Լրահոս
2022-03-19
-
ՀասարակականԳնդակը 7 ժամ օդում պահող իրանցի ՄարիամըԻրանցի բացառիկ մարզիկ Մարիամը կարողանում է 21 խաղալ՝ 7 ժամ օդում պահելով գնդակը:Ավելին21:4719.03.22 -
ՍպորտՏիգրան Բարսեղյանը՝ Transfermarkt-ի թոփ-10 ամենաթանկարժեք ձախ կիսապաշտպանների թվումTransfermarkt պորտալը ներկայացրել է նախկին ԽՍՀՄ երկրների ամենաթանկարժեք ձախ կիսապաշտպանների/հարձակվողների տասնյակը։ Այս ցուցակում տեղ է գտել նաև Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Տիգրան Բարսեղյանը։ Փախանցում է ArmSport. am-ը։ Թոփ-10-ն այս տեսքն ունի․ Խվիչա Կվարացխելյա (Վրաստան, «Ռուբին»)-16 մլն եվրո Դանիիլ Լեսովոյ (Ռուսաստան, Մոսկվայի «Դինամո»)-5 մլն եվրո Միխայիլ Մուդրիկ (Ուկրաինա, Դոնեցկի «Շախտյոր»)-4 մլն եվրո Անդրեյ Մոստովոյ (Ռուսաստան, «Զենիթ»)-3 մլն եվրո Ժալոլիդդին Մաշարիպով (Ուզբեկստան, «Ալ-Նասր»)-3 մլն եվրո Դենիս Չերիշև (Ռուսաստան, «Վալենսիա»)-3 մլն եվրո Անտոն Զինկովսկիյ (Ռուսաստան, «Կռիլյա Սովետով»)-2,8 մլն եվրո Զուրիկո Դավիթաշվիլի (Վրաստան, Տուլայի «Արսենալ»)-2,5 մլն եվրո Տիգրան Բարսեղյան (Հայաստան, «Սլովան»)-2,5 մլն եվրո Իվան Պետրյակ (Ուկրաինա, «Ֆեհերվար»)-2 մլն եվրո։Ավելին21:3419.03.22 -
ՄիջազգայինՌուսական գազից հրաժարվելը կարող է հանգեցնել ջեռուցման անջատման. Գերմանիայի էկոնոմիկայի նախարարԳերմանիայի փոխկանցլեր, էկոնոմիկայի և կլիմայի պաշտպանության նախարար Ռոբերտ Հաբեքը կասկած է հայտնել, որ հաջորդ ձմռանը երկիրը գազով ապահովված կլինի: Նրա խոսքով՝ եթե Ռուսաստանից մատակարարումները դադարեցվեն, իսկ նոր մատակարարներ չհայտնվեն, ապա Գերմանիան չի կարողանա հոգալ ջեռուցման հարցը և արդյունաբերության կարիքները: Հաբեքը նշել է, որ պատրաստվում է այցելել Կատար և Արաբական Միացյալ Էմիրություններ՝ քննարկելու էներգամատակարարման հարցերը և ուղիներ փնտրելու՝ էներգետիկ ոլորտում Մոսկվայից կախվածության նվազեցման համար: Նախարարը նշել է, որ հավատարիմ է վերականգնվող էներգիայի աղբյուրներին ամբողջությամբ անցնելու գաղափարին և դիտարկում է գազը ջրածնով փոխարինելու հնարավորությունը:Ավելին21:1619.03.22 -
ՏարածաշրջանԴագաղներ՝ բանկում. Յոկո Օնոյի «սև ցուցահանդեսը» ԼիտվայումԼիտվայի Կաունաս քաղաքի բանկերից մեկում սև ցուցահանդես է: Ջոն Լենոնի այրին փայտե դագաղների մեջ եղևիներ է աճեցնում:Ավելին20:5719.03.22 -
ՀասարակականՔովիդի դեմ՝ արդեն «ոսկե դիմակներով». Գերմանիայում նոր բժշկական դիմակներ են արտադրումՀամավարակից պաշտպանող նոր մետաղյա դիմակներ են պատրաստել Գերմանիայում: Դրանք արտաքինից պատված են բրոնզով, արծաթով, ոսկիով:Ավելին20:4919.03.22 -
ՀասարակականԴդմաշեն գյուղում այրվել է տան տանիքՄարտի 19-ին, ժամը 14:23-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դդմաշեն համայնքում այրվում է տան տանիք: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 1-ին փողոցում գտնվող տներից մեկի տանիքում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 15։39-ին, մարվել՝ 17:30-ին։ Այրվել են տանիքի փայտե կառուցատարրերը՝ մասնակի:Ավելին20:4419.03.22 -
Հայաստան«Ամերիկացի բարի սամարացիները». վավերագրական ֆիլմ՝ ողբերգության և մարդասիրության մասինԵրևանում՝ մեծ էկրաններին է «Ամերիկացի բարի սամարացիները» վավերագրական դրաման:Ավելին20:3619.03.22 -
ՀասարակականԵրիտասարդը սիրում ա հայրենիքը, բայց ապագա չի տեսնում. տիկնոջ պահանջը՝ «թող ժողովրդի անունից չխոսեն»Սեփական ցավը մոռացության տալու գնով՝ դարավոր թշնամիների հետ եղբայրանալու միտքը հանգիստ չի տալիս Հայաստանի քաղաքացիներից շատերին:Ավելին20:3019.03.22 -
ՀասարակականԸնդդեմ ֆաշիզմի, հանուն Ռուսաստանի. հանրահավաք-երթԱյսօր Երևանում հանրահավաք-երթ է տեղի ունեցել:Ավելին20:2419.03.22 -
Հայաստան«Ամենավատ պատմական ժամանակահատվածում ենք ապրում». աշխարհում տեղ ունենալու հարց կաՀայաստանի «Ռեֆորմիստներ»-ի կուսակցության ղեկավարը նկատել է՝ որպեսզի նոր ձևավորվող աշխարհակարգը կործանարար չլինի հայկական պետականության համար, իշխանությունը պետք է կողմնորոշվի՝ ինչ դիրքորոշում ունի աշխարհաքաղաքական խաղում:Ավելին20:2219.03.22 -
ՄիջազգայինԲայդենը «չանցավ» չինական պատը. Պեկինը նոր աշխարհ է ստեղծում և առաջարկում խոսել Ռուսաստանի հետՉինաստանի նախագահը Ջո Բայդենին խորհուրդ է տվել երկխոսություն սկսել Ռուսաստանի հետ: Սի Ցզինփինն այդ մասին ԱՄՆ նախագահի հետ 2 ժամ տևած տեսակոնֆերանսի ժամանակ է ասել:Ավելին20:1919.03.22 -
ՏարածաշրջանՌուսներն առաջին անգամ «Կինժալ» են օգտագործել Ուկրաինայում. Ազովի ծովը փակ է Ուկրաինայի համարՌուս-ուկրաինական պատերազմի 24-րդ օրը Դաշնության բանակն առաջին անգամ գործի է դրել կինժալ գերձայնային հրթիռային համակարգ, ոչնչացրել ուկրաինական ստորգետնյա ռազմապահեստներից մեկը:Ավելին20:1719.03.22 -
ԱրցախՍրա՞նք են ձեր դավանած արժեքները, թե՞ խավիարն ու նավթադոլարները. Արտակ ԲեգլարյանԽիստ դատապարտելի է Ադրբեջանի կողմից օկուպացված Շուշիում անցկացված միջոցառումը՝ նվիրված ՄԱԿ-ին Ադրբեջանի անդամակցության 30-րդ տարեդարձին: Էլ ավելի դատապարտելի է ՄԱԿ-ի մարմինների ներկայացուցիչների այցը օկուպացված Շուշի և ադրբեջանական սադրանքին մասնակցությունը: Եվ ՄԱԿ-ի չափազանց հումանիստ ու արժեքահեն պաշտոնյաները այդ սադրանքը կատարում են հետևյալ պայմաններում՝ 1. ՄԱԿ-ի ոչ մի պաշտոնյա այդպես էլ չայցելեց Արցախ պատերազմի ու հետպատերազմյան տառապանքներն ու ադրբեջանական վայրագությունները արձանագրելու և կանխելու նպատակով. 2. 40,000 տեղահանված, որից 5,000 շուշեցի զրկված են իրենց հայրենի տներից ու բազմաթիվ այլ իրավունքներից, իսկ ՄԱԿ-ը շարունակում է Արցախի մեկուսացման ադրբեջանական քաղաքականությունը. 3. Նույն օրերին նույն Շուշիում վնասված էր Արցախի միակ գազատարը և ադրբեջանական կողմը դիտավորյալ ձգձգում էր վերականգնումը՝ հարուցելով 100,000 մարդու լրացուցիչ տառապանքներ, իսկ ՄԱԿ-ը լուռ էր: ❓Սրա՞նք են ձեր դավանած արժեքները, թե՞ խավիարն ու նավթադոլարները...Ավելին20:0619.03.22 -
ՍպորտԳեղասահքի աշխարհի առաջնությանը Հայաստանը կներկայացնի Թինա Կարապետյան-Սիմոն Սենեկալ պարային զույգըՖրանսիայի Մոնպելյե քաղաքում մարտի 21-27-ը տեղի կունենա գեղասահքի աշխարհի առաջնությանը, հայտնում է ՀԱՕԿ-ը։ Հայաստանը կներկայացնի միայն Պեկինի ձմեռային օլիմպիական խաղերի մասնակից Թինա Կարապետյան – Սիմոն Սենեկալ պարային զույգը: Մենասահորդ Սլավիկ Հայրապետյանը վնասվածքի պատճառով չի մասնակցի մրցաշարին:Ավելին20:0519.03.22 -
ՀայաստանԱԺ աշխատակիցների հագուստի վրա բյուջեից ծախսել է 1,7 մլն դրամ․ Արեգնազ ՄանուկյանԱվելի քան 1,7 միլիոն դրամ ԱԺ աշխատակիցների հագուստի համար։ Այս մասին գրառում է արել ԱԺ «Հայաստան դաշինք» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը։ Նա հայտնել է․«2022թ․ հունվարի 17-ին մեկնարկած ՀՀ ԱԺ ութերորդ գումարման երրորդ նստաշրջանի նիստերին խորհրդարանի որոշ կին աշխատակիցներ սկսել են ներկայանալ միանման հատուկ համազգեստով։ Դեռևս ՀՀ ԱԺ նախագահի պարտականությունները ժամանակավորապես կատարող Հակոբ Արշակյանին հարցում էի ուղարկել՝ հետաքրքվելով․ 1. Ո՞ւմ որոշմամբ են ԱԺ-ի աշխատակիցները սկսել կրել հատուկ համազգեստ։ 2. Կոնկրետ ովքե՞ր են կրում այդ համազգեստը։ 3. Ո՞ր ընկերության հետ է կնքվել այդ համազգեստները պատրաստելու պայմանագիրը։ Ո՞ւմ է պատկանում այդ ընկերությունը։ Ե՞րբ է կնքվել վերոնշյալ պայմանագիրը, ի՞նչ ժամանակաշրջանով, ի՞նչ ծառայություններ պետք է մատուցի այդ ընկերությունը։ Որքա՞ն գումար է կազմել այդ ծառայության մատուցումը և ի՞նչ միջոցներից է դա հատկացվել։ 4. Նախատեսվո՞ւմ է ընդլայնել համազգեստ կրողների ցանկը։ Եթե այո, ապա ո՞ր աշխատակիցները և ո՞ր ժամանակատվածից սկսած պետք է կրեն այդ համազգեստը։ Ի պատասխան՝ ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար Վահան Նարիբեկյանը հայտնել է, որ խորհրդարանի նիստերը սպասարկող աշխատակիցները հատուկ համազգեստ կրում են իր հանձնարարությամբ։ «Ծառայության մատուցման պայմանագիրը կնքվել է 2021 թ․ դեկտեմբերի 15-ին «ՆԻԿՈԼՅԱՆ» ՍՊ ընկերության հետ։ Վերոնշյալ ընկերությանը Ազգային ժողովի նիստերը սպասարկող աշխատակիցների համար պատվիրվել է բաճկոն, տաբատ, վերնաշապիկ և կիսաշրջազգեստ։ Ընդհանուր գումարը կազմել է 1,716,000 ՀՀ դրամ, որը հատկացվել է ՀՀ ԱԺ-ի բյուջեի միջոցների հաշվին։ Այս պահին հատուկ համազգեստ կրողների ցանկն ընդլայնելու որոշում չկա»,-ասված է նրա պատասխանում։ Թե ո՞ւմ է պատկանում այդ ընկերությունը, ԱԺ աշխատակազմի ղեկավարը չի նշել։ Իմ տեղեկություններով՝ «ՆԻԿՈԼՅԱՆ» ՍՊԸ-ն Արամ Նիկոլյանինն է, ով Հանրային հեռուստաընկերության գլխավոր ոճաբանն է, նաև «Մանկական Եվրատեսիլ 2021» երգի միջազգային մրցույթի հայաստանյան պատվիրակ Մալենայի հագուստի դիզայներն էր։ Բացի այս, տեղեկություններ ունեմ, որ պայմանագիր էր կնքվել նաև «Էլամոդա» ՍՊԸ-ի հետ և ՀՀ ԱԺ որոշ աշխատակիցների համար ձեռք էր բերվել 45 հատ համազգեստ, 52 հատ շապիկ, 40 զույգ կոշիկ։ Այս պայմանագրի ընդհանուր գումարն էլ կազմել է 1 միլիոն 122 հազար դրամ։ «Էլամոդա» ՍՊԸ-ից ԱԺ-ն 2019 թվականին նույնպես հագուստ և կոշիկներ էր գնել՝ 857,960 դրամի: «Էլամոդա» ընկերության բաժնետերը Էլբակ Հովսեփյանն է: Փաստորեն, բոլոր երգերը երգել էինք, մնացել էր «սարի սմբուլը», և մեր երկրում այլ հրատապ ու առաջնային խնդիրներ չկան լուծելու, քան ԱԺ աշխատակիցների համար հագուստ և կոշիկներ գնելը և այդ նպատակով միլիոնավոր դրամներ վատնելը։ Թեև զարմանալու բան չկա։ Եթե Հայաստանի ներկայիս վիճակում ԱԺ նախագահ աշխատող Ալեն Սիմոնյանն ու մի քանի ՔՊ-ական պատգամավոր կասկածելի ֆինանսավորմամբ մեկնում են հունական թանկարժեք կղզում հանգստանալու, ապա ոմանք էլ կարող են հագուստ ու կոշիկ պատվիրել պետբյուջեի հաշվին՝ կասկածներ առաջացնելով «ատկատների» պահով»։Ավելին20:0219.03.22 -
ՀայաստանՀայլուր 18:30 «Պուտինը կարող է մրսել բոլորիս թաղումներին. նա ողջերի ողջն է». ԼուկաշենկոԱվելին18:3019.03.22 -
ՍպորտԵգիպտոսում ավարտված աշխարհի առաջնությունում հայ մարմնամարզիկը արծաթե մեդալ է նվաճելՄարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության երրորդ փուլում նժույգ թափերի վարժությունում Հայաստանի ներկայացուցիչ Հարություն Մերդինյանն արծաթե մեդալ է նվաճել։ Այս մասին հայտնում են Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայից։ Կահիրեում ընթացող աշխարհի գավաթի խաղարկությունում Հայաստանը ներկայացնում են Արթուր Դավթյանը, Արթուր Ավետիսյանը, Վահագն Դավթյանը և Հարություն Մերդինյանը։ Հայաստանի հավաքականի բոլոր ներկայացուցիչները դուրս են եկել աշխարհի առաջնության եզրափակիչ։Ավելին18:1219.03.22 -
ՀայաստանԱյդ կոկորդիլոսաբույծը որտեղ գնում է՝ անպայման կոնֆլիկտ ու քաշքշուկ է լինում. ԱնդրեասյանՄարտի 16-ի երեկոյան Վեդիում կրակոցներ են արձակվել «Իմ հզոր հայրենիք» կուսակցության քարոզչական պաստառի ուղղությամբ։ Վնասվել է նաեւ այն խանութի դուռն, պատուհանը, որի վրա փակցված է եղել պաստառը։ «Իմ հզոր հայրենիք» կուսակցության անդամ, Ուրցաձորի նախկին համայնքապետ Ռաֆիկ Անդրեասյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում դատապարտել է միջադեպը՝ համարելով դա թուլության նշան։ «Որ ասում են՝ մարդն ընկնում է խեղդվելու, օգնող չի լինում, ձեռքը գցում է փրփուրներից։ Երկրորդ՝ նման բան չի կարելի, անկախ նրանից՝ ով ուզում է լինի։ Մնացածով թող իրավապահները զբաղվեն։ Ես էլ Ուրցաձորում եմ ապրում, չեմ կարող Վեդիի դեպքի հետ կապված ինչ-որ բան ասել։ Մարդն էլ, վերջիվերջո, սեփականատեր է, վնաս են տվել»,- նշել է Անդրեասյանը՝ հավելելով, որ ճիշտ գնահատականը հասարակությունը կտա ընտրությունների օրը։ Անդրեասյանը չգիտի, թե ով կարող է լինել պաստառի և խանութի վրա կրակոցներ արձակող անձը. «Միայն մի բան գիտեմ՝ այդ կոկորդիլոսաբույծը որտեղ գնում է՝ անպայման կոնֆլիկտներ, քաշքշուկներ են լինում։ Երեկ էլ՝ գնացել են հանդիպման։ Մի փոքրիկ գյուղ, որտեղ 10-15 տնտեսություն մարդիկ են ապրում, իբրև գնացել է հանդիպման, ժողովուրդը սկսել է քաշքշել, կռիվ, շամաթա։ Ասում են՝ նման բաներ են եղել։ Դրա կարողությունն ու հմտությունը սա է»։ Անդրեասյանի խոսքով՝ վերջինս եկած օրվանից «բաժանիր, որ տիրես» սկզբունքով է գործել և մինչև օրս էլ գործում է. «Սա է իրենց վարվելակերպը, գործելակերպը։ Դրան գումարած էլ՝ թուրքամետ հարաբերություններ են ստեղծում։ Այլ բան ինչ ասեմ, բոլորդ էլ տեսնում եք»։ Հարցին՝ արդյո՞ք Գարիկ Սարգսյանի, ՔՊ-ականների կողմից ճնշման փորձերի, քարոզչությանը խոչընդոտելու, ընտրակաշառքի դեպքերի մասին տեղեկություններ կան՝ Անդրեասյանը նշել է, որ ճնշումներ, որոշակի պարտադրանք կա պետական մարմիններում, պետական ապարատում աշխատողների նկատմամբ։ Բացի այդ, ըստ նրա, համայնքային բոլոր նորմալ ծառայողներին, որոնք ունեցել են վկայական, աշխատանքային փորձ՝ գրեթե 90 տոկոսով ազատել են կամ ստեղծել են այնպիսի անառողջ բարոյահոգեբանական վիճակը, որ մարդիկ ստիպված դիմում են գրել ու հեռացել՝ ասելով «թքած աշխատանքի վրա»։ Ուրցաձորում աշխատողներին ինքն է խնդրել, որ դիմում չգրեն։ «Վախի մթնոլորտ է տիրում, բայց մեր ժողովուրդը երբեք չի վախեցել, իր ճիշտ ընտրությունը կատարել է»,- նշել է նա՝ հավելելով, որ առաջին խնդիրը պետք է լինի բարոյահոգեբանական վիճակը վերականգնելը։Ավելին17:5919.03.22 -
ՀասարակականՀայկ Մարությանը 21 անշարժ գույք ունի Չեխիայում, 2-ը՝ ՀայաստանումԵրևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը պաշտոնը ստանձնել էր 2018 թվականի սեպտեմբերի 23-ին՝ այն զբաղեցնելով մինչև 2021 թվականի դեկտեմբերի 12-ը։Ավելին17:4419.03.22