Լրահոս
Արցախ
11:51
28.03.22
2 271

Արայիկ Հարությունյանն ու ԱԱԾ պետը 4 օր առաջ այցելած են եղել Շուշի. «Oragir.news»

Img default alt hy

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը և ՀՀ ԱԱԾ պետ Արմեն Աբազյանը 4 օր առաջ այցելել են Շուշի։

«Oragir.news»-ի տեղեկություններով, Հայաստանի ու Արցախի պաշտոնյաների այցը պայմանավորված է եղել Արցախի գազամատակարարման դադարեցմամբ, և որոշվել է ադրբեջանցիների հետ դեմ առ դեմ բանակցություններ կազմակերպել։ Ըստ մեր աղբյուրի փոխանցման՝ հանդիպումն անցել է ընթրիքի սեղանի շուրջ ջերմ մթնոլորտում։

Ադրբեջանցիները խոստացել են վերականգնել գազամատակարարումը՝ Քարագլուխ բարձունքի հանձնման դիմաց՝ դա բացատրելով նրանով, որ բարձունքից տեսանելի է Աղդամի այն հատվածը, որտեղ իրենք պատրաստվում են լայնածավալ շինարարություն իրականացնել։

Արայիկ Հարությունյանը և Արմեն Աբազյանը համաձայնել են ադրբեջանական առաջարկին, սակայն պայմանը եղել է այն, որ դա պետք է արվի մարտական դիրքերի հայելային հետքաշման անվան տակ։ Այս հանդիպումից մեկ օր անց ադրբեջանցիները գրավել են Փառուխ գյուղը և Քարագլուխ բարձունքը։

Հիշեցնենք, որ այսօր հայտնի դարձավ, որ հակառակորդն արդեն հեռացել է գյուղից և բարձունքի մի մասից։ Քարագլուխ բարձունքի մի մասը շարունակվում է վերահսկվել ադրբեջանական ԶՈւ-ի կողմից։