Լրահոս

2022-03-30
  • Img default alt hy
    Հայաստան
    Ի՞նչ խնդիր կա, որ Պապիկյանը քարոզարշավի է մասնակցել, նա ՊՆ ղեկավարն է, ոչ թե ԳՇ պետը․ Դավոյան
    «Ի՞նչ խնդիր կա, որ Պապիկյանը քարոզարշավի է մասնակցել, նա ՊՆ ղեկավարն է, ոչ թե ԳՇ պետը»,-այս մասին այսօր Ազգային ժողովի պետաիրավական մշտական հանձնաժողովի նիստում հայտարարեց Քաղպայմանագրի պատգամավոր Արփի Դավոյանը՝ ի պատասխան ընդդիմադիրների հարցադրումների։ Հիշեցնենք, որ օրեր առաջ՝ ադրբեջանցիների կողմից Արցախի Փառուխ գյուղ ներխուժելու օրը Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Վեդիում մասնակցում էր ՔՊ ցուցակը գլխավորող Գարիկ Սարգսյանի քարոզարշավին․ «ՀՀ պաշտպանության նախարարը քաղաքական պաշտոնյա է, իսկ ՀՀ պաշտպանության նախարարն այս պահին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահն է, եւ երեկոյան ութից հետո հանդիպել է կուսակցականների հետ, ի՞նչ խնդիր կա ըտեղ, ոչ մի խնդիր»,- ասել է Արփի Դավոյանը։
    15:13
    30.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    ՀՀ ՄԻՊ ներկայացուցիչը մասնակցել է Վիեննայում կայացած ԵԱՀԿ Մարդկային հարթության 1-ին լրացուցիչ հանդիպմանը
    ՀՀ ՄԻՊ ներկայացուցիչը մասնակցել է Վիեննայում կայացած ԵԱՀԿ Մարդկային հարթության 1-ին լրացուցիչ հանդիպմանը ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչ Աննա Կարապետյանը մասնակցել է «Միջազգային համագործակցություն՝ ուղղված միջազգային մարդասիրական իրավունքի և մարդու իրավունքների խախտումների դեմ պայքարին» խորագրով (“International co-operation to address violations of international humanitarian law and international human rights law”) ԵԱՀԿ Մարդկային հարթության 1-ին լրացուցիչ հանդիպմանը, որը կայացել է 2022 թվականի մարտի 28-29-ին Վիեննայում: Հանդիպմանը քննարկվել են մարդու իրավունքների և միջազգային մարդասիրական իրավունքի պահանջների և կիրառության հետ կապված հարցեր՝ կենտրոնանալով հակամարտություններում գտնվող քաղաքացիական բնակչության իրավիճակի և նրանց վրա հակամարտության ունեցած ազդեցության վրա, մարդու իրավունքների և միջազգային մարդասիրական իրավունքի խախտումների հետաքննման և փաստագրման լավագույն փորձը, այդ թվում՝ մարդու իրավունքների ազգային հաստատություններին աջակցող թվային տեխնոլոգիաներին վերաբերող հարցեր: Քննարկմանը ելույթով է հանդես եկել ՄԻՊ ներկայացուցիչը՝ անդրադարձ կատարելով Արցախյան պատերազմի ընթացքում Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների և միջազգային մարդասիրական իրավունքի խախտումներին, ինչպես նաև պատերազմի հետևանքով Արցախում առաջացած հումանիտար ճգնաժամին: ՄԻՊ ներկայացուցիչը ներկայացրել է ՀՀ սահմանային բնակչության դեմ ադրբեջանական կողմի միջազգային մարդասիրական իրավունքի և մարդու իրավունքների խախտումներն ու հայկական կողմի ռազմագերիների նկատմամբ ադրբեջանական իրավասուների կողմից իրականացված խոշտանգումները՝ հղում կատարելով ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի արտահերթ զեկույցներում ներկայացված փաստերին: Մասնավորապես՝ ելույթում նշվել է, որ ադրբեջանական զինված ուժերի ներկայությունը հումանիտար լրջագույն խնդիրների առջև է կանգնեցրել ՀՀ սահմանային բնակիչներին: Միջազգային իրավունքի բոլոր հանրաճանաչ նորմերը խախտող ադրբեջանական իշխանությունների վարքագծի հետևանքով Արցախում մարդիկ շաբաթներ շարունակ զրկված են գազամատակարարումից, ինչը խոչընդոտում և բացառում է վերջիններիս առողջության, կրթության, աշխատանքի և այլ հիմնարար իրավունքների կենսագործումը: Վերջին օրերի ադրբեջանական ագրեսիվ գոործողությունների հետևանքով առաջ են եկել ոչ միայն սոցիալական, այլ նաև անվտանգային լրջագույն խնդիրներ: ՄԻՊ ներկայացուցիչը հատուկ անդրադարձ է կատարել նաև Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների ու քաղաքացիական անձանց վերադարձի հրատապությանը: Ելույթում խստորեն դատապարտվել է ադրբեջանական հանցավոր վարքագիծն ու կոչ է արվել մարդու իրավունքների ազգային հաստատություններին և միջազգային կազմակերպություններին գործել՝ դադարեցնելու Արցախի բնակչության դեմ ուղղված ցեղասպան քաղաքականությունը։ ՄԻՊ ներկայացուցիչն իր խոսքում կարևորել է նաև զինված հակամարտության գոտիներում, թե՛ հակամարտության ընթացքում, թե՛ դրանից հետո միջազգային կազմակերպությունների ներկայության ապահովումը տեղում՝ որպես խաղաղ բնակչության իրավունքների երաշխավորման ու պաշտպանության երաշխիք և մեխանիզմ:
    15:06
    30.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 53 դեպք, որից 8-ը՝ նախկինում կատարված
    Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մարտի 29-ից 30-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 53 դեպք, որից 8-ը՝ նախկինում կատարված։ Հայտնաբերվել է 4 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 2 հետախուզվող։ Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 2 դեպք։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 5, սպանության փորձի, մարմնական վնասվածք պատճառելու և բնակարանային գողության 1-ական դեպք։ Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 10 պատահար. 10 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
    14:58
    30.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Նորատուսի բնակիչը կալանավորվել է՝ գիշերային ակումբում 2 երիտասարդի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու մեղադրանքով
    ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժնում ձեռնարկված անհետաձգելի միջոցառումների արդյունքում բացահայտվել է գիշերային ակումբում երկու անձի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու դեպքը. պարզվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, շարժառիթը: Քրեական գործով կատարված բազմակողմանի քննության արդյունքում բավարար փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2022թ. մարտի 16-ին՝ ժամը 05։30-ի սահմաններում, ենթադրյալ հանցագործություն կատարած անձը, ով Նորատուս բնակավայրի` 2001թ. ծնված բնակիչ է, Երևան-Սևան ավտոճանապարհին գտնվող գիշերային ակումբի տարածքում, կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ, մարմնական վնասվածքներ պատճառելու դիտավորությամբ, կտրող-ծակող առարկայով հարվածներ է հասցրել Հրազդան քաղաքի բնակիչներ, 22-ամյա երկու երիտասարդներին՝ պատճառելով կտրած-ծակած վերքերի ձևով մարմնական վնասվածքներ։ Նախաքննության ընթացքում ՀՀ ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ իրականացված անհետաձգելի միջոցառումների արդյունքում Նորատուսի բնակիչը հայտնաբերվել և ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին: Վերջիս ձերբակալվել է՝ գիշերային ակումբում երկու անձանց առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու կասկածանքով, և հարցաքննվել դեպքի հանգամանքների շուրջ։ Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ Նորատուսի բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով: Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին, ինչը բավարարվել է: Տուժողների մարմնական վնասվածքների բնույթը, ծանրության աստիճանը, առաջացման մեխանիզմը և մի շարք այլ հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել են դատաբժշկական, ինչպես նաև՝ դատահետքաբանական, դատակենսաբանական փորձաքննություններ: Նախաքննությունը շարունակվում է։ Ձեռնարկվում են միջոցառումներ` դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելու, հանցագործության գործիքը հայտնաբերելու ուղղությամբ: Հանձնարարություններ են տրվել հետաքննության մարմնին:
    14:47
    30.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 10-13 աստիճանով
    Մայրաքաղաքում այսօր ցերեկը, մարտի 31-ին, ապրիլի 1-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 2-4-ը սպասվում է քամու ուժգնացում՝ 14-16մ/վ արագությամբ: Մարզերում այսօր և մարտի 31-ի ցերեկը, ապրիլի 1-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 31-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ: Քամին՝ հարավ-արևմտյան 2-5մ/վ, ապրիլի 2-4-ն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 18-20մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը մարտի 30-ի ցերեկը, 31-ին, ապրիլի 1-3-ն աստիճանաբար կբարձրանա 10-13 աստիճանով: Արցախում այսօր և վաղը ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։
    14:33
    30.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Առողջապահական
    Բացառիկ վիրահատություն՝ 43-ամյա կնոջ վերարտադրողական ֆունկցիան պահպանելու համար
    «100 տարի ժողովրդի թիկունքին» ծրագրի շրջանակում հայ մասնագետները բացառիկ վիրահատություն են անցկացրել՝ 43-ամյա կնոջ վերարտադրողական ֆունկցիան պահպանելու համար: Բացի համալսարանական երեք հիվանդանոցից, «100 տարի ժողովրդի թիկունքին» ծրագրին միացել է նաև «Բեգլարյան» բժշկական կենտրոնը` կենտրոնի գիտական գծով խորհրդական, ԵՊԲՀ մանկաբարձության և գինեկոլոգիայի թիվ 1 ամբիոնի վարիչ Արմինե Հարությունյանի գլխավորությամբ: Ծրագրի շրջանակում բժշկական կենտրոն դիմած պացիենտներից մեկին` 43-ամյա Ն. Աղրամանյանին բացառիկ վիրահատություն է կատարվել օպերատիվ գինեկոլոգիայի բաժանմունքում: Կինը կլինիկա էր դիմել` գանգատվելով որովայնի ստորին շրջանում ցավերից: Անամնեզում նշված էր 4 ինքնաբեր վիժում: Կատարվել են անհրաժեշտ կլինիկոլաբորատոր հետազոտությունները, փոքր կոնքի ուլտրաձայնային հետազոտություն, ըստ որի հայտնաբերվել է արգանդի բազմահանգույց միոմա` հանգույցներից մեկի սուբսերոզ տեղակայմամբ (28-30 շբթ. հղիության չափերով, 3 կգ քաշով): Հաշվի առնելով ախտորոշումը մարտի 29-ին պացիենտին կատարվել է որովայնահատում, կոնսերվատիվ միոմէկտոմիա` պահպանելով կնոջ վերարտադրողական ֆունկցիան: «Նախքան մեր կենտրոն դիմելը կինը բազմաթիվ մասնագետների մոտ էր եղել, սակայն վերջնական ախտորոշում չէր տրվել: Մասնագետներիս համար առանձնակի կարևոր էր պահպանել վերարտադրողական տարիքի կնոջ առողջությունը, վերարտադրողական ֆունկցիան», - մանրամասնում է Արմինե Հարությունյանը` հավելելով, որ վիրահատությունը նախաձեռնության շրջանակում կատարվել է 50 տոկոս զեղչով: ԵՊԲՀ մանկաբարձության և գինեկոլոգիայի թիվ 1 ամբիոնի վարիչն ընդգծում է` համալսարանական նախաձեռնությանը միանալը նպատակ ունի նպաստել կանանց առողջության պահպանմանը, հիվանդությունների կանխարգելմանը, ինչը և տեղի է ունեցել նաև վերոնշյալ բուժառուի դեպքում: Նախաձեռնության շրջանակում Արմինե Հարությունյանն արդեն 4-րդ վիրահատական միջամտությունն է կատարում: Հանրությանը դիմելու առիթն օգտագործելով նա կոչ է անում կանանց տարին մեկ անգամ կանխարգելիչ բուժզննում կատարել տեղամասային պոլիկլինիկաներում, կանանց կոնսուլտացիաներում` տարբեր բարդություններից խուսափելու և ժամանակին գրագետ բուժօգնություն ստանալու նպատակով:
    14:20
    30.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Քարաթափում է տեղի ունեցել Կապան-Տաթև ավտոճանապարհին
    Մարտի 30-ին, ժամը 09:40-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան-Տաթև ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում, ինչի հետևանքով ճանապարհահատվածը դարձել է միակողմանի երթևեկելի: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության Աղվանիի առաջնային օգնության կետի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ Կապան-Տաթև Հ-45 ավտոճանապարհի 28-րդ կմ-ին տեղի է ունեցել քարաթափում (մոտ 2.5 խմ), ինչի հետևանքով ճանապարհահատվածը դարձել է միակողմանի երթևեկելի:
    14:16
    30.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Արցախի ԱԱԾ-ում մարտական ստորաբաժանումներ կստեղծվեն․ նոր օրենք
    Արցախի Ազգային ժողովն այսօր՝ մարտի 30-ի իր նիստում միաձայն կողմ քվեարկեց «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքում փոփոխությունների նախագծին: Այն ներկայացրեց ԱԱԾ ներկայացուցիչ Նվեր Գասպարյանը՝ նշելով. «Օրենքի 3-րդ հոդվածը սահմանում է, որ Արցախի ազգային անվտանգության մարմինների համակարգը կազմված է լիազոր մարմնից, նրան ենթակա կենտրոնական, քաղաքային շրջանային կառուցվածքային ստորաբաժանումներից: Օրենքի 4-րդ հոդվածը սահմանում է, որ լիազորված մարմնի համակարգում գործում են հետախուզական, հակահետախուզական եւ ռազմական հակահետախուզական մարմիններ: Ուստի Արցախի պետական սահմանի, շփման գծի պահպանության գործում ազգային անվտանգության ծառայողների կողմից մարտական հետապահություն իրականացնելու գործընթացը իրավական առումով ամրապնդելու եւ հետագա իրավահարաբերությունները կարգվորելու նպատակով անհրաժեշտ է ազգային անվտանգության մարմինների մասին օրենքում կատարել հետեւյալ փոփոխությունը: Օրենքի փոփոխություններով առաջարկվում է օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասում «ազգային անվտանգության մարմիններ» բառից հետո ավելացնել «և մարտական ստորաբաժանումներ» բառեչը, իսկ 14-րդ հոդվածում «զորքերի» բառից հետո ավելացնել «և լիազորված մարմնի համակարգում գործող մարտական ստորաբաժանումները» բառերը»:
    14:05
    30.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Իմ Ադամն է. Կադիրովն իր հետ Մարիուպոլ է տարել 14-ամյա որդուն
    Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը տասնչորս տարեկան որդի Ադամին իր հետ տարել է Ուկրաինայի Մարիուպոլ քաղաք, որտեղ մարտեր են ընթանում, գրում է «Daily Mail» պարբերականը։ Կադիրովը ռազմական հագուստ կրող որդու հետ շրջում է Մարիուպոլի հոսպիտալներից մեկով: Կադրերում երևում է, որ Չեչնիայի ղեկավարը ներկայացնում է դեռահաս որդուն. «Իմ Ադամն է»:
    13:43
    30.03.22
    Ավելին
  • Հայաստան
    Ջերմուկում տագնա՞պ է հայտարարված․ ՊՆ-ն արձագանքում է
    ՀՀ պաշտպանության նախարարությունը վստահեցնում է, որ Ջերմուկում մարտական տագնապ չի հայտարարվել։ Նշենք, որ «Փաստինֆո»-ն Ջերմուկում ծառայություն իրականացնող զինծառայողներից ահազանգ էր ստացել, որ տագնապ է հայտարարվել ու հրահանգվել է բարձրանալ դիրքեր։ Տեղեկությունը «Փաստինֆո»-ն փորձել է ճշտել ՀՀ ՊՆ-ից, որտեղից հավաստիացրեցին, որ իրավիճակը հանգիստ է ու մարտական տագնապ չի հայտարարվել։
    13:26
    30.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Մեկնարկել է Արցախից տեղահանված, անշարժ գույքը կորցրած քաղաքացիների աջակցության վճարման գործընթացը
    Մարտի 29-ից մեկնարկել է 2020թ պատերազմի հետևանքով Արցախի Հանրապետությունից տեղահանված կամ Արցախի Հանրապետությունում բնակելի անշարժ գույքը կորցրած քաղաքացիների աջակցության ծրագրի (20 000 և 40 000 ՀՀ դրամ) վճարման գործընթացը: Արցախի սոցիալական զարգացման ու միգրացիայի նախարարությունից հայտնում են, որ ուշացումները պայմանավորված էին ցուցակների ճշգրտմամբ. այն ավարտելուց հետո ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից դրանք փոխանցվել են ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի գերատեսչությանը: Հիշեցնենք, որ աջակցության ծրագրի շահառուները «Պատերազմի հետևանքով ԱՀ-ից տեղահանված կամ ԱՀ-ում բնակելի անշարժ գույքը կորցրած քաղաքացիներին 4 ամիս ժամկետով ամսական դրամական օգնություն տրամադրելու միջոցառումը և կարգը հաստատելու մասին» որոշմամբ աջակցություն ստացած քաղաքացիներն են, որոնք աջակցություն կստանան հետևյալ չափերով՝ • անչափահասները և 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցողները՝ ամսական 40,000 դրամ • մյուս բոլոր քաղաքացիներն՝ անկախ տարիքից և սեռից, ամսական 20,000 դրամ։
    13:24
    30.03.22
    Ավելին
  • Արցախ
    ՌԴ ՊՆ-ն կադրեր է հրապարակել Փառուխից ու Խրամորթից
    Արցախի Փառուխ և Խրամորթ գյուղերում ռուս խաղաղապահների հերթապահության մասին կադրեր է հրապարակել Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը:
    13:09
    30.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Մեր երկիրն իր պատմության ամենադժվար և դրամատիկ փուլերից մեկն է ապրում․ Էլինար Վարդանյան
    Հայաստանն իր պատմության ամենադժվար եւ դրամատիկ փուլերից մեկն է ապրում։ Այս մասին մարտի 30-ին քննարկման ժամանակ հայտարարեց ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանը։ Նրա խոսքով՝ ստեղծված իրավիճակից դուրս գալու համար անհրաժեշտ է կենտրոնացնել Հայաստանի, Ղարաբաղի եւ Սփյուռքի ռեսուրսները եւ անհրաժեշտ նախաձեռնություններով հանդես գալ սպառնալիքների վերացման համար։ Նա նշեց, որ աշխարհը թեւակոխել է անկայունության եւ լուրջ փոփոխությունների փուլ։ «Մեր տարածաշրջանում լարվածությունն անկանխատեսելի աճի միտում ունի, որի վառ օրինակը Ղարաբաղում տեղի ունեցած վերջին իրադարձություններն են։ Այս ֆոնին վերջին տարիներին պառակտում է նկատվում թե՛ սփյուռքում, թե՛ Հայաստանում հասարակության մեջ, ինչը թուլացնում է դիմադրելու կարողությունը»,- հավելեց Վարդանյանը։ «Հայկական օրակարգ. ներքին համերաշխություն» քննարկում
    13:06
    30.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Փաստացի, ձևավորվում է այն, ինչ միջազգային պրակտիկայում կոչվում է քաղաքական մեծամասնության դիկտատուրա. Արման Թաթոյան
    Հայաստանի ահագնացող մեկ այլ խնդիր է՝ խորհրդարանական վերահսկողության դերի և որպես Կառավարությանը զսպող ժողովրդավարական մեխանիզմի նսեմացումը: Ակնհայտ է, որ Կառավարության ղեկավարը ԱԺ կառավարող խմբակցության պատգամավորներին դիտարկում է՝ որպես իր ենթակաների կամ «աշխատողների»: Այս վերաբերմունքով պայմանավորված՝ նույն ընկալումն է նաև Կառավարությունում ու, առհասարակ, արդեն ողջ հասարակությունում: Դրանով պայմանավորված՝ կառավարող խմբակցության պատգամավորները չունեն որոշումների կայացման ինքնուրույնություն: Պատգամավորներն առավելագույնը պաշտպանվում են «քաղաքական որոշում» կամ «քաղաքական թիմ» իրենց համար ձևավորած փրկօղակներով: Իրականում, ակնհայտ է, որ խոսքը Կառավարության կամ որ նույնն է՝ Կառավարության ղեկավարի որոշման մասին է: Նրանք, օրինակ, ինքնամոռաց գովերգում են Կառավարության ցանկացած նախաձեռնություն: Պատգամավորներն իրենք նախաձեռնություններով հանդես են գալիս «անմեղ» հարցերով, իսկ կարևոր կամ զգայուն հարցերով նախաձեռնության համար նրանց հատկացվում են այնպիսիք, որոնցով Կառավարությունը փորձում է խուսափել շրջանառության ու քննարկումների բարդ գործընթացից և հարցը լուծել արագ ու առանց ավելորդ հանրային ու առավել ևս միջազգային ուշադրության: Այս արատավոր պրակտիկան հատկապես զարգացավ COVID-19-ի համավարակից սկսած: Հիմա արդեն ակնհայտ է, որ Կառավարությունն ու Ազգային ժողովի կառավարող խմբակցությունը ղեկավարվում են «միևնույնն է՝ որոշումն ընդունվելու է» սկզբունքով, քանի որ գիտեն, որ ցանկացած օրենք ընդունելու կամ հարց լուծելու համար ԱԺ միայն կառավարող խմբակցության ձայները բավարար են: Նման պրակտիկայով վերևից զրոյացվում են նաև հասարակական վերահսկողության մեխանիզմները, այսինքն՝ Կառավարության ու ԱԺ կառավարող խմբակցության պրակտիկայով: Այս կերպ նաև աղավաղվում է իրավունքի գերակայության էությունը: Այս ամենին էլ գումարվում այն պրակտիկան, որ այն մարմիններում, որոնք անկախ են Կառավարությունից ու ԱԺ-ից, նշանակումները կատարվում են միայն ԱԺ կառավարող խմբակցության ձայներով՝ օժտելով այդ մարմիններին միայն կառավարող մեծամասնության լեգիտիմությամբ: Փակ գաղտնի քվեարկություններին էլ ստացվում են «կողմ» ձայներ, իսկ հետո նման արդյունքը դառնում է հպարտություն կառավարող մեծամասնության համար: Անգամ կար տեսագրություն, երբ ԱԺ կառավարող խմբակցության պատգամավորը քվեարկության է մտնում հեռախոսով. չի բացառվում, որ քվեարկությունների հարցում կա վերահսկողության նման մեխանիզմ: Փաստացի, ձևավորվում է այն, ինչ միջազգային պրակտիկայում կոչվում է քաղաքական մեծամասնության դիկտատուրա:
    12:56
    30.03.22
    Ավելին
  • Մամուլի տեսություն
    Մամուլի տեսություն 30.03.22
    12:12
    30.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ադրբեջանում գտնվող հայ գերիները շարունակում են մնալ անմարդկային պայմաններում, ենթարկվում անարդար դատավարությունների. Amnesty International
    Բրիտանական Amnesty International կազմակերպությանը զեկույց է հրապարակել, որտեղ անդրադարձել է նաև Ադրբեջանում ապօրինի պահվող հայ գերիներին և նրանց հետագա ճակատագրին: Զեկույցում նշվում է, որ դեռևս սեպտեմբերին Եվրախորհուրդն իր զեկույցում «մտահոգություն էր հայտնել տասնյակ գերիների՝ անմարդկային պայմաններում գտնվելու փաստի կապակցությամբ»։ Ըստ զեկույցի՝ Ադրբեջանում գերության մեջ մնացածների ստույգ թիվը տարեվերջին հայտնի չէր։ «Տասնյակ գերիներ շարունակում են մնալ անմարդկային պայմաններում և ենթարկվում արագ, անարդար դատավարությունների։ Իսկ շուրջ 30 հայ գերիների ճակատագիրն ու գտնվելու վայրը մնում են անհայտ՝ նրանց բռնի անհետացման և հնարավոր սպանության մասին պնդումների ֆոնին», - նշված է զեկույցում։
    12:09
    30.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Երևան
    Ավտովթար՝ Երևանում․ 3 վիրավորներից 1-ին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները
    Այսօր, մարտի 30-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։20-ի սահմաններում Թբիլիսյան խճուղում Honda սերվիզի դիմաց բախվել են Mitsubishi pajero io և Mitsubishi pajero մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ»։ Վիրավորներից մեկին ավտոմեքենայից դուրս են բերել օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավճակների նախարարության Փրկարար ծառայության թիվ 15 փրկարար ջոկատի փրկարարները։ Հրշեջ-փրկարաները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազաբալոնները։
    12:00
    30.03.22
    Ավելին