Լրահոս
Հայաստան
13:06
30.03.22
197

Մեր երկիրն իր պատմության ամենադժվար և դրամատիկ փուլերից մեկն է ապրում․ Էլինար Վարդանյան

Img default alt hy

Հայաստանն իր պատմության ամենադժվար և դրամատիկ փուլերից մեկն է ապրում։ Այս մասին մարտի 30-ին «Հայկական օրակարգ. ներքին համերաշխություն» քննարկման ժամանակ ասել է ԱԺ«Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանը։

Նրա խոսքով՝ ստեղծված իրավիճակից դուրս գալու համար անհրաժեշտ է կենտրոնացնել Հայաստանի, Ղարաբաղի և Սփյուռքի ռեսուրսները և անհրաժեշտ նախաձեռնություններով հանդես գալ սպառնալիքների վերացման համար։

Պատգամավորը նշել է, որ աշխարհը թևակոխել է անկայունության և լուրջ փոփոխությունների փուլ։

«Մեր տարածաշրջանում լարվածությունն անկանխատեսելի աճի միտում ունի, որի վառ օրինակը Ղարաբաղում տեղի ունեցած վերջին իրադարձություններն են։

Այս ֆոնին վերջին տարիներին պառակտում է նկատվում թե՛ սփյուռքում, թե՛ Հայաստանում հասարակության մեջ, ինչը թուլացնում է դիմադրելու կարողությունը»։