Լրահոս
Տարածաշրջան
13:43
28.03.22
665

Հարցը պետք է տալ մեր զինվորականներին․ Պեսկովը՝ ԼՂ-ում տիրող իրավիճակի մասին

Img default alt hy

Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի մասին ասել է, որ գլխավորը հրադադարի ռեժիմի պահպանումն ապահովելն է բոլոր կողմերի կողմից, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։

«Այս հարցը պետք է տալ մեր զինվորականներին, նրանք կապի մեջ են ադրբեջանական կողմի հետ, հայկական կողմի հետ, և, իհարկե, հիմա գլխավորն այն է, որ բոլոր կողմերը շարունակեն պահպանել համապատասխան պայմանագրերի պայմանները»,- ասել է Պեսկովը։