Լրահոս
Զինված ուժեր
17:43
18.03.22
206

Մարտավարական մասնագիտական պարապմունքներ են անցկացվել

Img default alt hy

N զորամիավորման հատուկ նշանակության ստորաբաժանումների զինծառայողները մարտի 18-ին անցկացրել են մարտավարական մասնագիտական պարապմունքներ՝ դաշտային պայմաններում, հայտնում են ՊՆ-ից։

Զինծառայողները ներթափանցել են պայմանական հակառակորդի հենակետ, ոչնչացրել կենդանի ուժը, առգրավել կարևոր նշանակության փաստաթղթեր և զբաղեցրել նպաստավոր դիրքեր։ Պարապմունքների ընթացքում զինծառայողները կատարելագործել են ձմեռային պայմաններում առաջադրված խնդիրների կատարման մասնագիտական հմտությունները։