Լրահոս

2022-03-30
  • Img default alt hy
    Հասարակական
    Փաստացի, ձևավորվում է այն, ինչ միջազգային պրակտիկայում կոչվում է քաղաքական մեծամասնության դիկտատուրա. Արման Թաթոյան
    Հայաստանի ահագնացող մեկ այլ խնդիր է՝ խորհրդարանական վերահսկողության դերի և որպես Կառավարությանը զսպող ժողովրդավարական մեխանիզմի նսեմացումը: Ակնհայտ է, որ Կառավարության ղեկավարը ԱԺ կառավարող խմբակցության պատգամավորներին դիտարկում է՝ որպես իր ենթակաների կամ «աշխատողների»: Այս վերաբերմունքով պայմանավորված՝ նույն ընկալումն է նաև Կառավարությունում ու, առհասարակ, արդեն ողջ հասարակությունում: Դրանով պայմանավորված՝ կառավարող խմբակցության պատգամավորները չունեն որոշումների կայացման ինքնուրույնություն: Պատգամավորներն առավելագույնը պաշտպանվում են «քաղաքական որոշում» կամ «քաղաքական թիմ» իրենց համար ձևավորած փրկօղակներով: Իրականում, ակնհայտ է, որ խոսքը Կառավարության կամ որ նույնն է՝ Կառավարության ղեկավարի որոշման մասին է: Նրանք, օրինակ, ինքնամոռաց գովերգում են Կառավարության ցանկացած նախաձեռնություն: Պատգամավորներն իրենք նախաձեռնություններով հանդես են գալիս «անմեղ» հարցերով, իսկ կարևոր կամ զգայուն հարցերով նախաձեռնության համար նրանց հատկացվում են այնպիսիք, որոնցով Կառավարությունը փորձում է խուսափել շրջանառության ու քննարկումների բարդ գործընթացից և հարցը լուծել արագ ու առանց ավելորդ հանրային ու առավել ևս միջազգային ուշադրության: Այս արատավոր պրակտիկան հատկապես զարգացավ COVID-19-ի համավարակից սկսած: Հիմա արդեն ակնհայտ է, որ Կառավարությունն ու Ազգային ժողովի կառավարող խմբակցությունը ղեկավարվում են «միևնույնն է՝ որոշումն ընդունվելու է» սկզբունքով, քանի որ գիտեն, որ ցանկացած օրենք ընդունելու կամ հարց լուծելու համար ԱԺ միայն կառավարող խմբակցության ձայները բավարար են: Նման պրակտիկայով վերևից զրոյացվում են նաև հասարակական վերահսկողության մեխանիզմները, այսինքն՝ Կառավարության ու ԱԺ կառավարող խմբակցության պրակտիկայով: Այս կերպ նաև աղավաղվում է իրավունքի գերակայության էությունը: Այս ամենին էլ գումարվում այն պրակտիկան, որ այն մարմիններում, որոնք անկախ են Կառավարությունից ու ԱԺ-ից, նշանակումները կատարվում են միայն ԱԺ կառավարող խմբակցության ձայներով՝ օժտելով այդ մարմիններին միայն կառավարող մեծամասնության լեգիտիմությամբ: Փակ գաղտնի քվեարկություններին էլ ստացվում են «կողմ» ձայներ, իսկ հետո նման արդյունքը դառնում է հպարտություն կառավարող մեծամասնության համար: Անգամ կար տեսագրություն, երբ ԱԺ կառավարող խմբակցության պատգամավորը քվեարկության է մտնում հեռախոսով. չի բացառվում, որ քվեարկությունների հարցում կա վերահսկողության նման մեխանիզմ: Փաստացի, ձևավորվում է այն, ինչ միջազգային պրակտիկայում կոչվում է քաղաքական մեծամասնության դիկտատուրա:
    12:56
    30.03.22
    Ավելին
  • Մամուլի տեսություն
    Մամուլի տեսություն 30.03.22
    12:12
    30.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ադրբեջանում գտնվող հայ գերիները շարունակում են մնալ անմարդկային պայմաններում, ենթարկվում անարդար դատավարությունների. Amnesty International
    Բրիտանական Amnesty International կազմակերպությանը զեկույց է հրապարակել, որտեղ անդրադարձել է նաև Ադրբեջանում ապօրինի պահվող հայ գերիներին և նրանց հետագա ճակատագրին: Զեկույցում նշվում է, որ դեռևս սեպտեմբերին Եվրախորհուրդն իր զեկույցում «մտահոգություն էր հայտնել տասնյակ գերիների՝ անմարդկային պայմաններում գտնվելու փաստի կապակցությամբ»։ Ըստ զեկույցի՝ Ադրբեջանում գերության մեջ մնացածների ստույգ թիվը տարեվերջին հայտնի չէր։ «Տասնյակ գերիներ շարունակում են մնալ անմարդկային պայմաններում և ենթարկվում արագ, անարդար դատավարությունների։ Իսկ շուրջ 30 հայ գերիների ճակատագիրն ու գտնվելու վայրը մնում են անհայտ՝ նրանց բռնի անհետացման և հնարավոր սպանության մասին պնդումների ֆոնին», - նշված է զեկույցում։
    12:09
    30.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Երևան
    Ավտովթար՝ Երևանում․ 3 վիրավորներից 1-ին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները
    Այսօր, մարտի 30-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։20-ի սահմաններում Թբիլիսյան խճուղում Honda սերվիզի դիմաց բախվել են Mitsubishi pajero io և Mitsubishi pajero մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ»։ Վիրավորներից մեկին ավտոմեքենայից դուրս են բերել օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավճակների նախարարության Փրկարար ծառայության թիվ 15 փրկարար ջոկատի փրկարարները։ Հրշեջ-փրկարաները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազաբալոնները։
    12:00
    30.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Հոգեբանը բաց նամակ է հղել Աննա Հակոբյանին
    ԲԱՑ ՆԱՄԱԿ ԱՆՆԱ ՀԱԿՈԲՅԱՆԻՆ Երեկ, «Yerevan today» լրատվականով դիտեցի Ձեր հարցազրույցը, որն այնքան հետաքրքրական էր ինձ համար, որպես հոգեբանի, որ չնայած նրան, որ տևում էր 20 րոպեից ավելի՝ վերադիտեցի ևս երկու անգամ։ Հաշվի առնելով այն փաստը, որ 20 րոպե տևած Ձեր խոսքը, ամբողջությամբ հուշում էր այն մասին, որ խոսողի հոգեբանական, ինտելեկտուալ և իմացական ոլորտների զարգացումը չի համապատասխանում իր տարիքային շեմին, կարելի է եզրահանգել, որ Ձեր պատկերացման մեջ Հայ ժողովուրդը բաղկացած է բացառապես մտավոր հետամնացներից և տեքստն ու մանիպուլյացիան, որը Դուք գրել էիք, կամ Ձեզ համար գրել էին, ու Դուք ջանասիրաբար կարդում էիք, նախատեսված էր հենց այդ մտավոր ունակությունները ունեցող մարդկանց համար։ Փորձեմ նշել իմ դիտարկումները, Ձեր երեկվա տեսանյութի մասով՝ 1. Տեսանյութի համար Ձեր կամ Ձեր իմիջմեյքերի ընտրած սև զգեստը, բոլորովին չէր համապատասխանում օրեր, շաբաթներ, ամիսներ շարունակ, Ձեր ինստագրամյան բլոգում տեղադրված անհոգ և այսօր Հայրենիքում տիրող իրավիճակին անհամապատասխան լուսանկարների հետ։ 2. Այն, որ համոզում էիք, թե կազմակերպված միջոցառմանը ներկա են եղել զոհված հերոսների ծնողներ, բոլորովին արժանահավատություն չէր ներշնչում մի պարզ պատճառով՝ ոչ վաղ անցյալում, Դուք և Ձեր ընտանիքի այլ անդամներ, բազմաթիվ անգամներ մանիպուլյացիաներ եք իրականացրել, անարգելով այդ հերոսների արժանապատվությունը, սկսած հերոս Ռոբերտ Աբաջյանի կեղծ պապիկի ներկայացման բեմադրությունից, վերջացրած 44-օրյա պատերազմից հետո արդեն, եռաբլուրում, այլ «սգացող մայրերի» կեղծ բեմադրության կազմակերպմամբ։ 3. Լինելով հոգեբան, ում հոգեբանական կենտրոնի