Լրահոս

2022-03-19
  • Հասարակական
    Վահան Քերոբյանի նախաձեռնած կառուցվածքային փոփոխությունների հետևանքը․ «Ժողովուրդ»
    «ժողովուրդ» օրաթերթը գրում է. ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունում նախարար Վահան Քերոբյանի նախաձեռնած կառուցվածքային փոփոխությունները հանգեցրել են որոշ վարչությունների վերակազմավորման, ինչի արդյունքում մի քանի աշխատակիցներ դարձել են ժամանակավոր պաշտոնակատարներ, իսկ մի մասն էլ ընկել է կրճատման տակ: Այժմ, որպեսզի ժամանակավոր պաշտոնակատարները հաստատուն հաստիք ունենան, հայտարարվում են արտաքին մրցույթներ, որոնց մասնակիցը դառնում է նախարարության աշխատակիցը, մինչդեռ Հայաստանի օրենսդրությունը հնարավորություն տալիս է կազմակերպել ներքին մրցույթ, որին կարող է մասնակցել նախարարության աշխատակիցը ու հաստատվել իր հաստիքում: «Ժողովուրդի» աղբյուրները փոխանցեցին, որ մեխանիզմն այսպիսին է՝ նախարարությունը հայտարարում է այս կամ այն մասնագետի ընդունման արտաքին մրցույթ, բայց մրցույթի արդյունքներով հաստատում նախարարության աշխատակցին: Սա թերևս նախարար Քերոբյանի հերթական ձևական նախաձեռնությունն է՝ ցույց տալու, թե որքան թափանցիկ է աշխատում իր ղեկավարած գերատեսչությունը: Նկատենք, որ հաճախ արտաքին մրցույթներին գրանցված մասնակիցները, տեսնելով, որ նախարարության աշխատակիցներից որևէ մեկը ևս մասնակցում է դրան, պարզապես չեն ներկայանում մրցույթին»:
    09:37
    19.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Բուդաղյանն աչքաթող է արել բանակը. Զբաղված է հաց մատակարարելով․ «Հրապարակ»
    «Հրապարակ» թերթը գրում է. «Սյունիքում սահմանին լարվածությանը զուգահեռ ավելացել են զորամասերում միջանձնային հարաբերություններով պայմանավորված միջադեպերը․ անցնող շաբաթ 2 նման միջադեպ գրանցվեց։ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մեկնել էր Սյունիքի մարզ։ Սյունիքում բանակի պատասխանատուն՝ Արտակ Բուդաղյանը, մեր աղբյուրների վկայությամբ, աչքաթող է արել բանակը։ Նրա ընտանիքը զբաղված է բանակին հաց մատակարարելով եւ ավելի շատ բիզնես գործունեություն է ծավալում, ուստի կարգապահական լուրջ բացեր կան զորամասերում, ինչը նկատել է նաեւ Պապիկյանը։ Նրա այցի մասին ՊՆ հաղորդագրության մեջ ասված է․ «Զորամասերից մեկում սպաների հետ հանդիպմանը նախարարն անդրադարձել է անցած օրերին զորամասերում արձանագրված միջադեպերին եւ ընդգծել է, որ տեղի ունեցածը որոշ ստորաբաժանումներում կարգապահության, ինչպես նաեւ առանձին զինծառայողների բարոյահոգեբանական ոչ պատշաճ մակարդակի հետեւանք է»: Փորձեցինք զրուցել Արտակ Բուդաղյանի հետ, սակայն նա հրաժարվեց պատասխանել մեր հարցերին՝ դիմեք ՊՆ լրատվական»:
    09:33
    19.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Այսօրվանից Արցախում բաժանորդների համար կվերականգնվի գազամատակարարումը
