Լրահոս
Հայաստան
13:13
28.03.22
406

Գնել Սանոսյանը չմեկնաբանեց՝ Երասխում դիրքային հետքաշումները սկսվե՞լ են

Img default alt hy

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը չի մեկնաբանում՝ Երասխում դիրքային հետքաշումները սկսվե՞լ են, թե՞ ոչ։

«Ես հիմա ոնց ասեմ՝ Երասխում սկսվել է այդ պրոցեսը, թե չէ, ամեն հարց ունի ոլորտային պատասխանատու։ Ձեզ չթվա, որ ես ոչ մի բան չգիտեմ, բայց այն, ինչ իմ տիրույթում չէ, եկեք ես չպատասխանեմ»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասել է Սանոսյանը։

Նրա խոսքով՝ հարցը կարևոր, նուրբ ու անվտանգային է ու իր մեկ անզգույշ միտքը կարող է մեզ վնասել։

«Կան համապատասխան գործընկերներ, որոնք շատ հստակ գիտեն դրա լուծման եղանակները, պատկերացումները, թե ոնց գնանք առաջ ու գիտեն, թե այս պահին ինչ է տեղի ունենում»,- նշել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարը։