Լրահոս

2022-03-19
  • Քաղաքական
    Ռուսաստանը հռը կոպալի կացնային քաղաքականություն է վարում. Երվանդ Բոզոյան
    Քաղաքագետ Երվանդ Բոզոյանն ասում է, որ ուկրաինական ճգնաժամը բավականին բարդ իրավիճակ է ստեղծել Ռուսաստանի համար, վերջինս այս ճգնաժամից դուրս գալու մեկ տարբերակ ունի՝ գնալ տնտեսական արմատական ռեֆորմների ու ազատել բիզնեսը ճնշումներից: Այս մոդելով Ռուսաստանը չի կարող դիմակայել: Ռուսաստանի վիճակի ծանրացումը ճակատագրական ազդեցություն կարող է ունենալ նաև Հայաստանի համար, քանզի տարածաշրջանում ուժերի բալանսի փոփոխությունից անպայման կօգտվի թուրք-ադրբեջանական տանդեմը: Մենք ունենք շատ վատ դաշնակից, բայց ուրիշ դաշնակից չունենք:
    10:44
    19.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Նախքան գազասարքը գործարկելը անհրաժեշտ է ստուգել դրա սարքինության վիճակը․ ԱՀ ՆԳՆ
    Բնական գազի մատակարարման հետ կապված խնդիրները բացառելու նպատակով, ԱՀ ներքին գործերի նախարարությունը հորդորում է` Եղե'ք ուշադիր գազի օգտագործման ժամանակ: Հնարավոր վթարներից և դժբախտ դեպքերից խուսափելու համար պահպանե'ք կենցաղում գազասպառման անվտանգության հրահանգավորման պահանջները: Նախքան գազասարքը գործարկելը նախ, անհրաժեշտ է ստուգել դրա սարքինության վիճակն ու ծխատարում քարշի առկայությունը: Գազասարքերի երկարատև օգտագործման ընթացքում հաճախակի օդափոխել շինությունը: Ծխատարի խցանումը բացառելու նպատակով հաճախակի ստուգել դրանց գլխամասերը: Վթարային իրավիճակի առաջացման ժամանակ, խստիվ արգելվում է ինքնակամ վերականգնել բնակարանի գազամատակարարումը: Ցանկացած արտակարգ իրավիճակում զանգահարել՝ 911,101,112: Գազի վթարային ծառայություն՝ 1-04:
    10:32
    19.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Հրաչյա Հակոբյանը ֆեյսբուքյան գրառմանը կցել է նաև դրա ուկրաիներեն տեքստը
    ԱԺ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, Հայաստան-Ուկրաինա բարեկամական խմբի ղեկավար Հրաչյա Հակոբյանը ֆեյսբուքյան գրառում է արել ուկրաինական ճգնաժամի մասին և հայերենին կից հրապարակել նույն տեքստի ուկրաիներեն թարգմանությունը։ Գրառումը ներկայացնում ենք ստորև․ «Որպես Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի Հայաստան-Ուկրաինա բարեկամական խմբի ղեկավար՝ ցավով հետևում եմ Ուկրաինայում ստեղծված իրավիճակի զարգացումներին, որոնք արդեն բազմաթիվ մարդկային զոհերի պատճառ են դարձել և հանգեցրել են աղետալի հետևանքների։ Վստահ եմ, որ խնդրի դիվանագիտական լուծման հնարավորությունները սպառված չեն, և հույս ունեմ, որ ընթացիկ երկխոսությունը հնարավորինս շուտ կբերի խնդրի խաղաղ կարգավորմանը։ Як голова групи дружби Вірменія-Україна Національних зборів Республіки Вірменія, я з болем слідкую за розвитком ситуації в Україні, яка вже спричинила багато людських жертв та призвела до катастрофічних наслідків. Я впевнений, що можливості дипломатичного вирішення проблеми не вичерпані, сподіваюся, що перемовини, що тривають, призведуть до якнайшвидшого мирного вирішення проблеми».
    10:18
    19.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Օր չկա, որ Վահան Քերոբյանը սկանդալի մեջ չհայտնվի․ «Հրապարակ»
    «Հրապարակ» թերթը գրում է. «Կառավարության կազմում առաջիկայում հնարավոր են կադրային փոփոխություններ։ Հիշեցնենք, որ նախ Վահագն Խաչատուրյանի՝ ՀՀ նախագահի պաշտոնում ընտրվելուց հետո թափուր նախարարական պորտֆել կա՝ բարձր տեխնոլոգիաների նախարարի պաշտոնը։ Մեր տեղեկություններով, այդ պաշտոնում նշանակվելու անհագ ցանկություն է դրսեւորել առողջապահության նախկին նախարար, ներկայում ՔՊ պատգամավոր Արսեն Թորոսյանը, ով բոլոր հնարավոր ու անհնարին մեթոդներով առաջ է մղում իր թեկնածությունը։ Բացի այդ՝ Նիկոլ Փաշինյանը կադրային փոխատեղումներով մտադիր է նոր շունչ հաղորդել իր ղեկավարած կաբինետին։ Քննարկվում է արտակարգ իրավիճակների նախարարի փոփոխությունը։ Այդ մասին, իհարկե, վաղուց կային քննարկումներ, եւ ԱԻ փոխնախարար Արմեն Փափուխչյանը հենց այդ նպատակի համար էլ ժամանակին նշանակվեց այստեղ։ Հիմա կարծես մոտեցել է այդ ծրագրի իրականացման պահը։ Խոսվում է նաեւ էկոնոմիկայի նախարարի՝ Վահան Քերոբյանի հեռանալու մասին, որն օր չկա, որ սկանդալի մեջ չհայտնվի։ Անցած շաբաթ էլ խորհրդարանի տնտեսական հանձնաժողովի նիստին ներկայացել էր ոչ այնքան ադեկվատ վիճակում, եւ ՔՊ-ական պատգամավորները Փաշինյանին բողոքել են Քերոբյանի պահվածքից, անպատրաստ վիճակից։ Չի բացառվում նաեւ, որ պաշտոնին հրաժեշտ տա ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը»:
    10:10
    19.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ռուսաստանի քաղաքացիներն արդեն բախվել են հայկական «ջերմ» հյուրընկալությանը․ «Հրապարակ»
    «Հրապարակ» թերթը գրում է. «Մեծ թվով Ռուսաստանի քաղաքացիներ են ժամանել Հայաստան եւ արդեն բախվել են հայկական «ջերմ» հյուրընկալությանը՝ վարձով տների գներն են բարձրացել, բոլոր մյուս ծառայությունների։ Բայց ամենից շատ դժգոհությունները բանկերից են, որոնք հրաժարվում են սպասարկել Ռուսաստանից ժամանածներին՝ հորինված եւ անօրինական պատճառաբանություններով։ Մասնավորապես՝ հաշվի համարներ չեն բացում ՌԴ քաղաքացիների համար։ Մենք տասնյակ բողոքներ ենք ստացել ՌԴ-ից ժամանած անձանցից (տես էջ 4)։ Բանկերը հերքում են խտրական մոտեցման պահը, Կենտրոնական բանկը հերքում է, թե բանավոր հրահանգ է իջեցրել՝ չսպասարկել Ռուսաստանից ժամանած, ոչ ռեզիդենտ անձանց։ Իսկ մեր աղբյուրներն ասում են, որ արեւմտյան երկրների դեսպաններն անձամբ են կապվել բանկերի կառավարիչների հետ եւ զգուշացրել՝ եթե սպասարկեք, ձեր բանկի նկատմամբ էլ պատժամիջոցներ կկիրառվեն, եւ համաշխարհային բանկային համակարգից ձեզ կանջատեն»:
    10:07
    19.03.22
    Ավելին
  • Մամուլի տեսություն
    Օրվա մամուլի 5 կարևոր լուրերն են
    «Հրապարակ» Սյունիքում սահմանին լարվածությանը զուգահեռ ավելացել են զորամասերում միջանձնային հարաբերություններով պայմանավորված միջադեպերը: «Փաստ» ԱԺ հերթական նիստերը Նիկոլ Փաշինյանի ու իր պատգամավորների համար նոր «քննության» շրջան է լինելու: «Հրապարակ» Արեւմտյան երկրների դեսպաններն անձամբ են կապվել բանկերի կառավարիչների հետ եւ զգուշացրել՝ եթե սպասարկեք, ձեր բանկի նկատմամբ էլ պատժամիջոցներ կկիրառվեն, եւ համաշխարհային բանկային համակարգից ձեզ կանջատեն: «Հրապարակ» Կառավարության կազմում առաջիկայում հնարավոր են կադրային փոփոխություններ։ «ժողովուրդ» Իշխանությունների «սրտի» գործարար Նարեկ Նալբանդյանը որոշել է լրատվական կայք բացել : Օրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, 5-րդ ալիքի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման հեղինակ Մարիաննա Ղահրամանյանը կքննարկի 7-րդ գումարման ԱԺ պատգամավոր Աննա Կոստանյանի հետ:
    10:00
    19.03.22
    Ավելին
  • Հայաստան
    Մի շարք մարզերում ձյուն է տեղում
    Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները, Բերդ-Ճամբարակ, Վարդենյաց լեռնանցքը, Վայոց ձորի մարզի Ջերմուկ-Գնդեվազ ավտոճանապարհները: Վայոց ձորի մարզի Սարավան-«Զանգեր», Տավուշի մարզի Դիլիջան-Նոյեմբերյան ավտոճանապարհները փակ են միայն կցորդիչով բեռնատարների համար, մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։ Դժվարանցանելի են Սյունիքի մարզի բոլոր, Շիրակի մարզի Ալագյազ-Արթիկ, Արարատի մարզի Լանջառ-Լուսաշող ավտոճանապարհները: Սյունիքի մարզի Գորիս-Տաթև և Կապան-Տաթև ավտոճանապարհները կցորդիչով բեռնատարների համար անցանելի են միայն անվաշղթաների կիրառման դեպքում։ Արագածոտնի մարզի Ապարանի, Արագածի և Թալինի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Գեղարքունիքի մարզում, Սյունիքի մարզի Սիսիան-«Զանգեր» ավտոճանապարհին, Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանում բուք է, իսկ Վայոց ձոր մարզի լեռնային գոտիներում՝ ձնաբուք: Տավուշի, Սյունիքի, Լոռու մարզերում, Արագածոտնի մարզի Աշտարակի, Թալինի, Արագածի տարածաշրջաններում տեղում է ձյուն։
    09:53
    19.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Եկել է Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը վերականգնելու ժամանակը․ Զելենսկի
    Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը վերականգնելու ժամանակն արդեն եկել է, այժմ անհրաժեշտ է հանդիպել և խոսել, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իր ֆեյսբուքյան էջում հրապարակված տեսաուղերձում։ «Եկել է հանդիպելու և խոսելու ժամանակը։ Եկել է Ուկրաինայի համար արդարությունն ու տարածքային ամբողջականությունը վերականգնելու ժամանակը», - ասել է Զելենսկին։ Նրա խոսքով՝ Ուկրաինայի անվտանգության ու խաղաղության վերաբերյալ բովանդակալից բանակցությունները Ռուսաստանի միակ հնարավորությունն են սեփական սխալների հետևանքով վնասը նվազեցնելու համար։ «Հակառակ դեպքում Ռուսաստանի կորուստներն այնպիսին կլինեն, որ մի քանի սերունդն անգամ բավական չի լինի ոտքի կանգնելու համար», - շեշտել է Զելենսկին։
    09:51
    19.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Ակային ուզում են Վանաձոր համայնքի ղեկավարի ժ/պ նշանակել․ «Փաստ»
