Լրահոս
Հայաստան
14:59
19.03.22
1 920

Փաշինյանը Չարենցավանում է. ոստիկանական մեքենաները փակել են ճանապարհը

Img default alt hy

Չարենցավանում այսօր  ընթանում է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը:

Եզրափակիչ փուլին ներկա են ՀՀ վարչապետ Նիկոլ  Փաշինյանը, ՀՀ ԿԳՄՍ նախարար  Վահրամ Դումանյանը, փոխնախարար Կարեն Գիլոյանը, ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

«Hraparak.am» կայքն էլ հայտնում է, որ միջոցառումը տեղի է ունենում Չարենցավանի նորակառույց մարզադպրոցում։

Փաշինյանի այցի կապակցությամբ ուժեղացված հսկողություն է իրականացվում այդ տարածքում։ Ոստիկանական բազմաթիվ մեքենաներ փակել են ճանապարհը և թույլ չեն տալիս, որ մարդիկ մեքենաներով դեպի մարզադպրոցի կողմ շարժվեն։