Լրահոս
Իրավական
15:10
28.03.22
137

Անցած 3 օրվա ընթացքում արձանագրվել է 30 վթար. 2 մարդ զոհվել է, 37-ը՝ ստացել մարմնական վնասվածքներ

Img default alt hy

Ըստ ոստիկանության հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մարտի 25-ից 28-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 139 դեպք, որից 16-ը՝ նախկինում կատարված։

Հայտնաբերվել է 1 անհետ կորած, 13 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 7 հետախուզվող։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 5 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 11, մարմնական վնասվածք պատճառելու և խարդախության՝ 2-ական, բնակարանային գողության 1 դեպք։

Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 30 պատահար. 2 մարդ զոհվել է, 37-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: