Լրահոս
Հայաստան
15:13
30.03.22
367

Ի՞նչ խնդիր կա, որ Պապիկյանը քարոզարշավի է մասնակցել, նա ՊՆ ղեկավարն է, ոչ թե ԳՇ պետը․ Դավոյան

«Ի՞նչ խնդիր կա, որ Պապիկյանը քարոզարշավի է մասնակցել, նա ՊՆ ղեկավարն է, ոչ թե ԳՇ պետը»,- այս մասին այսօր Ազգային ժողովի պետաիրավական մշտական հանձնաժողովի նիստում հայտարարել է ՔՊ-ական պատգամավոր Արփի Դավոյանը՝ ի պատասխան ընդդիմադիրների հարցադրումների։

Օրեր առաջ՝ ադրբեջանցիների կողմից Արցախի Փառուխ գյուղ ներխուժելու օրը Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Վեդիում մասնակցում էր ՔՊ ցուցակը գլխավորող Գարիկ Սարգսյանի քարոզարշավին․

«ՀՀ պաշտպանության նախարարը քաղաքական պաշտոնյա է, իսկ ՀՀ պաշտպանության նախարարն այս պահին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահն է, եւ երեկոյան ութից հետո հանդիպել է կուսակցականների հետ, ի՞նչ խնդիր կա ըտեղ, ոչ մի խնդիր»,- ասել է Արփի Դավոյանը։