    Երեկ ավարտվել են վնասված գազատարի վերանորոգման աշխատանքները, հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից։ «Հայտնում ենք, որ այս պահին բնական գազն արդեն իսկ մատակարարվում է «Արցախգազ» ՓԲԸ ընդունման կետ։ Միևնույն ժամանակ տեղեկացնում ենք, որ անվտանգ և անխափան գազամատակարարումն ապահովելու նպատակով բնական գազի օգտագործումն «Արցախգազ» ՓԲԸ բաժանորդներին հասանելի կլինի սկսած մարտի 19-ից», - ասված է հաղորդագրությունում։
    09:24
    19.03.22
    Ավելին
2022-03-18
  • Հասարակական
    Ժողովուրդն Արցախն Ադրբեջանին հանձնելու մանդատ չի տվել ՔՊ-ին
    Խորհրդարանական ընդդիմության գրեթե բոլոր նախագծերը մերժող ՔՊ-ականները կմիանա՞ն «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների հայտարարությանը՝ ըստ որի՝ «Արցախի ճանաչում հանուն փրկության» սկզբունքով պետք է լուծվի Արցախի կարգավիճակի հարցը: Ինչպես գիտեք՝ իշխանական պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը «Ազատության» հետ զրույցում, ըստ էության, ասել էր, որ Արցախի՝ Ադրբեջանի կազմում լինելու հարցը կարող է քննարկվել:
    22:00
    18.03.22
    Ավելին
  • Խաղաղ պայմաններում այսքան զոհ ունեցել ենք 90-ականներին. այն ժամանակ բանակը նոր էր, հիմա՝ բարոյալքված
    Սյունիքում երկու զինծառայող է զոհվել «կարգապահության, և առանձին զինվորների բարոյահոգեբանական ոչ պատշաճ մակարդակի հետևանքով»: Սա պաշտպանության նախարարի կարծիքն է: Պապիկյանը չի ասել նույն պատճառո՞վ է մեկ տարում ավելի քան 100 զինծառայող զոհվել՝ ոչ հակառակորդի գնդակից: Այս թիվը «Հայլուրին» իրավապաշտպան Ավետիք Իշխանյանն է հայտնել ու ահազանգել՝ բանակում այլևս չկան փորձառու հրամանատարներ: Ոչ մարտական պայմաններում զոհված զինծառայողների թվով մոտենում ենք 90-ականների վիճակագրությանը:
    21:55
    18.03.22
    Ավելին
  • Հասարակական
    «Ծանր վիրավորվող իշխանությունը». մարդուն ծանր վիրավորանք հասցնելու 240 դեպք՝ հունվարից մինչև հիմա
    Մարտի 22-ին Սահմանադրական դատարանը կքննի «ծանր վիրավորանքի» քրեականացման սահմանադրականության հարցը: Բարձր ատյան դիմել էր Հայաստանի նախկին օմբուդսմեն Արման Թաթոյանը, բայց հայցը ներկայացնելու է գործող ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյանը: Ի դեպ, երբ Գրիգորյանը արդարադատության փոխնախարար էր, խորհրդարանում անձամբ էր հիմնավորել, թե ինչու պետք է քրեականացվի ծանր վիրավորանքը:
    21:33
    18.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    ՄԱԿ-ի հովանու ներքո «Խանքանդի»-ն թռչում է Ֆիզուլի
    «Մենք թռչում ենք Ֆիզուլիի օդանավակայան «Խանքանդի» անվամբ ինքնաթիռով՝ Ադրբեջանում հավատարմագրված ՄԱԿ-ի ներկայացուցիչների հետ Շուշի այցելելու համար։ Ադրբեջանի՝ ՄԱԿ-ին անդամակցության 30-ամյակը կնշվի Շուշիում ՄԱԿ-ի կառույցների հետ: Ազատագրված Շուշիում կծածանվի ՄԱԿ-ի դրոշը»,- թվիթերյան գրառման մեջ հայտարարել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին հարաբերությունների բաժնի ղեկավար, Իլհամ Ալիեւի օգնական Հիքմեթ Հաջիեւը։
    21:30
    18.03.22
    Ավելին
  • Սոցիալական
    «Էս մարդիկ միտված են, որ Հայաստանը դատարկեն». պարենային անվտանգության խնդիր կա
    Խանութներում ապրանքների գների գլխապտույտ փոփոխություններից ուշքի չեն գալիս Հայաստանի քաղաքացիները: Ահազանգում են՝ ընդամենը օրեր առաջ հավկիթն արժեր 27 դրամ, հիմա գինը՝ 70 դրամ է: Թռչնաբույծների միության նախագահի խոսքով՝ պատճառը Ռուսաստանից՝ հացահատիկի արտահանման սահմանափակումն է: Թռչունների կերի խնդիր կա:
    21:28
    18.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    ՄԱԿ-ը պարտավոր է պատասխանել՝ լեգիտիմացնո՞ւմ է հայկական Շուշիի բռնազավթումը․ Արցախի ՄԻՊ
    «Ի վերջո, ամեն ինչ հանգում է արժեքներին [...] Մենք ցանկանում ենք մեր երեխաներին ժառանգել աշխարհ ՄԱԿ-ի կանոնադրության մեջ ամրագրված արժեքներով՝ խաղաղություն, արդարություն, հարգանք, մարդու իրավունքներ, հանդուրժողականություն և համերաշխություն», - ՄԱԿ-ի պաշտոնական կայքում հենց այսպես է ներկայացնում կառույցի առաքելությունը ՄԱԿ Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը։ Այնինչ իրականությունն ամբողջությամբ այլ է: ՄԱԿ-ը իր մասնագիտացված գործակալությունների ներկայացուցիչներով այսօր խաղաղության և մարդու իրավունքների, հանդուրժողականության և համերաշխության դեմ ուղղված հանցագործությունների հետևանքով Ադրբեջանի կողմից բռնազավթված հայկական Շուշիում, մոտ 5000 անտուն մնացած շուշեցիների աչքի առաջ նշում է հանցագործ երկրի հետ իր համագործակցության 30 տարին։ Սա այն դեպքում, երբ 30 տարի շարունակ, տրվելով Ադրբեջանի սադրանքներին, ուղիղ անտեսել է Արցախի ժողովրդի իրավունքները, անտարբերություն ցուցաբերել Ադրբեջանի ԽՍՀ տարբեր քաղաքներից անտուն ու անօթևան մնացած հազարավոր փախստականների նկատմամբ, լռել 44 օր շարունակ Ադրբեջանի կողմից իրականացվող ռազմական հանցագործությունների մասին, և այսօր էլ անուշադրության մատնել Ադրբեջանի կողմից Արցախի օկուպացված տարածքներից բռնի տեղահանված 40 000 մարդկանց։ ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը, անդամ երկրները, այսօր Շուշիում կազմակերպված միջոցառմանը մասնակից ՄԱԿ-ի մասնագիտացված գործակալությունների բոլոր պատասխանատուները պարտավոր են պատասխանել՝ արդյո՞ք սրանք են իրենց դավանած արժեքները, արդյո՞ք իրենց այցով լեգիտիմացնում են հայկական Շուշի քաղաքի բռնազավթումը, ուժի և ուժի սպառնալիքի կիրառումը, քաղաքացիական բնակչության նկատմամբ իրականացված և այսօր էլ իրականացվող ադրբեջանական հանցագործությունները։
    21:09
    18.03.22
    Ավելին
  • Միջազգային
    Ռուսաստանն «Իսկանդերով» ուկրաինական «Տոչկա-Ու» կայանքներ է ոչնչացրել
    Ռուս-ուկրաինական պատերազմի մասին վերջին նորությունները: Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունը հայտնում է, որ ուկրաինական զինուժը «Տոչկա-Ու»-ի կասետային մարտագլխիկներով հրթիռներ է արձակել Մելիտոպոլի բնակելի թաղամասերի վրա: Ռուսական ՀՕՊ-ը դրանք հետ է մղել, հետո երկու «Իսկանդեր» հրթիռ ոչնչացրել են ուկրաինական «Տոչկա-Ու» կայանքները: Պատերազմի 23-րդ օրը ռուսական կողմը հրթիռակոծել է Լվովի օդակայանի տարածքը, Մարիուպոլի կենտրոնում թեժ մարտեր են:
    20:35
    18.03.22
    Ավելին
  • Տարածաշրջան
    «Մեզ ֆաշիստ են անվանում, բայց նրանց արածն է ֆաշիզմ». ռուսական «Սամովար»՝ Նյու Յորքում
    Ռուսական կոկտեյլ-բարի սեփականատերը պնդում է, որ պատերազմի սկսվելուց հետո կորցրել է հաճախորդների 60-70 տոկոսը, դրան գումարած՝ ամեն օր ատելության խոսք պարունակող հաղորդագրություններ է ստանում:
    19:45
    18.03.22
    Ավելին
  • Հայաստան
    Ընտրվելու է «հայ Հիսուս Քրիստոսը». Ծառուկյանի հայտարարած մրցույթը շարունակվում է
    Հայի տեսք պետք է ունենա Հիսուս Քրիստոսի այն արձանը, որ կանգնեցվելու է Գագիկ Ծառուկյանի ընտանիքի միջոցներով: Ժյուրիի կազմում է քանդակագործ Լևոն Թոքմաջյանը: Նա Շուշիում Վազգեն Սարգսյանի արձանի, Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցու հրեշտակների հեղինակն է: Թոքմաջյանը հիմա մի մտավախություն ունի՝ սրբություն չճանաչող թշնամու բայրաքթարը մի օր էլ Քրիստոսի արձանին չհասնի:
    19:15
    18.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Տնտեսական
    Առցանց անմաքս առևտրի շեմը գործող 200 եվրոյի փոխարեն սահմանվել է 1000 եվրո
    Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2022 թվականի մարտի 17-ին Մոսկվայում կայացած Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստի ընթացքում ընդունված որոշմամբ՝ ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման համար առցանց անմաքս առևտրի շեմը գործող 200 եվրոյի փոխարեն սահմանվել է 1000 եվրո: Այն կգործի մինչև 2022թ․ հոկտեմբերի 1-ը։ Այն դեպքում, երբ ծանրոցի արժեքը գերազանցում է 1000 եվրոն, կամ դրա քաշը կազմում է ավելի, քան 31 կգ, անհրաժեշտ կլինի վճարել մաքսատուրք` պատվերների արժեքի 15 % չափով, բայց ոչ պակաս, քան 2 եվրո՝ 1 կգ համար: ԵՏՀ խորհրդի կողմից ընդունված որոշումը թույլ կտա աջակցել ԵԱՏՄ անդամ պետությունների այն քաղաքացիներին, որոնք անձնական օգտագործման ապրանքներ են պատվիրում արտասահմանյան ինտերնետ-խանութներում, միաժամանակ՝ խուսափել ապրանքների դեֆիցիտից:
    19:11
    18.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    ՄԱԿ-ի տվյալներով՝ ավելի քան 3.2 միլիոն մարդ լքել է Ուկրաինան
    Ուկրաինայից փախստականների թիվը փետրվարի 24-ից ի վեր կազմել է 3.2 միլիոն, որից 185 հազարը հատել են Ռուսաստանի սահմանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստին», այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի պաշտոնական ներկայացուցիչ Շաբիա Մանտուն: Նրա խոսքով՝ 2 միլիոն մարդ էլ հատել է Լեհաստանի սահմանը: Միգրացիայի միջազգային կազմակերպությունից տեղեկացնում են, որ Ուկրաինան լքողների թվում 162 հազարը օտարերկրացիներ են:
    18:50
    18.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Այս տան վաճառքից քա՞նի լումա մտավ նիկոլապաշտների գրպանը (լուսանկար)․ քաղաքագետ
    Այս տան վաճառքից քանի՞ լումա մտավ նիկոլապաշտների գրպանը (լուսանկար) Իշխանության գալուց առաջ և հատկապես հետո կապիտուլյանտ Նիկոլն աջուձախ թիրախավորում էր Երևանի Մոնումենտի շքեղ տները և դրանց սեփականատերերին և խոստանում էր իրեն երկրպագողներին, որ դրանք պետականացվելու են և կոպեկ առ կոպեկ այդ գումարները հետ են վերադառնալու պետբյուջե... Եվ ահա, պարզվեց, որ այդ տներից ամենաշքեղը, որն, ըստ լուրերի, պատկանում էր Հովիկ Աբրահամյանին, վաճառվել է, իսկ գնորդն էլ, ըստ լուրերի, այս իշխանությունների սրտի նորաթուխ օլիգարխներից է, ով գնել է Ծաղկաձորի "Գոլդեն Փելիս" հյորանոցը... Ստացվում է, Նիկոլ Անհողը ոչ միայն կուլակաթափ չարեց իր բնորոշմամբ, Մոնումենտի թալանչիներին, այլև թույլ տվեց, որ նրանք իրենց անշարժ գույքը վաճառեն... Հետաքրքիր է, քանի՞ լումա ստացան նիկոլապաշտներն այս տան վաճառքից, որ ժամանակին այդքան ցնծությամբ էին ընդունում Նիկոլի կեղծ խոստումները, թե ապօրինի կառուցված այդ տները վաճառելու են, իսկ գումարներն էլ գնալու են պետական բյուջե... Ինչպես և կանխատեսել էի, այդ խոստումը կապիտուլյանտի հերթական սուտն էր...
    18:01
    18.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Վնասված գազատար խողովակի վերանորոգման աշխատանքներն ավարտված են․ շտաբ
    Վնասված գազատար խողովակի վերանորոգման աշխատանքներն ավարտված են։ Միաժամանակ տեղեկացնում ենք, որ, հաշվի առնելով գազատարի՝ 10 օր շարունակ չգործելու հանգամանքը, այժմ իրականացվում են տեխնիկական բնույթի մի շարք աշխատանքներ գազի պատշաճ և անխափան փոխադրումն ու մատուցումը բաշխիչ ցանցերին ապահովելու ուղղությամբ։ Նշված աշխատանքներն ավարտելուց հետո գազամատակարարումը կվերականգնվի։ Կրկին հորդորում ենք բոլոր բաժանորդներին պահպանել զգոնություն, որպեսզի գազամատակարարման վերականգնման պահին գազի արտահոսք ու արտակարգ պատահար տեղի չունենա: [Արցախի տեղեկատվական շտաբ]
    17:58
    18.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Զինված ուժեր
    Մարտավարական մասնագիտական պարապմունքներ են անցկացվել
    N զորամիավորման հատուկ նշանակության ստորաբաժանումների զինծառայողները մարտի 18-ին անցկացրել են մարտավարական մասնագիտական պարապմունքներ՝ դաշտային պայմաններում։ Զինծառայողները ներթափանցել են պայմանական հակառակորդի հենակետ, ոչնչացրել կենդանի ուժը, առգրավել կարևոր նշանակության փաստաթղթեր և զբաղեցրել նպաստավոր դիրքեր։ Պարապմունքների ընթացքում զինծառայողները կատարելագործել են ձմեռային պայմաններում առաջադրված խնդիրների կատարման մասնագիտական հմտությունները։
    17:43
    18.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Արմեն Սարգսյանն ինչպես է դարձել Սենթ Քիթս և Նևիսի քաղաքացի
    «1980-ականներից սկսած՝ աշխարհի հարուստները տարբեր երկրներում հնարավորություն ունեն ներդրումների դիմաց օրինական կերպով գնելու անձնագրեր և վիզաներ ։ 
    17:26
    18.03.22
    Ավելին