Լրահոս
Հայաստան
14:33
30.03.22
282

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 10-13 աստիճանով

Img default alt hy

Մայրաքաղաքում այսօր ցերեկը, մարտի 31-ին, ապրիլի 1-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 2-4-ը սպասվում է քամու ուժգնացում՝ 14-16մ/վ արագությամբ:

Մարզերում այսօր և մարտի 31-ի ցերեկը, ապրիլի 1-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Մարտի 31-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ:

Քամին՝ հարավ-արևմտյան 2-5մ/վ, ապրիլի 2-4-ն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 18-20մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը մարտի 30-ի ցերեկը, 31-ին, ապրիլի 1-3-ն աստիճանաբար կբարձրանա 10-13 աստիճանով:

Արցախում այսօր և վաղը ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։