Լրահոս
2022-03-30
-
Արցախ2 օր է՝ ռուսական կողմը բազմապատկել է իր խաղաղապահների ներկայությունը Փառուխի տարածքում«Հրապարակ» թերթը գրում է. «Օրեր շարունակ Արցախի Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի մասին հակասական տեղեկատվություն էր ստացվում, երեկ մեզ ասացին, որ ադրբեջանցիները, ճիշտ է՝ հետ են քաշվել Փառուխից, բայց ամբողջությամբ հետ չեն քաշվել Քարագլուխ բարձունքի գրաված հատվածից, չնայած ռուսական խաղաղապահները մի քանի օր է՝ ակտիվ բանակցում են։ Տեղեկացանք, որ ադրբեջանցիների մոտ կեսը վերադարձել է ելման դիրք, երեկ երեկոյի դրությամբ մոտ 200-250 ադրբեջանցի էր մնացել, որոնց ռուսական խաղաղապահները թույլ չեն տալիս հերթափոխ իրականացնել և կապ պահպանել ադրբեջանական բազայի հետ։ Արցախի մեր աղբյուրի փոխանցմամբ՝ սա հույս է ներշնչում, որ նրանց պաշարը շուտով կվերջանա, և ինքնակամ կվերադառնան ելման դիրք։ Երկու օր է՝ ռուսական կողմը բազմապատկել է իր խաղաղապահների ներկայությունն այդ տարածքում՝ այլ կետերից տեղափոխելով, որոնք հսկում են և թույլ չեն տալիս, որ «պերեսմենկա» արվի։ Զուգահեռաբար շարունակում են բանակցել ադրբեջանցիների հետ»։Ավելին09:5830.03.22 -
ՔաղաքականԻնչու է ուշանում Տիգրան Ավինյանի նշանակումը․ «Հրապարակ»«Հրապարակ» թերթը գրում է. «Նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանին Երեւանի փոխքաղաքապետի, ավելի ճիշտ՝ քաղաքապետի տեղապահի պաշտոնում նշանակելու գործընթացն ուշանում է։ Չնայած նախապես որոշված էր, որ մինչեւ մարտի 15-ը տեղի կունենա։ Եվ ծրագրված էր, որ Ավինյանը քաղաքապետարան էր մտնելու 3 նոր փոխքաղաքապետերի հետ միասին կամ անմիջապես հետո, իսկ աշխատակազմում անհամբերությամբ նրան էին սպասում, սակայն փաստ է, որ այս պահի դրությամբ նա դեռ «կադրերի ռեզերվում» է։ Թե ինչու՝ իշխանական շրջանակներում տարբեր վարկածներ են շրջանառվում․ ասում են, որ Ավինյանին չեն ուզում ժամանակից շուտ «փչացնել», եւ նշանակումը կարվի Երեւանի ավագանու ընտրություններից հինգ պակաս, որ մինչեւ ընտրությունները նրա ռեյտինգը չգահավիժի, եւ չբարդանա Երեւանում հաղթելը։ Մյուս կողմից՝ Նիկոլ Փաշինյանն իր թիմի առանցքային ֆիգուրներին միշտ իրենից «կախման մեջ» է պահում, չի տալիս մեծ իշխանություն եւ չի թողնում, որ խումբ-խումբ մտերմանան եւ պալատական հեղաշրջում պլանավորեն՝ իր գլխից թռնեն ու իր դեմ դուրս գան։ Հատկապես Տիգրան Ավինյանի նկատմամբ վստահությունը մեծ չէ, քանի որ նա վաղուցվանից է դիտարկվում որպես Փաշինյանի հնարավոր իրավահաջորդներից մեկը, եւ եթե Արեւմուտքի ազդեցությունը տարածաշրջանում մեծանա, նրա շանսերն էլ, ըստ այդմ, կմեծանան»:Ավելին09:5530.03.22 -
ՀասարակականԻ՞նչ եղավ 15 կետանոց «ճանապարհային քարտեզի» ճակատագիրը. Ի՞նչ է մտածում իշխանությունը. «Ժողովուրդ»«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «44-օրյա պատերազմից հետո, երբ գրեթե ամբողջ հասարակությունը մեղադրում ու պատասխանատվության էր կանչում վարչապետին ու նրա թիմին, Փաշինյանը մոտ 10 օր անց հայտարարություն տարածեց՝ ներկայացնելով առաջիկա անելիքների ճանապարհային քարտեզը: Մինչ օրս, սակայն, 15 կետանոց «ճանապարհային քարտեզի» մի քանի դրույթներ են ընդամենը կատարվել, այն էլ՝ մասամբ: Արցախի կարգավիճակի եւ իրենց բնակության վայրեր արցախցիների վերադարձի առաջնահերթության, Արցախում բնականոն կյանքի վերադարձի հարցերը փաստացի չեն լուծվել: Ավելին՝ Արցախում լարվածությունն ու անվտանգության հարցը գնալով ավելի է ահագնանում: Փաշինյանի հայտարարությունից հետո ամբողջապես չի լուծվել նաեւ գերեվարված զինվորականների ու քաղաքացիական անձանց վերադարձի հարցը։ Մինչ օրս անհայտ է նաեւ անհետ կորածներից շատերի ճակատագիրը: «Պատերազմին մասնակցած անձանց եւ, ընդհանուր առմամբ, հանրության հոգեբանական ռեաբիլիտացիայի համակարգի ձեւավորում» դրույթի մասով առհասարակ որեւէ աշխատանք չի տարվել: Նիկոլ Փաշինյանի նշած կետերից միայն քաղաքական դրույթներն են որոշակիորեն կատարվել, այն է՝ Ընտրական օրենսգրքի ընդունումը, ապօրինի գույքը բռնագանձելու համար դատարանի կյանքի կոչումն ու արտախորհրդարանական ուժերի հետ վարչապետի պարբերական հանդիպումը, որոնք բացառապես քաղաքական հարցեր են: Ինչ վերաբերում է 44-օրյա ավերիչ ու աղետաբեր պատեազմի հետեւանքով առաջացած օրհասական խնդիրներին, դրանք մեծամասամբ չլուծված են մնացել:Ավելին09:5030.03.22 -
ՀասարակականԻ վերջո, «Ֆեյսբուք»-ում ո՞վ է ստեղծել «Գագիկ Սողոմոնյան» կեղծ էջը«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Գագիկ Սողոմոնյան» անվամբ ֆեյսբուքյան օգտատիրոջ կողմից սոցիալական ցանցում մի շարք արգելված հրապարակումներ, հրապարակայնորեն ազգային թշնամանք հարուցելուն և ազգային արժանապատվությունը նվաստացնելուն ուղղված գործողություններ կատարելու դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցված քրեական գործի նախաքննությունով ուշագրավ իրավիճակ է ստեղծվել: Հիշեցնենք, որ ԱԱԾ հաղորդագրության համաձայն՝ ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի նախկին ղեկավար-գլխավոր քարտուղար Արա Սաղաթելյանը կարողացել է պաշտոնի բերումով հեղինակություն և ազդեցություն ձեռք բերել հակաիշխանական հայացքներ ունեցող այլ անձանց շրջանում և օգտագործելով իր ազդեցությունը, ունեցած կապերը՝ ստեղծել է կազմակերպված կայուն խումբ։ Այդ խմբում ներառել է մի շարք անձանց, այդ թվում՝ «Քառյակ մեդիա»-ի համահիմնադիր, Հանրապետական խմբակցության նախկին պատգամավոր Կարեն Բեքարյանին և «Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոն» հասարակական կազմակերպության գրասենյակի մենեջեր Մհեր Ավագյանին: Ըստ ԱԱԾ-ի՝ նրանք են «Ֆեյսբուք»-ում ստեղծել «Գագիկ Սողոմոնյան» կեղծ էջը՝ իշխանությունների հասցեին վիրավորական և հայհոյախառն քննադատություն հնչեցնելու, ատելություն սերմանելու, արցախյան երկրորդ պատերազմի ժամանակ անվտանգությանն առնչվող գործողությունները քննադատելու, կասկածի տակ դնելու համար, ինչպես նաև պատերազմական իրավիճակում հայտնվելու պատասխանատվությունը բարդել են իշխանության վրա։ Նշյալ անձինք սկզբում ձերբակալվել են, այնուհետև, դատարանի որոշմամբ, ազատ են արձակվել, նրանցից ոչ մեկը կալանավորված չէ։ Եվ, ահա, մեր տեղեկությունների համաձայն՝ այս քրեական գործով անցնող անձանց մասով շուրջ 1 տարի որևէ ապացույց ձեռք չի բերվել, ուստի չի բացառվում, որ գործով անցնող անձանց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվի»:Ավելին09:4830.03.22 -
ՀասարակականԱզգային հերո՞ս, թե՞ «հանցագործ»․ «Հրապարակ»«Հրապարակ» թերթը գրում է. «Երբ պատերազմից հետո՝ 2020-ի նոյեմբերի 20-ին Անդրանիկ Փիլոյանը նշանակվեց ԱԻ նախարար, մենք չգիտեինք, որ մեկուկես տարի անց ԱԻՆ-ի հետ կապված քրեական գործ է քննվելու, եւ նախարարին հրավիրելու են հարցաքննության։ Բայց մենք գրում էինք, որ անհասկանալի է, թե ինչու են բարձրացում մի մարդու պաշտոնը, որ պատերազմին մասնակցելուց ձախողել է հարավային հատվածի պաշտպանությունը, եւ նրա ղեկավարած ստորաբաժանումից մատների վրա հաշված մարդիկ են փրկվել։ Այսինքն, մենք պարտվել ենք նրա եւ նրա նմանների պատճառով։ Մինչդեռ Նիկոլ Փաշինյանը որոշեց ոչ միայն վերջինիս նախարար նշանակել, այլեւ պատերազմի թեժ օրերին՝ հոկտեմբերի 22-ին, Ազգային հերոսի կոչում շնորհել»:Ավելին09:4430.03.22 -
ՔաղաքականԳնել Սանոսյանի կինն աշխատում է ամուսնու ղեկավարած նախարարությունում. «Ժողովուրդ»«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․Ավելին09:3630.03.22 -
ՔաղաքականՓաշինյանը ստրուկի հնազանդություն է պահանջում թիմակիցներից․ «Հրապարակ»«Հրապարակ»-ը գրում է․ Նիկոլ Փաշինյանը շարունակում է կասկածել ու ասպարեզից հեռացնել բոլոր նրանց, ովքեր ինչ-որ չափով իրենցից վտանգ են ներկայացնում։ Նա անվերապահ նվիրվածություն եւ ստրուկի հնազանդություն է պահանջում թիմակիցներից։ Մեկ կիքսը կամ կես-ինքնուրույնությունը կարող է ճակատագրական լինել ցանկացածի համար։ Երեկ գրել էինք, որ իշխող ՔՊ-ում քննարկել են պատգամավոր Անուշ Բեղլոյանին Տնտեսական մրցակցության հանձնաժողով գործուղելու հարցը։ Պարզվում է՝ որոշումը կայացրել է Փաշինյանը, ԱԺ խմբակցության իր վստահելիների «նավոդկայով»։ Նրան զեկուցել են, որ Բեղլոյանը կասկածելի կապերի մեջ է անհայտ շրջանակների հետ, մասնակցում է ինչ-ինչ քննարկումների, որոնց չպետք է մասնակցի, եւ որոնք համաձայնեցված չեն ՔՊ «պոլիտբյուրոյի» հետ, գրեթե չի շփվում իրենց հետ։ Մի խոսքով, համայնքը բողոքել է, եւ Փաշինյանը որոշել է ազատվել Բեղլոյանից, բայց քանի որ ոչ մեկի հետ չեն ուզում թշնամանալ, որոշել են նրան նոր՝ անշառ պաշտոն առաջարկել, որտեղ նրանից գրեթե ոչինչ կախված չէ։ Աշխատավարձ կստանա ու վտանգ չի ներկայացնի թիմի համար։ Բանն այն է, որ ՔՊ ղեկավարությունն է որոշում, թե որ պատգամավորն ուր գնա, ինչ խոսի, որ լրատվամիջոցին հարցազրույց տա, որին մերժի։ Փաշինյանն արգելել է բոլոր վտանգավորներին հարցազրույցներ տալ, հեռուստաեթերում երեւալ։ Դա հատկապես վերաբերում է նորեկներին եւ կանանց գվարդիային։ Եվ ՔՊ-ական 71 հոգանոց խմբակցությունից միայն մի քանիսն ունեն լրագրողների հետ շփվելու իրավունք։ Սրանով էր պայմանավորված նաեւ փաշինյանական նոուհաուն՝ ԱԺ լրագրողների տեղաշարժը սահմանափակելը, որ չկարողանան մոտենալ ՔՊ-ական անմեղսունակ եւ քաղաքականապես տհաս պատգամավորներին, ցանկացած թեմայով հարց տալ եւ նրանց մտավոր կարողություններն ու պատրաստվածությունը հանրությանն ի ցույց դնել։Ավելին09:3230.03.22 -
Միջազգային«Բռունցքով պաշտպանել ընտանիքը»․ Ուիլ Սմիթը ճանաչվել է «իսկական հայ տղամարդ»Իր կնոջ պատիվը բռունցքներով պաշտպանած տարվա դերասանի տղայական քայլը ոչ միանշանակ է ընդունել ԱՄՆ-ը:Ավելին09:0030.03.22
2022-03-29
-
ՀասարակականԵրևանում` շենքի բակում, հայտնաբերվել է երիտասարդի դիԱյսօր՝ մարտի 29-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:20-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նժդեհի 28 շենքի բակում տղամարդու դի կա: Մահացածը Երևանի բնակիչ, 36-ամյա Հ. Դ.-ն էր: Ըստ նախնական տեղեկությունների՝ նա ընկել է նշված շենքի 7-րդ հարկից ու ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են՝ տեղի ունեցածը դժբախտ պատահար է, թե ինքնասպանություն:Ավելին23:1629.03.22 -
ԵրևանՀանկարծամահ է եղել հենց ղեկին․ երթուղայինների վարորդները ամենօրյա բուժզննում անցնո՞ւմ ենԵրևանում ղեկին մահացած երթուղայինի վարորդի ընկերներն այսօր «Հայլուրին» պատմել են, որ 63-ամյա տղամարդը առողջական խնդիրներ չի ունեցել, պարզապես դեպքից օրեր առաջ ասել է, որ սրտի շրջանում ծակոցներ է զգում:Ավելին23:1429.03.22 -
Միջազգային«Այստեղ ապրել հնարավոր չէ»․ Մարիուպոլում «բոլոր մարդիկ ուրվականներ են»Հումանիտար աղետը անպատմելի չափերի է հասել Ուկրաինայի արդյունաբերական խոշոր կենտրոնում՝ Մարիուպոլ քաղաքում: Հացից ու ջրից զրկված մարդիկ սովից մահանալու վախեր ունեն ու լրագրողների միջոցով հրաժեշտ են տալիս իրենց հարազատներին:Ավելին23:0429.03.22 -
ՄիջազգայինՌուսական գազն Արևմուտք կգնա միայն ռուբլով. Կրեմլի «վերջին խոսքը»«Եվրոպան, կարծես, ընկնում է իր լարած թակարդը»,- նկատում են վերլուծաբանները: Ոչ բարեկամ պետություններին գազը ռուբլով վաճառելու Մոսկվայի որոշումը հին աշխարհամասում շանտաժ են համարում:Ավելին22:5229.03.22 -
ՄիջազգայինՌուսաստան-Ուկրաինա. 5 ժամ բանակցություններ՝ ՍտամբուլումՍտամբուլում ռուս-ուկրաինական 5 ժամանոց բանակցություններից հետո, Ռուսաստանի պաշտպանության փոխնախարար Ալեքսանդր Ֆոմինը հայտարարել է, որ Դաշնության բանակը կտրուկ կնվազեցնի կրակի ինտենսիվությունը Կիևի և Չեռնիգովի շրջաններում:Ավելին22:0829.03.22 -
Արցախ«500 դրամ լինի երկու օրվա հաց կառնենք». տեղահանված արցախցիների հանրակացարանում «բոլորն են մի օրի»Պետությունը որոշել է Հայաստանում ապաստանած արցախցիների սոցիալական աջակցության ամբողջ գումարն ուղարկել Արցախ:Ավելին22:0529.03.22 -
ՀասարակականԵթե քեզ տրորում են, ի՞նչ խաղաղություն. քաղաքացիներն «աբսուրդ» են համարում «խաղաղության դարաշրջանը»Տարօրինակ է համարում Հայաստանի քաղաքացին, որ խաղաղության մասին խոսում է միայն հայկական կողմը:Ավելին21:4729.03.22 -
Հասարակական«Նախ Արցախի ճանաչում, հետո խաղաղության պայմանագիր». Բաքուն պնդում է՝ «պետք է անցնել հստակ քայլերի»Բաքուն արձագանքել է Հայաստանի ԱԽ առաջարկին՝ անհապաղ բանակցություններ սկսել խաղաղության պայմանագրի շուրջ:Ավելին21:3929.03.22 -
Արցախ«Մի հոգու դեմ 100 ադրբեջանցի է կանգնած». 2 օրում 2 պետության դրոշ՝ ՓառուխումԱրցախի Քարագլուխ բարձունքի տարածքում մեկի դեմ 100 ադրբեջանցի է կանգնած: Իրավիճակը այսպես նկարագրել է Փառուխի նախկին ղեկավարը: Արտյուշա Միքայելյանն ասել է, որ թշնամին վերահսկում է Քարագլխի 70 տոկոսը:Ավելին21:3829.03.22 -
Հայաստան«Ինչո՞ւ Փաշինյանի ասած «բռնելու եմ շինեմ»-ը ՀՌՀ-ն չնկատեց, իսկ «5-րդ ալիքի» ռեպորտաժում մի քանի վայրկյան նկատված կադրը դարձավ խնդիր. Հարություն ՀարությունյանՄարտի 24-ին «5-րդ ալիք» հեռուստաընկերության տնօրեն Հարություն Հարությունյանը սոցիալական ցանցի իր էջում տեղեկացրեց, որ ս/թ փետրվարի 20-ին «Հայլուր կիրակի» թողարկման ժամանակ ժուռնալիստիկայի գեղարվեստական-հրապարակախոսական ժանրի, պամֆլետ ոճով ռեպորտաժը ՀՌՀ-ի կողմից դիտվել է անչափահասների առողջության, մտավոր և ֆիզիկական զարգացման դաստիարակության վրա հնարավոր բացասական ազդեցություն ունեցող հաղորդում, և հենց նույն օրը «5-րդ ալիքի» նկատմամբ ՀՌՀ-ն կիրառել է «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 57-րդ հոդվածի 12-րդ մասով սահմանված տույժը` տուգանելով սահմանված նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկի չափով՝ 400 000 դրամ: Իր ռեպորտաժի մեջ «5-րդ ալիքն» օգտվել էր Oragir.news-ի հրապարակումից: «Ժողովրդավարության բարձրագույն լիգայում խաղացող երկրի վերահսկիչ մարմնի արժանի որոշում: Մենք, իհարկե, կվիճարկենք որոշումը և կանցնենք բոլոր ատյաններով: Դա էլ մեր որոշումն է: Սկսվում է նոր՝ «խաղաղության դարաշրջան»,- գրել էր Հարություն Հարությունյանը՝ մեկնաբանությունների դաշտում տեղադրելով նաև Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի (ՀՌՀ) որոշման հղումը: Հիշեցնենք, որ Oragir.news-ը ընդամենը ոստիկանությունից փորձել էր ճշտել, թե Նիկոլ Փաշինյանի և այլ պաշտոնատար անձանց մասին արտահայտվելիս քաղաքացիներն ի՞նչ մակդիրներ կարող են օգտագործել, որ համ իրենց սիրտը թեթևանա, համ էլ Ոստիկանությունը դրանք չհամարի «ծանր վիրավորանք», չնախապատրաստի նյութեր և քրեական գործեր չհարուցի։ «5-րդ ալիքը» վարչական վարույթի հարուցման մասին ծանուցումը ստացել է փետրվարի 28-ին և հաջորդն օրն իսկ պատասխանել, որ ինչ վերաբերում է Արձանագրության և ծանուցման մեջ մեջբերված բառերին, ապա հարկ են համարում հատուկ նշել, որ նշյալ բառերը որևէ կերպ չեն հնչեցվել և/կամ արտաբերվել լրագրողի կողմից: Ավելին, նշյալ բառերը տեղ են գտել oragir.news լրատվականի կողմից ՀՀ Ոստիկանությանը հասցեագրված հարցմանն ի