Լրահոս
Միջազգային
17:06
19.03.22
328

ՌԴ կառավարությունը պաշտոնական էջ է բացել «Օդնոկլասսնիկի» սոցցանցում

Img default alt hy

Ռուսաստանի կառավարությունը «Օդնոկլասսնիկի» սոցիալական կայքում պաշտոնական խումբ է բացել, որտեղ ամեն օր կհրապարակվեն գլխավոր նորությունները: 

Տեղեկությունը հաստատել են ՌԴ կառավարությունից։

«Կառավարությունը որոշել է «Օդնոկլասսնիկի» սոցիալական ցանցում պաշտոնական խումբ բացել, որպեսզի քաղաքացիները, որոնք նախընտրում են տեղեկություններ ստանալ սոցիալական ցանցերից, կարողանան առաջին ձեռքից և մատչելի ձևաչափով տեղեկանալ հիմնական նորություններին»,- նշված է հաղորդագրության մեջ:

««Օդնոկլասսնիկի»-պաշտոնական խմբից բաժանորդները կկարողանան հավաստի տեղեկատվություն ստանալ կառավարության որոշումների և միջոցառումների մասին»,- մեջբերել է վարչապետի մամուլի քարտուղար Բորիս Բելյակովը։