Լրահոս
Հասարակական
20:21
17.03.22
3 477

«Դոմոդեդովո»-ից Երևան ժամանող ինքնաթիռում 2 ռումբ է տեղադրված և վայրէջքից կարճ ժամանակ անց պայթելու է․ ահազանգ է ստացվել

Img default alt hy

Այսօր՝ մարտի 17-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ահազանգ է ստացվել «Զվարթնոց» միջազգային օդանավակայան, որ Մոսկվայից Երևան ժամանող ինքնաթիռը վայրէջքից հետո պայթելու է: 

Դեպքի վայրից ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնում է, որ օդանավակայանում իրավիճակը հանգիստ է, ասես, ոչ մի նման ահազանգ չի եղել, իսկ ինքնաթիռը, որը ժամանում էր  «Դոմոդեդովո»-ից, անվտագությունից ելնելով, այլ վայր է վայրէջք կատարել, որտեղ այս պահին համապատասխան ծառայությունների աշխատակիցները  պարզում են՝ արդյոք ահազանգը համապատասխանում է իրականությանը, թե ոչ: 

Ահազանգողը հայտնել էր, որ ինքնաթիռում 2 ռումբ է տեղադրված: Ոստիկանությունը պարզում է ահազանգողի ինքնությունը: