Լրահոս
Հայաստան
20:18
17.03.22
1 298

Այս պահին կա Հայաստանի տարածք ադրբեջանական զինված ոչ թե 3, այլ 4 ներխուժու․ Թաթոյան

Այս պահին կա Հայաստանի տարածք ադրբեջանական զինված ոչ թե 3, այլ 4 ներխուժում: Այս մասին գրել է ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը։

«1.Սյունիքի մարզի Ներքին Հանդ գյուղ - 2022թ. մարտ:

2.Սյունիքի մարզի Գորիս համայնք (Սև լճի տարածք` Ակներ ու Վերիշեն գյուղերի հարևանությամբ) - 2021թ. մայիս:

3.Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնք (Կութ, Վերին Շորժա և մի շարք այլ գյուղեր) - 2021թ. մայիս:

4.Սյունիքի մարզի Ծավ գյուղին հարող սահմանային հատված - 2020թ. հոկտեմբեր:

Բոլորին խնդրում եմ չանտեսել Ծավ գյուղի հատվածում ՀՀ ներխուժումը և դա նույնպես նկատի ունենալ բոլոր գործողություններում:

Գորիս-Կապան և Կապան-Ճակատեն ճանապարհներին ադրբեջանական զինված ծառայողների անօրինական ներկայություն (2020թ. նոյեմբեր-դեկտեմբեր), ինչպես նաև այդ ճանապարհների անօրինական արգելափակումներ (2021թ. նոյեմբեր):

Չպետք է մոռանանք նաև, որ 2020թ. նոյեմբերից սկսած ՀՀ գյուղերի հարևանությամբ ադրբեջանական զինված ծառայողները ներկա են հաճախ դեռ խորհրդային տարիներից օրինական փաստաթղթերով ՀՀ բնակիչներին պատկանող, ինչպես նաև համայնքային սեփականության հողատարածքներում ու տներում:

Այս ամենին զուգահեռ, ադրբեջանական իշխանությունները բարձրագույն մակարդակով շարունակում են ատելության, թշնամանքի քարոզի քաղաքականությունը և իրենց ներկայությամբ, ու ադրբեջանական զինված ծառայողները անհնարինության են վերածել մեր սահմանային բնակիչների բնականոն կյանքը:

Լուսանկարները` ըստ նշված կետերի հերթականության»: