Լրահոս
Սպորտ
15:23
19.03.22
93

Բասկետբոլ. «Արցախ»-ն առավելության է հասել «Գյումրի»-ի հետ խաղում

Img default alt hy

Շարունակում են ընթանալ VBET Հայաստանի կանանց առաջնության 2021/22 թթ. մրցաշրջանի հանդիպումները:

«Արցախ»-ը տարել է իր վեցերորդ հաղթանակը՝ 92-70 հաշվով առավելության հասնելով «Գյումրի» ակումբի նկատմամբ:

Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստը Էլլի Թեյլորն էր (Գյումրի)՝ վաստակած 45 միավորով: Նա նաև 18 անգամ տիրել է օղակից անդրադարձող գնդակին և կատարել 1 արդյունավետ փոխանցում:

Անցկացրած խաղերից հետո «Արցախ»-ը տարել է 6 հաղթանակ, կրել 12 պարտություն: