Լրահոս
Արցախ
17:58
18.03.22
339

Վնասված գազատար խողովակի վերանորոգման աշխատանքներն ավարտված են․ շտաբ

Img default alt hy

Վնասված գազատար խողովակի վերանորոգման աշխատանքներն ավարտված են, հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը։

«Միաժամանակ տեղեկացնում ենք, որ, հաշվի առնելով գազատարի՝ 10 օր շարունակ չգործելու հանգամանքը, այժմ իրականացվում են տեխնիկական բնույթի մի շարք աշխատանքներ գազի պատշաճ և անխափան փոխադրումն ու մատուցումը բաշխիչ ցանցերին ապահովելու ուղղությամբ։

Նշված աշխատանքներն ավարտելուց հետո գազամատակարարումը կվերականգնվի։

Կրկին հորդորում ենք բոլոր բաժանորդներին պահպանել զգոնություն, որպեսզի գազամատակարարման վերականգնման պահին գազի արտահոսք ու արտակարգ պատահար տեղի չունենա»: