Լրահոս
2022-03-21
-
ՏարածաշրջանՌուսական կողմում կուտակված է մոտ 400 բեռնատար ավտոմեքենա․ Լարսը փակ էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է։ Ռուսական կողմում կա մոտ 400 բեռնատար ավտոմեքենա։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։Ավելին10:1921.03.22 -
ՀասարակականԱլեն Սիմոնյանը Արցախ այցելելու փոխարեն գերադասեց մեկնել Բալի կղզի. պատգամավորԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը հայտնում է, որ անցած շաբաթ «Հայաստան» դաշինքի պատգամավորներով այցելել են Արցախի Հանրապետություն։ «Այցելությունը մի քանի նպատակ ուներ։ Նախ, անձամբ էինք ցանկանում տեղեկանալ Արցախում տիրող իրավիճակի մասին։ Ռազմաքաղաքական մարտահրավերներին ավելացել էր նաև մարդասիրական ճգնաժամը, քանի որ ադրբեջանցիք, Լիսագորի հատվածում, մարտի 8-ին, պայթեցրել էին Արցախ մտնող գազամուղը։ Բացի այդ, դրանք վերջին ժամանաներս, հաճախակի էին ականանետերից գնդակոծում Արցախի սահմանամերձ բնակավայրերը։ Նաև կարևոր էր հանդիպել Արցախի խորհրդարանականների հետ։ ՀՀ իշխանությունները, ջանասիրաբար, քանդում են Արցախի և Հայաստանի Հանրապետությունների միջև 30 տարի ստեղծված կապերը։ Գործադիրների մակարդակում հարաբերությունների վրա, գոնե ընդդիմությունը, չի կարող ազդել։ Սակայն խորհրդարանների մակարդակում, մենք՝ մեզանից հասանելի ամեն բան, պարտավոր ենք անել հարաբերություններ հաստատելու ու խորացնելու համար։ Այստեղ տեղին է հիշել, որ ԱՀ ԱԺ երեք ընդդիմադիր և ՀՀ ԱԺ երկու ընդդիմադիր խմբակցությունները պահանջել էին անհապաղ հրավիրել ՀՀ ԱԺ և ԱՀ ԱԺ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի նիստ։ ՀՀ ԱԺ-ից հանձնաժողովի համանախագահ Ալեն Սիմոնյանը, սակայն, Արցախ այցելելու փոխարեն գերադասեց մեկնել Բալի կղզի՝ հայ-ինդոնեզական կապեր հաստատելու համար։ Վերջապես այցելեցինք սահմանամերձ երկու գյուղ՝ Խրամորթ և Խնապատ։ Գյուղերի բնակիչները մարտական էին տրամադրված, խուճապային տրամադրություններ չկային»,- գրել է Ա.Խաչատրյանը։ Նշենք, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը կարգադրություն է ստորագրել, որի համաձայն միջխորհրդարանական միության 144-րդ վեհաժողովին մասնակցելու համար 2022 թվականի մարտի 18-23-ը Նուսա Դուա, Բալի (Ինդոնեզիայի Հանրապետություն) է գործուղվել իր գլխավորած պատվիրակություն՝ հետևյալ կազմով. Ալեն ՍԻՄՈՆՅԱՆ Ազգային ժողովի նախագահ Հասմիկ ՀԱԿՈԲՅԱՆ Ազգային ժողովի պատգամավոր (մարտի 18-26-ը) Ծովինար ՎԱՐԴԱՆՅԱՆ Ազգային ժողովի պատգամավոր (մարտի 18-24-ը) Վահան ՆԱՐԻԲԵԿՅԱՆ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար (մարտի 18-25-ը) Դավիթ ԱՌԱՔԵԼՅԱՆ Ազգային ժողովի նախագահի օգնական (մարտի 18-26-ը) Հեղինե ԽԱՉԻԿՅԱՆ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի տեղակալ (մարտի 19-26-ը) Տիգրան ՍԵՅՐԱՆՅԱՆ Ազգային ժողովի արտաքին կապերի վարչության պետ (մարտի 18-23-ը) Հակոբ ՀԱՋԻ-ՀԱԿՈԲՅԱՆ Ազգային ժողովի արարողակարգի վարչության պետ (մարտի 18-23-ը) Զաբելա ՂԱԶԱՐՅԱՆ Ազգային ժողովի արտաքին կապերի վարչության միջազգային կազմակերպությունների բաժնի գլխավոր մասնագետ (մարտի 18-25-ը) Մամիկոն ՄԱՐԳԱՐՅԱՆ Ազգային ժողովի աշխատակազմի արարողակարգի վարչության այցերի եւ ընդունելությունների կազմակերպման բաժնի պետ (մարտի 18-26-ը) Դավիթ ՀԱԿՈԲՅԱՆ Ազգային ժողովի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչության լրատվության արտադրության բաժնի լուսանկարիչ-օպերատոր (մարտի 18-23-ը):Ավելին10:1121.03.22 -
ԱրցախԱրցախում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներՆԳ նախարարությունն իրազեկում է, որ առատ ձյան տեղումների պատճառով՝ հանրապետության տարածքում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ: Փակ են Ասկերանի շրջանի Շոշ, Մխիթարաշեն և Սարուշեն համայնքների ճանապարհները: Միջշրջանային մյուս ճանապարհները դժվարանցանելի է: Կատարվում են ձնամաքրման աշխատանքներ: Մարտակերտի շրջանում միջհամայնքային ճանապարհները հիմնականում բաց են, բարձր լեռնային գոտիներում՝ տեղ-տեղ դժվարանցանելի: «Զառին բաղ» կոչվող տեղանքից դեպի Կարմիր շուկա տանող միջշրջանային ճանապարհը փակ է: Մարտունի քաղաքը և շրջանի մյուս համայնքների ճանապարհները ևս դժվարանցանելի են: Ստեփանակերտը շրջաններին կապող միջշրջանային ճանապարհները տեղ-տեղ անանցանելի են, առկա է նաև մերկասառույց և ցածր հորիզոնական տեսանելիություն: Փակ է ՀՀ հետ կապող միջպետական մայրուղու Լիսագոր-Գորիս-Սիսիան-«Զանգեր»-Սարավան հատվածը: Ներքին գործերի նախարարությունը կոչ է անում հնարավորինս սահմանափակել երթևեկությունը, բացառել դժբախտ ելքով դեպքերն ու պատահարները:Ավելին10:0021.03.22 -
ՀայաստանԱռավոտյան պայթյուն է տեղի ունեցել Երևանում․ հայտնաբերել են երիտասարդ տղայի դիԱյսօր՝ մարտի 21-ին, խոշոր փլուզում է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 07։45-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արին Բերդի փողոցի 4-րդ նրբանցքի 140/1 տանը տեղի է ունեցել պայթյուն, ինչից հետո՝ փլուզում։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տունն ամբողջովին փլուզված է, և փրկարարների որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է երիտասարդ տղայի դի։ Ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբն արձանագրել է երիտասարդի մահը։ Թե ինչից է տեղի ունեցել պայթյունը, պարզվոմ է։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի և տան սեփականատիրոջ ինքնությունը։Ավելին09:5521.03.22 -
ՀայաստանԵրևանում տղամարդը աստիճաններով իջնելիս ընկել է ու մահացելԵրեւանում, մարտի 20-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել. ժամը 21:30-ի սահմաններում, Երևանի 1-03 շտապօգնության բժշիկների հերթապահ խումբը ահազանգել է ոստիկանության Մաշտոցի բաժին և հայտնել, որ կանչով մեկնել են Լենինգրադյան փողոցի սկզբնամասում գտնվող հասցեներից մեկը, որտեղ բուժօգնություն են ցուցաբերել մի քաղաքացու, ով սակայն, իրենց ներկայությամբ մահացել է: Shamshyan.com-ի հաղորդմամբ, պարեկները նկատել են նշված քաղաքացուն բազալտե աստիճանների մոտ՝ անօգնական վիճակում: Պարեկները տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել, ապա ահազանգել շտապօգնություն և ժամանած բժիշկների հերթապահ խումբը նախ բուժօգնություն է ցուցաբերել, սակայն կարճ ժամանակ անց արձանագրել են նրա մահը: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը: Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական: Ըստ նախնական տեղեկությունների, տղամարդը աստիճաններով իջնելիս, ինքնազգացողությունը վատացել, ապա սայթաքել և վայր է ընկել:Ավելին09:4621.03.22 -
ՀասարակականԱյսօր արևների օրն է․ Քրիստիննե Գրիգորյան2012 թվականից ՄԱԿ-ի նախաձեռնությամբ մարտի 21-ը նշվում է որպես Դաունի համախտանիշի մարդկանց` «արևների» օր: Ամսաթվի ընտրությունը խորհրդանշում է համախտանիշն առաջացնող չտրոհվող 21-րդ քրոմոսոմը, որը որևէ կերպ պայմանավորված չէ ծնողների ազգությամբ, բնակության միջավայրով, նրանց վարքագծով կամ առողջական վիճակով։  Արևները հատկապես սիրում են ստեղծագործել արվեստի տարբեր ճյուղերում և իրենց իսկ օրինակով յուրաքանչյուրիս սովորեցնում աշխարհը բացահայտել յուրովի։ Այս օրը, ևս մեկ առիթ է յուրաքանչյուրիս համար վերանայելու մեր ընկալումները ներառական հասարակության ձևավորման, հավասար հնարավորությունների ստեղծման վերաբերյալ՝ մեր ջանքերը նախևառաջ ուղղելով հաշմանդամության նկատմամբ կարծրատիպային դրսևորումների կանխարգելմանն ու բացառմանը։ Սա յուրաքանչյուրիս գործն է։ Ցավոք, մեր երկրում պետության հոգածության ներքո գտնվող երեխաներից շատերը շուրջօրյա խնամքի և պաշտպանության հաստատություններում են հենց հաշմանդամության կամ առողջական խնդիրներ ունենալու հետևանքով։ Մինչդեռ, ընտանիքում ապրելու, համայնքում ներգրավվելու իրավունքը, հաշմանդամություն ունեցող անձանց արժանապատվության նկատմամբ հարգանքը բացարձակ արժեքներ են, և չպետք է պայմանավորված լինեն անձի հաշմանդամությամբ։ Պետությունը պետք է հատուկ ուշադրություն դարձնի հաշմանդամության կանխարգելման, վաղ շրջանում դրա հայտնաբերման նպատակով համայնքահեն ծառայությունների ներդրմանը։ Անհրաժեշտ են լրացուցիչ թիրախային ծրագրեր հաշմանդամություն, այդ թվում՝ Դաունի համախտանիշ ունեցող անձանց ինքնուրույնությունը խթանելու, նրանց զարգացման հնարավորությունները բացահայտելու և դրանք իրացնելու ուղղությամբ։ Հաշմանդամություն ունեցող մարդկանց արժանապատվության նկատմամբ հարգանքի միջոցով և կարծրատիպերը կոտրելով է հնարավոր ձևավորել հավասար հնարավորությունների միջավայր, որտեղ պետության և հասարակության առաջընթացը խթանվում է յուրաքանչյուր անձի կարողությունների ու ներուժի լիարժեք կիրառմամբ։Ավելին09:2621.03.22
2022-03-20
-
ԱրցախՇուշիի արքայադստեր հրամանը. «թողեք հանգիստ ապրենք»«Պապան մի բան է բերել, անունը՝ «կիպիծիլնիկ», ջուրը տաքացրել ենք, գնացել լողացել: Թարսի պես արև չկա, հիմա մրսում եմ, դրա համար մանկապարտեզ չեմ գնացել: Ձյունը սիրում եմ, բայց չեմ ուզում խաղալ, որովհետև ձեռքերս սառչում են: Ո՛չ գազ կա, ո՛չ ջուր, ո՛չ խաղաղություն: Գազը թուրքերն են պայթեցրել, գնացել են մեր Շուշին վերցրել»: Շուշիի արքայադուստրը հրամայում է՝ «թողեք հանգիստ ապրենք»:Ավելին22:0120.03.22 -
ՀասարակականՆրանք երկրորդ կյանք են ուզում. «սև ճանապարհով թմրած քայլողները»40 տարեկանում 70-ն անց տղամարդու տեսք ունի, ոտքը փտում է, ներքին օրգանները շարքից դուրս են եկել, լավ ընկերներն էլ չկան: Դեպի անդունդը տանող սև ճանապարհին քայլողների խոստովանությունները: Կախվածության բուժման ազգային կենտրոնում հաշվառված է թմրամիջոց օգտագործող 4007, ալկոհոլից կախվածություն ունեցող 2575 քաղաքացի: Նրանց մեջ կանայք կան և նրանք երկրորդ կյանք են ուզում:Ավելին21:4520.03.22 -
ՀայաստանԱրդեն տականքի մասին են երգում. «կատեգարիչեսկի ստեր» և սովորական հայկական սկանդալներԱջ քայլես՝ թշնամին է, ձախ քայլես՝ թշնամին է, բայց առողջությանը վնասակար է ծխելը: ՊՆ-ն հերքում է ադրբեջանական նոր ներխուժումը Սյունիք, Ներքին Հանդում «կատեգարիչեսկի սուտ» են որակում ՊՆ-ի հայտարարությունը: Աղը թափած Հայաստանում Քրիստոսի արձանն են դնում ու տականքի մասին են երգում: Սովորական հայկական սկանդալներ:Ավելին21:3620.03.22 -
ԱրցախԽաղաղություն՝ առանց Արցախի՞. «ժողովուրդը մենք ենք, մենք իրան մանդատ չենք տվել»Արցախի բանալիները Հայաստանը կարող է հանձնել Ադրբեջանին, որ բացի «խաղաղության դարաշրջանի» դուռը: Բաքվի «5 կետն» ստանալուց հետո Երևանը դիմումներ է ուղարկել Մոսկվա, Վաշինգտոն, Փարիզ: Ստեփանակերտն ահազանգում է՝ պատերազմից հետո անդունդ է առաջացել Հայաստանի և Արցախի միջև, որի մեջ տրորվում է հայկական շահը: Ժողովուրդը ճշտում է՝ իշխանությանը խաղաղություն հաստատելու մանդատ տվել է, բայց Արցախն Ադրբեջանին հանձնելու միտքն անգամ ամոթալի է: Վտանգավոր ջրերով շրջապատված «հայկական կղզին» հայրենասիրական երգերով է փորձում զսպել Բաքվին ու արթնացնել Երևանը:Ավելին21:1520.03.22 -
Միջազգային«Մի նայեք ռումբին, արագ վազեք». 10-ամյա Կիրիլի տեսած պատերազմը«Անհնար է դիմանալ» Երկիր մոլորակում, բայց լավատեսները մնում են, հեռատեսները գնում են Մարս: Ուկրաինայից մարդիկ փախչում են՝ ով ինչպես կարողանում է: Խաղաղ բնակիչների տասնյակ դիակներ ու կասետային ռումբի բեկորներ՝ Դոնեցկի կենտրոնական փողոցներում: Մարդիկ հողն են փորում, որ դրա տակ պատսպարվեն: Պայթյունից ոտքը վնասած 10-ամյա Կիրիլը սովորեցնում է բոլորին ռումբ տեսնելիս՝ արագ վազել: Ռմբակոծության տագնապն արդեն Ուկրաինայի արևմուտք է հասել: 4 հրթիռ՝ Լվովի օդանավակայանի ուղղությամբ, սով և ցուրտ՝ ուկրաինական ուրվական-քաղաքներում: Զելենսկին շարունակում է պնդել՝ «հաղթելու ենք», իսկ 6 հեռատեսները սովորեցնում են ողջ մնալ, բայց Մարս մոլորակի վրա:Ավելին21:0020.03.22 -
ՀայաստանՀայլուր-կիրակի. Շուշիի արքայադստեր «հրամանը» և պատերազմ տեսած 10-ամյա ԿիրիլըԱվելին20:3020.03.22 -
ԱրցախԱյդ միջոցառումները որևէ կերպ չեն նշանակում դիրքային զիջումներ ու բնակավայրերի տարհանում․ հայտարարությունգյուղերում մեր զինված ուժերն Արցախում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորակազմի հետ համատեղ լրացուցիչ միջոցառումներ են իրականացնում տեղի խաղաղ բնակչության լիարժեք անվտանգությունն ապահովելու ուղղությամբ։ Այդ միջոցառումները որևէ կերպ չեն նշանակում դիրքային զիջումներ ու բնակավայրերի տարհանում, հակառակը՝ դրանք միտված են այդ բնակավայրերի անվտանգության մակարդակի բարձրացմանը: Հորդորում ենք զերծ մնալ անհիմն պնդումներից ու շահարկումներից՝ հանրության շրջանում չհրահրելու խուճապային տրամադրություններ։Ավելին14:1920.03.22 -
ՀայաստանԵրևան-Սևան ավտոճանապարհին բախվել է 30-ից ավելի ավտոմեքենա, խցանումը ձգվում է մոտ 6 կմԱյսօր՝ մարտի 20-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 11:50-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 44-րդ կմ հատվածում՝ դեպի Սևան ընթանալիս, մոտ 6 կմ երկարությամբ բախվել են 30-ից ավելի տարբեր մակնիշի ավտոմեքենաներ: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախանական տեղեկությունների՝ տուժածներ չկան, սակայն օպերատիվորեն ժամանել են Հրազդանի բժշկական կենտրոնի շտապօգնության բրիգադները, որպեսզի անհրաժեշտության դեպքում օգնություն ցուցաբերեն քաղաքացիներին:Ավելին13:5920.03.22 -
ՀայաստանԱԻՆ-ում չգիտեն՝ Տիգրանաշենը Հայաստանի որ մարզում էԱրտակարգ իրավիճակների նախարարությունը առավոտյան հայտարարություն էր տարածել՝ տեղեկացնելով Հայաստանի ճանապարհների մասին։ Գրել էին, որ դժվարանցանելի են Լոռու մարզի Տիգրանաշենի ոլորանները, մինչդեռ Տիգրանաշենը գտնվում է Արարատի մարզում։ Կարճ ժամանակ անց նախարարությունից ջնջեցին այդ հայտարարությունը։Ավելին12:0920.03.22 -
ՀասարակականԱլեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը Բալի է մեկնելԱզգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը մարտի 15-ին կարգադրություն է ստորագրել, որում ասվում է․ «Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասով եւ Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 209-րդ հոդվածով` կարգադրում եմ. 1. Միջխորհրդարանական միության 144-րդ վեհաժողովին մասնակցելու համար 2022 թվականի մարտի 18-23-ը Նուսա Դուա, Բալի (Ինդոնեզիայի Հանրապետություն) գործուղել Ազգային ժողովի նախագահի գլխավորած պատվիրակություն՝ հետեւյալ կազմով. Ալեն ՍԻՄՈՆՅԱՆ Ազգային ժողովի նախագահ Հասմիկ ՀԱԿՈԲՅԱՆ Ազգային ժողովի պատգամավոր (մարտի 18-26-ը) Ծովինար ՎԱՐԴԱՆՅԱՆ Ազգային ժողովի պատգամավոր (մարտի 18-24-ը) Վահան ՆԱՐԻԲԵԿՅԱՆ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար (մարտի 18-25-ը) Դավիթ ԱՌԱՔԵԼՅԱՆ Ազգային ժողովի նախագահի օգնական (մարտի 18-26-ը) Հեղինե ԽԱՉԻԿՅԱՆ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի տեղակալ (մարտի 19-26-ը) Տիգրան ՍԵՅՐԱՆՅԱՆ Ազգային ժողովի արտաքին կապերի վարչության պետ (մարտի 18-23-ը) Հակոբ ՀԱՋԻ-ՀԱԿՈԲՅԱՆ Ազգային ժողովի արարողակարգի վարչության պետ (մարտի 18-23-ը) Զաբելա ՂԱԶԱՐՅԱՆ Ազգային ժողովի արտաքին կապերի վարչության միջազգային կազմակերպությունների բաժնի գլխավոր մասնագետ (մարտի 18-25-ը) Մամիկոն ՄԱՐԳԱՐՅԱՆ Ազգային ժողովի աշխատակազմի արարողակարգի վարչության այցերի եւ ընդունելությունների կազմակերպման բաժնի պետ (մարտի 18-26-ը) Դավիթ ՀԱԿՈԲՅԱՆ Ազգային ժողովի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի եւ հաղորդակցության վարչության լրատվության արտադրության բաժնի լուսանկարիչ-օպերատոր (մարտի 18-23-ը): 2. Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Վ. ՆԱՐԻԲԵԿՅԱՆԻՆ՝ գործուղման հետ կապված ճանապարհածախսի (Ծ. Վարդանյան՝ Երեւան-Բալի-Միլան), ներկայացուցչական ծախսերի, օրապահիկի եւ գիշերավարձի՝ ըստ փաստացի կատարած ծախսերը հավաստող փաստաթղթերի վճարումը կատարել Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեով Ազգային ժողովին այդ նպատակի համար հատկացված միջոցների հաշվին՝ հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի 2018 թվականի մայիսի 1-ի «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների եւ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի աշխատողների գործուղումների կազմակերպման եւ գործուղման ծախսերի հատուցման կարգը հաստատելու մասին» Կ-127-Ա կարգադրության պահանջները»:Ավելին11:3220.03.22
2022-03-19
-
ՀասարակականԳնդակը 7 ժամ օդում պահող իրանցի ՄարիամըԻրանցի բացառիկ մարզիկ Մարիամը կարողանում է 21 խաղալ՝ 7 ժամ օդում պահելով գնդակը:Ավելին21:4719.03.22 -
ՍպորտՏիգրան Բարսեղյանը՝ Transfermarkt-ի թոփ-10 ամենաթանկարժեք ձախ կիսապաշտպանների թվումTransfermarkt պորտալը ներկայացրել է նախկին ԽՍՀՄ երկրների ամենաթանկարժեք ձախ կիսապաշտպանների/հարձակվողների տասնյակը։ Այս ցուցակում տեղ է գտել նաև Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Տիգրան Բարսեղյանը։ Փախանցում է ArmSport. am-ը։ Թոփ-10-ն այս տեսքն ունի․ Խվիչա Կվարացխելյա (Վրաստան, «Ռուբին»)-16 մլն եվրո Դանիիլ Լեսովոյ (Ռուսաստան, Մոսկվայի «Դինամո»)-5 մլն եվրո Միխայիլ Մուդրիկ (Ուկրաինա, Դոնեցկի «Շախտյոր»)-4 մլն եվրո Անդրեյ Մոստովոյ (Ռուսաստան, «Զենիթ»)-3 մլն եվրո Ժալոլիդդին Մաշարիպով (Ուզբեկստան, «Ալ-Նասր»)-3 մլն եվրո Դենիս Չերիշև (Ռուսաստան, «Վալենսիա»)-3 մլն եվրո Անտոն Զինկովսկիյ (Ռուսաստան, «Կռիլյա Սովետով»)-2,8 մլն եվրո Զուրիկո Դավիթաշվիլի (Վրաստան, Տուլայի «Արսենալ»)-2,5 մլն եվրո Տիգրան Բարսեղյան (Հայաստան, «Սլովան»)-2,5 մլն եվրո Իվան Պետրյակ (Ուկրաինա, «Ֆեհերվար»)-2 մլն եվրո։Ավելին21:3419.03.22 -
ՄիջազգայինՌուսական գազից հրաժարվելը կարող է հանգեցնել ջեռուցման անջատման. Գերմանիայի էկոնոմիկայի նախարարԳերմանիայի փոխկանցլեր, էկոնոմիկայի և կլիմայի պաշտպանության նախարար Ռոբերտ Հաբեքը կասկած է հայտնել, որ հաջորդ ձմռանը երկիրը գազով ապահովված կլինի: Նրա խոսքով՝ եթե Ռուսաստանից մատակարարումները դադարեցվեն, իսկ նոր մատակարարներ չհայտնվեն, ապա Գերմանիան չի կարողանա հոգալ ջեռուցման հարցը և արդյունաբերության կարիքները: Հաբեքը նշել է, որ պատրաստվում է այցելել Կատար և Արաբական Միացյալ Էմիրություններ՝ քննարկելու էներգամատակարարման հարցերը և ուղիներ փնտրելու՝ էներգետիկ ոլորտում Մոսկվայից կախվածության նվազեցման համար: Նախարարը նշել է, որ հավատարիմ է վերականգնվող էներգիայի աղբյուրներին ամբողջությամբ անցնելու գաղափարին և դիտարկում է գազը ջրածնով փոխարինելու հնարավորությունը:Ավելին21:1619.03.22