Լրահոս

2022-03-28
  • Img default alt hy
    Հասարակական
    Կոնյակ, ֆուրշետ, ռեստորան. Շուրջ 17 միլիոն դրամի շռայլություն Միրզոյանի համար․ «armday.am»
    Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը մեկ անձից գնման պայմանագրեր է կնքել մի քանի ընկերությունների հետ, որոնցից կատարել է շուրջ 17 միլիոն դրամի գնում՝ ներկայացուցչական ծախսերի համար։ Մասնավորապես, ԱԳՆ-ն 15 միլիոն 640 հազար դրամի գնում է կատարել Գևորգ Աղաբալյան-ԱՁ-ից՝ ՀՀ-ի՝ ՄԱԿ-ի անդամակցության 30-ամյակին նվիրված միջոցառումը՝ ֆուրշետ հյուրասիրությունը, 600 հոգու համար կազմակերպելու նպատակով։ ԱԳՆ-ն մոտ 900 հազար դրամի մեկ անձից գնում էլ կատարել է Վինո-Վինո ՍՊԸ-ից՝ ձեռք բերելով Ախթամար կոնյակներ և սուրճ։ ԱԳՆ-ի հաջորդ ներկայացուցչական ծախսը վերաբերում է ռեստորանային ծառայության մատուցմանը։ «Սարյան 1 թրեվել քլաբ» ընկերությունը ՀՀ ԱԳՆ-ին մատուցել է 399 հազար դրամի ծառայություն։
    11:48
    28.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ես և իմ ընկերներն ամեն անգամ «Պատերազմ եք գնում, բարով գնացեք» երգերի հնչյուններից ոտքի ենք կանգնելու․ ՔՊ-ական պատգամավոր
    ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը ֆեյսբուքի իր էջում անդրադարձել է նախօրեին իր հասցեին հնչած քննադատություններին։ ««Գետաշեն» և «Պատերազմ եք գնում, բարով գնացեք» երգերը մեր ծառայության ժամանակների քայլերգերն են, որոնք միշտ ոգեշնչել են մեզ։ Դեռևս 1995 թվականից հինգ տարի գրեթե ամեն օր այդ երգերն ենք երգել, դրանց ներքո ծառայել և սովորել։ Այսօր էլ , որտեղ էլ որ լինենք, եթե հնչում են այդ երգերը, իմ ծառայակից ընկերների հետ ոտքի ենք կանգնում և հաճախ շուրջպար բռնում, որովհետև մեզ համար առանձնահատուկ արժեք են ներկայացնում։ Դա ստեղծված դժվարին իրավիճակների նկատմամբ արհամարհանք չէ, այլ՝ դիմագրավում, հաղթահարում, ոգեկոչում։ Տեսանյութով ցուցադրված միջոցառման տեղում հիմնականում իմ ծառայակից ընկերներն են՝ սպաներ, ովքեր իրենց ներդրումն ունեն երկրի կայացման գործում, ովքեր լուռ ծառայել են երկրին, պաշտպանել հայրենիքը, ունեցել կորուստներ։ Քանի դեռ կան պատերազմներ, հնչելու են ռազմահայրենասիրական երգեր, սերունդներ են դաստիարակվելու դրանցով , իսկ ես և իմ ընկերներն ամեն անգամ «Գետաշեն» և «Պատերազմ եք գնում, բարով գնացեք» երգերի հնչյուններից ոտքի ենք կանգնելու։ Դա մեր պատմությունն է, անցած ուղին և ապագան։ Որոշ իրենց լրատվամիջոց համարողներին և նրանց տերերին չեմ անդրադառնում, բայց մի հարց՝ դուք ինչո՞վ եք զբաղված այս օրերին, ինչպես միշտ՝ դարձյալ ամբողջ ուժով «ջուր պղտորելով»»։ Հիշեցնենք՝ համացանցում պատգամավորի մասնակցությամբ տեսանյութ էր տարածվել, որում երևում էր, թե Խաչատրյանն ինչպես է խնջույքի ժամանակ պարում։ Տեսանյութը մեծ քննադատությունների արժանացավ՝ քանի որ խնջույքը տեղի էր ունեցել Արցախում թշնամու առաջխաղացման, հումանիտար ծանր պայմանների և հայկական կողմի ունեցած զոհերի ֆոնին։ Ըստ որոշ օգտատերերի՝ Խաչատրյանը հանրային դեմք է, պետական պաշտոնյա, որն իր գործընկերների հետ միասին պետք է մտածի երկրում ստեղծված իրավիճակի կարգավորման մասին։
    11:37
    28.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Մտել եմ ընտրատեղամաս, իմ անվան դիմաց արդեն ստորագրված էր ու պեչատը խփված էր. Վեդիի ընտրող
    «Մտել եմ ընտրատեղամաս, իմ անվան դիմաց արդեն ստորագրված էր ու պեչատը խփված էր: Ես մոտեցել եմ, ինձ ցույց է տալիս վերեւի ազատ գիծը՝ ուրիշի անունը ու ասում է՝ այստեղ ազատ է, այստեղ ստորագրի»,- այս մասին Aravot.am-ի հետ զրույցում ասել է Վեդիի ՏԻՄ ընտրություններն մասնակցող բնակիչներից մեկը՝ Սուսաննա Եղյանը: Նա եկել էր 13/03 տեղամաս՝ քվեարկելու. «45 տարվա մանկավարժ եմ, երկար ժամանակ եղել եմ 18-րդ ընտրատարածքի հանձնաժողովում, այնպես որ, այս բովերով անցել եմ, գերազանց գիտեմ դրանց ֆռռիկները: Ինձ ոչ ոք իրավունք չունի ֆռռացնելու: Այնպես էլ քանոնները դրել է, գիտի՝ չեմ տեսնում: Գերազանց տեսողություն ունեմ»,- բողոքեց քաղաքացին:
    11:33
    28.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    «Հասկացանք, Արցախում կյանքեր են կոտորվում, այդ դժբախտությունը մերը չի». Վեդիի ՔՊ աջակից
    «Մարդ կա՝ տերտեր է սիրում, մարդ կա՝ տերտերի կնկան»,- Վեդիի ՏԻՄ ընտրություններն այսպես Է մեկնաբանեԼ ՔՊ համակիրներից մեկը՝ Ալիկ Սաֆարյանը, որը Վեդիի երաժշտական դպրոցի ուսուցիչներից է ու ինչպես հետո պարզվեց՝ ՔՊ աջակիցներից, ԳՐՈՒՄ Է «aravot.am»-ը։ Նա վստահեցրել է, որ նախկինի պես լցոնումներ, կոպիտ ընտրախախտումներ, «ռազբորկաներ» չեն եղել Վեդիում. «Միսն առանց ոսկոր չի լինում, այդպիսի մարդիկ էլ կան, բայց՝ շատ քիչ, տոկոս չի կազմում»: Հարցին՝ ի՞նչ ակնկալիքներ ունեք՝ Ալիկ Սաֆարյանը պատասխանել է, որ ինքը անձամբ իր ընտրյալը ունի ու աջակցում է նրան: Թե ինչպե՞ս է թեկնածուն դարձել իր ընտրյալը, ծրագրե՞րն է հավանել, զուտ «սիմպատիայով» առաջնորդվել՝ նա պատասխանել է. «Օրինակ, նախկին կառավարությանը ես չեմ կարող ընդունել, որովհետեւ չեն ուտվում, գնացքը գնացել է ու կառչել, կողքի ծառերից բռնվել՝ գնացքը կանգնեցնելու համար չի ստացվի: Դեմոկրատիան պիտի հաղթանակի»: Լրագրողը հարցրել է՝ ի՞նչ նկատի ունեք՝ ժողովրդավարության հաղթանակ ասելով՝ նա պատասխանել է, որ ժողովրդավարությունը մտել է Վեդի՝ ընտրությունների տեսքով. «Նախ, ընտրություններից հետո այս թեւն ու այն թեւը իրար թշնամաբար չեն վերաբերվում, իսկ այն ժամանակ իրոնիա կար: Այստեղ դեմոկրատիան կրվում էր, նրանք ասում էին՝ ա՛հ: Բայց հիմա չկա դա, որովհետեւ բոլորն էլ հասկացել են՝ վերջիվերջո չարը պիտի տապալվի»: Երբ նրան հարցրել են՝ այստեղ համայնքապետ եք ընտրում, Արցախում վիճակը լուրջ է, բայրաքթարներ են նորից կիրառում, ի՞նչ եք մտածում այս խնդրի մասին՝ նա պատասխանել է. «Հասկացանք, այնտեղ կյանքեր են կոտորվում, բան չունենք ասելու, բայց հասկանում եք, когда лес рубят, щепки летят, այդպես էլ պիտի լինի, իհարկե, դա դժբախտություն է, շատ մեծ, բայց այդ դժբախտությունը մերը չի: Դա մենք չենք ստեղծել, մեզնից առաջ են ստեղծել: Մի հատ կինո կար՝ «Операция ы», այնտեղ մի տեղ կար, որ մտնում են պահեստը գողանալու, տեսնում են՝ ամեն ինչ տարել են՝ նախքան մեզ, ինչի՞ են մեզ՝ ժողովրդավարներին մեղադրում: Ինչ արել են՝ իրենք են արել»: Դիտարկմանը, որ նախկիններն էլ ասում են՝ մեր օրոք հաղթանակներ են եղել, պարտությունների շղթան հիմա է սկսվել՝ Սաֆարյանն արձագանքել է. «Հասկացանք, ցավալի է, շատ ցավալի է»:
    11:26
    28.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Զոհված տղաների ծնողները Աննա Հակոբյանի կազմակերպած խնջույքին պարել են «Խաչիկ, Վաչիկ» երգի հնչյունների ներքո
    Զոհված տղաների ծնողները Աննա Հակոբյանի կազմակերպած խնջույքին պարել են Սիլվա Հակոբյանի «Խաչիկ, Վաչիկ» երգի հնչյունների ներքո։
    11:21
    28.03.22
    Ավելին
2022-03-27
  • Հայաստան
    «Բզեզը» և մյուսները. Հայաստանի պատասխանը՝ «Բայրաքթարին»
    Հայաստանի պատասխանը՝ «Բայրաքթարին»: «Բզեզը» և մյուսները: Հայաստանում արտադրված ԱԹՍ-ները Արարատի գագաթ կարող են հասնել: «Վտանգավոր թռչուններ», որ կարողանում են թռչել տարվա բոլոր եղանակներին ու վայրէջք կատարել նույնիսկ ժայռերի վրա: Հայկական ԱԹՍ-ների գործարանում սպասում են հրամանի ու վստահեցնում են՝ Հայաստանը երկնքում էլ բանակ ունի:
    22:15
    27.03.22
    Ավելին
  • Հայաստան
    «Չեմ հասկանում՝ ում ձեռքն ենք ընկել». սովորական հայկական սկանդալներ
    «Ինչո՞ւ է աղմկում գետը» և ինչո՞ւ է ժպտում Միրզոյանը՝ գետի այն կողմում: Հայաստանի իշխանությունները խոսում են Արցախի ժողովրդի բոլոր իրավունքները պաշտպանելու մասին, բայց չեն ուզում քրեորեն պատժել նրանց, ովքեր հայկական հողերը ոչ հայկական են անվանում: Հայհոյանքը քրեականացրած երկրում վարչապետն ասում է, թե «ժողովրդի ցավը տանում է», իսկ ժողովուրդը չի հասկանում՝ «էս ո՞ւմ ձեռքն ենք ընկել»: Ազգային ժողովում դավաճանություն են փնտրում՝ երիտթուրքերից մինչև «բայրաքթարներ», իսկ մանկապարտեզում գիտեն՝ ով է Հայաստանում հեքիաթ հորինում: Սովորական հայկական սկանդալներ:
    22:00
    27.03.22
    Ավելին
  • Սոցիալական
    «Շուտով թուրքը ապելսին կբերի, կուտենք-կապրենք». Հայաստանում «սև հացի օրեր» են
    «Պլիտայով» տաքացող 83-ամյա Լիդան փշաքաղվում է, երբ լսում է նոր թանկացումների մասին ու մտածում է ներկայանալ Գերմանիայի դեսպանատուն, արտասանել Հայնե: Հայաստանում մարդիկ վախենում են խանութ մտնել. սև հացն անգամ թանկացել է ու «մենք սոխ էլ արդեն չենք կարում առնել-ուտել»: Բայց «շուտով թուրքը կգա, պոմիդոր, կարտոշկա, ապելսին, մանդարին կուտենք ու կապրենք»: Սև հացի օրեր՝ Հայաստանում:
    21:45
    27.03.22
    Ավելին
  • Երևան
    Փախուստ պատերազմից՝ դեպի Հայաստան. «ռուս-ուկրաինական Երևանը»
    «Ամուսինս ասաց՝ վե՛րջ, գնում ենք»: Ռուսաստանում մարդիկ չեն հասկանում՝ ի՞նչ է կատարվում և Հայաստան են գալիս՝ «խաղաղության հետևից», իսկ Ուկրաինայում 10 միլիոն մարդ խաղաղություն է փնտրում՝ երկրից դուրս: Ուկրաինացի Մաքսիմը, որ Մոսկվայում էր ապրում ու ուզում էր տիեզերանավեր ստեղծել, հիմա խաղաղ ապագայի մասին է երազում և հիանում է հայկական ուտելիքով: Պատերազմ չընդունող ռուսներն ու ուկրաինացիները Երևան են եկել ու խոստովանում են, որ գուցե իդեալիստ են: «Երկաթե վարագույրները» պատռող մարդիկ:
    21:30
    27.03.22
    Ավելին
  • Արցախ
    «Թուրքերը Փառուխում են». Արցախում կռվում են, որ «երկրորդ Շուշի» չլինի
    Զինված ադրբեջանցիներ՝ հայկական գյուղում, թուրքական «բայրաքթարներ»՝ Արցախի երկնքում: Թշնամու ահաբեկչական ներխուժումը՝ Հայաստանի իշխանության խոսքով՝ «ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտի»: «Խաղաղության դարաշրջանում» ադրբեջանցիները Արցախի Փառուխ գյուղը գրավում են առանց կրակոցի: Արցախում կռվում են, որ «երկրորդ Շուշի» տեղի չունենա: Պաշտպանության բանակը հայտնում է զոհերի ու վիրավորների մասին: Երևանում սպասում են՝ «բան լինի, նոր խոսեն» և թիվ մեկ պատասխանատու են կարգում ռուսներին: Պայթյունավտանգ իրավիճակ՝ առանզ գազի ապրող Արցախում:
    21:15
    27.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Ադրբեջանական կողմը դուրս է բերել իր ստորաբաժանումները Փառուխից. ՌԴ ՊՆ
    Ադրբեջանական զինուժը երկու անգամ խախտել է հրադադարի ռեժիմը Ղարաբաղում, չորս մարդ վիրավորվել է, հայտնում է ՌԴ ՊՆ-ն։ «Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի կողմից Ասկերանի շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի 2 խախտում, փոխհրաձգության հետևանքով երկու կողմից վիրավորվել է երկուական մարդ, ընդհանուր՝ չորս վիրավոր։ Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարության և կողմերի ներկայացուցիչների միջև փոխգործակցության արդյունքում իրավիճակը կայունացվել է»,- ​​ասվում է նախարարության կայքում։ ՌԴ Պաշտպանության նախարարությունը նաև նշել է, որ բանակցությունների արդյունքներով ադրբեջանական կողմը իրականացրել է իր ստորաբաժանումների դուրսբերումը Փառուխ բնակավայրի տարածքից։
    20:23
    27.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Կա համաձայնություն, որ հրադադարի ռեժիմը չի խախտվի. Մետաքսե Հակոբյան
    Ադրբեջանական կողմի եւ ռուս խաղաղապահների միջեւ կա համաձայնություն, որ հրադադարի ռեժիմը չի խախտվի Քարագլուխ բարձունքի ուղղությամբ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը: «Արցախի իշխանությունները ուղիղ նամակ են հղել ՌԴ նախագահին, և մենք երեկ ստացանք առաջին ազդակները՝ Պաշտպանության նախարարության արձագանքի տեսքով։ Մինչև ավելի բարձր մակարդակում կորոշվի հանգուցալուծումը, կա պայմանավորվածություն, որ հրադադարի ռեժիմը չի խախտվի։ Այդ ընթացքում կտրվի քաղաքական լուծում ու մենք հնարավորություն կունենանք հասկանալու՝ նրանք մնում են այդտեղ, թե հետ են գնում։ Երեկվա հայտարարությունից ենթադրում ենք, որ դրական արդյունք կունենանք»։ Պատգամավորի խոսքով` երկխոսություն է գնալու և այդ երկխոսության կողմերն են Ադրբեջանն ու Ռուսաստանը, ինչից փաստվում է, որ Հայաստանը այդ եռակողմ համաձայնության կողմ լինելուց դուրս է եկել։ «Ստացվում է, որ այդ երկու կողմը իրար հետ պիտի պայմանավորվեն, և կարելի է ենթադրել, որ գազամատակարարման հարցով ևս ռուսական կողմը զբաղվում է, և եթե վերականգնվի գազամատակարարումը, ադրբեջանական կողմը պետք է իր ժողովրդին համոզի, որ դա ոչ թե ռուսական գազն է, այլ ադրբեջանական»,-ասաց նա։ Հիշեցնենք, որ մարտի 24-ից ադրբեջանական կողմը գրավել է Փառուխ գյուղը, ԱԹՍ-ներով հարձակում գործել հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետեւանքով 3 զինծառայող զոհվել է, 14-ը վիրավորվել:
    19:19
    27.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Հակիրճ՝ լարվող իրավիճակի մասին․ Արմեն Գևորգյան
    Ինչո՞ւ է սրվել իրավիճակը Ղարաբաղում։ Վերջին իրադարձությունների հիմնական ադրբեջանական լեյտմոտիվը՝ հասնել Ղարաբաղից ռուսական զինվորականների հեռացմանը և, ըստ էության, ավարտել Ղարաբաղի խնդրի քաղաքական լուծումը։ Ինչո՞ւ հենց հիմա. ըստ ադրբեջանական հաշվարկի՝ Ռուսաստանը զբաղված է Ուկրաինայով և պատրաստ չի լինելու այլ ռազմական գործողությունների համար երկրորդ ճակատ բացել։ Կա վարկած, որ պաշտոնական Բաքուն Ուկրաինայում ռազմական գործողություններից երկու շաբաթ անց հանգել է այն եզրակացությանը, որ Ռուսաստանը այնտեղ «խրվել է» երկարաժամկետ, և ինքը կարող է օգտվել այդ վիճակից։ Ընդ որում, Բաքուն նույնիսկ չի պահպանում ընդամենը փետրվարի 22-ին Մոսկվայում ստորագրված՝ ՌԴ և Ադրբեջանի միջև դաշնակցային հարաբերությունների մասին հռչակագիրը։ Այդ հռչակագիրը Ռուսաստանի համար ինչ-որ իմաստով երաշխիք էր այն բանի, որ Ադրբեջանի չի ստեղծի իր համար նոր գլխացավանք Հարավային Կովկասում, քանի դեռ ՌԴ-ն կենտրոնացած է Ուկրաինայում ընթացող ռազմական հատուկ օպերացիայի վրա։ Բայց իրականությունն այլ ընթացք է ստանում. պայթեցվում է գազամուղը, սկսվում է հայկական բնակավայրերի պարբերական գնդակոծումը, և զուգահեռ՝ ինտենսիվ ընթանում է հայ-թուրքական երկխոսություն։ Ադրբեջանի իշխանությունները բացահայտ պաշտպանում են Ուկրաինային (օրինակ՝ պատրաստակամությունը՝ Ուկրաինա վառելիք մատակարարել), իշխանության ենթակայության տակ գտնվող ողջ մեդիան ձևավորում է հակառուսական հիստերիա և իրավիճակը ներկայացնում է այնպես, կարծես Ռուսաստանը պատերազմը պարտվել է։ Չեմ զարմանա, եթե առաջիկայում իմանանք, որ ադրբեջանական գրոհայինները և ռազմական հրահանգիչներն Ուկրաինայում ամենաակտիվ կերպով կռվել են ռուսների դեմ։ Մյուս կողմից, հենց այս օրերին ակնհայտ է դառնում, որ պաշտոնական Երևանի համար կարող է ընդունելի լինել Ղարաբաղի կարգավիճակը Ադրբեջանի կազմում։ Հայաստանի իշխանությունները միայն գազատարի պայթեցման 16-րդ օրն են տալիս հումանիտար իրավիճակի քաղաքական գնահատականը, և զուգահեռ տարբեր եղանակներով քաջալերում են հակառուսական տրամադրություններ։ Քննադատում են ռուսական զինված ուժերին, և Ղարաբաղում ռուսական խաղաղապահ կոնտինգենտը ներկայացնում որպես անգործունյա մեխանիզմ։ Ընդհանուր առմամբ, ռուսական կողմի մոտ կարող է ձևավորվել տեսակետ, թե ընթանում է նրա նպատակային դուրս մղումը Ղարաբաղից։ Ըստ էության, հակամարտության երկու կողմերը իրենց քայլերով և կամ չքայլերով, հարվածի տակ են դնում Ռուսաստանին, իսկ այս համաշխարհային ճգնաժամի սրված ֆոնին Ռուսաստանը դա կարող է ընկալել որպես դավաճանություն։ Հենց նման ընկալումը կարող է դառնալ Հարավային Կովկակսում Ռուսաստանի առաջիկա քաղաքականության համար շրջադարձային կետ։ Ռուսաստանը զորամիավորումներ մտցրեց Ղարաբաղ և ստեղծում է այնտեղ լուրջ ենթակառուցվածքներ՝ ոչ այն բանի համար, որ ենթարկվի եռակողմ հայտարարության տակ ստորագրած իր գործընկերների ոչ խելամիտ վարքագծին։ Կարծում եմ՝ շատերն են հասկանում, որ Ուկրաինայում հատուկ ռազմական օպերացիա սկսելու մասին որոշումը հանդիսանում է Ռուսաստանի ժամանակակից վերնախավի և և անձամբ նախագահ Պուտինի համար ամենաճակատագրական, պատմական որոշումը։ Կայացնելով այն՝ նրանք գիտակցել են բոլոր ռիսկերը և պոտենցիալ հետևանքները։ Այդ ամենը գիտակցելով հանդերձ՝ սկսել են և հաստատ կանգ չեն առնելու, քանի դեռ չեն հասել իրենց ձևակերպած նպատակներին։ Ըստ այդմ, երբ Ռուսաստանը կձևակերպի նոր Ուկրաինայի քաղաքական ձևաչափը, ամենայն հավանականությամբ կսկսի լրջորեն զբաղվել Հարավային Կովկասով, և այստեղ գնալու է բարդ «երկխոսություն» ։ Բարդ, որովհետև գործընկերները, պարզվեց, մեղմ ասած, այնքան էլ վստահելի չեն՝ դրանից բխող բոլոր հետևանքներով։ ՀՀ ԱԺ Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահ
    18:41
    27.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    SOCAR ընկերությունը որևէ առնչություն չի կարող ունենալ Արցախի գազամատակարարման գործընթացի հետ. «Արցախգազ»
    Մարտի 27-ին ադրբեջանական մի շարք լրատվամիջոցներ լուր են տարածել առ այն, թե իբր ադրբեջանական «Ազերիգազ»-ը վերացրել է Արցախի գազաբաշխիչ գծի վրա տեղի ունեցած վթարի հետևանքները, և մարտի 29-ից Արցախում գազամատակարարումը կվերականգնվի։ Տեղեկացնում ենք, որ վերոնշյալ հայտարարությունը կեղծ ու սադրիչ բնույթի ապատեղեկատվություն է, որը հետապնդում է ստեղծված բարդ իրավիճակից օգտվելու և արցախահայությանն ու միջազգային հանրությանը տեղեկատվական դաշտում ապակողմնորոշելու նենգ նպատակ։ Հայտնում ենք, որ բնական գազը մուտք է գործում Արցախի Հանրապետության տարածք միայն մեկ գազատարի միջոցով՝ Հայաստանի Հանրապետության տարածքից, իսկ գազամատակարարող ընկերությունը «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն է (հանդիսանում է «Գազպրոմ» ՀԲԸ 100-տոկոսանոց դուստր ընկերություն): Նշված գազատարից բնական գազի ընդունումն ու բաշխումն իր բաժանորդներին իրականացնում է «Արցախգազ» ՓԲ ընկերությունը։ Ուստի, հաղորդագրության մեջ նշված ադրբեջանական պետական նավթային SOCAR ընկերությունը կամ դրա դուստր ընկերություն «Ազերիգազ»-ը որևէ առնչություն չեն կարող ունենալ Արցախի Հանրապետության գազամատակարարման գործընթացի հետ։ Դա պարզապես տեխնիկական ու աշխարհագրական առումով էլ բացառվում է: Նշված հաղորդագրությունը ևս մեկ անգամ փաստում է, որ մարտի 8-ին գազատարը Շուշիի հատվածում պայթեցնելուց և օրեր շարունակ դրա վերանորոգմանը խոչընդոտելուց հետո ադրբեջանական կողմը դիտավորյալ փական է տեղադրել գազատարի վրա՝ եղանակային անբարենպաստ պայմանները ծառայեցնելով Արցախի բնակչության համար հումանիտար լրացուցիչ խնդիրներ առաջացնելու հանցավոր գործին։ [«Արցախգազ» ՓԲԸ]
    15:30
    27.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Ադրբեջանական կողմը շարունակում է մնալ մարտի 24-ին զբաղեցրած դիրքերում․ Արցախի տեղեկատվական շտաբ
    Մարտի 26-ի լույս 27-ի գիշերը և առավոտյան ժամը 9:00-ի դրությամբ օպերատիվ- մարտավարական իրադրությունը շփման գծի ամբողջ երկայնքով, այդ թվում նաև արևելյան սահմանագոտում, հարաբերական կայուն է, հրադադարի էական խախտումներ չեն արձանագրվել: Ադրբեջանական կողմը շարունակում է մնալ մարտի 24-ին զբաղեցրած դիրքերում: Բանակցությունները նրանց ելման դիրքեր վերադառնալու շուրջ շարունակվում են: [Արցախի տեղեկատվական շտաբ]
    10:50
    27.03.22
    Ավելին
2022-03-26