Լրահոս
2022-03-19
-
Հասարակական32-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 59-ամյա հետիոտնինԵրեկ` մարտի 18-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։30-ի սահմաններում Նուբարաշենի փողոցում 32-ամյա Գևորգ Ա․-ն իր վարած Chevrolet մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել 59-ամյա Ռոբերտ Հ․-ին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել։ Վիրավորը տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ էլ բժիշկների շնորհիվ հնարավոր է եղել փրկել նրա կյանքը։Ավելին17:3319.03.22 -
ՀասարակականՄանկավարժական համալսարանում ռեկտոր են ընտրելՄարտի 19-ին տեղի է ունեցել Հայկական պետական մանկավարժական համալսարանի ռեկտորի ընտրությունը։ Ինչպես հայտնում են ԲՈՒՀ-ից, փակ, գաղտնի քվեարկությամբ, միաձայն՝ 19 «կողմ», ոչ մի «դեմ» ձայների հարաբերակցությամբ Հայկական պետական մանկավարժական համալսարանի ռեկտոր է ընտրվել ԲՈՒՀ-ի երկարամյա պրոռեկտոր, հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սրբուհի Գևորգյանը:Ավելին17:2919.03.22 -
ՏարածաշրջանԻրանի հարավում 4.8 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվելԻրանի հարավում մարտի 19-ին 4.8 մագնիտուդով երկրաշարժ- է գրանցվե, հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է շուրջ 207 հազար բնակիչ ունեցող Սիրջան քաղաքից 137 կմ դեպի հարավ: Երկրաշարժի օջախը 40 կմ խորության վրա է եղել: Այս պահին չկան տեղեկություններ տուժածների կամ ավերածությունների մասին:Ավելին17:2519.03.22 -
ՀայաստանԽոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում․ կան վիրավորներԱյսօր՝ մարտի 19-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 11։30-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 57 կմ հատվածում բախվել են Opel Zafira, Opel Vectra Opel Vectra B մակնիշի ավտոմեքենաները։ Դեպքի վայրից Գագիկ Շամշյանը հայտնում է, որ վթարի հետևանքով 4 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Թալին» բժշկական կենտրոն։Ավելին17:1919.03.22 -
ՀասարակականԵս բոլոր անձերի և կուսակցությունների հետ պատրաստ եմ ճանապարհ գնալ․ Արզաքանցյան«Ուժը հայրենյաց» կուսակցության նախագահ Տիգրան Արզաքանցյանը հայտարարությամբ է հանդես եկել․ «Ես բոլոր անձերի և կուսակցությունների հետ պատրաստ եմ ճանապարհ գնալ։ Նա ով մտածում է մեր երկրի մասին, ով երազում է լավ ապագայի մասին, ում հուզում է մեր երկրի անվտանգությունը, ով անում է հնարավոր ամեն բան տնտեսության զարգացմանն հասնելու ուղղությամբ, ով պայքարում է աղքատության դեմ` ինձ հետ է։ Հայրենասեր լինելու համար պետք է համախմբվել մեկ նպատակի շուրջ, ինձ համար այլ նպատակներ չկան»։Ավելին17:1419.03.22 -
ՄիջազգայինՌԴ կառավարությունը պաշտոնական էջ է բացել «Օդնոկլասսնիկի» սոցցանցումՌուսաստանի կառավարությունը «Օդնոկլասսնիկի» սոցիալական կայքում պաշտոնական խումբ է բացել, որտեղ ամեն օր կհրապարակվեն գլխավոր նորությունները: Տեղեկությունը հաստատել են ՌԴ կառավարությունից։ «Կառավարությունը որոշել է «Օդնոկլասսնիկի» սոցիալական ցանցում պաշտոնական խումբ բացել, որպեսզի քաղաքացիները, որոնք նախընտրում են տեղեկություններ ստանալ սոցիալական ցանցերից, կարողանան առաջին ձեռքից և մատչելի ձևաչափով տեղեկանալ հիմնական նորություններին»,- նշված է հաղորդագրության մեջ: Նշվում է, որ ՌԴ կառավարությունն ամեն օր թարմ տեղեկություններ կհրապարակի ընդունած կարևոր որոշումների մասին։ ««Օդնոկլասսնիկի»-պաշտոնական խմբից բաժանորդները կկարողանան հավաստի տեղեկատվություն ստանալ կառավարության որոշումների և միջոցառումների մասին»,- մեջբերում է վարչապետի մամուլի քարտուղար Բորիս Բելյակովը։Ավելին17:0619.03.22 -
ՀայաստանԱպրիլ-մայիս ամիսներին Ադրբեջանը կարող է անցնել հարձակման․ Հրանտ ԲագրատյանՌուս-ուկրաինական հակամարտությունը կարող է հարմար առիթ հանդիսանալ, որպեսզի Ադրբեջանն անցնի հարձակման, լրագրողների հետ հանդիպմանն ասել է Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը։ «Իրենք առիթ են ման գալիս հարձակվելու համար, լավ առիթ կարող է լինել ռուս-ուկրաինական պատերազմը։ Եղանակների տաքացմանը զուգընթաց՝ ապրիլ-մայիս ամիսներին Ադրբեջանը կարող է անցնել հարձակման։ Հայտնի փաստ է, որ թուրքերը լեռներում՝ ցեխերի մեջ չեն կռվում։ Այսքան ժամանակ մեկ անգամ են թուրքերը ձմեռային եղանակի ժամանակ հարձակման անցել՝ 1993 թվականի դեկտեմբերին Քելբաջարում»,- ընդգծել է Բագրատյանը։ Նախկին վարչապետը կարծում է, որ պետք է ամեն կողմից պաշտպանական ամուր համակարգ ստեղծել, հակառակ դեպքում՝ փորձերը թուրքերի հետ հարաբերությունների կարգավորման ձախողված են։ «Այս իշխանությունը հավատում է, որ Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ քաղաքական պայմանավորվածությունները բավարար են մեր սուվերեն տարածքը պաշտպանելու համար։ Հայաստանի իշխանությունը ի զորու չէ զուգորդել քաղաքական ջանքերը ռազմականի հետ։ Ամենալավ փաստաթղթերը ստորագրեք, ոչ մի բան չի բերելու»,- ընդգծել է Հրանտ Բագրատյանը։ Բագրատյանն առաջարկում է՝ ստեղծել ռազմականացված բնակավայրեր, ինքնապաշտպանական դասեր անցկացնել մեծահասակ կանանց եւ տղամարդկանց հետ, կառուցել կապսուլներ։ «Կապսուլները բետոնյա կառույցներ են, որոնց «Բայքրաքթար»-ը որքան էլ խփի, չի վնասի։ Երեխեքին խրամատը չի պաշտպանում»,- եզրափակել է Բագրատյանը։Ավելին16:3019.03.22 -
ՀայաստանՀՀ ԱԳՆ-ն խստորեն դատապարտում է Ադրբեջանում ՄԱԿ-ի գրասենյակի ներգրավումը Շուշիում կազմակերպված միջոցառմանըՄարտի 19-ին Հայաստանում Միավորված ազգերի կազմակերպության մշտական համակարգողի պաշտոնակատար Լիլա Պիտերս Յահիան հրավիրվել է ՀՀ արտաքին գործերի նախարարություն։ Հանդիպման ընթացքում ՄԱԿ-ի մշտական համակարգողի պաշտոնակատարին հայտնվել է, որ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը խստորեն դատապարտում է Ադրբեջանում ՄԱԿ-ի գրասենյակի ներգրավումը ս․թ․ մարտի 18-ին Շուշի քաղաքում կազմակերպված միջոցառմանը, և այդ կապակցությամբ ներկայացվել է արտաքին գործերի նախարարության բողոքի հայտագիրը։ Արտաքին գործերի նախարարությունը պահանջել է Միավորված ազգերի կազմակերպությունից քայլեր ձեռնարկել՝ վերականգնելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության համատեքստում ՄԱԿ-ի չեզոք դիրքորոշումը։Ավելին16:2419.03.22 -
