Լրահոս
2022-03-18
-
ՀայաստանԱդրբեջանն ստիպված է լինելու պատասխանել շատ պարզ հարցերի․ արևելագետԱդրբեջանն ստպված է լինելու պատասխանել շատ պարզ հարցերի 44-օրյա պատերազմից հետո #Ադրբեջանը մի կողմից ի լուր ամբողջ աշխարհի հայտարարում է, թե արցախյան հիմնախնդիրը «լուծված է», Ադրբեջանում չկա «Լեռնային Ղարաբաղ» անվանումով շրջան, այլ՝ «#Ղարաբաղ», և վերջինի տարածքում բնակվող «ընդամենը 20-30 հազար բնակչությունն» էլ կարող է ստանալ Ադրբեջանի քաղաքացիություն և ապրել շատ ավելի բարենպաստ պայմաններում, քան այժմ։ Մյուս կողմից զուգահեռաբար #Արցախում ապրող, ըստ էության, ավելի քան 100 հազար տեղաբնիկ բնակչությանն օրերով զրկում է գազամատակարարումից, հումանիտար աղետ ստեղծելով, պարբերաբար կրակի տակ պահում, ահաբեկում շրջանի բնակավայրերը, դրանցում ապրող իր պոտենցիալ «քաղաքացիներին»՝ հոգեբանական և անվտանգային պերմանենտ սպառնալիքի տակ պահելով նրանց և փաստացի մղելով արտագաղթի։ Ադրբեջանի նման քաղաքականությունը առավել նպատակային է դարձել հատկապես ուկրաինական պատերազմին զուգահեռ, երբ աշխարհի ուշադրությունը բևեռված է այլ՝ բազմապատիկ անգամ ավելի կարևոր, մասշտաբային հիմնախնդրի և հումանիտար ճգնաժամի ուղղությամբ, քան Արցախում շարունակվողն է։ Մինչդեռ Բաքվի այսօրինակ վարքագիծը, վստահաբար, գործելու է նրա իսկ դեմ հիմնախնդրի կարգավորման որևէ միջազգային ձևաչափում բանակցային գործընթացի վերսկսման պարագայում։ Քանի որ ադրբեջանական կողմն ստպված է լինելու պատասխանել շատ պարզ հարցերի, ինչպես օրինակ՝ «ո՞ր պետությունն է կրակում գյուղատնտեսական աշխատանք կատարող իր «քաղաքացիների» վրա», կամ «ո՞ր պետությունն է միտումնավոր կերպով զրկում գազամատակարարումից իր «քաղաքացիներին» կամ «սեփական շրջաններից» մեկը», կամ ո՞ր պետությունն է միտումնավոր կերպով արտագաղթի մղում սեփական «քաղաքացիներին» և այլն։ Ադրբեջանի վարքագծի նման դրսևորումները ամենապարզ փաստարկներն են առ այն, թե ինչու Արցախը և նրա բնիկ հայ բնակչությունը չեն կարող ապրել Ադրբեջան կոչված արհեստածին պետության կազմում։ Հետևաբար հայկական կողմը պետք է գործի միայն միջազգային միջնորդական ձևաչափերն ակտիվացնելու ուղղությամբ՝ բացառելով #Բաքվի և #Անկարայի կողմից #Երևանին երկկողմ ձևաչափ պարտադրելու բոլոր փորձերը։Ավելին17:2118.03.22 -
ՄիջազգայինՌԴ-ն պահանջում է ԱՄՆ-ից՝ «բացահայտել Ուկրաինայում կենսաբանական զենք ստեղծելու տեղեկությունները»Միացյալ Նահանգներում Ռուսաստանի դեսպանատունը պահանջել է Վաշինգտոնից անհապաղ բացահայտել Ուկրաինայի լաբորատորիաներում կենսաբանական զենք ստեղծելու բոլոր մանրամասները:Ավելին17:1118.03.22 -
Շոու բիզնեսՍպիտակցի Հայկոն լուսանկարվում է թուրքի հետՀամացանցում լուսանկար է հրապարակվել, որում երգիչ Սպիտակցի Հայկոն թուրք ոստիկանի հետ է։ «Ազատագրում» շարժման ղեկավար Միկա Բադալյանը Telegram-ի իր ալիքում հրապարակել է նաև տեսագրությունը, որում երևում է, թե ինչպես է Սպիտակցի Հայկոն թուրքական օդանավակայանում լուսանկարվում թուրք ոստիկանի հետ:Ավելին17:0718.03.22 -
ՀասարակականԱյլընտրանքը՝ Թուրքիան է, որը հայ ժողովրդի գոյության ու անկախ ապրելու գլխավոր սպառնալիքն է․ ՇարմազանովՄինչեւ մեր քաղաքական միտքը մի քանի պարզ ճշմարտություններ չգիտակցի՝ սայլը տեղից չի շարժվելու։ Ո՞րն է հետխորհրդային տարածաշրջանում լարվածության հիմնական պատճառը։ ՆԱՏՕ-ն եւ Արեւմուտքը ցանկացել են միաբեւեռ աշխարհ ստեղծել ու այդ պատճառով Ռուսաստանի սահմանների երկայնքով «լարվածության օջախներ»,«գունավոր հեղափոխություններ» են կազմակերպել ,իսկ որտեղ հնարավոր է հակառուսական ռեժիմներ կարգել։ Դասական իմաստով չկա Ռուսաստան-Ուկրաինա հակամարտություն ,այլ կա Ռուսաստան-Արեւմուտք հակամարտություն,որի ավարտը չի երեւում։ Արեւմուտքը խոսում է Ուկրաինայի ինքնիշխանությունից,բայց հենց ինքն է մսխել նրա ինքնիշխանությունը՝ դարձնելով վասալ։ Առնվազն զավեշտալի է Արեւելյան Եվրոպայի երկրների տոտալ «արեւմտականացումն» անվանել ինքնիշխանություն։ Դրանք ինքնիշխանություն ու անկախություն սատարող էին,թող Արցախի անկախությանը սատարեին։ Ինտերվենցիայի դեմ պայքարող էին,թող Կիպրոս թուրքական ինտերվենցիայի դեմ պայքարեին։ Հաջորդ քարոզչական փուչիկը հետեւյալում է,թե այս կոնֆլիկտում Հայաստանը չպետք է Արեւմուտքին կամ Ռուսաստանին սատարի։ Հիմա ոչ 1990-ականներն են,ոչ էլ՝2000-ականների սկիզբը։ Այն ժամանակ Ռուսաատանը խորը համագործակցում էր եւ ՆԱՏՕ-ի ,եւ Արեւմուտքի հետ։ Հիմա նրանք ուղիղ հակամարտող կողմեր են ,իսկ Հայաստանը դեռ մտածում է սատարի՞ իր եւ Արցախի անվտանգության երաշխավորին,թե՞՝ ոչ։ Ավելին. կան քաղաքական ուժեր/ նիկոլամերձ/,որոնք ուղիղ հակառուսականություն են քարոզում։ Դյուրին չէ,բայց ընտրություն պետք է անել։ Հակառակ դեպքում այդ ընտրությունը Հայաստանի փոխարեն կանեն ուրիշները։ Հազար եմ ասել,Ռուսաստանի հետ դաշինքն այլընտրանք չունի։ Այլընտրանքը ՝ Թուրքիան է,որը հայ ժողովրդի գոյության ու անկախ ապրելու գլխավոր սպառնալիքն է։Ավելին17:0218.03.22 -
Հայաստան3 զինվորական` 6 համազգեստով. Էդգար Ղազարյան3 զինվորական 6 համազգեստով Զինվորական գործի կարևորագույն տարրերից մեկը կարգապահություն է։ Զինվորականի արտաքին տեսքից կարելի է պատկերացում կազմել ծառայության հանդեպ նրա պատկերացումների և պատասխանատվության մասին։ Նկարում 3 զինվորական են 6 համազգեստով։ Ընդ որում մեկը պաշտպանության նախարարի պաշտոնում հայտնված պատահականությունն է, մյուսը` պատերազմի ժամանակ բազմաթիվ զոհեր տված ու գեներալի կոչում ստացած հրամանատար։Ավելին16:5418.03.22 -
ՀասարակականԱրմեն Գրիգորյանն աշխատանքային այցով կմեկնի Գերմանիայի Դաշնային ՀանրապետությունՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը 2022 թվականի մարտի 21-22-ը ներառյալ գտնվելու է Գերմանիայի Դաշնային Հանրապետության մայրաքաղաք Բեռլինում և հանդիպելու է ԳԴՀ կանցլեր Օլաֆ Շոլցի արտաքին և անվտանգային քաղաքականության հարցերով խորհրդական Յենս Պլյոտների հետ: Այցի շրջանակներում ԱԽ քարտուղարը մի շարք այլ աշխատանքային հանդիպումներ կունենա:Ավելին16:5118.03.22 -
ԱրցախԲարձրաստիճան որևէ պաշտոնատար անձ բնակության համար ընտանիքը Հայաստան չի տեղափոխել. Արցախի ԱԱԾՄարտի 12-ից սկսած՝ Արցախի ազգային անվտանգության ծառայությունը ուսումնասիրություններ է կատարել արցախա-ադրբեջանական շփման գծի տարբեր հատվածներում վերջին օրերին ձևավորված լարվածության շրջանում տարածված այն տեղեկությունների իսկությունը պարզելու ուղղությամբ, համաձայն որոնց անվտանգությունից ելնելով որոշ բարձրաստիճան պաշտոնյաներ իրենց ընտանիքները Արցախից տեղափոխել են Հայաստանի Հանրապետություն։ Կատարված ուսումնասիրությունները ցույց են տվել, որ սույն թվականի մարտ ամսվա սկզբներից առ այսօր բարձրաստիճան որևէ պաշտոնատար անձ անվտանգային նկատառումներից ելնելով ժամանակավոր կամ երկարատև բնակության համար ընտանիքը Հայաստանի Հանրապետություն չի տեղափոխել: Պարզվել են բացառիկ մի քանի դեպքեր, երբ բարձրաստիճան պաշտոնատար անձանց ընտանիքի անդամներից մեկը ՀՀ էր մեկնել ուսման, մեկ ուրիշը՝ բուժման, մեկ այլ դեպքում աշխատանքային գործուղման նպատակով, սակայն դրանք որևէ առնչություն չեն ունեցել Արցախի շուրջ ձևավորված լարվածության հետ: Հատկանշական է, որ պաշտոնատար անձանց կողմից ընտանիքները Արցախից հանելու ենթադրյալ դեպքերի մասին հրապարակումների հիման վրա ուսումնասիրություն սկսելու մասին ԱՀ ազգային անվտանգության ծառայությունը նախապես իրազեկել էր հանրությանը, սակայն նույնիսկ դրանից հետո որևէ ֆիզիկական կամ իրավաբանական անձի կողմից ծառայությանը նման բնույթի տեղեկություններ չեն հաղորդել: Վերոգրյալի հիման վրա՝ ազգային անվտանգության ծառայությունը կրկին անգամ խնդրում և հորդորում է զերծ մնալ ցանկացած գործողությունից, որը կարող է բերել ներքին պառակտման, հանրության շրջանում անհամերաշխության կամ միմյանց նկատմամբ թշնամության կամ ատելության ձևավորման:Ավելին16:4618.03.22 -
ՄիջազգայինԶելենսկին կդառնա նոբելյան խաղաղության մրցանակի հավակնորդՎլադիմիր Զելենսկին կդառնա Խաղաղության Նոբելյան մրցանակի հավակնորդ: Մրցանակի կոմիտեի կայքն է հայտարարություն տարածել: Զելենսկիի թեկնածությունն են առաջադրել Եվրոպացի մի խումբ նախկին ու ներկա պաշտոնյաներ:Ավելին16:4218.03.22 -
ՀայաստանԻ՞նչ անենք, դուռը շրխկացնենք, դո՞ւրս գանք սենյակից․ ՔՊ-ական պատգամավորԱդրբեջանը բանակցությունները սկսելու համար ներկայացրել է իր համար ընդունելի առաջարկները, առանց իմ ասելու էլ պարզ է, որ մենք էլ մեր առաջարկներն ենք ներկայացնելու, շատ տարօրինակ կլինի գնալ բանակցությունների առանց առաջարկի և քննարկել իրենց առաջարկները։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը։ Անդրադառնալով իր հնչեցած հայտարարությանը այն մասին, որ Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում՝ Եղոյանը նշեց, որ դա ոչ թե տեսակետ է, այլ պարզ տրամաբանություն։ «Կոնֆլիկտը չի ավարտվել, Արցախի կարգավիճակը դեռ որոշված չէ, ես նորություն չեմ ասել և հայտնագործություն չեմ արել։ Արցախի հարցը այն գերկարևոր համաշխարհային ստրատեգիական բալանսին վերաբերող հարցերից է, որի վերաբերյալ միջուկային համաշխարհային տերությունները ունենում են առանձին խոսակցություն»,- նշեց Եղոյանը։ Հարցին՝ եթե Ադրբեջանը բանակցությունների սեղանին նստի այն օրակարգով, որ Արցախը պետք է լինի Ադրբեջանի կազմում, ո՞րն էլ լինելու հայկական կողմի դիրոքորոշումը, Եղոյանը նշեց․ «Ըստ Ձեզ՝ դրան ի՞նչ պետք է հետևի, դուռը շրխկացնենք, դուրս գա՞նք սենյակից, մեր պատասխանը լինելու է այն, որ Արցախի հարցը պետք է կարգավորվի Մինսկի խմբի համանախագահության առաջարկած 3 հիմնական սկզբուքնների շրջանակում»։ Եղոյանը նշեց, որ կարմիր գծերը ձևավորվում են բանակցությունների սեղանի շուրջ։Ավելին16:2818.03.22 -
ԻրավականՄարդուն ծանր վիրավորանք հասցնելու 240 դեպք՝ հունվարից մինչև հիմաՄարդուն ծանր վիրավորանք հասցնելու 240 դեպք է հայտնաբերել ոստիկանությունը այս տարվա 2,5 ամսում՝ հունվարից մինչև հիմա: Սա այն դեպքում, երբ ամբողջ անցած տարվա ընթացքում ընդամենը 268 այդպիսի դեպք է հայտնաբերվել։Ավելին16:1918.03.22 -
ՀասարակականՀՀ իշխանությունները մասնակից են ինչ-որ գործարքի. Մետաքսե ՀակոբյանԱրցախում գազամատակարարումն առայժմ չի վերականգնվել։ Այս պահին էլ Ստեփանակերտում ձյուն է տեղում, մառախուղ է և շատ ցուրտ, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության խորհրդարանի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։ «Հաղորդագրությունը, որով օրեր առաջ հայտարարվեց, որ ադրբեջանական կողմը սկսել է վերանորոգել Հայաստանից Արցախ մտնող գազատարը, աբսուրդային էր։ Հայտարարությունը մեզ զարմացրեց, որովհետև այնտեղ նշված էր, որ վերնորոգման աշխատանքները սկսվել են ՀՀ կառավարության ու ռուս խաղաղապահների աջակցությամբ իրականացվող բանակցությունների շնորհիվ։ Եթե նույնիսկ բանակցություններ են եղել և գաղտնի են պահվել, ես դրա մեջ վտանգ եմ տեսնում, որովհետև առանց որևէ խոստման՝ անհնար է, որ ադրբեջանական կողմը որևէ գործողություն կատարեր։ Իրականում մենք նման որևէ գործընթաց չենք նկատել, քանի որ նման հանդիպումները տեղի են ունենում Արցախի անվտանգության խորհրդի ներկայացուցիչների, ռուս խաղաղապահների և ադրբեջանական կողմի մասնակցությամբ։ Միանշանակ է, որ ՀՀ իշխանությունները մասնակից են ինչ-որ գործարքի», - ասաց արցախցի պատգամավորը։ Մետաքսե Հակոբյանը շեշտեց, որ մինչև այժմ, եթե կոմունիկացիոն ինչ-ինչ խնդիրներ են առաջացել, ռուս խաղաղպահների ուղեկցությամբ նշված վայր մոտեցել և անսարքությունները վերացրել են արցախցի մասնագետները։ «Հատվածը, որտեղ տեղի է ունեցել գազատար խողովակի վթարը, ճանապարհի այն հատվածում է, որը, ըստ էության, պետք է չեզոք գոտի լիներ, բայց անընդհատ ասում են, որ թշնամու վերահսկողության տակ մնացած տարածքում է։ Արդեն հստակ ինֆորմացիա է ստացվում, որ վթարը չեզոք գոտում է։ Եթե հաշվենք, որ ճանապարհից մինչև 5 կմ պետք է լիներ չեզոք գոտի, իսկ դա 5 կմ չի հատում, հետևաբար վթարը չեզոք գոտում է՝ Ստեփանակերտ-Գորիս ճանապարհի ձախ հատվածում», - նշեց մեր զրուցակիցը։ Մետաքսե Հակոբյանը նկատեց՝ որքան էլ հավաստիացումներ հնչեն, որ Արցախի իշխանությունները գործադրում են բոլոր ջանքերը՝ գազամատակարարումը ժամ առաջ վերականգնելու, իր վստահելի աղբյուրները տեղեկություն չունեն՝ երբ Արցախում կրկին գազ կլինի: «Լսում եմ միայն իշխանական կողմից մի քանի հոգու հայտարարություն, որ ամեն օր ասում են՝ «այսօր լինելու է, այսօր լինելու է», բայց Արցախի իշխանությունները կամ ստում են, կամ ուղղակի գիտեն, որ գազ չի լինելու», - ամփոփեց խոսքն արցախցի պատգամավորը։Ավելին16:1618.03.22 -
ԱրցախԱրցախի ԱԳՆ-ն դատապարտում է ՄԱԿ-ին Ադրբեջանի անդամակցության 30-ամյակին նվիրված միջոցառումը Շուշիում անցկացնելըԱրցախի ԱԳՆ-ն հայտարարությամբ է հանդես եկել՝ կապված ՄԱԿ-ին Ադրբեջանի անդամակցության 30-ամյակին նվիրված միջոցառումը Շուշիում կազմակերպելու հետ: «Պաշտոնական Բաքուն, իր ոճին համահունչ, շարունակում է ապակառուցողական քաղաքականությունը՝ ուղղված Արցախի նկատմամբ իր ագրեսիայի արդյունքների օրինականացմանը՝ փորձելով այդ գործընթացում ներգրավել և օգտագործել նաև միջազգային հանրությանն ու տարբեր կառույցների։ Այդ քաղաքականության հերթական դրսևորում է Միավորված ազգերի կազմակերպությանը Ադրբեջանի անդամակցության 30-ամյակին նվիրված հանդիսավոր արարողության կազմակերպումը Արցախի օկուպացված Շուշի քաղաքում և միջոցառմանը ՄԱԿ-ի ու նրա կառույցների ներկայացուցիչների մասնակցությունը։ Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը խստիվ դատապարտում է նման միջոցառման անցկացումը Շուշիում։ ՄԱԿ-ի ներկայացուցիչների մասնակցությունը Ադրբեջանի ագրեսիայի և հայատյացության գլխավոր թիրախներից մեկը հանդիսացող բնակավայրում կազմակերպվող միջոցառմանը հակասում է միջազգային այս հեղինակավոր կազմակերպության գործունեության հիմնադրույթներին, գաղափարախոսությանն ու առաքելությանը և, անկասկած, օգտագործվելու է Ադրբեջանի կողմից իր մարդատյաց և ագրեսիվ քաղաքականության լեգիտիմացման նպատակով։ Սա նաև լուրջ հարված է ՄԱԿ-ի հեղինակությանը, ինչը բացասական ազդեցություն կունենա կազմակերպության աշխատանքների արդյունավետության վրա»,- ասված է հայտարարության մեջ:Ավելին16:1418.03.22 -
ԱրցախՄարտի 7-ից մինչև 12-ը ադրբեջանական կողմն Արցախի ուղղությամբ արձակել է 57 արկ․ ՄԻՊՄարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը հրապարակել է «2022 թվականի փետրվար-մարտ ամիսներին Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի իրավունքների խախտումների մասին» եռալեզու միջանկյալ զեկույց __________________________________________ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը հրապարակել է «2022 թվականի փետրվար-մարտ ամիսներին Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի իրավունքների խախտումների մասին» եռալեզու (հայերեն, ռուսերեն, անգլերեն) միջանկյալ զեկույցը, որն ուղարկվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, մարդու իրավունքների պաշտպանության առաջնային մանդատ ունեցող կառույցներին և միջազգային իրավապաշտպան կազմակերպություններին։ Զեկույցում հակիրճ անդրադարձ է կատարվել 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ընդունումից հետո Ադրբեջանի կողմից Արցախի բնակչության կյանքի, առողջության, ֆիզիկական և հոգեբանական անձեռնմխելիության դեմ կատարված ոտնձություններին։ Առաջին բաժնում ներկայացվել են փաստեր 2022 թվականի փետրվար-մարտ ամիսներին Արցախի Հանրապետության սահմանային դարձած բնակավայրերի ուղղությամբ ադրբեջանական հանցավոր գործողությունների վերաբերյալ։ Ընդհանուր առմամբ 2022թ. մարտի 7-ից մինչև 12-ը ընկած ժամանակահատվածում ադրբեջանական կողմն Արցախի տարբեր հատվածներում կիրառել է 60 մմ տրամաչափի ականանետ՝ արցախյան կողմի ուղղությամբ արձակելով 57 արկ: Այդ ընթացքում հրադադարի ռեժիմը շարունակաբար խախտվել է նաև հրաձգային միջոցներից՝ թիրախավորելով նաև բնակելի տներ ու այլ քաղաքացիական ենթակառուցվածքներ: Վիրավորում է ստացել մեկ քաղաքացիական անձ։ Երկրորդ բաժնում ներկայացվել են Արցախի տարածքում Ադրբեջանի կողմից գազամատակարարման խափանման հումանիտար հետևանքները։ Հանրապետության դպրոցների 65 %-ը ջեռուցվում են գազի օգտագործմամբ, որում կրթություն է ստանում աշակերտների ընդհանուր թվի 60%-ը։ Պատշաճ ջեռուցում ապահովելու անհնարինությամբ պայմանավորված՝ դադարեցվել են դասերը բոլոր հանրակրթական դպրոցներում։ Մանկապարտեզներում երեխաների հաճախելիությունը կազմում է 22%: 12 մանկապարտեզներ ընդհանրապես դադարեցրել են գործունեությունը, իսկ մի մասը աշխատում է կես օրով։ Միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների, արվեստի դպրոցների, բժշկական և երաժշտական քոլեջների, մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնների 90%-ը ևս ջեռուցվում են գազի օգտագործմամբ, որոնք ևս ամբողջովին դադարեցրել են իրենց գործունեությունը։ Առողջապահական կազմակերպությունների և հիվանդանոցների 70%-ը ջեռուցվում են գազի կիրառմամբ, որոնցում այս պահին ստացիոնար բուժում է ստանում 419 քաղաքացի, այդ թվում մանկական հիվանդանոցում 46 երեխա, իսկ ծննդատանը 51 նորածին և մայրերը։ Տնտեսական գործունեություն ծավալող հարյուրավոր ձեռնարկատերեր ևս մեծ կորուստներ են ունենում գազամատակարարման խափանման հետևանքով։ Հատկապես մեծապես տուժել են գազալցակայանները, իսկ նրանց աշխատակիցները մատնվել են պարապուրդի, տուժել են նաև գազամատակարարման օգտագործմամբ աշխատող ջերմոցներն ու ջերմատները։ Երրորդ բաժնում ներկայացվել են Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի նկատմամբ իրականացվող հոգեբանական ահաբեկչության դրսևորումներն ու տեղեկատվական հարձակումները, որոնք միտված են ուժի կիրառման սպառնալիքի ներքո վախի և հուսալքության մթնոլորտ ձևավորելու խաղաղ բնակչության շրջանում և հարկադրելու մարդկանց լքելու իրենց բնակավայրերը։ Զեկույցը պատրաստվել է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից կատարված ուսումնասիրությունների, տարբեր համայնքներ, կրթական ու առողջապահական հիմնարկներ, քաղաքացիների բնակավայրեր կատարած այցերի, քաղաքացիների հետ ունեցած առանձնազրույցների, պետական լիազոր մարմիններից ստացված տեղեկությունների հիման վրա և նպատակ է հետապնդում փաստագրելու Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի իրավունքների խախտման դեպքերն ու դրանց տարաբնույթ դրսևորումները և միջազգային կառույցների ու իրավապաշտպան կազմակերպությունների ուշադրությունը հրավիրելու Արցախում ստեղծված իրավիճակին։ Զեկույցը հասանելի է հետևյալ հղումով՝Ավելին16:0218.03.22 -
ՀասարակականՏիգրան Մկրտչյանը համատեղության կարգով դեսպան է նշանակվել ԱլբանիայումՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով՝ Հունաստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը համատեղության կարգով դեսպան է նշանակվել նաև Ալբանիայի Հանրապետությունում: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի. Հունաստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանին, համատեղության կարգով, նշանակել Ալբանիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Աթենք)», - նշված է հրամանագրի մեջ:Ավելին15:5618.03.22 -
ՀայաստանԿանխվել է համակարգիչների, հեռախոսների և դրանց աքսեսուարների` ՀՀ մաքսանենգ ճանապարհով տեղափոխման փորձըՀՀ պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցների կողմից ձեռնարկված հետևողական հսկողական աշխատանքների արդյունքում բացահայտվել է մաքսային կանոնների խախտման նոր դեպք։ Օրերս ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության և Արևմտյան մաքսատուն-վարչության աշխատակիցների կողմից իրականացված համատեղ միջոցառման արդյունքում «Զվարթնոց» օդանավակայանի ուղևորային համալիրի մաքսային հսկողության գոտում կանաչ ուղու եզրագիծը հատելուց հետո հսկողության են ենթարկվել Աբու Դաբի-Երևան ավիաչվերթով Երևան ժամանած ՀՀ երկու քաղաքացիների ձեռքի պայուսակները: Զննման արդյունքում ձեռքի երկու պայուսակներից հայտնաբերվել է ընդհանուր թվով չհայտարարագրված տարբեր մոդելի հեռախոսներ, ականջակալներ, դյուրակիր համակարգիչներ և ձեռքի էլեկտրոնային ժամացույցներ: Չհայտարարագրված ապրանքների շուկայական արժեքը գերազանցում է 15 մլն դրամը: Փաստի առթիվ, ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցների կողմից կազմվել են մաքսային կանոնների խախտման արձանագրություններ՝ ՀՀ մաքսային օրենսգրքի 203-րդ հոդվածի հատկանիշներով և նախապատրաստված նյութերի հետ միասին` վարչական վարույթ իրականացնելու նպատակով ուղարկվել ՊԵԿ իրավաբանական վարչություն։Ավելին15:4618.03.22 -
ՄիջազգայինՈւկրաինան բիզնեսի համար վարկեր կտրամադրի 0% տոկոսադրույքովՌազմական դրության պայմաններում Ուկրաինայի տնտեսությունը խթանելու համար ձեռնարկատերերին արտոնյալ վարկեր կտրամադրվեն 0%-ով, ասել է նախագահ Վլադիմիր Զելենսկին։ «Ռազմական դրության ժամանակ ցանկացած բիզնես կարող է 0 տոկոսով վարկ վերցնել՝ գումարած ևս մեկ ամիս պատերազմի ավարտից հետո։ Այնուհետև նվազագույն դրույքաչափը կլինի 5%: Վարկի ընդհանուր գումարը կարող է կազմել մինչև 60 մլն գրիվնա», - ասել է Զելենսկին։ Նա նաև հատուկ խնդիր է դրել Ազգային բանկի առաջ՝ գտնել օրենսդրական հնարավորություն ուկրաինական բանկերում ավանդների 100%-անոց երաշխավորման համար։Ավելին15:1418.03.22 -
ՄիջազգայինՊայթյուններ՝ Lվովում. ռուսները հայտնում են ուկրաինական 6 ԱԹՍ խոցելու մասինԼվովի քաղաքապետ Անդրեյ Սադովին հայտնել է, որ ռուսական կողմը հրթիռակոծել է օդակայանի տարածքը։Ավելին14:2918.03.22 -
ՀասարակականՀայկական օրակարգ. Հանրային վերնախավի անելիքը «խաղաղության դարաշրջանում»․ Վահե ՀովհաննիսյանՀանրային գործիչների և մտահոգ հասարակության շերտը իշխանությունից սպասելիք չունի։ Վերաբերմունքը իշխանության հանդեպ հստակ է։ Կա՞ սպասելիք ընդդիմությունից. իհարկե կա։ Ի վերջո, սա հիմնականում ընդդիմությանը ձայն տված ու շատ հարցերում ընդդիմությանը մեծապես օգնած շերտն է։ Անմիջապես ծագում է երկու հարց. 1. Կա՞ երաշխիք, որ ընդդիմությունը միայնակ կիրականացնի սպասելիքները։ Իհարկե չկա։ 2. Ի՞նչ ենք հասկանում ընդդիմություն ասելով։ Որքանո՞վ են արդյունավետ ընդդիմության այսօրվա ձևաչափերը։ Այս պայմաններում հանրային գործիչների, հանրային դեմքերի դերակատարումը շեշտակի մեծանում է։ Ուզում եմ ընդգծել՝ խոսքը տարբեր ոլորտների (քաղաքագիտական, փորձագիտական, պրոֆեսորադասախոսական, մշակութային և այլն և այլն) հանրային այն դեմքերի մասին է, որոնք որպես կանոն ունենում են քաղաքացիական դիրքորոշում։ Ի՞նչ խնդիրներ պետք է լուծի հանրային վերնախավը այս ճակատագրական պահին։ Խնդիր առաջին. Ճնշում իշխանությունների վրա, ստիպել՝ բացել փակագծերը. ի՞նչ եք խոսում, ի՞նչ եք բանակցում, ի՞նչ է քննարկվում, ինչի՞ն եք արդեն համաձայնություն տվել, ի՞նչն եք գաղտնի պահում և այլն։ Հայ ժողովրդի և մեր պետության ճակատագիրը չի կարող որոշվել փակ սենյակներում՝ մի քանի հոգով։ Մենք մեկ անգամ, լսել ենք՝ «ինչ պետք է, այն էլ բանակցում ենք» ձևակերպումը, որի հետևանքը ազգային աղետն էր։ Երկրորդ անգամ նույնը բանը չի կարելի թույլ տալ։ Ուրեմն պետք է ահռելի ճնշման ալիք բարձրացնել՝ բացել փակագծերը, և դա հենց հանրային դեմքերի առաքելությունն է։ Խնդիր երկրորդ Սկսել միջընըտրազանգվածային երկխոսություն։ Սա այն հարցը չէ, որը պետք է բաժանի մեր հասարակությանը, աշխարհով մեկ սփռված հայ ժողովրդին։ Հայկական ռեսուրսի վերականգնումը պետք է սկսել երեք խոշոր ընտրազանգվածների հաշտեցմամբ՝ Նիկոլին ձայն տված 680 հազարի, Նիկոլին մերժած 400 հազարի և տանը մնացած 800 հազարի. նրանք բոլորն ունեն նույն հայրենիքը, որը հիմա պատմական վտանգի առաջ է։ Ու հիմա հանրային գործիչների խնդիրն է՝ սկսել այդ երկխոսությունը և նպաստել թշնամանքի ու բարիկադների քանդմանը։ Մենք ուրիշ ճանապարհ չունենք։ Ով կանի հակառակը՝ աշխատում է Էրդողան-Ալիև զույգին համահունչ։ Խնդիր երրորդ Տալ մեզ սպառնացող ռիսկերի հստակ ձևակերպումները, նշել կարմիր գծերը, որոնք իրավունք չունենք անցնել, տալ առաջիկա տարիների համար Հայաստանի և Արցախի՝ մեր հայրենիքի տեսլականը։ Այսօր ժողովրդի 90 տոկոսը չի հասկանում, թե խոսքն ինչի մասին է։ Չի հասկանում, որ մեզ սպառնում է հայաթափ Արցախ ու անդեմ Հայաստան՝ թուրք-ադրբեջանական միջին բիզնես սպասարկող հայկական ռեզերվացիայի կարգավիճակ։ Հանրային դեմքերը, օգտագործելով իրենց ճանաչվածությունը, հեղինակությունը, պետք է ուղիղ և պարզ խոսեն ժողովրդի հետ։ Խոսեն այսօ´ր, վաղը ուշ է լինելու։ Խնդիր չորրորդ Կասեցնել իշխանությունների մանիպուլյացիաները։ Մի պահից իշխանությունը դիմելու է իր հայտնի ոճին՝ իրականության խեղաթյուրում։ Իշխանությունը տիրաժավորելու է թեզ, թե «խաղաղության դարաշրջանի հակառակորդները ժողովրդին տանում են նոր պատերազմի»։ Ոչ ոք չի ուզում պատերազմ և ոչ ոք չի տանելու պատերազմի։ Այս «Խաղաղության դարաշրջանի» այլընտրանքը հարևանների հետ նորմալ արժանապատիվ հարաբերությունների հաստատումն է, Հայաստանի և Արցախի անվտանգությունը, արդար խաղաղության հաստատումը։ Խնդիր հինգերրորդ Հանրային գիտակցության մեջ ապահովել այսօրվա իշխանությանը այլընտրանքային բովանդակություն։ Ցավոք, կա հավանականություն, որ այս վճռորոշ պահին առկա ընդդիմադիր ձևաչափերը գնալու են պարզ հակաիշխանական արշավի ճանապարհով, որտեղ կարևորվելու է ձևը, և ոչ թե բովանդակությունը։ Սա շատ վտանգավոր է, որովհետև այդ դեպքում իշխանությունը կհաջողի։ Օրինակ՝ Թուրքիային գրկաբաց ու անվերապահ տրվելու այլընտրանքը ոչ թե արմատական հակաթուրքականությունն է ու փակ սահմանի կուլտը, այլ՝ Թուրքիայի հետ պրագմատիկ բանակցությունները՝ գրագետ ձևակերպած խնդիրներով և պետական շահի բարձր գիտակցմամբ։ Հանրային էլիտաների խնդիրն է՝ ձևակերպել ճիշտ բովանդակություն, «հակաիշխանությանը» տալ միտք և բանաձևեր, ձևավորել իրավիճակին համարժեք հասարակական մթնոլորտ, և բնական ճանապարհով, իրավիճակից ելնելով, նոր քաղաքական հոսանքներ ու ձևաչափեր ստեղծել։ Հաջողության մեր ռեսուրսը Վերջին 2-3 տարում ձևավորվել է նոր հանրային շերտ՝ կիրթ, պետական շահի գիտակցմամբ քաղաքացիների։ Հայրենիքը պայմանական հասկացություն համարող՝ արևմտյան մեդրեսեներում ձևավորված «քաղհասարակությունը» մեզ բաժին հասած ցավոտ դեպքերի արդյունքում փոխարինվել է գիտելիք, փորձ և քաղաքացիական կեցվածք ունեցող անհատներով։ Հիմա անհրաժեշտ է, որ այդ անհատների ձայնը փոխվի, դառնա ավելին, քան պարզապես անհատական խոսքն է։ Այն պետք է դառնա ծրագիր, շարժում, ստանա ավելի լուրջ բովանդակություն։ Եթե Հայաստանում կա 200 հազար մարդ, որ ուզում է պետություն ունենալ և հայկական Արցախ, ուրեմն մենք անպայման ունենալու ենք։ Դավիթ Հարությունյանը «Հայկական օրակարգի» քննարկման ժամանակ կարծիք հայտնեց, որ հասարակության ակտիվ 2 տոկոսը բավարար է իրավիճակ փոխելու համար։ Մեր խնդիրն է՝ դառնալ այդ 2 տոկոսը և համախմբել 200 հազարին։Ավելին13:4918.03.22 -
ՏարածաշրջանԱդրբեջանը ՄԱԿ-ի հետ գործընկերության 30-ամյակը նշում է Շուշիում. հյուրերին տարել են «Խանքենդի» օդանավովՄԱԿ-ի հետ գործընկերության 30-ամյակի առթիվ Ադրբեջանի իշխանությունը պատրաստվում է այսօր նիստ անցկացնել օկուպացված Շուշիում:Ավելին13:4618.03.22