Լրահոս
2022-03-28
-
ԱրցախԱդրբեջանցիները հետ են քաշվե՞լ Փառուխից. թշնամին ամրանում է Քարագլխի մի հատվածումՓառուխից ադրբեջանցիների հեռանալ-չհեռանալու մասին տեղեկությունները սուղ են ու հակասական: Վերջին լուրը Արցախի տեղեկատվական շտաբն է հրապարակել: Ըստ հաղորդագրության, Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները շարունակում են մնալ Քարագլխի մի հատվածում ամրացված դիրքերում, բայց հայկական կողմը կարողացել է պահպանել Քարագլուխ բարձունքի հիմնական մասի հանդեպ տիրապետումը։Ավելին21:1528.03.22 -
ՀասարակականԵրևանում երթուղայինի վարորդը ГАЗель-ը վարելիս հանկարծամահ է եղելԱյսօր՝ մարտի 28-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:00-ից 16:30-ն ընկած ժամանակահատվածում Երևանի բնակիչ, 63-ամյա Լևոն Գևորգյանը, մարդատար ГАЗель մակնիշի ավտոմեքենան վարելիս, «Հաղթանակ» թաղամասում, ըստ նախնական տեղեկությունների՝ ինքնազգացողությունը վատացել և ղեկին մահացել է: Ինչպես տեղեկացնում է shamshyan.com-ը փաստի առթիվ Մ. Մուրադյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ նշված ГАЗель-ը սպասարկում է թիվ 77 երթուղին:Ավելին20:3528.03.22 -
ՔաղաքականԱռուշ Առուշանյանը մասամբ արդարացվել է ու ազատ արձակվել. Գորիսում տոնում են «արդարության հաղթանակը»Առուշ Առուշանյանը 8 ամիս բանտում անցկացնելուց հետո մասամբ արդարացվել է: Չնայած դատարանը զրկել է նրան 5 տարի Տեղական ինքնակառավարման մարմիններում ղեկավար պաշտոն զբաղեցնելու հնարավորությունից՝ փաստաբանները բողոքարկման հնարավորություն ունեն, Առուշանյանը դեռ Գորիսի համայնքապետն է: Նրան համաքաղաքացիներն ու աջակիցները ընդունել են ջերմ ծափողջույններով, Գորիսում մատաղ են արել: Ազատության մեջ առաջին հատարարության մեջ Առուշանյանը շեշտել է, որ շարունակելու է պայքարել երկրի ներքին ու արտաքին թշնամիների դեմ:Ավելին20:1728.03.22 -
ՔաղաքականՔՊ-ն հաղթեց Վեդիում՝ 2-րդ փորձից. առերևույթ հանցավոր ընտրախախտումների 10 դեպքԱրարատի մարզի Վեդի համայնքում ընտրությունների առաջին փուլից դժգոհ ՔՊ-ն համառորեն հասավ երկրորդ փուլին: Վեդիում կիրակի անցկացված ՏԻՄ ընտրություններն անցել են կրկնաքվեարկության, առերեւույթ ընտրախախտումների մասին 10 դեպքի մասին ահազանգերով, իշխող ուժի մասնակցությամբ ծեծուջարդով: ՔՊ-ական Գարիկ Սարգսյանը Վեդիում երկրորդ փորձից հաղթել է՝ պաշտոնյա թիմակիցների աջակցությամբ:Ավելին20:1628.03.22 -
ՄիջազգայինԱրարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անն ԼույոյինՄարտի 28-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անն Լույոյին։ Հանդիպման քննարկման առանցքում եղել է Ադրբեջանի զինուժի ներխուժման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը։ Արարատ Միրզոյանն անթույլատրելի է համարել Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչության դեմ շարունակական սադրանքներն և ագրեսիվ գործողություններ, կենսական նշանակության ենթակառուցվածքների բնականոն աշխատանքը դիտավորյալ խափանելու փորձերը։ Նախարար Միրզոյանը կարևորել է ստեղծված իրավիճակի վերաբերյալ միջազգային հանրության պատշաճ և հասցեական արձագանքը՝ ուղղված Լեռնային Ղարաբաղի տարածքից ադրբեջանական զինուժի դուրսբերմանը և իրավիճակի դեէսկալացիային։Ավելին18:5828.03.22 -
ՀասարակականԱմասիայում գորշ արջի հարձակման վերաբերյալ ահազանգ է ստացվել․ ՏեսանյութԳորշ արջերի կողմից համայնքների բնակիչներին հասցրած վնասների վերաբերյալ ահազանգերը գտնվում են Շրջակա միջավայրի նախարարության ուշադրության կենտրոնում։ Այս մասին ասված է ՇՄՆ տարածած հաղորդագրության մեջ:Ավելին18:5528.03.22 -
ԱրցախԱրայիկ Հարությունյանը պարզաբանում է՝ 4 օր առաջ այցելե՞լ է ՇուշիՆերքին համերաշխությունն ու միասնությունն ապահովելու անհրաժեշտության մասին բազմաթիվ հորդորներն ու խնդրանքներն անգամ բավարար չեն ոմանց նեղ անձնական ու քաղաքական նկրտումները գոնե ժամանակավոր զսպելու համար, քանզի Արցախի Հանրապետության կյանքի այս լարված ու պատասխանատու փուլում շարունակվում են կեղծ տեղեկություններով Արցախի Հանրապետությանը վնասելու փորձերը, հայտնում են ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվական գլխավոր վարչությունից։ «Մասնավորապես, 27.03.2022թ. «oragir.news» լրատվական կայքում տեղեկություն է հրապարակվել այն մասին, թե իբր Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը և ՀՀ ԱԱԾ պետ Արմեն Աբազյանը 4 օր առաջ այցելել են Շուշի և գազամատակարարումը վերականգնելու դիմաց համաձայնել են ադրբեջանական առաջարկին՝ Քարագլուխ բարձունքը հանձնել նրանց՝ մարտական դիրքերի հայելային հետքաշման անվան տակ։ Վերոգրյալը ակնհայտ կեղծ և սուտ տեղեկություն է. փոխզիջումային տարբերակով գազամատակարարումը վերականգնելու շուրջ Արցախի Հանրապետության անունից երբևէ որևէ մեկը ադրբեջանական կողմի հետ բանակցություն չի վարել, առավել ևս՝ ԱՀ նախագահը: Ավելին, Ադրբեջանի կողմից գազամատակարարման խափանումը մեր կողմից մշտապես ներկայացվել է որպես հումանիտար խնդիր, որը պետք է լուծվի բացառապես այդ տիրույթում, իսկ ռուս խաղաղապահների հետ քննարկումներում մեր կողմից շեշտվել էր, որ Արցախի Հանրապետությունը պատրաստ է նույնիսկ հրաժարվել գազօգտագործումից, բայց երբեք թույլ չի տա Ադրբեջանին այն ծառայեցնել որպես Արցախի բնակչությանը ճնշելու և ահաբեկելու գործիք: Ակնհայտ է, որ միջազգային հանրությունը գազամատակարարման հարցը նույնպես իրավացիորեն դիտարկել է հումանիտար խնդիրների շարքում՝ հորդորելով Ադրբեջանին զերծ մնալ նման վարքագծից ու վերացնել դիտավորյալ խոչընդոտները, ինչպիսի ճնշումներին ու հորդորներին Ադրբեջանը երկար դիմադրել չէր կարող: Դրանով են պայմանավորված նաև վերջին օրերին գազի հարցով ադրբեջանական կողմից հնչող հայտարարությունները և մեր կողմից ճնշումներին դիմակայելու հանգամանքը: Ինչ վերաբերում է «oragir.news»-ի կեղծ հրապարակմանը, ապա նախագահ Արայիկ Հարությունյանը, չնայած ներկա պահին առկա ծանրաբեռնվածությանը, չի բացառում իր դեմ ակնհայտ զրպարտություն տարածելու հիմքով դատարան դիմելու հնարավորությունը: Նախագահը մշտապես փորձել էր զերծ մնալ շինծու և անպատասխանատու հայտարարություններին արձագանքելու մոտեցումից՝ ձգտելով առավելապես իր վրա վերցնել համերաշխության պահպանման բեռը, սակայն իրադարձությունները վկայում են, որ նման իրավիճակներում ու հատկապես նման զրպարտության պարագայում իրավական մեխանիզմներին ապավինելն այլևս անհրաժեշտություն է: Հերթական անգամ խնդրում և պահանջում ենք բոլորին զերծ մնալ կեղծ տեղեկություններ տարածելով հանրությունը պառակտելու և ներքին թշնամանք հրահրելու ցանկացած փորձից։Ավելին18:4428.03.22 -
