Այն պետք է դառնա ծրագիր, շարժում, ստանա ավելի լուրջ բովանդակություն։ Եթե Հայաստանում կա 200 հազար մարդ, որ ուզում է պետություն ունենալ և հայկական Արցախ, ուրեմն մենք անպայման ունենալու ենք։ Դավիթ Հարությունյանը «Հայկական օրակարգի» քննարկման ժամանակ կարծիք հայտնեց, որ հասարակության ակտիվ 2 տոկոսը բավարար է իրավիճակ փոխելու համար։ Մեր խնդիրն է՝ դառնալ այդ 2 տոկոսը և համախմբել 200 հազարին։Ավելին13:4918.03.22 -
ՏարածաշրջանԱդրբեջանը ՄԱԿ-ի հետ գործընկերության 30-ամյակը նշում է Շուշիում. հյուրերին տարել են «Խանքենդի» օդանավովՄԱԿ-ի հետ գործընկերության 30-ամյակի առթիվ Ադրբեջանի իշխանությունը պատրաստվում է այսօր նիստ անցկացնել օկուպացված Շուշիում:Ավելին13:4618.03.22 -
ՀայաստանՀայլուր 12:30 «Մարդասպան բռնապետ». Բայդենը շարունակում է վիրավորել Պուտինին | 18.03.2022Ավելին12:3018.03.22 -
ՄիջազգայինApple-ը հրաժարվել է նոր iPhone SE-ի, Mac Studio-ի եւ նորացված iPad Air-ի վաճառքից ՌուսաստանումApple ընկերությունը գարնանային շնորհանդեսից հետո հրաժարվել է նոր iPhone SE-ի, Mac Studio-ի եւ նորացված iPad Air-ի վաճառքից Ռուսաստանում՝ իր պաշտոնական հայտարարությանը համապատասխան, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով իր աղբյուրը սմարթֆոնների շուկայում: Ուրբաթ՝ մարտի 18-ին, մեկնարկել է Apple-ի նոր սարքերի վաճառքն այլ երկրներում։ Ընկերությունը որոշել է դադարեցնել սարքերի վաճառքը եւ նոր սարքերի մատակարարումը Ռուսաստանին, սակայն Apple-ը դեռ չի լքել ռուսական շուկան։ Այս պահին AppStore հավելվածների խանութը շարունակում է գործել, իսկ iOS-ի թարմացումներն ուղարկվում են ռուս օգտատերերի սարքերին: Apple-ը նաեւ շարունակում է սերվիսային ծառայություններ մատուցել ռուսաստանցիներին։Ավելին12:2618.03.22 -
ՔաղաքականՆիկոլ Փաշինյանին ուղղված վիրավորանքները ինչպե՞ս են հասնում ՀՀ ոստիկանություն. պարզաբանում է փոխոստիկանապետը2021 թվականի ընթացքում ՀՀ քրեական օրենսգրքի 137.1 հոդվածի հատկանիշներով, այն է՝ անձին ծանր վիրավորանք հասցնելը, գրանցվել է 268 հանցագործության դեպք։ ՀՀ փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանի խոսքով՝ այս դեպքերից 17-ն ուղարկվել է դատարան, 134-ը կարճվել է,16-ը կասեցվել է, իսկ 101-ը գտնվում է ընթացքի մեջ. գրանցված դեպքերից 20-ը պայմանավորված է անձի հանրային գործունեությամբ։ 2022 թվականին, նույն հոդվածի հատկանիշներով, գրանցվել է 240 հանցագործության դեպք, որից 4-ն ուղարկվել է դատարան, 83-ը կարճվել է, 5-ը՝ կասեցվել, իսկ 148-ը գտնվում է ընթացթի մեջ. գրանցված դեպքերից 64-ը պայմանավորված է անձի հանրային գործունեությամբ։ «Ընթացակարգերը հետևյալն են՝ այն անձը, ով հանդիսացել է տվյալ հանցագործության օբյեկտ, ում ուղղված է եղել տվյալ հանցագործությունը, անձամբ կարող է դիմել ոստիկանություն կամ ցանկացած իրավապահ մարմին։ Ոստիկանության կողմից ուսումնասիրվում են հնարավոր միջոցները որոնցով հանցագործության վերաբերյալ տեղեկատվությունը կարող է հասանելի լինել, այդ թվում նաև, լրատվամիջոցների կողմից տրամադրված տեղեկատվությունը», - մանրամասնեց Ֆիդանյանը։ Լրագրողները հետաքրքրվեցին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանին կամ նրա ընտանիքի անդամներին ուղղված վիրավորանքները ինչպե՞ս են հասնում ՀՀ ոստիկանություն, փոխոստիկանապետն էլ արձագանքեց. «Ոստիկանության ցանկացած աշխատակից, որը կտեսնի հանցագործության վերաբերյալ կոնկրետ իրավիճակ, կարող է համապատասխան ընթացք տալ»։Ավելին12:2018.03.22 -
ՔաղաքականՀՀ-ն նշանակալի հաջողություններ է գրանցել մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարում․ փոխվարչապետՓոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի նախագահությամբ այսօր տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետությունում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի հարցերով խորհրդի նիստը։ Ողջունելով նիստի մասնակիցներին՝ փոխվարչապետը նշել է, որ Հայաստանի Հանրապետությունը նշանակալի հաջողություններ է գրանցել մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարում, որոնք, Համբարձում Մաթևոսյանի գնահատմամբ, իրականություն են դարձել նաև Խորհրդի և Խորհրդին կից գործող աշխատանքային խմբի ջանքերով։ Փոխվարչապետն այս երևույթի դեմ պայքարում առաջընթացի գրավականներից է համարել նաև միջգերատեսչական համագործակցության բարձր մակարդակը, ինչպես նաև Հայաստանին մեծապես աջակցող գործընկերների՝ Եվրոպայի խորհրդի, ԱՄՆ կառավարության ու միջազգային և հասարակական կազմակերպությունների ջանքերը։ «Չնայած ոլորտում գրանցած առաջընթացին՝ Հայաստանի առջև ծառացած մարտահրավերներն ուղղորդում են մեզ առավել մեծ ջանքեր գործադրել և առավել ակտիվ գործունեություն ծավալել դիրքերը բարելավելու ուղղությամբ», - նշել է փոխվարչապետ Մաթևոսյանը և բոլորին մաղթել արդյունավետ աշխատանք։ Օրակարգի համաձայն՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը ներկայացրել է «Հայաստանի Հանրապետությունում 2020-2022 թվականների ընթացքում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի կազմակերպման ազգային ծրագրի» շրջանակում 2021 թվականին իրականացված աշխատանքները՝ տեղեկացնելով, որ նախատեսված 19 գործողություններից բոլորը կատարված են։ Այնուհետև, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության միգրացիոն ծառայության պետ, խորհրդի քարտուղար Արմեն Ղազարյանը ներկայացրել է ոլորտի արդի մարտահրավերները, դրանց դիմակայելուն ուղղված գործողությունները, իսկ «Վորլդ Վիժն Հայաստան» կազմակերպության ներկայացուցիչ Տիգրան Հովհաննիսյանն անդրադարձել է «Միասին ընդդեմ մարդկանց թրաֆիքինգի» ծրագրի նպատակներին ու կատարված աշխատանքներին։Ավելին12:1118.03.22 -
ՀայաստանՎարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննությունները ապրիլի 11-ից կանցկացվեն նոր հարցաշարով#Հասարակություն 18 03 2022 Վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննությունները ապրիլի 11-ից կանցկացվեն նոր հարցաշարով 2020 թ. մարտի 26-ի ՀՀ կառավարության որոշմամբ, որը ուժի մեջ է մտել անցած տարվա հունվարի 1-ից, Հայաստանի Հանրապետությունը միացել է Եվրամիության անդամ-երկրների՝ վարորդական իրավունքի վկայականների ներկայացվող օրինակելի ձևը, վարորդական իրավունքի վկայական ստանալու համար տեսական և գործնական քննությունների կարգը, դիմումատուի առողջական չափանիշները և անհրաժեշտ բոլոր իրավական կարգավորումները սահմանող Եվրապառլամենտի և Եվրախորհրդի ընդունած հրահանգին։ Համաձայն նոր կարգի՝ վարորդական իրավունքի վկայական ստանալու համար նախատեսվել է տեսական քննությունների անցկացումը, բացի հայերեն լեզվից, հնարավոր դարձնել նաև անգլերեն, ռուսերեն, պարսկերեն և արաբերեն լեզուներով։ Մեծացել է գիտելիքների ստուգման թեստերի հարցաշարը՝ նախկինում եղած քննական 600 հարցին ավելացվել է ևս 500-ը։ Տեսական քննության 10 հարցի փոխարեն սահմանվել է 20 հարց, իսկ քննության 15 րոպե տևողության փոխարեն՝ 30 րոպե։ Հարցաշարի հարցերի ավելացումը նպատակ ունի հնարավորինս բացառել տարբեր հարցատոմսերում նույն հարցի կրկնությունը։Ավելին12:0018.03.22 -
ԱրցախԱրցախում կորոնավիրուսի 1 նոր դեպք է գրանցվել. Մահացել է 1 քաղաքացիՄարտի 18-ի դրությամբ կատարվել 39 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 1 նոր դեպք է գրանցվել։ Մահացել է 1 քաղաքացի: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 17 վարակակիր։ Այսպիսով, 2022 թվականին կատարվել է 10364 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 3073 դեպք: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 41 դեպք է արձանագրվել:Ավելին11:5618.03.22 -
Երեկ երկու զինծառայողի մահվան դեպքը կարգապահության, բարոյահոգեբանական ոչ պատշաճ մակարդակի հետևանք է. Սուրեն ՊապիկյանՄարտի 17-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն աշխատանքային այցով եղել է Սյունիքի մարզում, հայտնում են ՊՆ-ից: Զորամասերից մեկում սպաների հետ հանդիպմանը նախարարն անդրադարձել է անցած օրերին զորամիավորման ենթակա զորամասերում արձանագրված միջադեպերին։ Սուրեն Պապիկյանն ընդգծել է, որ տեղի ունեցածը որոշ ստորաբաժանումներում կարգապահության, ինչպես նաև առանձին զինծառայողների բարոյահոգեբանական ոչ պատշաճ մակարդակի հետևանք է: Լսելով միջադեպերի վերաբերյալ պատասխանատու սպաների զեկույցները՝ պաշտպանական գերատեսչության ղեկավարը զորամիավորման հրամանատարին տվել է ցուցումներ և հանձնարարականներ, նմանօրինակ դեպքերը բացառելու նպատակով անհրաժեշտ միջոցառումներ ձեռնարկելու վերաբերյալ։ Աշխատանքային այցի ընթացքում Սուրեն Պապիկյանը եղել է նաև Ներքին Հանդ համայնքին հարակից սահամանագոտում, որտեղ զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Արտակ Բուդաղյանը ներկայացրել է տվյալ հատվածում առկա իրավիճակը: Պաշտպանության նախարարն այցելել է նաև հիմնանորոգվող զորամասի շինհրապարակ և տեղում ծանոթացել շինարարական աշխատանքների ընթացքին:Ավելին11:4518.03.22 -
ԻրավականՍպանություն է կատարվել Գյումրու քաղաքային աղբանոցում. ոստիկանությունՄարտի 16-ին, ժամը 19.30-ին, շտապօգնության կայանից ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ Գյումրու քաղաքային աղբանոցում երիտասարդի դիակ է հայտնաբերվել: Այս մասին հայտնում են ոստիկանությունից: Դեպքի վայր մեկնած օպերատիվ-քննչական խմբին 59-ամյա քաղաքացին հայտնել է, որ ժամը 16.00-ի սահմաններում քաղաքային աղբանոցում գունավոր մետաղների փնտրողական աշխատանքներ կատարելիս տեսել է, որ փլուզվել է հողակույտ, որտեղ գունավոր մետաղների փնտրողական աշխատանքներ էր անում 30-ամյա Վազգեն Յանգյանը: Ինքը մոտենալով փլված հողակույտին՝ տեսել է, որ Վազգեն Յանգյանը չկա, և ենթադրելով, որ նա մնացել է հողակույտի տակ, օգնության է կանչել երկու ծանոթ երիտասարդի և նրանց օգնությամբ փլուզված հողակույտի տակից հանել է Վազգեն Յանգյանին, ապա կանչով ժամանած շտապօգնության բրիգադը արձանագրել է նրա մահը: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Դիակի արտաքին զննությամբ հայտնաբերվել են կտրած-ծակած վերքեր և քերծվածքներ: Ըստ դատաբժիշկ-փորձագետի՝ վնասված է ձախ ազդրային զարկերակը, ինչը եղել է մահվան պատճառը: Ոստիկանության ՔՈԳՎ, Շիրակի մարզային վարչության, Մուշի և Կումայրիի բաժինների ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ մարտի 16-ին, ժամը 16.00-ի սահմաններում, քաղաքային աղբանոցում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ գյումրեցի 59-ամյա տղամարդը դանակով խփել և վնասել է Վ. Յանգյանի ձախ ազդրային զարկերակը և սպանել նրան: ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: 59-ամյա տղամարդը ձերբակալվել է: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ: Կատարվում է նախաքննություն:Ավելին11:2618.03.22 -
ՀասարակականՆոր հեծանիվ չենք հորինելու,ՀՀ–ն հետ է մնացել ծխելու դեմ պայքարից․ Անահիտ Ավանեսյան«Հրապարակ» օրաթերթը ծխելու արգելքի մասին օրենքի և այլ հարցերի շուրջ զրուցել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հե: Նախարարն ասել է, որ բոլոր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ երբ հավասարապես արգելվում է ծխելը ռեստորանային համակարգում, ապա տնտեսապես որեւէ տուժում չի լինում։ Բացի դրանից, հակառակը կա, որ միջին չեկի արժեքը, այսինքն՝ անցկացրած ժամանակը, պատվիրված սննդի քանակն ավելացել է, եւ ի հակառակ տենդենցն է գրանցվել, այլ ոչ թե շահույթների կորուստը»,- ասաց նախարարը։ - Բացարձակ անտրամաբանական չի, նորից եմ կրկնում՝ այն կոչված է պաշտպանելու այն մարդկանց, ովքեր ծխում են, որպեսզի ավելի քիչ ծխեն, որպեսզի մեր երեխաներն այս վնասակար սովորույթից զերծ մնան։ Եվ մեր ընդհանուր ամբողջ քաղաքականությունն ուղղված է դրան՝ մեր քաղաքացիներին առողջ պահելուն։ - Մի քիչ շատ չի՞ կոշտացրել Հայաստանն իր քաղաքականությունն այս հարցում, թե՞ Եվրոպայի պահանջն է։ - Գիտե՞ք, սա մեր օրվա հրամայականն է, որովհետեւ մենք ունենք սրտանոթային հիվանդություններով մահացության բավականին բարձր բեռ, այն գրավում է առաջին տեղը, երկրորդ տեղում է քաղցկեղով պայմանավորված մահացությունները, եւ մենք պետք է ամեն ինչ անենք մեր քաղաքացիներին առողջ պահելու եւ նվազեցնելու մահերը այս հիվանդություններից։ - Այդ դեպքում գուցե կառավարությունը որոշի, որ Հայաստանում ընդհանրապես ծխելն արգելված է, ու արգելի՞ ե՛ւ ծխախոտի ներկրումը, ե՛ւ արտադրությունը։ - Մենք չենք արգելում մարդկանց ծխել, այլ սահմանափակում ենք այն վայրերում, որտեղ դա վնասում է թե՛ իրենց, թե՛ այն մարդկանց, ովքեր որ չեն ծխում։ - Իսկ եթե ձեր այդ «չարգելքի» արդյունքում որեւէ վիճակագրություն չփոխվի՝ ծխողները շարունակեն նույն չափով ծխել, բայց ո՛չ մարդիկ շահեն, ո՛չ տնտեսությունը։ - Գիտե՞ք, ի վերջո մենք նոր հեծանիվ չենք հորինելու։ Ծխելու դեմ պայքարը վերջին տասը տարիների ընթացքում շատ ակտիվ ընթացել է, եւ ինչ-որ առումով Հայաստանն իր կարգավորումներով հետ է մնացել։ Մենք հիմա փորձում ենք այս ռեֆորմի միջոցով հաստատել այդ մաքուր օդի քաղաքականությունը եւ մարդկանց զերծ պահել հիվանդանալուց։ Հիշում եք՝ տարիներ առաջ մարդիկ ծխում էին նաեւ ինքնաթիռում, այնուհետեւ վերացվեց այս հնարավորությունը եւս, ու սարափելի բան չպատահեց՝ ծխող մարդիկ թռչում են երկար ժամերով եւ չեն ծխում։ - Ի դեպ, սա Արսեն Թորոսյանը համարել է իր հաղթանակը, սա ի՞ր ռեֆորմն ու հաղթանակն է։ - Ես կարծում եմ՝ սա մեր կառավարության շատ կարեւոր ռեֆորմներից է, եւ մենք մի թիմով, այո, աշխատել ենք, պայքարել ենք, եւ շատ ուրախ եմ, որ այսօր ունենք այն, ինչ ունենք։Ավելին11:2018.03.22 -
ՏարածաշրջանՀայաստանն ու Ռուսաստանը քննարկել են ԱՊՀ տարածքում կենսաբանական անվտանգության սպառնալիքներըՄոսկվայում մարտի 17-ին կայացել են միջգերատեսչական ձևաչափով հայ-ռուսական խորհրդակցություններ կենսաբանական անվտանգության ապահովման հարցերով փոխգործակցության երկկողմ միջկառավարական հուշագրի իրականացման վերաբերյալ, հայտնում են ՌԴ արտաքին գործերի նախարարությունից: Նշվում է, որ տեղի է ունեցել կարծիքների փոխանակում ԱՊՀ տարածում կենսաբանական անվտանգության սպառնալիքների վերաբերյալ: Քննարկվել է կենսաբանական անվտանգության երկկողմ հուշագրի իրականացման ընթացքը, ներառյալ հետագա համագործակցության կոնկրետ ուղղությունները: Քննարկվել են հուշագրի դրույթների կատարման օպտիմալացման եւ արդյունավետության բարձրացման հարցերը՝ համապատասխան խորհրդատվական մեխանիզմ ձևավորելու միջոցով։ Խորհրդակցություններ հաստատել են կենսաբանական անվտանգության խնդրի վերաբերյալ Ռուսաստանի եւ Հայաստանի մոտեցումների ընդհանրությունը։ Նշվել է հետագա սերտ համակարգման եւ կառուցողական փոխգործակցության անհրաժեշտությունը՝ ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ մասնագիտացված բազմակողմ հարթակներում։Ավելին11:1618.03.22 -
