Լրահոս
Հայաստան
13:26
30.03.22
5 363

Ջերմուկում տագնա՞պ է հայտարարված․ ՊՆ-ն արձագանքում է

ՀՀ պաշտպանության նախարարությունը վստահեցնում է, որ Ջերմուկում մարտական տագնապ չի հայտարարվել։

«Փաստինֆո»-ն Ջերմուկում ծառայություն իրականացնող զինծառայողներից ահազանգ էր ստացել, որ տագնապ է հայտարարվել ու հրահանգվել է բարձրանալ դիրքեր։

Տեղեկությունը «Փաստինֆո»-ն փորձել է ճշտել ՀՀ ՊՆ-ից, որտեղից հավաստիացրել են, որ իրավիճակը հանգիստ է ու մարտական տագնապ չի հայտարարվել։