ԱշխարհԵկատերինգոֆկ գետի վրա հետաքրքիր երևույթ է նկատվելԱյսօր Սանկտ Պետերբուրգում Եկատերինգոֆկ գետի վրա հետաքրքիր երեւույթ է նկատվել Սառցե զոլերն առաջացելլ են ուժեղ ձյան եւ զրոյական ջրի ջերմաստիճանի հետևանքով : ։ Այս ձեւով են սառցե զոլերը լողում ջրի մակերեսային շերտի վրա:Սառցե զոլերն առաջացելլ են ուժեղ ձյան եւ զրոյական ջրի ջերմաստիճանի հետևանքով : ։ Այս ձեւով են սառցե զոլերը լողում ջրի մակերեսային շերտի վրա:Ավելին18:3728.03.22 -
ՀասարակականԱրարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ ԿոպիրկինինՄարտի 28-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինին: Հանդիպման ընթացքում Արարատ Միրզոյանը և Սերգեյ Կոպիրկինը քննարկել են Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում՝ Լեռնային Ղարաբաղի Փառուխ գյուղի հատվածում, մարտի 24-ին մեկնարկած ադրբեջանական զինված ուժերի ներխուժման հետևանքով ստեղծված իրավիճակը։ Նախարար Միրզոյանը կարևորել է Ադրբեջանի ներխուժմանը ՌԴ համապատասխան գերատեսչությունների տված գնահատականը: Նախարարը ընդգծել է ՌԴ խաղաղապահ զորախմբի կողմից կոնկրետ միջոցների ձեռնարկումը ադրբեջանական ստորաբաժանումների ներխուժումը խաղաղապահների պատասխանատվության գոտի դադարեցնելու և Ադրբեջանի զինված ուժերը դուրս բերելու համար:Ավելին18:3528.03.22 -
ՀայաստանՀայլուր 18:30 Ադրբեջանի ՊՆ ղեկավարը հրամայել է բանակին՝ «պատրաստ լինել» | 28.03.2022Ավելին18:3028.03.22 -
ՄշակույթԱպտակ և կինո. սկանդալային «Օսկարը»Լոս Անջելեսում 94-րդ Օսկար կինոմրցանակաբաշխության հանդիսավոր արարողության ժամանակ լավագույն դերասան ճանաչված Ուիլ Սմիթը մինչև արձանիկը ստանալը բեմ է բաձրացել՝ կատակերգու Քրիս Ռոքի հետ հաշիվները մաքրելու:Ավելին18:2428.03.22 -
ԱրցախՍտեփանակերտում գազամատակարարումը մասնակիորեն վերականգնվել էԱյս մասին Sputnik Արմենիային հայտնեց «Արցախգազ» ՓԲԸ ներտնային ցանցի բաժնի պետ Արթուր Իսրայելյանը։ «Այս պահին Արցախի ողջ տարածքում գազը դեռ չի մատակարարվում, միայն Ստեփանակետրի որոշ թաղամասերում` հերթով բացվում է։ Ներկայում չենք կարող ասել մյուս համայնքների, գյուղերի մասին, բայց երևի դեռ չի լինի, պետք է ապահովենք Ստեփանակերտը, հետո շրջանները», – ասաց նա։Ավելին18:1328.03.22 -
ԻրավականԳյումրու 34-ամյա բնակչի սպանության գործով կալանավորվել է 3 անձՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործի շրջանակներում իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Գյումրի քաղաքի 34-ամյա բնակչի սպանության հանգամանքները: Դեպքի առթիվ ահազանգը «Գյումրու բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից ստացվել է 2022 թվականի փետրվարի 27-ին՝ ժամը 01։15-ին, ըստ որի՝ «աջ ազդրի վերին 3-րդի կտրված-ծակած վերք, կենսաբանական մահ» ախտորոշմամբ շտապ բուժօգնության ավտոմեքենայով իրենց մոտ է տեղափոխվել Գյումրի քաղաքի՝ 1987 թվականին ծնված բնակիչը։ Քրեական գործի նախաքննության ընթացքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը, ովքեր Գյումրի քաղաքի երեք բնակիչներ են: Վերջիններս 2022 թվականի փետրվարի 27-ին՝ ժամը 00։47-ի սահմաններում, առանց նախնական համաձայնության, խուլիգանական դրդումներով, ապօրինաբար դիտավորությամբ 34-ամյա տղամարդուն զրկել են կյանքից: Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ որոշում է կայացվել վերոնշյալ երեք տղամարդկանց ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 10-րդ կետերով որպես մեղադրյալ ներգրավելու մասին: Նրանց նկատմամբ հայտարարվել է հետախուզում, և որպես խափանման միջոց ընտրվել կալանավորումը: 2022 թվականի մարտի 17-ին հետախուզման մեջ գտնվող տղամարդկանցից