Լրահոս
Միջազգային
15:41
19.03.22
192

Ամեն ինչ պետք է անենք «պարենային համակարգի տապալումը» կանխելու համար․ Գուտերեշ

Img default alt hy

ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը հայտարարել է, որ պատերազմն Ուկրաինայում «խախտում է մատակարարումների շղթաները և սրընթաց գնաճ առաջացնում, գրել է նա թվիթերյան իր էջում։

«Ռազմական գործողություններն Ուկրաինայում արդեն խախտում են մատակարարումների շղթաները և վառելիքի, սննդամթերքի և տրանսպորտի արագ գնաճի հանգեցնում։ Մենք պետք է հնարավոր ամեն ինչ անենք կանխելու համար սովի փոթորիկն ու գլոբար պարենային համակարգի տապալումը»,- հայտարարել է Գուտերիշը։

Կլիմիայի փոփոխություններն ուսումնասիրող Պոտսդամի ինստիտուտի հետազոտողները կարծում են, որ ռազմական գործողություններն Ուկրաինայում խորացնում են հումանիտար ճգնաժամը, քանի որ Ուկրաինան և Ռուսաստանը ցորենի և պարարտանյութերի խոշոր մատակարարներ են, որոնց «արտահանումը լրջագույնս վտանգված է»։

Ավելի քան 180 փորձագետ հայտարարություն է ստորագրել՝ որոշ քայլեր առաջարկելով ցնցումներից խուսափելու համար։