Լրահոս
Արցախ
10:32
19.03.22
198

Նախքան գազասարքը գործարկելը անհրաժեշտ է ստուգել դրա սարքինության վիճակը․ ԱՀ ՆԳՆ

Img default alt hy

Բնական գազի մատակարարման հետ կապված խնդիրները բացառելու նպատակով, ԱՀ ներքին գործերի նախարարությունը հորդորում է լինել ուշադիր գազի օգտագործման ժամանակ:

«Հնարավոր վթարներից և դժբախտ դեպքերից խուսափելու համար պահպանե'ք կենցաղում գազասպառման անվտանգության հրահանգավորման պահանջները:

Նախքան գազասարքը գործարկելը նախ, անհրաժեշտ է ստուգել դրա սարքինության վիճակն ու ծխատարում քարշի առկայությունը:

Գազասարքերի երկարատև օգտագործման ընթացքում հաճախակի օդափոխել շինությունը:

Ծխատարի խցանումը բացառելու նպատակով հաճախակի ստուգել դրանց գլխամասերը:

Վթարային իրավիճակի առաջացման ժամանակ, խստիվ արգելվում է ինքնակամ վերականգնել բնակարանի գազամատակարարումը:

Ցանկացած արտակարգ իրավիճակում զանգահարել՝ 911,101,112:

Գազի վթարային ծառայություն՝ 1-04»: