Լրահոս
Հասարակական
18:01
18.03.22
2 224

Այս տան վաճառքից քա՞նի լումա մտավ նիկոլապաշտների գրպանը (լուսանկար)․ քաղաքագետ

Img default alt hy

Իշխանության գալուց առաջ և հատկապես հետո կապիտուլյանտ Նիկոլն աջուձախ թիրախավորում էր Երևանի Մոնումենտի շքեղ տները և դրանց սեփականատերերին և խոստանում էր իրեն երկրպագողներին, որ դրանք պետականացվելու են և կոպեկ առ կոպեկ այդ գումարները հետ են վերադառնալու պետբյուջե, գրել է քաղաքագետ Գագիկ Համբարյանը։

Եվ ահա, պարզվեց, որ այդ տներից ամենաշքեղը, որն, ըստ լուրերի, պատկանում էր Հովիկ Աբրահամյանին, վաճառվել է, իսկ գնորդն էլ, ըստ լուրերի, այս իշխանությունների սրտի նորաթուխ օլիգարխներից է, ով գնել է Ծաղկաձորի "Գոլդեն Փելիս" հյորանոցը...

Ստացվում է, Նիկոլ Անհողը ոչ միայն կուլակաթափ չարեց իր բնորոշմամբ, Մոնումենտի թալանչիներին, այլև թույլ տվեց, որ նրանք իրենց անշարժ գույքը վաճառեն...

Հետաքրքիր է, քանի՞ լումա ստացան նիկոլապաշտներն այս տան վաճառքից, որ ժամանակին այդքան ցնծությամբ էին ընդունում Նիկոլի կեղծ խոստումները, թե ապօրինի կառուցված այդ տները վաճառելու են, իսկ գումարներն էլ գնալու են պետական բյուջե...

Ինչպես և կանխատեսել էի, այդ խոստումը կապիտուլյանտի հերթական սուտն էր...