պատասխան ՀՀ Ոստիկանության կողմից տրված պաշտոնական պարզաբանման շրջանակներում: ՀՀ Ոստիկանության կողմից տրված պաշտոնական պարզաբանումը չի փոփոխվել, չի խմբագրվել, դրա բովանդակությունը որևէ կերպ չի խեղաթյուրվել, ավելին՝ բոլոր անհրաժեշտ ռեկվիզիտները պահպանվել են: Ստացվում է, եթերի ընթացքում երբևէ չեն հնչեցվել ցենզուրայից դուրս արտահայտություններ, դրանք՝ հանդիսանալով ՀՀ Ոստիկանության պաշտոնական պարզաբանումները, պարզապես մեկ կարճ դրվագով հպանցիկ ցուցադրվել են եթերի ընթացքում: 168.am-ը Հարություն Հարությունյանի հետ զրուցել էր հենց վարչական վարույթի հարուցման հաջորդ օրը՝ մարտի 25-ին: Վերջինս նախ նկատեց՝ ՀՌՀ-ի մոնիթորինգի հանձնաժողովի դիտարկումն ամբողջովին դիտարկվում է այն գործառույթների մեջ, որոնք գտնվում են ՀՌՀ տիրույթում: «Իրենք կարող են գրել, մենք պատասխանենք, մոնիթորինգի հանձնաժողովը համարի, որ մեր պատասխանը հիմնավոր է, և անցնեն առաջ: Մենք պատասխանել ենք ՀՌՀ-ին, որի համար մենք հրավիրել ենք էթիկայի հանձնաժողովի նիստ: Ի դեպ, մեր հեռուստաընկերությունը միակն է, որ ունի մեր կողմից ստեղծված էթիկայի հանձնաժողովը»,- ասաց Հարություն Հարությունյանը: Ըստ նրա՝ նիստի ընթացքում իր դիրքորոշումը եղել է այնպիսին, որ եթե ռեպորտաժի մեջ կա փոքր բացթողում էկրանից համակարգիչի մոնիթոր անցման ընթացքում, ու խնդրահարույց բառերը իրենք չենք ստվերել, պատասխանատուները պետք է պատասխանատվության կանչվեն: «Մենք ռեժիսորին և ռեպորտաժը մոնտաժողին բանավոր նկատողություն ենք հայտարարել, և էթիկայի հանձնաժողովը, համարելով, որ նկատողությունը բավարար է, հարցի քննարկումը սպառել է՝ գոհունակություն հայտնելով, որ հեռուստաընկերությունն ուշադիր է իր արտադրանքի նկատմամբ և պահում է էթիկայի նորմերը»,- ասաց ՀԸ տնօրենը՝ շեշտելով, որ ՀՌՀ-ին են ուղարկել նաև էթիկայի հանձնաժողովի արձանագրությունը: Վերջինս տրամադրեց նաև էթիկայի հանձնաժողովի նիստի արձանագրությունը, հանձնաժողովի անդամների ելույթները, նրանց դիտարկումները: «Բայց մինչև նիստը նշանակվելը ՀՌՀ-ն հաջորդ օրն իսկ նշանակում է վարչական նիստ, որի նպատակը պարզ է բոլորին: ՀՌՀ-ում շատ լավ գիտեն, որ «5-րդ ալիքը» բարեխիղճ գործընկեր է, ու հաճախ չենք էլ սպասում էթիկայի հանձնաժողովի նիստին ու միանգամից տույժ ենք նշանակում»,- ասաց Հարություն Հարությունյանը: Նրա խոսքով՝ իրենց համար ամենավիրավորականն այն է, որ իրենց համարել են մանկահասակ երեխաների հոգեկան վիճակի վրա ազդող: «Այսինքն՝ մեզ մեղադրում են եթերի ոչ ճիշտ ժամանակահատվածում էրոտիկ ժանրի հաղորդում հեռարձակելու մեջ, դրանով մեղադրելով մեզ մանկապղծության մեջ, ինչի մասին նաև ՀՌՀ նիստում եմ ասել: Իրենք փորձում էին հակադարձել, թե մանկապղծությունն այլ բան է, բայց չէ՞ որ մանկապղծությունը միայն ֆիզիկական չէ, որ լինում է: Մենք այն հեռուստատեսությունն ենք, որ բոլոր մուլտերը թարգմանում ենք հայերեն, նույնիսկ մանկական հաղորդում ունենք, որն ուղեկցվում է սուրդոթարգմանությամբ»,- ասա ՀԸ տնօրենը: Հարություն Հարությունյանը նկատեց՝ ինքը մանկական դաստիարակչական բնույթի գրքի հեղինակ է, որը տպագրվել է Ժնևում, Երևանում նույնպես մանկական գիրք է հեղինակել, այդքան ուշադիր է երեխաների նկատմամբ, ու իրեն մեղադրում են երեխաների հոգեկան վիճակի նկատմամբ ոտնձգություն կատարելու մեջ: Ըստ նրա՝ ՀՌՀ-ում ողջ քննարկումն ընթանում էր այն ուղղությամբ, որ իրենց հեռուստաընկերության լուրերի թողարկումները վատն են, տագնապահարույց են, և անհասկանալի էր, թե դա ինչ կապ ուներ իրենց քննարկման առարկայի հետ: «Օրինակ, մեզ հարց են տալիս՝ ինչո՞ւ եք ասում, որ 6 ադրբեջանցի տուն է գնել Հայաստանում: Պատասխանում եմ՝ մենք չենք ասում, Կադաստրն է ասել, մենք էլ փաստն ենք արձանագրել: Կամ՝ ինչո՞ւ եք ասում, որ Նոր Շեն համայնքում թշնամին եկել, մոտեցել է գյուղին: Դուք այնպիսի բաներ եք ասում, որ ուզում ենք մեր իրերը հավաքել ու հեռանալ երկրից: Ասում եմ՝ Նոր Շենում բայց թշնամին առաջ է եկել, պատասխանում են՝ հա, մի կին եք գտել, մի բան ասել է, գնայիք, տեղում նայեիք: Արձագանքում եմ՝ մեր լրագրողը տեղում է նկարել, և մանիպուլյացիա անողը մենք չենք, այլ Պաշտպանության նախարարությունը, և ՄԻՊ-ը իր հայտարարությամբ ևս փաստել է, որ մեր հայտնած լուրը համապատասխանում է իրականությանը»,- իրավիճակը ներկայացրեց Հարություն Հարությունյանը: Վերջինս նկատեց՝ երբ ինքն ասել է, որ ՀՌՀ անդամները խառնվում են իր խմբագրական գործունեությանը, նրանք պատասխանել են՝ մենք ուղղակի ենք ասում, հո դրա համար տույժ չե՞նք նշանակում: «Ամեն ինչ մատնանշում էր, որ ՀՌՀ-ն լարված է «5-րդ ալիքի դեմ», և վերջապես մի սողանցք էին գտել, ինչից կարելի էր կառչել»,- ասաց հեռուստաընկերության տնօրենը: Հարություն Հարությունյանը նշեց՝ ՀՌՀ որոշումը բողոքարկելու են, անհրաժեշտության դեպքում կհասնեն մինչև Եվրոդատարան: «Եթե ագամ ռեպորտաժում խնդրահարույց էթիկական նկատառումներ էլ կան, դա հաստատ վարչական վարույթ հարուցելու հարց չէր: Ես այս մասին ՀՌՀ-ում եմ էլ եմ ասել: Իսկ ի՞նչ կարծիքի են այդ նույն՝ ՀՌՀ-ի վարչությունները, երբ երկրի ղեկավարի դեմքով քաշած օղու թաքնված գովազդ էր անում, և այն ուզած-չուզած հեռարձակվում էր եթերում, կամ արդյո՞ք նորմալ է «դրանց բռնելու եմ շինեմ» կամ «թափ կտամ, եթե պետք լինի՝ ուրիշ բան էլ թափ կտամ» արտահայտությունները: Միայն չասեք, թե դրանք քաղաքական ենթատեքստով են ասված և ոչ մի արտառոց բան չկա: Ախր չի կարելի այդքան կտրված լինել իրականությունից, չէ՞ որ հենց իրենց՝ քաղաքական էլիտաների վարքն է անմիջականորեն ազդում մյուսների գիտակցության վրա, և այդ՝ նմանատիպ վարքն է բերում հանգեցնում ահա, այսպիսի վարչական վարույթների»,- ասաց Հարություն Հարությունյանը: 168.am-ի հետ զրույցում «5-րդ ալիքի» ներկայացուցիչ Իրմա Ճաղարյանը նույնպես նշեց՝ իր վստահորդ կազմակերպությունը հանդիսանում է նյութի երրորդային վերահեռարձակող: Մասնավորապես, տեղեկությունը տարածվել է ի սկզբանե լրատվամիջոցներով և Ֆեյսբուք սոցիալական ցանցով, որից հետո նոր՝ որպես փաստ, վերահեռարձակվել լրատվամիջոցով, ընդ որում, Ֆեյսբուք սոցիալական կայքն ավելի լայն հասանելիություն ունի անչափահասների շրջանում, քան լրատվականը, որին չափահասները հիմնականում չեն հետևում: «Վարչական մարմնի կողմից չի պահպանվել հավասարության սկզբունքը, և խախտվել է կամայականության արգելքի սկզբունքն այնքանով, որքանով որ նախընտրական քարոզարշավի ժամանակ, դրանից հետո երկրի վարչապետի կողմից հանրայնորեն հնչեցված «բռնելու եմ շինեմ», «եթե պետք լինի՝ ուրիշ բան էլ թափ կտամ» և այլ կարգի նման ոճի գռեհիկ արտահայտությունները լայնորեն տարածվել էին մի շարք հեռուստաընկերություններով, և դրա վերաբերյալ որևէ դիրքորոշում ՀՌՀ կողմից չի հնչեցվել: Ցանկացած նորմ, այդ թվում՝ նաև պատասխանատվություն ենթադրող, ունի իր նպատակները: Եթե մենք խոսում ենք նշված նորմի նպատակների մասին, ապա ակնհայտ է, որ այն ուղղված է անչափահասներին որոշակի տեղեկությունների հասանելի չդարձնելուն, մինչդեռ մեր փաստարկն առ այն, որ դա արդեն իսկ սոցիալական ցանցերով և էլեկտրոնային լրատվամիջոցներով ավելի լայն հասանելիության է արժանացել, արձագանքի չարժանացավ»,- ասաց Իրմա Ճաղարյանը:Ավելին21:0429.03.22 -
ՀայաստանՀայլուր 20:30 Հարցաքննվել է Հայաստանի Ազգային հերոս. կոռուպցիոն սկանդալ՝ ԱԻՆ-ում | 29.03.2022Ավելին20:3029.03.22 -
ՀասարակականԱրտակ Բեգլարյանն այսօր հրավիրել է խորհրդակցությունԱրցախի Հանրապետության պետական նախարար, քաղաքացիական պաշտպանության պետ Արտակ Բեգլարյանը մարտի 29-ին հրավիրել է խորհրդակցություն՝ քաղպաշտպանության բոլոր ծառայությունների ղեկավարների ընդգրկմամբ: Պետական նախարարը, նախ, անդրադառնալով ադրբեջանական զինված ուժերի կողմից վերջին օրերին Փառուխ գյուղ ներխուժմանն ու մոտակա բնակավայրերի ուղղությամբ սադրանքներին, տեղում իրականացված քաղաքացիական պաշտպանության միջոցառումները գնահատել է բավարար: Արտակ Բեգլարյանը նշել է, որ Փառուխ և Խրամորթ բնակավայրերի բնակչության տարհանումից հետո սոցիալական զարգացման ու միգրացիայի նախարարությանը հրահանգել է գնահատել տարհանված ընտանիքների կարիքները և ցուցաբերել անհրաժեշտ աջակցություն: Անդրադարձ է կատարվել նաև այս օրերին տարբեր պետական մարմինների աշխատանքներին՝ իրավիճակից բխող հիմնախնդիրների կարգավորման ուղղությամբ: Պետական նախարարը նշել է, որ քաղաքացիական պաշտպանության առումով վերջին ամիսների լրացուցիչ քննարկումների ու մշակումների արդյունքում մի շարք ուղղություններ են նախանշված և աշխատանքների զգալի մասն արդեն հաջողությամբ իրագործվում է: Զեկույցներով հանդես են եկել համապատասխան ծառայությունների ղեկավարները: Քննարկվել են քաղպաշտպանության պլանով նախատեսված կարճաժամկետ և երկարաժամկետ անելիքները: Արտակ Բեգլարյանը մի շարք հանձնարարականներ է տվել իրավիճակից բխող հրատապ խնդիրների լուծման, ինչպես նաև ավելի երկարաժամկետ ու համակարգային աշխատանքների իրականացման ուղղությամբ:Ավելին18:4529.03.22