Լրահոս
Հայաստան
09:33
19.03.22
1 708

Բուդաղյանն աչքաթող է արել բանակը. Զբաղված է հաց մատակարարելով․ «Հրապարակ»

Img default alt hy

«Հրապարակ» թերթը գրում է.

«Սյունիքում սահմանին լարվածությանը զուգահեռ ավելացել են զորամասերում միջանձնային հարաբերություններով պայմանավորված միջադեպերը․ անցնող շաբաթ 2 նման միջադեպ գրանցվեց։

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մեկնել էր Սյունիքի մարզ։ Սյունիքում բանակի պատասխանատուն՝ Արտակ Բուդաղյանը, մեր աղբյուրների վկայությամբ, աչքաթող է արել բանակը։ Նրա ընտանիքը զբաղված է բանակին հաց մատակարարելով և ավելի շատ բիզնես գործունեություն է ծավալում, ուստի կարգապահական լուրջ բացեր կան զորամասերում, ինչը նկատել է նաև Պապիկյանը։

Նրա այցի մասին ՊՆ հաղորդագրության մեջ ասված է․ «Զորամասերից մեկում սպաների հետ հանդիպմանը նախարարն անդրադարձել է անցած օրերին զորամասերում արձանագրված միջադեպերին և ընդգծել է, որ տեղի ունեցածը որոշ ստորաբաժանումներում կարգապահության, ինչպես նաև առանձին զինծառայողների բարոյահոգեբանական ոչ պատշաճ մակարդակի հետևանք է»:

Փորձեցինք զրուցել Արտակ Բուդաղյանի հետ, սակայն նա հրաժարվեց պատասխանել մեր հարցերին՝ դիմեք ՊՆ լրատվական»: