Լրահոս
Տարածաշրջան
21:30
18.03.22
1 042

ՄԱԿ-ի հովանու ներքո «Խանքանդի»-ն թռչում է Ֆիզուլի

Img default alt hy

«Մենք թռչում ենք Ֆիզուլիի օդանավակայան «Խանքանդի» անվամբ ինքնաթիռով՝ Ադրբեջանում հավատարմագրված ՄԱԿ-ի ներկայացուցիչների հետ Շուշի այցելելու համար։ Ադրբեջանի՝ ՄԱԿ-ին անդամակցության 30-ամյակը կնշվի Շուշիում ՄԱԿ-ի կառույցների հետ: Ազատագրված Շուշիում կծածանվի ՄԱԿ-ի դրոշը»,- թվիթերյան գրառման մեջ հայտարարել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին հարաբերությունների բաժնի ղեկավար, Իլհամ Ալիեւի օգնական Հիքմեթ Հաջիեւը։

Հայաստանի իշխանությունների ոչ մի օղակ առայժմ չի արձագանքել Հաջիեւի գրառմանը․ Ադրբեջանում «Խանքանդի» են անվանում Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտը։