Լրահոս

2022-03-26
  • Տնտեսական
    Հայկական միրգ, բանջարեղենի արտահանումը հարցականի տակ է. Ռուսաստանը «զսպելու է ախորժակը»
    Եթե Ուկրաինայում ռազմական գործողությունները երկարեն՝ հայկական միրգ-բանջարեղենի արտահանումը Ռուսաստան կասկածի տակ կհայտնվի:
    22:35
    26.03.22
    Ավելին
  • Տարածաշրջան
    Վրացուհի Մարիամի ստեղծած «փոքրիկ աշխարհը»
    Կյանքում պատահած ողբերգությունը վրացի աղջկան արվեստագետ դարձրեց:
    22:34
    26.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    ՌԴ ԱԳՆ-ն «խիստ մտահոգված է ԼՂ-ում լարվածության աճի կապակցությամբ»
    ՌԴ արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել՝ խիստ մտահոգություն հայտնելով Լեռնային Ղարաբաղում լարվածության աճի կապակցությամբ։ «Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության 26․03․2022 թվականի տեղեկատվական ամփոփագրում արձանագրված փաստերը՝ ռուսական խաղաղապահ առաքելության պատասխանատվության գոտի ռազմական ներխուժման և հրադադարի ռեժիմի խախտման վերաբերյալ, հակասում են 2020 թվականի նոյեմբերի 9-ին Ռուսաստանի Դաշնության, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև կնքված հայտարարության դրույթներին ։ Կողմերին կոչ ենք անում ցուցաբերել զսպվածություն և ամենաբարձր մակարդակով ապահովել առկա եռակողմ պայմանավորվածությունների խստիվ պահպանումը»,- նշված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրությունում։ Ռուսական խաղաղապահ առաքելությունը, կողմերի հետ համագործակցությամբ, անհրաժեշտ միջոցառումներ է ձեռնարկում տարածաշրջանում իրավիճակի դեէսկալացիայի համար, նշված է փաստաթղթում։
    22:31
    26.03.22
    Ավելին
  • Առողջապահական
    Բացառիկ վիրահատություն՝ ուռուցքաբանության ազգային կենտրոնում
    Ստամոքսի կարդիալ հատվածի քաղցկեղ է ունեցել 52-ամյա տղամարդը: Նրան վիրահատել են՝ խուսափելով որովայնի և կրծքավանդակի երկու մեծ կտրվածքից:
    21:30
    26.03.22
    Ավելին
  • Արցախ
    Արցախցիներ․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
    Լուսանկարները՝ Վահագն Խաչատրյանի
    21:22
    26.03.22
    Ավելին
  • Հայաստան
    Առյուծներ ու արջեր չեն լինի կրկեսում. ԱԺ-ն փոխել է «կենդանական աշխարհի օրենքը»
    Վայրի կենդանիների մասնակցությամբ կրկեսային ներկայացումների մասին նոր օրենքը տապալել է Երևանում 10 տարի փակ մնացած կրկեսի բացման հանդիսավոր արարողությունը:
    21:15
    26.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Ադրբեջանը խախտել է նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթները. ՌԴ ՊՆ
    Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը քիչ առաջ հայտարարություն է տարածել Արցախի արևելյան սահմանագոտում ստեղծված իրավիճակի մասին: Պաշտոնական հաղորդագրությունում կարդում ենք, որ «մարտի 24-ի լույս 25-ի գիշերը Ադրբեջանի զինուժը, խախտելով եռակողմ հայտարարության դրույթները, մտել է Լեռնային Ղարաբաղի տարածքում ռուսական խաղաղապահների պատասխանատվության գոտի և ստեղծել դիտորդական կետ, «Բայրաքթար» անօդաչու թռչող սարքից չորս հարված հասցրել Լեռնային Ղարաբաղի Փառուխ բնակավայրի տարածքում գտնվող ստորաբաժանումների ուղղությամբ։ Այժմ ռուս խաղաղապահների հրամանատարությունը միջոցներ է ձեռնարկում իրավիճակը կարգավորելու և զորքերը վերադարձնելու իրենց սկզբնական դիրքեր»։
    20:53
    26.03.22
    Ավելին
  • Միջազգային
    «Մահվան սպասող» քաղաքը. Մարիուպոլում միակ երջանկությունը ողջ մնալն է
    Ռուս-ուկրաինական պատերազմի 31 օրերի ընթացքում Ռուսաստանը ոչնչացրել է ուկրաինական 267 անօդաչու թռչող սարք, 207 զենիթահրթիռային համակարգ և 1618 տանկ։
    20:15
    26.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Նախագահ Հարությունյանն ստորագրել է հրամանագիր ռազմական դրության պայմաններում ազատությունների սահմանափակումների մասին
    Նախագահ Հարությունյանն ստորագրել է հրամանագիր ռազմական դրության պայմաններում իրավունքների ու ազատությունների ժամանակավոր սահմանափակումների մասին Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մարտի 26-ին ստորագրել է հրամանագիր ԱՀ տարածքում հայտարարված ռազմական դրության պայմաններում իրավունքների ու ազատությունների ժամանակավոր սահմանափակումների մասին: Համաձայն հրամանագրի՝ ԱՀ տարածքում հայտարարված ռազմական դրության ժամկետի ընթացքում օրենքով սահմանված կարգով՝ 1.սահմանափակվում է հավաքների ազատության իրավունքը. 2.արգելվում են գործադուլները և կազմակերպությունների գործունեությունը դադարեցնող կամ կասեցնող այլ միջոցառումները. 3.կասեցվում է Արցախի Հանրապետության պաշտպանունակության ու անվտանգության դեմ ուղղված քարոզչություն և այլ գործունեություն ծավալած կազմակերպությունների գործունեությունը: Սույն հրամանագրով սահմանված իրավունքների ու ազատությունների ժամանակավոր սահմանափակումների կիրառման ապահովման պատասխանատվությունը դրվում է ԱՀ ներքին գործերի նախարարության և ԱՀ ազգային անվտանգության ծառայության վրա: [ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչություն]
    20:05
    26.03.22
    Ավելին
  • Արցախ
    Սահմանների զատում ու գծում՝ մեկօրյա պատերազմների ճանապարհով. ի՞նչ է տեղի ունենում Արցախում
    Փորձագետների կարծիքով Արցախի արևելյան սահմանագոտում գծվում է Ադրբեջանի և Արցախի սահմանը: Բենիամին Մաթևոսյանի խոսքով՝ Ադրբեջանը փորձում է Արցախում նոր տարածքների տեր դառնալ:
    20:04
    26.03.22
    Ավելին
  • Արցախ
    Արցախը խնդրում է Ռուսաստանին՝ ավելացնել խաղաղապահների թիվը և զսպել Ադրբեջանի ագրեսիան
    Արցախի արևելյան ուղղությամբ ադրբեջանցիների առաջխաղացումը և ագրեսիվ գործողությունների աճը զսպելու համար Արցախի Հանրապետությունը պաշտոնական գրությամբ դիմել է Ռուսաստանի Դաշնության նախագահին՝ Արցախում ռուս խաղաղապահ զորակազմի ծառայողների և զինտեխնիկայի թիվը ավելացնելու խնդրանքով:
    19:45
    26.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Փաշինյանը 6 հոգանոց պատվիրակություն կգործուղի Արաբական Միացյալ Էմիրություններ
    Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 25-ին որոշում է ստորագրել, որի համաձայն պատվիրակություն կգործուղվի Արաբական Միացյալ Էմիրություններ։ Որոշման մեջ մասնավորապես ասվում է․ «Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը՝ 1․ «Ամենամյա ներդրումային համաժողով-2022» (AIM Global 2022) միջոցառմանը, ինչպես նաև «Էքսպո 2020-Դուբայ» համաշխարհային ցուցահանդեսի փակման արարողությանը մասնակցելու նպատակով 2022 թվականի մարտի 28-31-ը Արաբական Միացյալ Էմիրություններ (Դուբայ) գործուղել պատվիրակություն՝ համաձայն հավելվածի։ 2. Պատվիրակության՝ Արաբական Միացյալ Էմիրություններ (Դուբայ) գործուղման հետ կապված ծախսերը, այդ թվում՝ նաև «COVID-19» ՊՇՌ նմուշառումների վճարները, կատարել՝ 1) Համբարձում Մաթևոսյանի, Աննա Գասպարյանի և Նվեր Պետրոսյանի գործուղման ծախսերը՝ համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի, Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում արտասահմանյան գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին, իսկ հուշանվերների ձեռքբերման հետ կապված ծախսերը՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպան-ման ծախսերում ներկայացուցչական ծախսերի համար նախատեսված միջոցների հաշվին. 2) Վահան Քերոբյանի գործուղման ճանապարհածախսը և օրապահիկը, իսկ Նարեկ Տերյանինը՝ գործուղման հետ կապված բոլոր ծախսերը՝ Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին: 3. Ընդունել ի գիտություն, որ` 1) Համբարձում Մաթևոսյանի, Վահան Քերոբյանի, Աննա Գասպարյանի և Նվեր Պետրոսյանի՝ գործուղման ընթացքում գիշերավարձի հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին. 2) Մարտին Գալստյանի գործուղման հետ կապված բոլոր ծախսերը կատարվելու են Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի միջոցների հաշվին: 4․ Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել գործուղման արդյունքների մասին հաշվետվություն: 5. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը ներկայացնել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն»: Պատվիրակության կազմը․ Հ. Մաթևոսյան – ՀՀ փոխվարչապետ Մ. Գալստյան – ՀՀ կենտրոնական բանկի նախագահ (27.03.2022 թ.-01.04.2022 թ.) (համաձայնությամբ) Վ. Քերոբյան – ՀՀ էկոնոմիկայի նախարար (28.03.2022թ.-01.04.2022 թ.) Ն. Տերյան – ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ (28.03.2022 թ.-01.04.2022 թ.) Ա. Գասպարյան – ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի խորհրդական Ն. Պետրոսյան – ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի խորհրդական
    19:35
    26.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Մենք ենք, որ իրար պետք է ուժ տանք, շնորհակալ եմ ինձ հասկանալու համար․ Աննա Հակոբյան
    Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ Կանանց մեկամսյակի այս օրը անցկացրեցինք անմահացած մեր հերոսների մայրերի, կանանց, քույրերի, տատիկների հետ միասին։ Շնորհակալ եմ ներկայության, ջերմ խոսքերի, ինձ լսելու եւ հասկանալու համար։ Մենք ենք, որ իրար պետք է ուժ տանք, եւ մենք դեռ երկար ճանապարհ ունենք անցնելու։
    19:16
    26.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Թշնամու դիվերսիոն բնույթի գործողությունները կասեցվել են․ Արցախի տեղեկատվական շտաբ
    Մարտի 26-ին, ադրբեջանական զինված ուժերը, Ասկերանի շրջանի Փառուխ գյուղ ներխուժումից հետո, շարունակել են տեղաշարժերն ու ագրեսիվ գործողությունները ռուս խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտում՝ Քարագլուխ բարձունքի տարբեր ուղղություններով: Արցախի Հանրապետության զինված ուժերի կողմից ձեռնարկվել են անհրաժեշտ զսպող գործողություններ՝ հակառակորդի առաջխաղացումը կասեցնելու նպատակով: Քանիցս տեղի է ունեցել փոխհրաձգություն և թշնամու դիվերսիոն բնույթի գործողությունները կասեցվել են: Ժամը 17:00-ի դրությամբ օպերատիվ-մարտավարական իրադրությունը շփման գծի տվյալ հատվածում շարունակում է լարված մնալ, աշխատանքեր են տարվում ռուս խաղաղապահ զորակազմի հրամատարության հետ իրավիճակը կայունացնելու ուղղությամբ: Շփման գծի մյուս հատվածներում իրավիճակը հանգիստ է: [Արցախի տեղեկատվական շտաբ]
    19:10
    26.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երեկ զոհված Իշխան Օհանյանը 2 շաբաթվա զինծառայող էր
    Արցախի արեւելյան սահմանագոտում հակառակորդի ձեռնարկած սադրանքների հետեւանքով երեկ զոհված 28-ամյա Իշխան Օհանյանը Արցախի Ճարտար քաղաքից էր. նա ընդամենը 2 շաբաթվա զինծառայող էր: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց նրա ընկերը: «Շատ բարի, լուսավոր, պատրաստակամ, հումորով մարդ էր, երկու շաբաթ էր, ինչ անցել էր ծառայության ու շատ երկար էր սպասում որ ստացվեր պայմանագրային ծառայության անցնելը»,- պատմեց նա: Իշխանը ամուսնացած չէր, ունի 3 եղբայր եւ մեկ քույր: Իշխանի քրոջ ամուսինն էլ զոհվել էր 44-օրյա պատերազմի ժամանակ: Ավելի վաղ հայտնել էինք, որ երեկ մարտի 25-ին, Արցախի արեւելյան սահմանագոտում հակառակորդի ձեռնարկած սադրանքների, մասնավորապես` Bayraktar TB-2 տեսակի հարվածային անօդաչու թռչող սարքերի կիրառման հետեւանքով մահացու վիրավորում էին ստացել ՊԲ պայմանագրային զինծառայողներ Դավիթ Ռոբերտի Միրզոյանը (ծնվ. 1978թ.), Իշխան Սերժիկի Օհանյանը (ծնվ. 1994թ.) եւ Արարատ Վագիֆի Թեւոսյանը (ծնվ. 1990թ.)։ Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանն ավելի վաղ տեղեկացրել էր, որ Ասկերանում կա 14 վիրավոր, գրեթե բոլորը վիրավորվել են ԱԹՍ-ի հարվածներից։ Հիշեցնենք՝ մարտի 24-ին Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները, կոպտորեն խախտելով 2020թ. նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության պահանջները, ներխուժել են Արցախի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտի, վերահսկողության տակ վերցնելով Ասկերանի շրջանի Փառուխ գյուղն ու հարակից դիրքերը, ապա փորձել առաջխաղացում ապահովել Արցախի Հանրապետության արեւելյան սահմանագոտում: Ադրբեջանական ստորաբաժանումները մարտի 25-ի գիշերը կրակ էին բացել ՊԲ ստորաբաժանումների վրա՝ կիրառելով ինչպես տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, այնպես էլ հարվածային ԱԹՍ:
    18:14
    26.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Վարչապետն և արտախորհրդարանական ուժերի ղեկավարները հերթական խորհրդակցությունն են անցկացրել
    Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ համագործակցության խորհրդակցական ժողովի հերթական նիստին: Նիստին ներկա են եղել «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, «Արդար Հայաստան» կուսակցության ղեկավար Նորայր Նորիկյանը, Հայաստանի եվրոպական կուսակցության ղեկավար Տիգրան Խզմալյանը, Հայաստանի քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության նախագահ Լևոն Շիրինյանը, «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Մհեր Տերտերյանը, Պահպանողական կուսակցության ղեկավար Միքայել Հայրապետյանը, «Ինքնիշխան Հայաստան» կուսակցության ղեկավար Դավիթ Սանասարյանը, Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության Հայաստանի վարչության ատենապետ Սեդրակ Աճեմյանը և Տիգրան Արզաքանցյանը:
    16:25
    26.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ակնկալում ենք՝ ԼՂ-ում ՌԴ խաղաղապահ զորախումբը կոնկրետ քայլեր ձեռնարկի․ ՀՀ ԱԳՆ
    Ադրբեջանի արտաքին գործերի և պաշտպանության նախարարությունների կողմից վերջին օրերին տարածված հայտարարությունները ևս մեկ անգամ բացահայտ կերպով վկայում են, որ Լեռնային Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի սիստեմատիկ բռնության և ահաբեկման քաղաքականության նպատակը Լեռնային Ղարաբաղի հայկական բնակավայրերն էթնիկ զտման ենթարկելն է։ Այսպես, մարտի 24-ին Լեռնային Ղարաբաղի Փառուխ գյուղ ադրբեջանական զինուժի ներխուժմանը նախորդել էին հայկական բնակավայրերի և քաղաքացիական ենթակառուցվածքների ուղղությամբ անդադար արձակվող հրազենային կրակահերթերը, ինչպես նաև Փառուխ գյուղի հարևանությամբ գտնվող Խրամորթ գյուղի բնակչությանը ադրբեջանական կողմից օրեր շարունակ բարձրախոսներով հնչեցրած և հայկական բնակչությանն ուղղված սպառնալիքները՝ լքելու բնակավայրը։ Այս ներխուժմանը և ռազմական գործողությունների հրահրմանը զուգահեռ աննախադեպ ցրտաշունչ եղանակային պայմաններում Ադրբեջանն արդեն մի քանի շաբաթ շարունակ խափանել է կենսական նշանակություն ունեցող գազատարի աշխատանքը՝ Լեռնային Ղարաբաղի բնակչությանը կանգնեցնելով հումանիտար աղետի շեմին: Ավելին՝ էթնիկ զտումների իր ուղեգիծն ամբողջացնելու և արցախահայությանը ցեղասպանության ենթարկելու քաղաքականությունը նոր թափով իրագործելու համար Ադրբեջանն իր հայտարարություններով պահանջում է դուրս բերել Լեռնային Ղարաբաղի հայկական բնակչության ինքնապաշտպանական ուժերը։ Ադրբեջանի արտաքին և պաշտպանական գերատեսչությունների հայտարարությունները փաստում են նաև, որ Ադրբեջանի կողմից ագրեսիան Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտում նախապես ծրագրված է, ինչը բացահայտ արհամարհանք է 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունների՝ ներառյալ իրենց զբաղեցրած դիրքերում կողմերի կանգ առնելու վերաբերյալ դրույթի նկատմամբ: Միջազգային հանրությունը պարտավոր է գործուն և հասցեական քայլեր գործարկել Հարավային Կովկասում իրավիճակը ապակայունացնելու փորձերը կանխելու ուղղությամբ։ Միևնույն ժամանակ կարևոր ենք համարում, որ ադրբեջանական ստորաբաժանումների՝ Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտի ներխուժման ընթացքում խաղաղապահ զորախմբի գործողությունների պատշաճ քննություն տեղի ունենա, ինչպես նաև խաղաղապահ զորախումբը ադրբեջանական ստորաբաժանումները ելման դիրքեր վերադարձնելու հստակ պահանջ ձևակերպի և հրապարակի: Ակնկալում ենք նաև, որ Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ զորախումբը կոնկրետ և տեսանելի քայլեր ձեռնարկի իրադրությունը կարգավորելու, նոր զոհեր և մարտական գործողություններ թույլ չտալու համար:
    16:19
    26.03.22
    Ավելին