Լրահոս

2022-03-28
  • Img default alt hy
    Հասարակական
    Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Վրաստանի սահման ավտոճանապարհ մի հատվածը երկկողմանի փակ է
    «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ մարտի 28-ին՝ ժամը 14։40-ի դրությամբ, Մ-3, Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Վրաստանի սահման ավտոճանապարհի 134-րդ կիլոմետր հատվածը (Բազումի տարածք) ձնահյուսի պատճառով երկկողմանի փակ է։ Աշխատանքներ են կատարվում ճանապարհը բացելու ուղղությամբ։
    15:16
    28.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 13-16 աստիճանով
    Մայրաքաղաքում այսօր ցերեկը, մարտի 29-31-ը, ապրիլի 1-ին, 2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 28-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 14-16 մ/վ արագությամբ: Մարզերում այսօր ցերեկը, մարտի 29-ին, 30-ին, 31-ի ցերեկը, ապրիլի 1-ին, 2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 31-ի գիշերը և առավոտյան առանձին շրջաններում սպասվում են տեղումներ: Քամին՝ հյուսիս-արևմտյան 2-5 մ/վ, մարտի 28-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը մարտի 29-31-ը, ապրիլի 1-ին և 2-ին աստիճանաբար կբարձրանա 13-16 աստիճանով: Արցախում այսօր և վաղը սպասվում է առանց տեղումների եղանակ։
    15:13
    28.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Անցած 3 օրվա ընթացքում արձանագրվել է 30 վթար. 2 մարդ զոհվել է, 37-ը՝ ստացել մարմնական վնասվածքներ
    Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մարտի 25-ից 28-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 139 դեպք, որից 16-ը՝ նախկինում կատարված։ Հայտնաբերվել է 1 անհետ կորած, 13 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 7 հետախուզվող։ Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 5 դեպք։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 11, մարմնական վնասվածք պատճառելու և խարդախության՝ 2-ական, բնակարանային գողության 1 դեպք։ Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 30 պատահար. 2 մարդ զոհվել է, 37-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
    15:10
    28.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Նորք-Մարաշ վարչական շրջանում շչակներ են փորձարկվելու
    Մարտի 29-ին Երևանի Նորք-Մարաշ վարչական շրջանում գտնվող «Էրեբունի ԳՀԻ», «Հայաստանի Հեռուստառադիոհաղորդիչ ցանց», «Թիվ 5 պոլիկլինիկա» և «Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոն» ՓԲԸ-ներում, «Նորք ինֆեկցիոն հիվանդության» ազգային կենտրոն ՓԲԸ-ում փորձարկվելու են շչակներ: ԱԻՆ-ից խնդրում են չանհանգստանալ:
    15:09
    28.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Առուշ Առուշանյանը ազատ արձակվեց դատարանի դահլիճից
    Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գնել Գասպարյանը հրապարակեց Առուշ Առուշանյանի գործով վճիռը։ Առուշ Առուշանյանի նկատմամբ պատիժը՝ 6 ամիս 12 օր ազատազրկում, պայմանականորեն չի կիրառվի, կնշականվի փորձաշրջան․ նա ազատ արձակվեց դատարանի դահլիճից։ Դատախազը մեղադրական ճառով պահանջել էր մեղավոր ճանաչել Առուշանյանին և դատապարտել ազատազրկման՝ 9 տարի 6 ամիս ժամկետով։ Պաշտպանության կողմը ճառով միջնորդել է արդարացնել վերջիններիս։
    14:20
    28.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Այս պահին ԱԱԾ-ն խուզարկում է ԱԻՆ-ը
    «Հրապարակի» տեղեկություններով, այսօր առավոտյան՝ մոտ 4 ժամ առաջ, ԱԱԾ-ն մտել է ԱԻՆ։ Այս պահին խուզարկություն է իրականացնում նախարար Անդրանիկ Փիլոյանի խորհրդական Աշոտ Հակոբյանի աշխատասենյակում։ «Մեր տեղեկություններով, թիրախում նախարարն է, սակայն այս պահին դեռևս գործողություններ են կատարվում նրա խորհրդականի աշխատասենյակում, որը մեկ հարկ ցածր է նախարարի աշխատասենյակից։ Մենք զանգահարեցինք ԱԻՆ խոսնակ Աննա Բաղդասարյանին, նա չպատասխանեց մեր զանգերին։ Կապվեցինք ԱԻՆ շարքային աշխատակցի հետ, նա հաստատեց մեր լուրը եւ ասաց, որ ամբողջ նախարարությունն անհանգիստ վիճակում է, որևէ մեկին որևէ բացատրություն չեն տվել, բոլորն իրենց աշխատասենյակներում փակված են, սպասում են ԱԱԾ գործողությունների ավարտին»,- գրել է «Հրապարակը»։
    14:15
    28.03.22
    Ավելին
  • Քաղաքական
    Վեդիում հաղթել է ՔՊ-ն. ընտրողների 63 տոկոսը մասնակցել է քվեարկությանը
    Վեդիում ՏԻՄ ընտրության երկրորդ փուլով հաղթել է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը: Խոշորացված համայնքի 19 բնակավայրում կիրակի քվերկությանը մասնակցել է ընտրողների մոտ 63 տոկոսը:
    14:11
    28.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Վեդիի ավագանու ընտրություններին արձանագրվել է առերևույթ հանցավոր խախտումների 10 դեպք
    Նախօրեին Վեդի խոշորացված համայնքում կայացել են ավագանու ընտրություններ: ՀՀ դատախազությունը՝ ի դեմս Արարատի մարզի դատախազության, ընտրությունների ընթացքում հետևել է ողջ գործընթացին՝ օպերատիվ արձագանքելով տարածքներից ստացվող՝ առերևույթ ընտրական իրավախախտումների մասին ահազանգերին, հաղորդումներին, ԶԼՄ հրապարակումներին և ոստիկանության մարզային ստորաբաժանումների հետ ձեռնարկելով դրանց համապատասխան իրավական ընթացք տալուն ուղղված միջոցներ, այս մասին հայտնում է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։ Ըստ այդմ՝ ընդհանուր առմամբ Վեդի խոշորացված համայնքում կայացած ավագանու ընտրություններին արձանագրվել է առերևույթ հանցավոր ընտրախախտումների 6 դեպք: Մասնավորապես՝ • քվեարկության արդյունքի լուսանկարմամբ ընտության գաղտնիությունը խախտելու 2 դեպք, որոնցից մեկը՝ Ուրցաձոր, մյուսը՝ Վեդի բնակավայրերում, • ընտրական տեղամասին հարող տարածքում վիճաբանության և առերևույթ բռնություն կիրառելու 1 դեպք՝ Ուրցաձոր բնակավայրում, • առերևույթ կրկնաքվեարկության երկու դեպք, որոնցից մեկը Նոր ուղի, մյուսը Վանաշեն բնակավայրերի ընտրատեղամասերում, • հավատարմագրված և ընտրությունները լուսաբանող լրագրողին վիրավորելու, նրա մասնագիտական գործունեությունն առերևույթ խոչընդոտելու մեկ դեպք՝ Լուսառատ բնակավայրում: ՀՀ Արարատի մարզի դատախազության հանձնարարությամբ նշված բոլոր 6 դեպքերի կապակցությամբ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով ոստիկանությունում նախապատրաստվում են նյութեր: Բացի այդ, ևս 4 դեպքի վերաբերյալ դատախազության կողմից նախաձեռնվել է ԶԼՄ համապատասխան հրապարակումներում նշվող հանգամանքներն ստուգելուն, դրանցում առերևույթ հանցագործության հատկանիշների առկայությունը պարզելուն ուղղված ստուգման գործընթաց: Դրանցից երկուսը վերաբերում է Լուսառատ և Ուրցաձոր բնակավայրերում ընտրատեղամասերի մոտ կուտակումներին, մեկը՝ Վեդիում այլ անձի փոխարեն քվեարկելուն, մեկը՝ Վեդիում լրագրողների գործունեությունն առերևույթ խոչընդոտելուն:
    14:02
    28.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Հարցը պետք է տալ մեր զինվորականներին․ Պեսկովը՝ ԼՂ-ում տիրող իրավիճակի մասին
    Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի մասին ասել է, որ գլխավորը հրադադարի ռեժիմի պահպանումն ապահովելն է բոլոր կողմերի կողմից, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։ «Այս հարցը պետք է տալ մեր զինվորականներին, նրանք կապի մեջ են ադրբեջանական կողմի հետ, հայկական կողմի հետ, և, իհարկե, հիմա գլխավորն այն է, որ բոլոր կողմերը շարունակեն պահպանել համապատասխան պայմանագրերի պայմանները»- ասել է Պեսկովը։ Հիշեցնենք, որ Ադրբեջանը, կոպտորեն խախտելով Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների եռակողմ հայտարարության դրույթները, մարտի 24-ին ներխուժել է Արցախի Ասկերանի շրջանի Փառուխ համայնք ու առաջացել գերիշխող դիրք ունեցող Քարագալուխ հատված։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, թե ադրբեջանցիները հետ են քաշվել, սակայն ՀՀ ԱԳՆ-ն երկուշաբթի փաստեց, որ թշնամին շարունակում է մնալ նույն հատվածում։ Արցախի տեղեկատվական շտաբից ավելի ուշ հայտնեցին հետևյալը․ «Ասկերանի շրջանի Փառուխ գյուղն այժմ գտնվում է Արցախում տեղակայված ռուս խաղաղապահ զորակազմի վերահսկողության գոտում։ Շնորհիվ Արցախի զինված ուժերի խիզախ ջանքերի՝ հայկական կողմին հաջողվել է կասեցնել ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումների առաջխաղացումը և պահպանել Քարագլուխ լեռան հիմնական մասի հանդեպ տիրապետումը։ Ադրբեջանական զորքերը շարունակում են մնալ Քարագլխի մի հատվածում ամրացված դիրքերում։ Աշխատանքները ռուս խաղաղապահ զորակազմի հրամատարության հետ ադրբեջանական կողմի՝ ելման դիրքեր վերադառնալու շուրջ շարունակվում են»,-նշվում է հայտարարության մեջ:
    13:43
    28.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Ռուս-ուկրաինական բանակցությունները կկայանան Ստամբուլում
    Թուրքիայի և Ուկրաինայի արտաքին գործերի նախարարներ Մևլութ Չավուշօղլուն և Դմիտրի Կուլեբան երկուշաբթի հեռախոսազրույց են ունեցել, հայտնում է ՏԱՍՍ-ը։ «Քննարկվել են Ուկրաինայի իրադրությունը և Ստամբուլում կայանալիք ՌԴ-ի և Ուկրաինայի պատվիրակությունների բանակցությունները», - հայտնել են Թուրքիայի ԱԳՆ-ից։
    13:39
    28.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Սա մեր բնակչության խայտառակ պատասխանն է. «Իմ հզոր համայնքի» ներկայացուցիչ
    Երեկ Արարատի մարզի Վեդի համայնքում տեղի ունեցած տեղական ինքնակառավարման մարմնի ընտրությունների նախնական արդյունքներով հաղթել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը։ Ընտրություններին մասնակցել են «Քաղաքացիական պայմանագիր» և «Իմ հզոր համայնք» կուսակցությունները։ «Իմ հզոր համայնքի» ավագանու ցուցակում ընդգրկված Սևակ Աղաբեկյանը «Oragir.news»-ի հետ զրույցում, անդրադառնալով ընտրության արդյունքներին, նշել է. «Սա պարտություն չէ, սա մեր բնակչության խայտառակ պատասխանն է»։ Հարցին, թե երեկ իրենց վստահված անձինք ընտրախախտումներ արձանագրե՞լ են, պատասխանել է, որ խախտումները եղել են մինչև ընտրության օրը. «Բացահայտ խախտումներ տեղի չեն ունեցել՝ չհաշված ԱԺ պատգամավորների անհասկանալի ներկայությունը։ Կասկածելի է հիմնականում մասնակցության նման ակտիվությունը, որը, ըստ իս և ըստ չփաստարկված խոսակցությունների, ընտրակաշառք բաժանելն է ու վարչական լծակի կիրառումը»։ Լրագրողի մեկ այլ հարցին, թե այդ ինչպե՞ս է ստացվել, որ ամիսներ առաջ Թարթիկյանին էին ամենաշատ քվեները տվել, արդյոք այն ժամանակ վարչական լծակ չի՞ կիրառվել, նա նշել է. «Դեկտեմբերի 5 ին իրենք դեռ ամբողջությամբ չէին ստանձնել համայնքային իշխանությունը։ Ընտրությունից հետո է Գարիկը նշանակվել Վեդի խոշորացված համայնքի ղեկավարի ԺՊ, որից հետո ազատեցին մեր կողմնակից համայնքի ղեկավարներին և ՀՈԱԿ-ների տնօրեններին»։ Իսկ ինչ վերաբերում է երեկվա ընտրության արդյունքները բողոքարկելուն, Աղաբեկյանն ասաց, որ դեռ 3 օր ժամանակ կա, պետք է հասկանան իրավիճակը. «Եռօրյա ժամկետ կա բողոքարկման՝ եթե չեմ սխալվում, պետք է հասկանանք, վերլուծենք կատարվածը ու գնահատենք ընդհանուր իրավիճակը ու գանք այն եզրահանգման, որ եթե կա հնարավորություն դեպի դրական փոխելու, կբողոքարկենք։ Ինքնանպատակ ու ձևական բողոքարկում չի լինելու»։
    13:32
    28.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Գարիկ Սարգսյանը գտավ վեդեցիների սիրտ տանող ճանապարհը. համայնքապետ՝ երկրորդ փորձից
    Երեկ Արարատի մարզի Վեդի համայնքում տեղի ունեցան ՏԻՄ արտահերթ ընտրություններ։ Երկրորդ փորձից այստեղ ՔՊ-ն իշխանության եկավ։ Հիշեցնենք, որ դեկտջեմբերի 5-ի տեղի ունեցած ընտրություններում 3 ուժեր՝ «Քաղաքացիական պայմանագիր», «Հանրապետություն» և «Իմ հզոր համայնք» կուսակցությունները: Ամենաշատ ձայներ էր հավաքել «Իմ հզոր համայնքը», սակայն որևէ ուժ բավարար ձայներ չէր ստացել միայնակ իշխանություն ձևավորելու համար: Այստեղ պայքարը շատ թեժ էր ընթանում, մրցում էին երեք ուժեր՝ ՔՊ-ն՝ նախկին մարզպետ Գարիկ Սարգսյանի գլխավորությամբ, Արամ Սարգսյանի «Հանրապետություն» կուսակցությունը՝ Գոջո մականվամբ հայտնի Գագիկ Հակոբյանի գլխավորությամբ և «Հզոր համայնք» կուսակցությունը՝ Սիսավանի համայնքապետ Սպարտակ Թարթիկյանի գլխավորությամբ։ Վերջինս այստեղ առաջատարն էր. Նա ստացել էր 8666 քվե կամ 44,08%, երկրորդը՝ ՔՊ-ն է՝ 7690 քվեով կամ 39,12%-ով, իսկ Գագիկ Հակոբյանը ստացել էր 3299 քվե կամ 16,78%։ Ընտրություններից մեկ ամիս անց նախկին մարզպետ Գարիկ Սարգսյանը նշանակվեց համայնքի ղեկավարի ժ/պ։ Երեկ կայացած ընտրություններում արդեն պատկերը այլ էր։ Դեկտեմբերի 5-ի ընտրություններում ընդհանուր 37 069 ընտրողից քվեարկության էր մասնակցել 20 125-ը, կամ 54.38%-ը, երեկ կայացած ընտրություններում ընդհանուր 37 015-ից մասնակցել է 23 378 կամ 63,16%-ը։ ՔՊ-ն ստացել է 13 139 ձայն կամ 56,2%-ը, «Իմ հզոր համայնքը»՝ 9 694-ը կամ 41,5%, անվավեր քվեաթերթիկների թիվը 545 է կամ 2,3%։ Նշենք, որ Ընտրական օրենսգրքի 104.1 հոդվածով՝ 25 001-ից 70 000 ընտրող ունեցող համայնքում ավագանու անդամների թիվը 27 է։ Ավագանու մանդատների բաշխումը հաշվարկում են Թոմաս Հեյրի բանաձեւով՝ Q=V/S, քվոտան ընտրված համարվելու համար անհրաժեշտ ձայների նվազագույն թիվն է. V-ն ստացած ձայների քանակն է, S-ն՝ մանդատների քանակ։ Բայց քանի որ այստեղ մասնակցում էին երկու ուժեր, թվով շատ մանդատներ կստանա ՔՊ-ն՝ առնվազն 14։ Երեկ միջադեպ է գրանցվել Ուրցաձոր համայնքում. ՔՊ-ի կողմնակիցները 13/24 տեղամասի մուտքի մոտ հարձակվել և ծեծի էին ենթարկել մի այլախոհ անձի։ Ըստ ականատեսների՝ դա տեղի էր ունենում ոստիկանության զորքերի` առնվազն երեք ծառայողների աչքի առջև, որոնք, ծառայողական պարտականությունների կատարման փոխարեն, հանդիսատեսի դերն էին ընտրել։ Բայց ընդհանուր առմամբ, բավականին խաղաղ մթնոլորտում էին անցնում ընտրությունները։ Լուրջ խախտումների, միջադեպերի, բացի վերը նշվածից, ահազանգերի մասին չի հաղորդվել։ Այդուհանդերձ տարակուսելի էր, մեծ հետաքրքրությունը այս ընտրությունների նկատմամբ, հատկապես ներկայիս լարված իրավիճակում։ Հարցերի տեղիք է տալիս թե ՔՊ վերնախավի ակտիվ մասնակցությունը քարոզարշավին, անգամ կուսակցության վարչության ղեկավար, Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն էր եկել աջակցելու թիմակցին, թե ընդդիմադիր դաշտի կողմից հետաքրքրվածությունը։ Ամենևին չպակասեցնելով Վեդի համայնքի դերն ու նշանակություն է, հարկ է նշել, որ մինչ այժմ համայնքը, մեղմ ասած, այնքան էլ ուշադրության կենտրոնում չի եղել, ինչպես օրինակ Գյումրին և Վանաձորը, սակայն երեկ թե լրատվամիջոցների ներկայացվածության աստիճանը, թե ոստիկանական մեծաթիվ ուժերի ներկայությունը, թե բնակիչների ոգևորվածությունը և եռուզեռը առնվազն զարմանալի էր։ Ինչ վերաբերում է արդյունքներին. Գարիկ Սարգսյանը այս իշխանության հավատարիմ կողմնակիցներից է, ինչի արդյունքը նրա կարիերայի թռիչքային աճն էր՝ գյուղապետից մարզպետ, ապա Պետական գույքի կառավարման կոմիտեի ղեկավար։ Որքան թռիչքային եղավ աճը, այնքան էլ թռիչքային էր անկումը։ Մամուլը բազմիցս գրել է, որ վերջին շրջանում Սարգսյանից թիմում գոհ չեն, դրա համար էլ նրան «գործուղում» են Վեդի՝ համայնքապետի պաշտոնին։ Ներթիմային լարվածությունը էլ ավելի խորացել էր նախորդ ընտրություններում գրանցած պարտությունից հետո։ Բայց Սարգսյանը գտավ վեդեցիների սիրտ տանող ճանապարհը. Համայնքապետի ժ/պ նշանակվելուց հետո՝ մեկ ամսվա ընթացքում Սարգսյանը ջանք ու եռանդ չխնայեց Վեդի քաղաքում և համայնքներում երևացող բարեփոխումներ կատարելու և սեփական PR-ը անելու ուղղությամբ։ Կոյուղագծերի փոփոխություն, ճանապարհների բարեկարգում և վերանորոգում, գազատարների կառուցում, համայնքում գործող միակ լուսացույցի փոխարինում, ծառայողական մեքենայից հրաժարում հօգուտ համայնքի և այլն։ Իհարկե այս ամենը ուղեկցվում էր համայնքի բնակիչների հետ հանդիպումներով։ Այս ամենից զատ մեծ և կարևոր էր նաև այն մարդկանց աջակցությունը, ովքեր Վեդիում հեղինակություն են և կարողացան «գործ անել» ՔՊ-ի համար՝ ապահովելով ձայների մեծամասնություն։ Եթե հաշվի առնենք նաև այն, որ Սարգսյանի հակառակորդ Սպարտակ Թարթիկյանին էլ հետևում էր «նախկինների փառքը», ընտրությունների ներկայիս արդյունքը կանխատեսելի էր։ Ինչևէ, Վեդիի ՏԻՄ ընտրությունները, որը իշխանության կողմից չընդունված արդյունք էր գրանցել և օդում կախված հարց էր, հաղթահարեցինք։ Թե ինչ հետևանք կունենա վեդեցու ընտրությունը՝ ժամանակը ցույց կտա, բայց ականտես եղանք, թե ինչպես ներկայիս իշխանությունները ՏԻՄ-երում կրած պարտությունը կրկին սրբագրեցին՝ մի շարք համայնքներում ունեցած փորձը աչքների առաջ ունենալով։
    13:26
    28.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Եռաբլուրում տեղի է ունեցել մարտի 25-ին զոհված Արարատ Թևոսյանի հուղարկավորությունը
    «Եռաբլուր» զինվորական պանթեոնում տեղի ունեցավ մարտի 25-ին ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումների կողմից հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով ԱՀ պետական սահմանը պաշտպանելիս մահացու վիրավորվում ստացած ՊԲ պայմանագրային զինծառայող ծնունդով Հադրութի շրջանի Ցոր գյուղից Արարատ Վագիֆի Թևոսյանի հուղարկավորության արարողությունը
    13:19
    28.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Գնել Սանոսյանը չմեկնաբանեց՝ Երասխում դիրքային հետքաշումները սկսվե՞լ են
    ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը չի մեկնաբանում՝ Երասխում դիրքային հետքաշումները սկսվե՞լ են, թե՞ ոչ։ «Ես հիմա ոնց ասեմ՝ Երասխում սկսվել է այդ պրոցեսը, թե չէ, ամեն հարց ունի ոլորտային պատասխանատու։ Ձեզ չթվա, որ ես ոչ մի բան չգիտեմ, բայց այն, ինչ իմ տիրույթում չէ, եկեք ես չպատասխանեմ», - Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց Սանոսյանը։ Նրա խոսքով՝ հարցը կարևոր, նուրբ ու անվտանգային է ու իր մեկ անզգույշ միտքը կարող է մեզ վնասել։ «Կան համապատասխան գործընկերներ, որոնք շատ հստակ գիտեն դրա լուծման եղանակները, պատկերացումները, թե ոնց գնանք առաջ ու գիտեն, թե այս պահին ինչ է տեղի ունենում», - նշեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարը։
    13:13
    28.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Թուրքիայի քաղաքացիները ՀՀ-ում 72 գույք են ձեռք բերել, իսկ Ադրբեջանի քաղաքացիները՝ 5․ Կադաստրի կոմիտեի ղեկավար
    Հայաստանում գույք ձեռք բերելու վերաբերյալ օրենսդրական կարգավորումներն այնպիսին են, որ ՀՀ-ում ոչ գյուղատնտեսական նշանակության անշարժ գույք կարող են ձեռք բերել ցանկացած պետության քաղաքացիներ: Այս մասին այսօր՝ մարտի 28-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը։ «Եթե չեմ սխալվում 2002 թվականից սկսած, իրավունքների գրանցման կետից սկսած մինչև այսօր ունեցել ենք 72 միավոր անշարժ գույքի ձեռքբերում Թուրքիայի քաղաքացիների կողմից։ Դրանց մեծ մասը բնակարաններ էին, մի հատվածը հասարակական փոքր օբյեկտներ և այլն: Այստեղ մենք որեւէ խնդիր չենք տեսնում: Իսկ երբ Ադրբեջանի քաղաքացիներն այստեղ գույք են ձեռք բերում, իրենք ունենում են ճամփորդական անձնագրեր: Այսինքն իրենք գալիս են, մեզ մոտ ստանում են ճամփորդական անձնագիր: Այդ անձնագիրը ստանալու պրոցեդուրայի ընթացքում ձեր նշած մտավախությունները փարատվում են: Ինքը գալիս է, ձեռք է բերում անշարժ գույք: Եթե չեմ սխալվում, Ադրբեջանի քաղաքացիները, որոնք ունեն Հայաստանի ճամփորդական անձնագիր, 5-6 հոգի են»,-ասաց նա: Հարցին՝ արդյո՞ք վերջին շրջանում է նկատվել գույք ձեռք բերելու ակտիվությունը Ադրբեջանի և Թուրքիայի քաղաքացիների կողմից, Թովմասյանը բացասական պատասխան տվեց։
    12:42
    28.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Փառուխն այժմ գտնվում է Արցախում տեղակայված ռուս խաղաղապահ զորակազմի վերահսկողության գոտում․ Արցախի տեղեկատվական շտաբ
    Մարտի 27-ի երեկոյան և 28-ին՝ ժամը 12։00 դրությամբ օպերատիվ-մարտավարական իրադրությունը շփման գծի ամբողջ երկայնքով, այդ թվում` նաև շփման գծի արևելյան հատվածում, հարաբերական կայուն է, հրադադարի էական խախտումներ չեն արձանագրվել: Ասկերանի շրջանի Փառուխ գյուղն այժմ գտնվում է Արցախում տեղակայված ռուս խաղաղապահ զորակազմի վերահսկողության գոտում։ Ի շնորհիվ Արցախի զինված ուժերի խիզախ ջանքերի՝ հայկական կողմին հաջողվել է կասեցնել ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումների առաջխաղացումը և պահպանել Քարագլուխ լեռան հիմնական մասի հանդեպ տիրապետումը։ Ադրբեջանական զորքերը շարունակում են մնալ Քարագլխի մի հատվածում ամրացված դիրքերում։ Աշխատանքները ռուս խաղաղապահ զորակազմի հրամատարության հետ ադրբեջանական կողմի՝ ելման դիրքեր վերադառնալու շուրջ շարունակվում են: [Արցախի տեղեկատվական շտաբ]
    12:29
    28.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ադրբեջանական ստորաբաժանումների ներխուժումը ԼՂ-ում ՌԴ խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտի շարունակվում է. ԱԳՆ
    Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը գոհունակությամբ արձանագրում է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները հստակ գնահատական են տվել Լեռնային Ղարաբաղում իրադրության վերջին սրմանը՝ փաստելով, որ այն հետևանք է ադրբեջանական զորքերի շարժի: Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը հայտարարել է, թե բանակային ստորաբաժանումները ետ քաշելու կոչ է հղել ադրբեջանական կողմին: Մարտի 27-ին էլ ՌԴ պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, թե ադրբեջանական կողմը իր ստորաբաժանումները դուրս է բերել Լեռնային Ղարաբաղի Փառուխ բնակավայրի հատվածից: Այսուհանդերձ, ստիպված ենք արձանագրել, որ ադրբեջանական ստորաբաժանումների ներխուժումը Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտի շարունակվում է, ինչը արտահայտված է կից ներկայացված քարտեզներում: Ակնկալում ենք, որ Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը կոնկրետ միջոցներ կձեռնարկի ադրբեջանական ստորաբաժանումների ներխուժումը խաղաղապահների պատասխանատվության գոտի դադարեցնելու և Ադրբեջանի զինված ուժերը դուրս բերելու համար: Կարևոր ենք համարում, որ ադրբեջանական ստորաբաժանումների ներխուժման այս ողջ ընթացքում խաղաղապահ զորախմբի գործողությունների պատշաճ քննություն տեղի ունենա և տրվեն մի շարք հարցերի պատասխաններ: Ծանոթագրություն կցված քարտեզների. Երկու քարտեզներում էլ ՌԴ խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտու ուրվագիծը վերցված է ՌԴ պաշտպանության նախարարության կայքէջից: 2022թ. մարտի 24-ի իրադրությունը նկարագրող քարտեզում հստակ երևում է, որ Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում ադրբեջանական հենակետեր չկան: 2022թ. մարտի 29-ի առավոտյան ժամը 09.00-ի իրադրությունը արտահայտող քարտեզում երևում է, որ Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում տեղադրված են ադրբեջանական հենակետեր:
    12:05
    28.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Լարսի ավտոճանապարհը փակ է. ռուսական կողմում կա մոտ 100 բեռնատար ավտոմեքենա
    Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է: Ռուսական կողմում կա մոտ 100 բեռնատար ավտոմեքենա։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
    12:03
    28.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Արայիկ Հարությունյանն ու ԱԱԾ պետը 4 օր առաջ այցելած են եղել Շուշի. «Oragir.news»
    Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը և ՀՀ ԱԱԾ պետ Արմեն Աբազյանը 4 օր առաջ այցելել են Շուշի։ Oragir.news-ի տեղեկություններով, Հայաստանի ու Արցախի պաշտոնյաների այցը պայմանավորված է եղել Արցախի գազամատակարարման դադարեցմամբ, և որոշվել է ադրբեջանցիների հետ դեմ առ դեմ բանակցություններ կազմակերպել։ Ըստ մեր աղբյուրի փոխանցման՝ հանդիպումն անցել է ընթրիքի սեղանի շուրջ ջերմ մթնոլորտում։ Ադրբեջանցիները խոստացել են վերականգնել գազամատակարարումը՝ Քարագլուխ բարձունքի հանձնման դիմաց՝ դա բացատրելով նրանով, որ բարձունքից տեսանելի է Աղդամի այն հատվածը, որտեղ իրենք պատրաստվում են լայնածավալ շինարարություն իրականացնել։ Արայիկ Հարությունյանը և Արմեն Աբազյանը համաձայնել են ադրբեջանական առաջարկին, սակայն պայմանը եղել է այն, որ դա պետք է արվի մարտական դիրքերի հայելային հետքաշման անվան տակ։ Այս հանդիպումից մեկ օր անց ադրբեջանցիները գրավել են Փառուխ գյուղը և Քարագլուխ բարձունքը։ Հիշեցնենք, որ այսօր հայտնի դարձավ, որ հակառակորդն արդեն հեռացել է գյուղից և բարձունքի մի մասից։ Քարագլուխ բարձունքի մի մասը շարունակվում է վերահսկվել ադրբեջանական ԶՈւ-ի կողմից։
    11:51
    28.03.22
    Ավելին