ԱռողջապահականԱննախադեպ վիրահատություն՝ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում. կատարվել է գանգի դեֆեկտի պլաստիկա՝ տիտանե կոնստրուկցիայով️2021 թվականի հունիսի 4-ին ավտովթարից հետո ծայրահեղ ծանր վիճակով «Սուրբ Աստվածամայր» ԲԿ էր տեղափոխվել 8-ամյա աղջնակ՝ գանգուղեղային բաց վնասվածքով, գլխուղեղի ծանր սալջարդով, կոնտուզիոն հեմոռագիկ օջախների առաջացմամբ, աջ քունքոսկրերի բեկորային կոտրվածքներով, թոքերի սալջարդով ու այլ ուղեցող վնասվածքներով: Գանգուղաղային վնասվածքը բուժվել է վիրահատական եղանակով, երեխան դուրս է գրվել մոտ 40 օր անց` գանգի ընդարձակ դեֆեկտով։ Երեխայի ընհանուր վիճակի բարելավումից հետո՝ տրավմայից մոտ 8 ամիս անց, գանգի դեֆեկտը փակելու նպատակով Հայաստանում առաջին անգամ կիրառվել է չափերի մեծացման հնարավորութուն ունեցող տիտանե կոնստրուկցիա, այս մասին հայտնել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի խոսնակ Գևորգ Դերձյանը։ Տիտանե կոնստրուկցիան պատրաստված է ինդիվիդուալ` ելնելով նախավիրահատական ԿՏ քննությամբ ստացված դեֆեկտի չափերից, ձևից և գանգի սպասվող կոնտուրներից: Կոնստրուկցիան բազմակոմպոնենտ է, ունի կենտրոնախույս տեղաշարժի հնարավորություն` ըստ մանկական գանգի հետագա աճի ուղղությունների: «Այսպիսով՝ կոնստրուկցիան ապահովելու է ուղեղանյութի պաշտպանությունն արտաքին վնասվածքներից, վերականգնելու է գանգի նորմալ կոնտուրները և մյուս կողմից չի խոչընդոտելու դեֆեկտի տեղամասում գանգի հետագա աճին: Տիտանե կոնստրուկցիան պատրաստել է Digital Diagnostic Center-ը: Երեխայի համար այն տրամադրվել է որպես նվիրատվություն», - նշել է ԲԿ-ի խոսնակը։Ավելին11:1218.03.22 -
ԱռողջապահականՀայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 52 նոր դեպք. արձանագրվել է 5 մահՄարտի 18-ին հանրապետությունում արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդության 52 նոր դեպք: Կատարվել է 2396 թեստավորում, առողջացել՝ 149 քաղաքացի, կորոնավիրուսի հետևանքով մահացել է 3 քաղաքացի։ Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 422 254 դեպք, որոնցից 409 196-ը՝ առողջացած: Փաստացի բուժում է ստանում 2822 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 8592 դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1644 է. նախորդն օրն արձանագրվել է 2 մահ, երբ պացիենտն ունեցել է կորոնավարակ, սակայն մահը վրա է հասել այլ պատճառով։ Մեկ օրում մահացել է 5 կորոնավարակակիր։ Ընդհանուր կատարվել է 2 946 713 թեստավորում։Ավելին11:0918.03.22 -
ՏարածաշրջանԱդրբեջանի՝ ՄԱԿ-ին անդամագրվելու 30-ամյակին նվիրված միջոցառումը կանցկացվի ՇուշիումԱդրբեջանի՝ ՄԱԿ-ին անդամագրվելու 30-ամյակին նվիրված միջոցառումը կանցկացվի Շուշիում։ Այդ մասին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի օգնական Խիկմետ Գաջիևը հայտնել է թվիթերյան գրառմամբ։ Նա նշել է, որ ինքնաթիռով թռչելու են Վարանդա, որտեղից էլ, ՄԱԿ-ի ներկայացուցիչների հետ, գնալու են ադրբեջանական զինված ուժերի կողմից օկուպացված հայկական Շուշի։ Գաջիևը նաև գրել է, որ միջոցառման շրջանակում Շուշիում կծածանվի ՄԱԿ-ի դրոշը։Ավելին10:5818.03.22