մեկն ինքնակամ ներկայացել է ՀՀ ոստիկանության Գյումրի քաղաքի Կումայրիի բաժին և ներկայացվել վարույթն իրականացնող մարմին: Նրան մեղադրանք է առաջադրվել, և որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը: 2022 թվականի մարտի 26-ին ոստիկանության ծառայողների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հայտնաբերվել են նաև ենթադրյալ հանցագործությունը կատարած մյուս երկու անձինք: Վերջիններս ներկայացվել են վարույթն իրականացնող մարմնին, նրանց մեղադրանք է առաջադրվել, և որպես խափանման միջոց կիրառվել կալանավորումը: Նախաքննությունը շարունակվում է:Ավելին18:0828.03.22 -
ՀասարակականՈրպես քաղաքացի` բացառում եմ. ԱԳ փոխնախարարը` Արցախն Ադրբեջանի կազմում լինելու մասինԱրմեն Ղևոնդյանը բացառում է Արցախի որևէ կարգավիճակ Ադրբեջանի կազմում, սակայն որպես քաղաքացի։ 📎Ղևոնդյանը տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նիստի ժամանակ հայտնեց այդ մասին` պատասխանելով հանձնաժողովի անդամ Անդրանիկ Թևանյանի հարցին, թե բացառո՞ւմ եք Արցախի որևէ կարգավիճակ Ադրբեջանի կազմում։ «Որպես քաղաքացի` իհարկե, բացառում եմ»,–ասաց Ղևոնդյանը։ Նրա խոսքով` Արցախի կարգավիճակի հարցը գտնվում է բացառապես Արցախում բնակվող հայության իրավասության գոտում։Ավելին18:0028.03.22 -
ՀասարակականԽաչատուր Սուքիասյանը կոչով դիմել է «մեր հարևան, եղբայր թուրքերին, ադրբեջանցիներին, վրացիներին»Ղարաղաղի իշխանություններին ամենամեծ կարգավիճակ տվողն այս իշխանությունն է,ամենամեծ գումար տվողը այս կառավարությունն է։ Արդյունքը 30 տարի սխալ վարած քաղաքականության արդյունքն է։ Այս մասին այսօր հայտարարել է խաչատուր ՍՈուքիասյանը։ «Ուզում եմ կոչով դիմել մեր հարևաններին, մեր եղբայր հարևան պետությանը՝ վրացիներին, թուրքերին, ադրբեջանցիներին։ Դարեր շարունակ այս տարածաշրջանը դարձել է պատերազմի գոտի։ Հիմա ուզում եմ մի բան հասկանալ՝ ինչքան պիտի միշտ կռվենք, ավիրվենք, ունեցած մեր երիտասարդները զոհվեն, ամեն ինչ քանդուքարափ լինի, հետո տասնյակ տարիներ ուզենանք վերականգվել։ Այս ձևի մտածելը, վարվելակերպը պիտի վերանա այս տարածաշրջանից։ Կա դիվանագիտական լեզու, համակարգ, որը շատ հստակ իր աշխատանքը կատարում է»։Ավելին17:4328.03.22 -
ՀասարակականԱրարատ Միրզոյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ՌԴ համանախագահ Իգոր ԽովաևինՄարտի 28-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ՌԴ համանախագահ Իգոր Խովաևին: Կողմերը քննարկել են Լեռնային Ղարաբաղի շփման գծի խախտման և Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում՝ Փառուխ գյուղի հատվածում, մարտի 24-ին մեկնարկած ադրբեջանական ներխուժման հետևանքով ստեղծված իրավիճակը։ Անդրադարձ է կատարվել Արցախում հումանիտար ճգնաժամ ստեղծելու, քաղաքացիական բնակչությանը թիրախավորելու և էթնիկ զտմանն ուղղված ադրբեջանական կողմի այլ գործողություններին։ Ընդգծվել է ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումների՝ մարտի 23-ի ելման դիրքեր վերադարձի անհրաժեշտությունը։ Նախարար Միրզոյանը ներկայացրել է հայկական կողմի դիրքորոշումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում խաղաղության պայմանագրի շուրջ Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններ սկսելու վերաբերյալ: Վերահաստատվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության լիարժեք աշխատանքների կարևորությունը։Ավելին17:3828.03.22 -
ՏարածաշրջանՄութալիբովը մահացել էԱդրբեջանական ԽՍՀ առաջին և միակ նախագահ Այազ Մութալիբովն է մահացել 84 տարեկանում: «Եթե տարածքային խնդիրները չլինեին, ես մինչև հիմա Ադրբեջանի նախագահը կլինեի»,- 2009 թվականին «Ռուսկայա ժիզն» հանդեսին տված հարցազրույցում ասել է Մութալիբովը:Ավելին17:3628.03.22 -
ՀասարակականԱրամ Վարդևանյանը՝ Առուշ Առուշանյանի ազատ արձակման մասինԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը՝ Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի ազատ արձակման մասին։ Այսօր Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Գնել Գասպարյանի նախագահությամբ հրապարակել է Առուշ Առուշանյանի և մյուսների գործով դատավճիռը, որով Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանն արդարացվեց ընտրություններից հետո հարուցված քրեական գործի դրվագով։ Միաժամանակ Առուշ Առուշանյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ ՔՕ 308-րդ հոդվածի 1-ին մասով, 322-րդ հոդվածով, 113-րդ հոդվածով։ Նրա նկատմամբ որպես պատիժ է կիրառվել ազատազրկումը՝ 1 տարի 6 ամիս ժամկետով, սակայն նկատի ունենալով, որ Առուշանյանը 8 ամիս գտնվել է արգելանքի տակ, նրա նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել 6 ամիս 18 օր ժամկետը։ Որպես պատիժ նշանակվել է նաև ինքնավար մարմիններում ղեկավար պաշտոն զբաղեցնելու հնարավորությունից 5 տարի ժամկետով զրկելով ու տուգանքով։ Առուշանյանի նկատմամբ, սակայն, ազատազրկման ձևով պատիժը պայմանականորեն չի կիրառվել: Դատարանը որոշել է սահմանել փորձաշրջան 1 տարի 6 ամիս ժամկետով ու անհապաղ ազատ արձակել արգելանքից։Ավելին17:3128.03.22 -
ՀայաստանԱրարատ Միրզոյանն ընդունել է Անհայտ կորած անձանց հարցերով միջազգային հանձնաժողովի գլխավոր տնօրենինՄարտի 28-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Անհայտ կորած անձանց հարցերով միջազգային հանձնաժողովի գլխավոր տնօրեն Քեթրին Բոմբերգերին։ Զրուցակիցները գոհունակությամբ են նշել Հայաստանի համապատասխան պետական կառույցների և Հանձնաժողովի միջև հաստատված արդյունավետ համագործակցությունը: Այս համատեքստում նախարար Միրզոյանը երախտագիտություն է հայտնել Քեթրին Բոմբերգերին 2020թ. 44-օրյա պատերազմի հայ զոհերի աճյունների ԴՆԹ-ի նույնականացման գործընթացում ունեցած ներդրման համար։ Կողմերը քննարկել են փոխգործակցության ընդլայնման և խորացման հեռանկարները, այդ թվում՝ Հայաստանում համապատասխան լաբորատորիաների տեխնիկական վերազինման և նրանց կարողությունների ավելացման առումով: ԱԳ նախարարը նշել է, որ Հայաստանը մեծապես կարևորում է պատերազմի արդյունքում անհայտ կորած անձանց ճակատագրերի, ինչպես նաև անհետացման հանգամանքները պարզելու անհրաժեշտությունը՝ այս առումով ընդգծելով Հանձնաժողովի հետ համագործակցության հնարավորություները։ Արարատ Միրզոյանը զրուցակցին է ներկայացրել 2020 թ․ Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիայի հումանիտար հետևանքները, մասնավորապես՝ շեշտելով Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների և պատանդների անհապաղ հայրենադարձման անհրաժեշտությանը։ ՀՀ ԱԳ նախարարը նաև ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի Փառուխ գյուղ Ադրբեջանի զինված ուժերի ներխուժման հետևանքով ստեղծված իրադրությունը։ Կարևորվել է իրավիճակի լարվածության թուլացման և տարածաշրջանում կայունության հաստատման ուղղությամբ քայլերի ձեռնարկումը։Ավելին17:2728.03.22