Լրահոս
Միջազգային
09:51
19.03.22
1 293

Եկել է Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը վերականգնելու ժամանակը․ Զելենսկի

Img default alt hy

Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը վերականգնելու ժամանակն արդեն եկել է, այժմ անհրաժեշտ է հանդիպել և խոսել։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իր ֆեյսբուքյան էջում հրապարակված տեսաուղերձում։

«Եկել է հանդիպելու և խոսելու ժամանակը։ Եկել է Ուկրաինայի համար արդարությունն ու տարածքային ամբողջականությունը վերականգնելու ժամանակը», - ասել է Զելենսկին։

Նախագահի խոսքով՝ Ուկրաինայի անվտանգության ու խաղաղության վերաբերյալ բովանդակալից բանակցությունները Ռուսաստանի միակ հնարավորությունն են սեփական սխալների հետևանքով վնասը նվազեցնելու համար։ 

«Հակառակ դեպքում Ռուսաստանի կորուստներն այնպիսին կլինեն, որ մի քանի սերունդն անգամ բավական չի լինի ոտքի կանգնելու համար», - շեշտել է Զելենսկին։