Լրահոս
Իրավական
18:24
17.03.22
177

Հայաստանում անօրինական բնակվող արտասահմանցի քաղաքացիներ են հայտնաբերվել. Ոստիկանություն

Img default alt hy

Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողների հետ պարբերաբար իրականացնում են անօրինական միգրացիայի հակազդմանն ուղղված միջոցառումներ։

Մարտի 15-ին և 17-ին քրեական ոստիկանության անօրինական միգրացիայի դեմ պայքարի, ոստիկանության Արաբկիրի և Մալաթիայի բաժինների ծառայողները ստուգայցեր կատարեցին Արաբկիր և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների հյուրանոցներում։

Հայտնաբերվեցին և ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն ներկայացվեցին Հայաստանում առանց վավերական արտոնագրի, կացության կարգավիճակի և անվավեր փաստաթղթերով բնակվող արտասահմանցի մի խումբ քաղաքացիներ։
Նրանց նկատմամբ կազմվել են վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ։

Նմանատիպ միջոցառումները շարունակական են։