Լրահոս
Հասարակական
17:33
19.03.22
186

32-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 59-ամյա հետիոտնին

Img default alt hy

Երեկ` մարտի 18-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։30-ի սահմաններում Նուբարաշենի փողոցում 32-ամյա Գևորգ Ա․-ն իր վարած Chevrolet մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել 59-ամյա Ռոբերտ Հ․-ին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել։

Վիրավորը տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ էլ բժիշկների շնորհիվ հնարավոր է եղել փրկել նրա կյանքը։