Լրահոս
21:55
18.03.22
191

Խաղաղ պայմաններում այսքան զոհ ունեցել ենք 90-ականներին. այն ժամանակ բանակը նոր էր, հիմա՝ բարոյալքված

Սյունիքում երկու զինծառայող է զոհվել «կարգապահության, և առանձին զինվորների բարոյահոգեբանական ոչ պատշաճ մակարդակի հետևանքով»:

Սա պաշտպանության նախարարի կարծիքն է: Պապիկյանը չի ասել նույն պատճառո՞վ է մեկ տարում ավելի քան 100 զինծառայող զոհվել՝ ոչ հակառակորդի գնդակից: Այս թիվը «Հայլուրին» իրավապաշտպան Ավետիք Իշխանյանն է հայտնել ու ահազանգել՝ բանակում այլևս չկան փորձառու հրամանատարներ:

Ոչ մարտական պայմաններում զոհված զինծառայողների թվով մոտենում ենք 90-ականների վիճակագրությանը: