Լրահոս
Արցախ
09:24
19.03.22
143

Այսօրվանից Արցախում բաժանորդների համար կվերականգնվի գազամատակարարումը

Img default alt hy

Երեկ ավարտվել են վնասված գազատարի վերանորոգման աշխատանքները, հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից։

«Հայտնում ենք, որ այս պահին բնական գազն արդեն իսկ մատակարարվում է «Արցախգազ» ՓԲԸ ընդունման կետ։

Միևնույն ժամանակ տեղեկացնում ենք, որ անվտանգ և անխափան գազամատակարարումն ապահովելու նպատակով բնական գազի օգտագործումն «Արցախգազ» ՓԲԸ բաժանորդներին հասանելի կլինի սկսած մարտի 19-ից»,- ասված է հաղորդագրությունում։