ՏարածաշրջանԼարսը դեռ փակ է. ռուսական կողմում մոտ 400 բեռնատար է կուտակվելՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է։ Ռուսական կողմում կա մոտ 400 բեռնատար ավտոմեքենա։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։Ավելին16:2119.03.22 -
ՀայաստանՍևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհին այրվել է փայտե վագոն-տնակՄարտի 19-ին, ժամը 10:11-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նորատուս-Սևան ավտոճանապարհին այրվում է տնակ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 34-րդ կմ-ին այրվում է փայտե վագոն-տնակ (մոտ 18 քմ)։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 12։10-ին, մարվել՝ 12։50-ին։ Այրվել է տնակը՝ գույքով։Ավելին15:5519.03.22 -
ՄիջազգայինԱմեն ինչ պետք է անենք «պարենային համակարգի տապալումը» կանխելու համար․ ԳուտերեշՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը հայտարարել է, որ պատերազմն Ուկրաինայում «խախտում է մատակարարումների շղթաները և սրընթաց գնաճ առաջացնում, գրել է նա թվիթերյան իթ էջում։ «Ռազմական գործողություններն Ուկրաինայում արդեն խախտում են մատակարարումների շղթաները և վառելիքի, սննդամթերքի և տրանսպորտի արագ գնաճի հանգեցնում։ Մենք պետք է հնարավոր ամեն ինչ անենք կանխելու համար սովի փոթորիկն ու գլոբար պարենային համակարգի տապալումը»,-հայտարարել է Գուտերիշը։ Կլիմիայի փոփոխություններն ուսումնասիրող Պոտսդամի ինստիտուտի հետազոտողները կարծում են, որ ռազմական գործողություններն Ուկրաինայում խորացնում են հումանիտար ճգնաժամը, քանի որ Ուկրաինան և Ռուսաստանը ցորենի և պարարտանյութերի խոշոր մատակարարներ են, որոնց «արտահանումը լրջագույնս վտանգված է»։ Ավելի քան 180 փորձագետ հայտարարություն է ստորագրել՝ որոշ քայլեր առաջարկելով ցնցումներից խուսափելու համար։ Ըստ հայտարարության, եվրոպական կառավարությունները պետք է միջոցներ տրամադրեն Համաշխարհային պարենային ծրագրին ցորենի գնման և բաց առևտուրը պահպանելու համար։ Իսկ ԵՄ բանկերը, ըստ փորձագետների, պետք է ամրապնդեն սոցիալական ապահովության համակարգերը և պարենային բանկերը՝ խուսափելու համար սննդամթերքի գների աճի հետևանքներից աղքատ շերտերի համար։Ավելին15:4119.03.22 -
Հասարակական«Ավան հոգեկան առողջութան կենտրոն»-ի մուտքի մոտ հայտնաբերվել է տղամարդու դիՄարտի 18-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ժամը 12։20-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնության 5-րդ ենթակայանից ոստիկանության Ավանի բաժանմունք ահազանգ է ստացվել, որ բժիշկների 51 խումբը կանչով մեկնել է Աճառյան փողոցի 1-ին նրբանցքում գործող «Ավան հոգեկան առողջության կենտրոն», որտեղ մուտքի մոտ հայտնաբերել են տղամարդու դի։ Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Երևանի բնակիչ՝ 75-ամյա Սերժիկ Կ-ն է։ Դատաբժիշկ Սաղաթելյանի նախնական եզրակացության համաձայն, արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։Ավելին15:3319.03.22 -
ՀասարակականԵրգչուհի Աննա Մայիլյանը հացադուլ կսկսիԵրգչուհի Աննա Մայիլյանը «Հրապարակի» հետ զրույցում նշել է, որ Հայաստանում ստեղծված իրավիճակն այնքան է վրդովվեցրել իրեն, որ պատրաստվում է Կոմիտասի անվան պետական Կոնսերվատորիայի դիմաց հացադուլ սկսել:Ավելին15:2719.03.22 -
ՍպորտԲասկետբոլ. «Արցախ»-ն առավելության է հասել «Գյումրի»-ի հետ խաղումՇարունակում են ընթանալ VBET Հայաստանի կանանց առաջնության 2021/22 թթ. մրցաշրջանի հանդիպումները: «Արցախ»-ը տարել է իր վեցերորդ հաղթանակը՝ 92-70 հաշվով առավելության հասնելով «Գյումրի» ակումբի նկատմամբ: Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստը Էլլի Թեյլորն էր (Գյումրի)՝ վաստակած 45 միավորով: Նա նաև 18 անգամ տիրել է օղակից անդրադարձող գնդակին և կատարել 1 արդյունավետ փոխանցում: Անցկացրած խաղերից հետո «Արցախ»-ը տարել է 6 հաղթանակ, կրել 12 պարտություն:Ավելին15:2319.03.22 -
ՄիջազգայինՌուս-ուկրաինական պատերազմը մտնում է երկրորդ փուլ․ «ArmDaily.am»Մարիուպոլի հավանական գրավումից հետո ՌԴ-ն կփորձի ինքնահաստատվել գրավյալ տարածքներում` ստեղծելով ամուր թիկունք։ Այս մասին ArmDaily.am-ի հետ զրույցում ասել է ռազմական վերլուծաբան Արմեն Մինասյանը: «Ռուսաստանը շատ տեղերից հետ կքաշվի` ավելի հարմար վերադասավորվելու համար։ Ուկրաինական կողմն էլ կփորձի պարտիզանական մարտերով շեղել և գրավյալ տարածքներում կազմակերպել քաղաքացիների անհնազանդություն՝ ընդհուպ մինչև զինված բախումներ։ Միանվագ արշավով հասնել ստրատեգիական հաջողության ՌԴ-ին չհաջողվեց։ Մարտավարական առավելության գինն էլ շատ բարձր է` անհամարժեք։ Ի դեպ՝ ռուսական բանակը Մարիուպոլից ու շրջանի տարածքից` անելանելիության արդյունքում հեռացող փոքր խմբերի հետ մարտերում ավելի շատ մարտիկներ է կորցրել, քան ճակատի այլ հատվածներում։ Որոշ խմբերի հաջողվել է միավորվել յուրային զորքերին, ինչը ռազմագիտական առումով «անհնարին» շարքից է»։ Լրատվամիջոցի հարցին, թե ԱՄՆ-ի կողմից Ուկրաինային տրամադրվելիք մոտ մեկ միլիարդ դոլար արժողությամբ զենքի առկայությունը կարո՞ղ է փոխել արդյոք պատերազմի ընթացքը և արդյոք ուկրաինացի զինվորականնները տիրապետում են օրինակ տրամադրվելիք 800 ՀՕՊ համակարգերը կիրառելու գիտելիքներին, Մինասյանն ասել է, որ Ուկրաինային տրամադրվում է այն զենքը, որը պլանավորված էր դեռևս պատերազմից առաջ: «Որոշակի թվով անձնակազմ անցել է համապատասխան ռազմական պատրաստություն հենց Արևմուտքում և հենց այդ զինատեսակներին տիրապետելու համար։ Պատերազմը Ռուսաստանի կողմից «վաղաժամ» սկսելու պատճառներից մեկն էլ հենց այն էր, որ մինչ օգնության տեղ հասնելը, որոշակի նպաստավոր դիրքեր գրավեր։ Սակայն տարածքի մեծությունը և ռազմաճակատի լայնությունը, ՌԴ խմբավորումների կողմից ռազմաճակատային հստակ բնագծեր չզբաղեցնելը բացասաբար կանրադառնա` անմիջապե Ուկրաինային տրված օգնությունը տեղ հասցնելուն պես։ Չի բացառվում, որ արևմուտքը տեխնիկական հրահանգիչներ և մասնագետներ կարող է ուղարկել «օգնության» հետ մեկտեղ»,- նշել է ռազմական վերլուծաբանը: Ինչ վերաբերում է ՆԱՏՕ-ին, ապա այս պատերազմով վերջինս՝ որպես ռազմական համատեղ գործողությունների կառույց՝ «սպանվեց», կարծում է Մինասյանը։ «ՆԱՏՕ-ի անդամները ոչ միայն չհամախմբվեցին,այլ կային հակառակ տրամադրություններ ունեցողներ։ Պատահական չէ, որ ՆԱՏՕ-ի անդամները ուրվագծում են նոր դաշինքներ` Ֆրանսիա-Հունաստան-Եգիպտոս-ԱՄՆ, Լեհաստան-Սկանդինավներ, Ֆինլանդիա-Գերմանիա-Շվեդիա։ Նմանատիպ դաշինքների կառույցների մասին խոսք լինել կարող է, որի մասին խոսեց նաեւ Զելենսկին։ Սակայն, իրականում ՆԱՏՕ-ն ցույց տվեց իր անարդյունավետությունը և դա է պատճառը, որ այն քննադատվում է հենց Ուկրաինայի կողմից։ Պատճառը ոչ թէ ռազմական օգնության ոչ բավարար լինել է, այլ միասնական կարծիքի, դատապարտման, մեկուսացման(ՌԴ) դաշտում` ՆԱՏՕ-ի գործիքակազմի անաշխատունակությունն է»,- եզրափակել է Արմեն Մինասյանը:Ավելին15:1419.03.22 -
ՏնտեսականFitch Ratings-ը կտրուկ նվազեցրել է Հայաստանի տնտեսության աճի կանխատեսումըFitch Ratings միջազգային վարկանիշային գործակալությունը կտրուկ նվազեցրել է Հայաստանի տնտեսության աճի կանխատեսումը։ «Ուկրաինայի հակամարտության և Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հետ կապված սահմանափակումները մեզ ստիպեցին կտրուկ վերանայել 2022 թվականի աճի մեր կանխատեսումը մինչև 1,3% (նախկինում գործակալությունը կանխատեսում էր 5,3%), քանի որ արտահանման աճը, հատկապես դեպի Ռուսաստան, կանգ է առել, և տրանսֆերտների ծավալը նվազում է», - ասվում է գործակալության կայքում։ Fitch-ը կանխատեսում է, որ Հայաստանի ՀՆԱ-ի աճը 2023 թվականին կվերադառնա 4,2 տոկոս՝ արտացոլելով ներքին ներդրումների բարենպաստ հեռանկարը և զուտ առևտրի ակնկալվող դրական ներդրումը։ Զեկույցում նշվում է նաև, որ 2021 թվականի դրությամբ Ռուսաստանին բաժին է ընկել ապրանքների արտահանման 28%-ը, ներմուծման 37%-ը և զբոսաշրջային այցելությունների, օտարերկրյա ուղղակի ներդրումների և դրամական փոխանցումների 40%-ը։ «Բնական գազի գնի կտրուկ բարձրացման անմիջական ազդեցությունը կսահմանափակվի՝ հաշվի առնելով, որ Հայաստանը 2021 թվականի դեկտեմբերից մի քանի տարով ֆիքսել է գազի ներմուծման գները Ռուսաստանի հետ։ Առևտրային հարաբերությունների որոշակի խաթարումը, հավանաբար, պայմանավորված է Հայաստանում գործող ռուսական բանկերի հետ թղթակցային հարաբերությունների կորստով: Ռուսական ռուբլու կտրուկ արժեզրկումը կհարվածեն հայկական արտահանմանը», - ասվում է զեկույցում։Ավելին15:0519.03.22 -
ՀայաստանՓաշինյանը Չարենցավանում է. ոստիկանական մեքենաները փակել են ճանապարհըՉարենցավանում այսօր ընթանում է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը: Եզրափակիչ փուլին ներկա են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, փոխնախարար Կարեն Գիլոյանը, ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: «hraparak.am» կայքն էլ հայտնում է, որ միջոցառումը տեղի է ունենում Չարենցավանի նորակառույց մարզադպրոցում։ Փաշինյանի այցի կապակցությամբ ուժեղացված հսկողություն է իրականացվում այդ տարածքում։ Ոստիկանական բազմաթիվ մեքենաներ փակել են ճանապարհը և թույլ չեն տալիս, որ մարդիկ մեքենաներով դեպի մարզադպրոցի կողմ շարժվեն։Ավելին14:5919.03.22 -
ՄիջազգայինՌուսները փակել են Ազովի ծովը՝ ուկրաինացիների համար. պատերազմի 24-րդ օրըՌուսաստանի զինված ուժերը փակել են Ազովի ծովը: Այս գիշեր ռուսական զինուժը գերձայնային հրթիռներով ոչնչացրել է ստորգետնյա զինամթերքի հսկայական պահեստ: Ավիացիոն հարվածներ են հասցվել նաև ազգայնականների դիրքերին:Ավելին14:5119.03.22 -
ՏարածաշրջանՀայաստանի վրա բացասաբար են ազդելու Ռուսաստանում ճգնաժամի հետևանքները. FitchFitch Ratings միջազգային վարկանիշային գործակալությունը հաստատել է Հայաստանի` արտարժույթով երկարաժամկետ թողարկողի դեֆոլտի «B+» վարկանիշը` «կայուն» հեռանկարով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վարկանիշի պահպանման հիմքում ընկած են մեկ շնչի հաշվով բարձր եկամուտը, կառավարման և բիզնես միջավայրի որակը, մակրոտնտեսական և հարկաբյուջետային քաղաքականության հուսալի հիմքը, ինչպես նաև՝ բարեփոխումների իրականացման ամուր հանձնառությունը: Այս ուժեղ կողմերին հակադրվում են բարձր արտարժութային պետական պարտքը, համեմատաբար թույլ արտաքին ֆինանսները և աշխարհաքաղաքական ռիսկերը: Միջազգային վարկանիշային գործակալությունից կանխատեսել են, որ Հայաստանի վրա բացասաբար են ազդելու Ռուսաստանում ճգնաժամի հետևանքները՝ հաշվի առնելով երկու երկրների տնտեսությունների միջև առկա կարևոր կապերը, սակայն Fitch-ն ակնկալում է, որ ֆինանսավորման տարբերակներն ու երկարաժամկետ կոմերցիոն պարտքի պրոֆիլը կարող են օգնել Հայաստանին՝ հաղթահարելու ցնցումն առանց վճարունակության լուրջ վատթարացման:Ավելին14:4219.03.22 -
ՔաղաքականԼուսավոր Հայաստանի մահվան մասին լուրերը խիստ չափազանցված են․ Անի ՍամսոնյանԼուսավոր Հայաստանի մահվան մասին լուրերը խիստ չափազանցված են: Մեր նպատակներում և պլաններում փոփոխություններ չկան, չնայած դրա կարիքն էլ կա, որովհետև յուրաքանչյուր քաղաքական ուժ ժամանակի ընթացքում ունենում է ճգնաժամեր: Ճգնաժամը նորմալ է, բնական է և պետք է: Այլ հարց է, դու այդ ճգնաժամը դիմավորում ես ոտքի վրա պինդ կանգնած, թե լեղաճաք եղած փախուստի ես դիմում ու մերժում ես նոր մարտահրավերները: Մենք միշտ ասելիք ունեցել ենք քաղաքական դաշտում և ունենալու ենք: Քաղաքական մշակույթի բարելավման համար էլ պայքարելու ենք: Քաղաքականությունը անհամբերների, վախկոտների, պատեհապաշտների և ժամանակի մեջ քարացածների տեղը չէ: Դեռևս այսքանը: Շաբաթ օր է, բարի հանգիստ:Ավելին14:2919.03.22