    «Փաստ» օրաթերթը գրում է. «Տևական ժամանակ է՝ իշխանությունների համառ ջանքերով Վանաձորը համայնքի ղեկավար չունի, և համայնքային բազմաթիվ խնդիրներ մնում են չլուծված, քաղաքապետարանը, ըստ էության, կաթվածահար վիճակում է: Քանի որ դեկտեմբերի 5-ին կայացած ընտրությունների ժամանակ ՔՊ-ն փաստացի պարտվել էր (9 մանդատ), իսկ հաղթող ուժը «Մամիկոն Ասլանյան» դաշինքն էր (15 մանդատ), Նիկոլ Փաշինյանը չկարողացավ մարսել այս հանգամանքը, ինչի արդյունքում Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը հայտնվեց անազատության մեջ, որպեսզի քաղաքապետ չընտրվի: Եվ ահա, թերթն արդեն պատրաստ էր տպագրության, երբ մեզ տեղեկություններ հասան, որ իշխանություններն այստեղ գտել են իրենց «սրտի» լուծումը: «Փաստ» թերթի աղբյուրները փոխանցում էին, որ Փաշինյանը պատրաստվում է Վանաձոր համայնքի ղեկավարի ժ/պ նշանակել Ակա մականունով Արկադի Փելեշյանին, որը ավագանու ընտրություններին գլխավորում էր Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցության ցուցակը և ստացել էր 5 մանդատ: Ի դեպ, Փելեշյանը հատկապես հայտնի է նրանով, որ պարբերաբար հայտնվում է տարբեր սկանդալներում, ավելին՝ ոչ մեկ անգամ հայտնվել է իրավապահ մարմինների ուշադրության կենտրոնում: Առցանց ԶԼՄ-ների հպանցիկ ուսումնասիրությունն անգամ ցույց է տալիս, որ նա, մասնավորաբար, 2008 թվականին դատապարտվել է խուլիգանության համար (ըստ դատավճռի, նա ակոհոլ օգտագործած վիճակում, իր ընկերների հետ գնացել է Վանաձորի խանութներից մեկը, վիճել է խանութի աշխատողների հետ, հայհոյելով խախտել է խանութի բնականոն աշխատանքը, խանգարել է բնակիչների անդորրը, ջարդել է խանութում եղած ապրանքները), դրանից մի քանի տարի առաջ էլ ծեծել էր տեղի Ավետարանական հավատքի քրիստոնեական եկեղեցու հոգևոր առաջնորդին, և այլն, և այլն: Հավելենք նաև, որ այս ամբողջ ընթացքում շրջանառվող տեղեկությունների համաձայն, Փելեշյանը ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանի հովանավորյալն է»:
    09:49
    19.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Գրիգոր Մինասյանը շփոթվել է Փաշինյանի մասին հարցից․ «Հրապարակ»
    Արդարադատության փոխնախարար, Երեւանի ավագանու ՀՀԿ խմբակցության նախկին անդամ Գրիգոր Մինասյանը, ով 4 տարի առաջ Տարոն Մարգարյանի հետ մասնակցում էր Երեւանի քաղաքապետի նախընտրական քարոզարշավին եւ կոչ անում ընտրել ՀՀԿ-ին, ավագանու ընտրությունների քարոզարշավի ժամանակ Մարգարյանի մրցակից Նիկոլ Փաշինյանի մասին մի միտք էր արտահայտել․ «Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ փորձում են մրցել մարդիկ, որոնք նույնիսկ մի համատիրություն չեն ղեկավարել, նրանք միայն կարողանում են գեղեցիկ ճառեր ասել եւ հետաքրքիր շոուներ կազմակերպել»։ Երեկ մի միջոցառման շրջանակներում հանդիպելով Փաշինյանին ժամանակին շոումեն անվանած Գրիգոր Մինասյանին, հարցրինք․ «Պարոն Մինասյան, ի՞նչ եք կարծում, մարդ, որը նախկինում նույնիսկ մի համատիրություն չի ղեկավարել, այսօր ինչպե՞ս է երկիր ղեկավարում»։ Մեր հարցից փոխնախարար Մինասյանն անակնկալի եկավ, շփոթվեց, չիմացավ՝ ինչ պատասխանի։ Այդ պահին նրան օգնության հասան նրա օգնականները, որոնք հիշեցրին, որ քննարկումն սկսվում է, եւ Մինասյանին «փախցրին» տարան։ Գրիգոր Մինասյանի շփոթմունքը հասկանալ կարելի է, իհարկե, ի՞նչ իմանար այն ժամանակ, որ այդ՝ «համատիրություն անգամ չղեկավարած» անձի ձեռքից ինքը փոխնախարարի պաշտոն է ստանալու եւ նրա թիմի մաս է կազմելու։ Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/247ecde2d8235ce3dc2db00419065bff © 2008 - 2021 «Հրապարակ օրաթերթ»
    09:41
    19.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Իշխանությունների «սրտի» գործարար Նարեկ Նալբանդյանը որոշել է լրատվական կայք բացել․ «Ժողովուրդ»
    «ժողովուրդ» օրաթերթը գրում է. Իշխանությունների «սրտի» գործարար Նարեկ Նալբանդյանը բիզնես ոլորտից որոշել է մեդիադաշտ ներթափանցել: «ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ հավկիթի «գործ անողը» որոշել է ուժերը նաև լրատվական հարթակում փորձել: «Ցանկանում է լրատվական կայք բացել, այս պահին զբաղված է խմբագրակազմ հավաքելով»,- ասաց մեր զրուցակիցը: Թե ինչ անվանում կունենա կամ երբ հրապարակում կերևա Նալբանդյանին պատկանող լրատվամիջոց-կայքը, դեռևս հստակ չէ: Պարզ է, սակայն, որ ծաղկաձորյան «Գոլդեն Փելիս» հյուրանոցը, այնուհետ՝ ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի Ազգային ժողովի նմանությամբ կառուցված դղյակը ձեռք բերելուց հետո Նալբանդյանի ախորժակն ավելի է բացվել: Ցեմենտի, հավկիթի, կոմբինացված կերերի «գործ անող» Նալբանդյանն առաջին գործարարը չէ, իհարկե, որ ցանկանում է լրատվադաշտում էլ տեղ ու դիրք ունենալ, որպեսզի իրեն քննադատողներին իր անձնական լրատվամիջոցներով քննադատի: Փորձը, սակայն, ցույց է տալիս, որ նրանք այս ոլորտում չեն հաջողում. կարճ ժամանակ անց կա՛մ պարզապես կորչում են ասպարեզից, կա՛մ էլ դեռ նրանց գոյության մասին որևէ մեկը չի հիշում»:
    09:39
    19.03.22
    Ավելին
  • Հասարակական
    Վահան Քերոբյանի նախաձեռնած կառուցվածքային փոփոխությունների հետևանքը․ «Ժողովուրդ»
    «ժողովուրդ» օրաթերթը գրում է. ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունում նախարար Վահան Քերոբյանի նախաձեռնած կառուցվածքային փոփոխությունները հանգեցրել են որոշ վարչությունների վերակազմավորման, ինչի արդյունքում մի քանի աշխատակիցներ դարձել են ժամանակավոր պաշտոնակատարներ, իսկ մի մասն էլ ընկել է կրճատման տակ: Այժմ, որպեսզի ժամանակավոր պաշտոնակատարները հաստատուն հաստիք ունենան, հայտարարվում են արտաքին մրցույթներ, որոնց մասնակիցը դառնում է նախարարության աշխատակիցը, մինչդեռ Հայաստանի օրենսդրությունը հնարավորություն տալիս է կազմակերպել ներքին մրցույթ, որին կարող է մասնակցել նախարարության աշխատակիցը ու հաստատվել իր հաստիքում: «Ժողովուրդի» աղբյուրները փոխանցեցին, որ մեխանիզմն այսպիսին է՝ նախարարությունը հայտարարում է այս կամ այն մասնագետի ընդունման արտաքին մրցույթ, բայց մրցույթի արդյունքներով հաստատում նախարարության աշխատակցին: Սա թերևս նախարար Քերոբյանի հերթական ձևական նախաձեռնությունն է՝ ցույց տալու, թե որքան թափանցիկ է աշխատում իր ղեկավարած գերատեսչությունը: Նկատենք, որ հաճախ արտաքին մրցույթներին գրանցված մասնակիցները, տեսնելով, որ նախարարության աշխատակիցներից որևէ մեկը ևս մասնակցում է դրան, պարզապես չեն ներկայանում մրցույթին»:
    09:37
    19.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Բուդաղյանն աչքաթող է արել բանակը. Զբաղված է հաց մատակարարելով․ «Հրապարակ»
    «Հրապարակ» թերթը գրում է. «Սյունիքում սահմանին լարվածությանը զուգահեռ ավելացել են զորամասերում միջանձնային հարաբերություններով պայմանավորված միջադեպերը․ անցնող շաբաթ 2 նման միջադեպ գրանցվեց։ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մեկնել էր Սյունիքի մարզ։ Սյունիքում բանակի պատասխանատուն՝ Արտակ Բուդաղյանը, մեր աղբյուրների վկայությամբ, աչքաթող է արել բանակը։ Նրա ընտանիքը զբաղված է բանակին հաց մատակարարելով եւ ավելի շատ բիզնես գործունեություն է ծավալում, ուստի կարգապահական լուրջ բացեր կան զորամասերում, ինչը նկատել է նաեւ Պապիկյանը։ Նրա այցի մասին ՊՆ հաղորդագրության մեջ ասված է․ «Զորամասերից մեկում սպաների հետ հանդիպմանը նախարարն անդրադարձել է անցած օրերին զորամասերում արձանագրված միջադեպերին եւ ընդգծել է, որ տեղի ունեցածը որոշ ստորաբաժանումներում կարգապահության, ինչպես նաեւ առանձին զինծառայողների բարոյահոգեբանական ոչ պատշաճ մակարդակի հետեւանք է»: Փորձեցինք զրուցել Արտակ Բուդաղյանի հետ, սակայն նա հրաժարվեց պատասխանել մեր հարցերին՝ դիմեք ՊՆ լրատվական»:
    09:33
    19.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Այսօրվանից Արցախում բաժանորդների համար կվերականգնվի գազամատակարարումը
    Երեկ ավարտվել են վնասված գազատարի վերանորոգման աշխատանքները, հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից։ «Հայտնում ենք, որ այս պահին բնական գազն արդեն իսկ մատակարարվում է «Արցախգազ» ՓԲԸ ընդունման կետ։ Միևնույն ժամանակ տեղեկացնում ենք, որ անվտանգ և անխափան գազամատակարարումն ապահովելու նպատակով բնական գազի օգտագործումն «Արցախգազ» ՓԲԸ բաժանորդներին հասանելի կլինի սկսած մարտի 19-ից», - ասված է հաղորդագրությունում։
    09:24
    19.03.22
    Ավելին
2022-03-18
  • Հասարակական
    Ժողովուրդն Արցախն Ադրբեջանին հանձնելու մանդատ չի տվել ՔՊ-ին
    Խորհրդարանական ընդդիմության գրեթե բոլոր նախագծերը մերժող ՔՊ-ականները կմիանա՞ն «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների հայտարարությանը՝ ըստ որի՝ «Արցախի ճանաչում հանուն փրկության» սկզբունքով պետք է լուծվի Արցախի կարգավիճակի հարցը: Ինչպես գիտեք՝ իշխանական պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը «Ազատության» հետ զրույցում, ըստ էության, ասել էր, որ Արցախի՝ Ադրբեջանի կազմում լինելու հարցը կարող է քննարկվել:
    22:00
    18.03.22
    Ավելին
  • Խաղաղ պայմաններում այսքան զոհ ունեցել ենք 90-ականներին. այն ժամանակ բանակը նոր էր, հիմա՝ բարոյալքված
    Սյունիքում երկու զինծառայող է զոհվել «կարգապահության, և առանձին զինվորների բարոյահոգեբանական ոչ պատշաճ մակարդակի հետևանքով»: Սա պաշտպանության նախարարի կարծիքն է: Պապիկյանը չի ասել նույն պատճառո՞վ է մեկ տարում ավելի քան 100 զինծառայող զոհվել՝ ոչ հակառակորդի գնդակից: Այս թիվը «Հայլուրին» իրավապաշտպան Ավետիք Իշխանյանն է հայտնել ու ահազանգել՝ բանակում այլևս չկան փորձառու հրամանատարներ: Ոչ մարտական պայմաններում զոհված զինծառայողների թվով մոտենում ենք 90-ականների վիճակագրությանը:
    21:55
    18.03.22
    Ավելին
  • Հասարակական
    «Ծանր վիրավորվող իշխանությունը». մարդուն ծանր վիրավորանք հասցնելու 240 դեպք՝ հունվարից մինչև հիմա
    Մարտի 22-ին Սահմանադրական դատարանը կքննի «ծանր վիրավորանքի» քրեականացման սահմանադրականության հարցը: Բարձր ատյան դիմել էր Հայաստանի նախկին օմբուդսմեն Արման Թաթոյանը, բայց հայցը ներկայացնելու է գործող ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյանը: Ի դեպ, երբ Գրիգորյանը արդարադատության փոխնախարար էր, խորհրդարանում անձամբ էր հիմնավորել, թե ինչու պետք է քրեականացվի ծանր վիրավորանքը:
    21:33
    18.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    ՄԱԿ-ի հովանու ներքո «Խանքանդի»-ն թռչում է Ֆիզուլի
    «Մենք թռչում ենք Ֆիզուլիի օդանավակայան «Խանքանդի» անվամբ ինքնաթիռով՝ Ադրբեջանում հավատարմագրված ՄԱԿ-ի ներկայացուցիչների հետ Շուշի այցելելու համար։ Ադրբեջանի՝ ՄԱԿ-ին անդամակցության 30-ամյակը կնշվի Շուշիում ՄԱԿ-ի կառույցների հետ: Ազատագրված Շուշիում կծածանվի ՄԱԿ-ի դրոշը»,- թվիթերյան գրառման մեջ հայտարարել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին հարաբերությունների բաժնի ղեկավար, Իլհամ Ալիեւի օգնական Հիքմեթ Հաջիեւը։
    21:30
    18.03.22
    Ավելին
  • Սոցիալական
    «Էս մարդիկ միտված են, որ Հայաստանը դատարկեն». պարենային անվտանգության խնդիր կա
    Խանութներում ապրանքների գների գլխապտույտ փոփոխություններից ուշքի չեն գալիս Հայաստանի քաղաքացիները: Ահազանգում են՝ ընդամենը օրեր առաջ հավկիթն արժեր 27 դրամ, հիմա գինը՝ 70 դրամ է: Թռչնաբույծների միության նախագահի խոսքով՝ պատճառը Ռուսաստանից՝ հացահատիկի արտահանման սահմանափակումն է: Թռչունների կերի խնդիր կա:
    21:28
    18.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    ՄԱԿ-ը պարտավոր է պատասխանել՝ լեգիտիմացնո՞ւմ է հայկական Շուշիի բռնազավթումը․ Արցախի ՄԻՊ
    «Ի վերջո, ամեն ինչ հանգում է արժեքներին [...] Մենք ցանկանում ենք մեր երեխաներին ժառանգել աշխարհ ՄԱԿ-ի կանոնադրության մեջ ամրագրված արժեքներով՝ խաղաղություն, արդարություն, հարգանք, մարդու իրավունքներ, հանդուրժողականություն և համերաշխություն», - ՄԱԿ-ի պաշտոնական կայքում հենց այսպես է ներկայացնում կառույցի առաքելությունը ՄԱԿ Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը։ Այնինչ իրականությունն ամբողջությամբ այլ է: ՄԱԿ-ը իր մասնագիտացված գործակալությունների ներկայացուցիչներով այսօր խաղաղության և մարդու իրավունքների, հանդուրժողականության և համերաշխության դեմ ուղղված հանցագործությունների հետևանքով Ադրբեջանի կողմից բռնազավթված հայկական Շուշիում, մոտ 5000 անտուն մնացած շուշեցիների աչքի առաջ նշում է հանցագործ երկրի հետ իր համագործակցության 30 տարին։ Սա այն դեպքում, երբ 30 տարի շարունակ, տրվելով Ադրբեջանի սադրանքներին, ուղիղ անտեսել է Արցախի ժողովրդի իրավունքները, անտարբերություն ցուցաբերել Ադրբեջանի ԽՍՀ տարբեր քաղաքներից անտուն ու անօթևան մնացած հազարավոր փախստականների նկատմամբ, լռել 44 օր շարունակ Ադրբեջանի կողմից իրականացվող ռազմական հանցագործությունների մասին, և այսօր էլ անուշադրության մատնել Ադրբեջանի կողմից Արցախի օկուպացված տարածքներից բռնի տեղահանված 40 000 մարդկանց։ ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը, անդամ երկրները, այսօր Շուշիում կազմակերպված միջոցառմանը մասնակից ՄԱԿ-ի մասնագիտացված գործակալությունների բոլոր պատասխանատուները պարտավոր են պատասխանել՝ արդյո՞ք սրանք են իրենց դավանած արժեքները, արդյո՞ք իրենց այցով լեգիտիմացնում են հայկական Շուշի քաղաքի բռնազավթումը, ուժի և ուժի սպառնալիքի կիրառումը, քաղաքացիական բնակչության նկատմամբ իրականացված և այսօր էլ իրականացվող ադրբեջանական հանցագործությունները։
    21:09
    18.03.22
    Ավելին