բոլոր հոգեբանները շարունակաբար աշխատում են պատերազմի հետևանքով հոգեբանական տրավմա ստացած մարդկանց հետ՝ սեփական նախաձեռնությամբ, այլ ոչ պետական մոտեցումներով, որը իմ համար անհասկանալի պատճառներով չի իրագործվել, ուզում եմ հայտարարել, որ Ձեզ մտահոգող խնդիրը, որը ներկայացնում էիք հանրությանը, թե իբր Հայ հանրությունը պահանջում է որդեկորույս մայրերից՝ «որոշակի հավերժ սգո դրսևորումներ», չի համապատասխանում իրականությանը։ Ընդհակառակը, Հայ հանրությունը խրախուսում է որդեկորույս մայրերի վերադարձը՝ կյանք և ինքնաբուխ միտված է ամեն բան անել, որ մեր Հերոսների ծնողները շարունակեն ապրել (չեմ բացառում, որ նման 1-2 դեպք, որպիսին Դուք նկարագրում էիք, կարող էին տեղի ունենալ։ Դա բնորոշ է բոլոր աղգերին և հասարակություններին)։ 4. Ձեր կազմակերպած միջոցառման նկատմամբ ձևավորված ՀԱՆՐԱՅԻՆ ԲՈՂՈՔԸ, որն ինչպես ասացիք ձևավորվել է, և ինչպես ասացիք չկային այլ կարծիքներ՝ ՈւՂՂՎԱԾ ԷՐ ԲԱՑԱՌԱՊԵՍ ՁԵՐ ԱՆՁԻՆ ԵՎ ՁԵՐ ԱՆՁԻ ՀԵՏ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ ԺԱՄԱՆՑԻՆ, ԱՅԼ ՈՉ ՈՐԴԿՈՐՈւՅՍ ՄԱՅՐԵՐԻ ԸՆԴՀԱՆՈւՐ ՎԱՐՔԱԳԾԻՆ։ Քանզի ըստ Ձեր հայտարարածի, որդեկորույս մայրերը ընդունել էին հարվերը մի մարդուց, ով հրապարակավ հայտարարել էր նախկինում իր կարծիքը այն մասին, որ, ցիտում եմ՝ «հազարավոր զոհեր ենք ունեցել, բայց մենք նրանց կյանքը զոհաբերել ենք հանուն ոչնչի...»։ Մի մարդուց, ում ամուսինը, ուղղակի պատասխանատուն է և մեղավորը այն բանի, որ 44-օրյա պատերազմ եղավ և մի ամբողջ սերունդ զոհվեց։ Ում ամուսինը, իր ապաշնորհ կառավարմամբ, Արցախի խնդիրը բանակցությունների սեղանից տեղափոխեց՝ պատերազմի դաշտ, իսկ հիմա խնդրում է թշնամուն, որ այն տեղափոխվի կրկին բանակցությունների դաշտ։ Ում ամուսինը, պատերազմը վարեց, այնպիսի ապիկարությամբ, որ այն վերածվեց սպանդի։ Ընդունել էին մի մարդու հրավեր, ով, ամբողջ պատերազմի ժամանակ գտնվում էր Ստեփանակերտում՝ բունկերում, այն ժամանակ, երբ այնտեղ պետք է գտնվեին փորձառու զինվորականներ և գեներալներ և ում ամուսինը արգելել էր նրանց գտնվել այնտեղ և օգտակար լինել Հայրենիքին։ Մի խոսքով, մի մարդու հրավերն էին ընդունել, ով ըստ իս, ուղղակի պատասխանատու է և մեղավոր այն փաստի համար, որ այդ մայրերի տան ճրագը մարեց... Լույսը մարեց... Որդիները զոհվեցին։ Տիկին Հակոբյան։ Ինքներդ ասացիք, որ հարյուր հազարավոր մարդկանց քննարկում է եղել և հիմնական քննարկման գիծը եղել է բացասական վերաբերմունք այդ միջոցառման մասին։ Ինքներդ ասացիք, որ ոչ մի սատարող գրառում կամ մեկնաբանություն չեք հանդիպել։ Ցիտեցիք մեկնաբանություններ, որտեղ ակնհայտ խոսվում էր իմ կողմից վերը նշված գործոնների և պատճառների մասին։ Այսօր արդեն ակնհայտ է, Հայ Հանրությունը համարում է Ձեզ և Ձեր ամուսնուն ուղղակի պատասխանատու և մեղավոր՝ և՛ 2020 թվականի Արցախյան պատերազմի և նախաձեռնման և հրահրման, և՛ այդ պատերազմում կրած պարտության և կապիտուլյացիոն փաստաթղթի ստորագրման, և՛ այսօր Հայաստանի քաղաքացու անարժանապատիվ վիճակի, և՛ այսօր Հայաստանի սահմանների անորոշության և անպաշտպանության, և շատ այլ, Հայրենիքի համար սարսափելի և բախտորոշ բաների համար, որոնք ուղղակի չեմ ուզում թվել։ Եվ ՄԱՅՐԸ, ով կորցրել է իր որդուն, դժվար թե իր որդու մահվան մեջ ուղղակի մեղավորի հետ սեղան նստի, բաժակ բարձրացնի ու պար պարի։ Մի խոսքով ուզում եմ ասել, որ Ձեր նախաձեռնած ՄԱՆԻՊՈւԼՅԱՑԻԱՆ՝ պրիմիտիվ է և այն չի աշխատելու լայն հանրության վրա, ինչի առիթով Ձեր «սպառնալիքը», որ այս թեմայով շարունակական եթերներ եք ունենալու, խորհուրդ կտամ դադարեցնեք, քանզի այն ավելի է գրգռելու հանրությանը, կամ ուղղակի դառնալու է զավեշտալի։ Իսկ Ձեզ, խորհուրդ կտամ ընտանեկան զրույցների օրակարգային հարց դարձնել Ձեր ամուսնու՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, քանզի նույնիսկ Ձեր կողմից կազմակերպված, կարծես թե ապաքաղաքական միջոցառումը, (չնայած, որ իմ սուբյեկտիվ կարծիքով, այս իշխանությունը, Հայրենիքը ծառայեցնում է իր քաղաքական շահերին և չի կարողանում որևէ ապաքաղաքական բան անել ընդհանրապես) Հանրության կողմից ընդունվեց սուր, մեղմ ասած քննադատությամբ և պարսավանքով, ինչը վկայում է այն մասին, որ լեգիտիմության լուրջ խնդիր ունեք և այն բանալ մանիպուլյացիաները, որն արվում էր նախկինում, այսօր այլևս չեն աշխատում։
    11:52
    30.03.22
    Ավելին
  • Արցախ
    Սերժիկ և Էլլա Վարդանյանների ճակատագրական առավոտը Հադրութում
    Ամուսիններ Սերժիկ և Էլլա Վարդանյանները 2020-ի հոկտեմբերի 10-ի առավոտյան Հադրութի իրենց տանը սպասում էին տարհանող մեքենային, սակայն այլևս անհնար է եղել մոտենալ նրանց տանը։ Ադրբեջանցիները շատ մոտ էին, նրանց տունը` ուղիղ նշանառության տակ։
    11:39
    30.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    «ԶՊՄԿ» ՓԲԸ-ի տարածքում վագոն-տնակներ են հրդեհվել
    Մարտի 30-ին, ժամը 04:17-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Քաջարան քաղաքի «ԶՊՄԿ» ՓԲԸ-ի տարածքում գտնվող «Լեռեքս» ՍՊԸ-ին պատկանող վագոն-տնակում: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ այրվում է երկու վագոն-տնակ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 06:14-ին, մարվել՝ 06:41-ին: Այրվել է երկու վագոն-տնակ՝ մոտ 72 քմ։
    11:28
    30.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Տեսախցիկները նոր հովազ են ֆիքսել
    Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանում Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) տեսախցիկներն արձանագրել են Կովկասյան հովազի առկայությունը: Ըստ տեսախցիկների՝ հայտնաբերվել է արու չափահաս հովազ և հաստատվել որպես նոր առանձնյակ։ Նույն օրվա ընթացքում, ընդամենը երկու ժամվա տարբերությամբ և մոտավորապես երեք կիլոմետր հեռավորության վրա տեսախցիկները Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանում արձանագրել են արու Նեո հովազին։ Երրորդ առանձնյակը՝ Նովան, գտնվում է մյուս հովազներից վեց կիլոմետր հեռավորության վրա՝ կրկին Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանում։ Այն փաստը, որ երեք տարբեր հովազներ գրեթե միաժամանակ օգտագործում են Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի նույն տարածքը, աննախադեպ է: «Հովազների պոպուլյացիան ամբողջ աշխարհում զգալիորեն կրճատվել է՝ պայմանավորված մարդկային մի շարք գործոններով, մասնավորապես՝ մեր տարածաշրջանում միջսահմանային լարվածությունների, նոր սահմանների, արգելքների հետևանքով։ Այս կենդանատեսակը գտնվում է անհետացման վտանգի եզրին։ 2011 թ․-ից սկսած, ինչ Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը գործունեություն է իրականացնում նշված տարածքում, սա հովազի 6-րդ առանձնյակն է, որը նկարահանվել է մեր տեսախցիկների միջոցով»,- նշում է Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի տնօրեն Ռուբեն Խաչատրյանը՝ հավելելով, որ սա այն փաստի վկայությունն է, որ Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանը պահպանության արդյունավետ ձևաչափն է։ FPWC-ը կարողացել է բացահայտել նոր հովազին շնորհիվ ռեյնջերների, ովքեր արդիականացված գիտելիքներ ունեն հովազներին հետևելու և տեսախցիկների տեղադրման համար լավագույն հնարավոր վայրը գտնելու վերաբերյալ: Այս համատեքստում շատ կարևոր է նաև իրականացնել ուսումնասիրություն՝ հասկանալու հովազների հավանական պոպուլյացիան, ինչպես նաև այն բոլոր վտանգները, որոնց կարող է հանդիպել հովազը նոր սահմանների և խոչընդոտների առկայության դեպքում՝ անվտանգ տեղաշարժվելու համար։ Նշենք նաև, որ FPWC-ը հայտարարել է մրցույթ՝ հովազին անվանակոչելու վերաբերյալ։ Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) գործում է 2002-ից: Հիմնադրամը Բնության պահպանության միջազգային միության (IUCN) անդամ է։ Հիմնադրամի գործունեության առանցքային ուղղությունը Հայաստանի բացառիկ կենդանական և բուսական աշխարհի պահպանությունն է՝ նորագույն տեխնոլոգիաների և ժամանակակից մոդելների կիրառմամբ:
    11:17
    30.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ինչո՞վ է զբաղվել ՔՊ-ական Ղազարյանը մինչև պատգամավոր դառնալը
    ՔՊ-ական պատգամավոր Թագուհի Ղազարյանն ամենաշատ քննարկվող կերպարներից է, սակայն քննադատությունները կապված են ոչ թե գործունեության, այլ հարցազրույցներում հնչեցրած տեսակետների ու արտաքին տեսքի համար։ Ղազարյանը ծնվել է 1991թ. մարտի 16-ին Արմավիրի մարզի Արշալույս գյուղում: 2013թ.-ին ավարտել է Երևանի պետական համալսարանի հայ բանասիրության ֆակուլտետը, 2015թ.՝ նույն ֆակուլտետի մագիստրատուրան: Ներկայում սովորում է նույն ֆակուլտետի հայ նորագույն գրականության ամբիոնի ասպիրանտուրայում: 2013-2015թթ. եղել է «armsport.am», «sport.am», «footballcity.am» կայքերի սպորտային լրագրող եւ թարգմանիչ: 2014-2015թթ.՝ «Planet Travel club» տուրիստական կազմակերպության էքսկուրսավար: 2016-2018թթ.՝ «Birthright Armenia» կազմակերպության հայոց լեզվի ուսուցիչ՝ անգլախոս եւ ռուսախոս ուսանողների համար: 2016 թվականից համագործակցում է «Դարակ» հրատարակչության հետ: 2017-2018թթ.՝ Եղիշե Չարենցի տուն թանգարանի գիտաշխատող, ցուցադրությունների եւ հանրահռչակման բաժնի վարիչ: 2018թ. օգոստոս-նոյեմբեր՝ ՀՀ վարչապետի աշխատակազմի հանրային կապերի եւ տեղեկատվության ՊՈԱԿ հետազոտող: 2018 թվականից ՀՀ մշակույթի նախարարությանը կից գրականության հանրահռչակման ոլորտի մասնագիտական խորհրդի անդամ է: 2019-2021թթ եղել է ԱԺ պատգամավոր («Իմ քայլը» կուսակցությունների դաշինք, համապետական ընտրական ցուցակ): ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: «Իմ քայլը» խմբակցության անդամ: 2021թ. հունիսի 20-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական ընտրական ցուցակով: Ղազարյանն ամուսնացած չէ:
    11:15
    30.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Առողջապահական
    Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 14 նոր դեպք
    Մարտի 30-ին հանրապետությունում արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդության 14 նոր դեպք: Կատարվել է 1998 թեստավորում, առողջացել՝ 26 քաղաքացի: Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 422 498 դեպք, որոնցից 409 879-ը՝ առողջացած: Փաստացի բուժում է ստանում 2332 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 8611 դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1676: Ընդհանուր կատարվել է 2 973 199 թեստավորում։
    11:05
    30.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Կինը նստել է տղամարդու «Կադիլակը», գնացել են այգի, ինչից հետո խանդի հողի վրա ծեծի է ենթարկվել
    Արթուր Ս.-ն 2021 թվականի մայիսի 12-ին, ժամը 15:00-ի սահմաններում, նախապես պայմանավորվածության համաձայն Երևան քաղաքի Կենտրոն վարչական տարածքում հանդիպել է Ք․ Հ.-ին, ում հետ գտնվում է փաստական ամուսնական հարաբերությունների մեջ: Այս մասին tեղեկացնում է «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգը: Գործը դատարան է ստացվել 2022 թվականի հունվարի 18-ին և մակագրվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանին: Մեղադրական եզրակացության մեջ նշվում է, որ հանդիպումից հետո Արթուր Ս.-ն առաջարկել է իր «Կադիլակ» մակնիշի ավտոմեքենայով տուն ճանապարհել: Կինը համաձայնել է և իր ցանկությամբ նստել ավտոմեքենան: Արթուր Ս.-ն Քրիստինե Հ.-ին տարել է «Կարեն Դեմիրճյանի» անվան մարզահամերգային համալիրի տարածք, որտեղ զրուցել են իրենց անձնական հարաբերությունների շուրջ, որից հետո Արթուր Ս․-ն վերցրել է Ք․ Հ․-ի բջջային հեռախոսը և սկսել է ուսումնասիրել հեռախոսազանգերն ու նամակագրությունները, որպեսզի պարզի, թե արդյոք կինն անհավատարիմ է իրեն: Արթուր Ս.-ն նկատել է, որ կինը նախորդ օրը, ժամը 06:00-ի սահմաններում, կարճ հաղորդագրությամբ մորը տեղեկացրել է, որ տուն կվերադառնա մեկ ժամից, զայրացել ու սկսել է պարզաբանում պահանջել՝ գիշերվա այդ ժամին տանից բացակայելու և այդ պահին իր գտնվելու կոնկրետ վայրը հայտնելու վերաբերյալ: Նա՝ չհավատալով կնոջ պարզաբանումներին, սկսել է ձեռքերով դիտավորությամբ հարվածներ հասցնել վերջինիս մարմնի տարբեր մասերին: Կնոջը պատճառել է ստորին շրթունքի ներսային մակերեսի սալջարդ վերքի, 11-րդ ատամի աննշան շարժունակության, կզակի, ձախ բազկի, աջ ուսահոդի, կրծքավանդակի հետին մակերեսի, ձախ թիակային, ձախ ազդրի շրջանների արյունազեղումների, ձախ արմնկահոդի հետին մակերեսի քերծվածքի տեսքով առողջությանը թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ: Արթուր Ս.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի (ծեծ) և 113-րդ հոդվածի 1-ին մասի (դիտավորությամբ մեկ ուրիշին մարմնական վնասվածք կամ առողջությանը որևէ այլ վնաս պատճառելը, որը վտանգավոր չէ կյանքի համար և չի առաջացրել սույն օրենսգրքի *112-րդ հոդվածով նախատեսված հետևանքներ, բայց առաջացրել է առողջության տևական քայքայում կամ ընդհանուր աշխատունակության մեկ երրորդից պակաս զգալի կայուն կորուստ) հատկանիշներով: Արթուր Ս.-ի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել՝ կալանավորումը:
    10:54
    30.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ապրիլի 5-ին Գորիսի ավագանու նիստը կվարի Առուշ Առուշանյանը
    Ապրիլի 5-ին՝ ժամը 14։00-ին, տեղի կունենա Գորիս համայնքի ավագանու հերթական նիստը, որը, ինչպես տեղեկացնում է համայնքապետարանի պաշտոնական էջը, կվարի համայնքի գործող ղեկավար Առուշ Առուշանյանը։ Նիստի օրակարգին և օրակարգում ընդգրկված հարցերի որոշումների նախագծերին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով։
    10:46
    30.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
    «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ մարտի Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:
    10:39
    30.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    «Մեր տղայից» մինչև տեղական «իշխանիկ»․ «Իրավունք»
    «Իրավունք» թերթը գրում է. «Արտաշատ խոշորացված համայնքի ՔՊ-ով առաջադրված եւ ընտրված համայնքապետ Կառլեն Մկրտչյանը, ով մինչ ավագանու ընտրությունները արտաշատցիների շրջանում ուներ «մեր տղա» բարի համբավը ու հենց այդ քողի տակ էլ հավաքեց ընտրազանգվածի ձայները: Այսօր, բազմելով համայնքապետի աթոռին, ստանձնելով 39 համայնքի մլրդ. դրամի հասնող բյուջեի ղեկավարությունը, ըստ աղբյուրի, դարձել է ինքնահավան, որոշումներ է կայացնում միայն իր ու մերձավորների շահերից ելնելով: Իսկ ավագանու վերջին նիստին վերջինս սահմանափակել է ՀԿ-ների ղեկավարների (ինչպես, օրինակ, Արուս Հովհաննիսյանի) մուտքը եւ զրկել ձայնի իրավունքից, ավելին, մեղմ ասած, վռնդել է դուրս, ինչը բարձրաձայնել է նաեւ ՀԿ-ի ղեկավարը»:
    10:14
    30.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Իրադրությունը փոփոխություն չի կրել՝ մնալով լարված․ Արցախի տեղեկատվական շտաբ
    Մարտի 29-30-ի լույս գիշերը՝ մինչև առավոտյան ժամը 10:00-ն, Արցախի առաջնագծի երկայնքով հրադադարի էական խախտումներ չեն արձանագրվել և օպերատիվ-մարտավարական իրադրությունը փոփոխություն չի կրել՝ մնալով լարված: Ադրբեջանական զորքերը մնում են Քարագլխի վրա ամրացված նույն հենակետերում, և դիրքային որևէ փոփոխություն տեղի չի ունեցել: Արցախի Հանրապետության իշխանությունները ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության հետ և դիվանագիտական տարբեր միջոցներով շարունակում են հետևողական աշխատանքները՝ ուղղված ադրբեջանական զինված ուժերին իրենց ելման դիրքեր վերադարձնելուն և ռազմաքաղաքական իրավիճակի կայունացմանը: Արցախի զինված ուժերը զուգահեռաբար իրականացնում են իրենց գործառույթները՝ շարունակաբար բարելավելով Հանրապետության պաշտպանական ամրություններն ու մեխանիզմները: Իրավիճակի զարգացումների վերաբերյալ լրացուցիչ հրապարակումներով հանրությանը տեղյակ կպահվի: [Արցախի տեղեկատվական շտաբ]
    10:11
    30.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Ադրբեջանը վերջին առաջխաղացման ժամանակ ավելի մեծ տարածք է զավթել Քարագլխի հատվածում․ Աբրահամյան
    Տիգրան Աբրահամյանը գրում է․ Շատերը լավ չեն պատկերացնում, թե ինչ է իրենից ներկայացնում Փառուխ գյուղը, Քարագլխի լեռնաշղթան, դրանք տարածքային և ռազմավարական առումով։ Ադրբեջանն այս վերջին առաջխաղացման ժամանակ, անգամներով ավելի մեծ տարածք է զավթել Քարագլխի հատվածում, քան Փառուխ գյուղն է իր վարչական տարածքով։ Սա գրում եմ, որովհետև չիմացության պայմաններում կամ դիտմամբ, որոշները քննարկման առարկա են դարձնում կամ սկզբունքային կետ միայն Փառուխ գյուղը, բայց ռազմավարական առումով Քարագլխի լեռնաշղթայի տարբեր հատվածներ անգամներով ավելի մեծ սպառնալիք են ստեղծում, քան բուն Փառուխը։ Ադրբեջանցիները Փառուխն օգտագործել են որպես անցման գոտի, իսկ ներխուժումից անմիջապես հետո շրջանցիկ ճանապարհներ են կառուցել, որի նպատակը Քարագլխի տարբեր հատվածները հասնելն է, դիրքավորվելը, ամրանալը, անխափան մատակարարումներ ապահովելն ու դրանից հետո Արցախի կենսունակության համար նոր խնդիրներ ստեղծելը։ Եթե Ադրբեջանը սա մարսեց և նրա զորքերը ելման կետեր չվերադարձան, ապա Արցախի՝ այս պահին մեր վերահակողության տակ գտնվող հատվածի ողնաշարը կոտրելու աննախադեպ իրավիճակ է ստեղծվելու։ Առանց այդ էլ Արցախն այս կարգավիճակով և դիրքով լրջագույն խնդիրներ ուներ, Ադրբեջանն իր նոր օպերացիայի միջոցով նոր՝ շատ ավելի ծանր վիճակ է ստեղծել։
    10:07
    30.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Այս պարտությանը չկա ոչ մի արդարացում. ներողություն ենք խնդրում. ՀՖՖ-ի ու ֆուտբոլիստների հայտարարությունը
    Նորվեգիա-Հայաստան հանդիպումից հետո, որում Հայաստանի հավաքականը ջախջախիչ պարտություն էր կրել 9։0 հաշվով, ՀՖՖ-ն, Հայաստանի ազգային հավաքականի մարզչական շտաբը և ֆուտբոլիստները հայտարարությամբ են հանդես եկել։ «Հայաստանի ազգային հավաքականը ցավոտ պարտություն կրեց Նորվեգիայի ընտրանու դեմ խաղում: Չնայած հանդիպումը ընկերական բնույթ էր կրում, այդուհանդերձ, այս պարտությանը չկա ոչ մի արդարացում: Վստահեցնում ենք ձեզ, որ շատ կարճ ժամանակահատվածում միասին կվերլուծենք տեղի ունեցածը, կանենք համապատասխան հետևություններ, և Հայաստանի ազգային հավաքականն արդեն հունիսին՝ Ազգերի Լիգայի խաղարկության մեկնարկին, կրկին կներկայանա մարտական տեսքով: Ունենք մեկ նպատակ՝ հայտնվել Եվրո-2024-ի եզրափակիչ փուլում: Այդ նպատակին հասնելու համար ՀՖՖ-ն, հավաքականի ֆուտբոլիստները և մարզչական շտաբը կներդնեն առավելագույն ջանքերը: Ներողություն ենք խնդրում բոլոր երկրպագուներից այս արդյունքի համար: Մենք միշտ եղել ենք միասնական ինչպես հաղթանակներից, այնպես էլ պարտություններից հետո: Հուսով ենք, որ մոտ ապագայում Հայաստանի ազգային հավաքականն իր խաղով կրկին ուրախություն կպարգևի մեր ընտրանու բազմահազար երկրպագուներին», - ասված է հայտարարությունում։
    10:04
    30.03.22
    Ավելին
  • Մամուլի տեսություն
    Օրվա մամուլի 5 կարևոր լուրերն են
    «Հրապարակ» Երկու օր է՝ ռուսական կողմը բազմապատկել է իր խաղաղապահների ներկայությունը Քարագլխի տարածքում՝ այլ կետերից տեղափոխելով, որոնք հսկում են եւ թույլ չեն տալիս, որ ադրբեջանցիները «պերեսմենկա» անեն։ «Հրապարակ» ԱԻՆ նախարար Անդրանիկ Փիլոյանը պատերազմին մասնակցելուց ձախողել է հարավային հատվածի պաշտպանությունը, եւ նրա ղեկավարած ստորաբաժանումից մատների վրա հաշված մարդիկ են փրկվել։ «Հրապարակ» Ավինյանին չեն ուզում ժամանակից շուտ «փչացնել», եւ փոխքաղաքապետի պաշտոնին նշանակումը կարվի Երեւանի ավագանու ընտրություններից հինգ պակաս: «Ժողովուրդ» Նոր Հայաստանում խնամի-ծանոթ-բարեկամներին աշխատանքի տեղավորելու երեւույթը դեռ շարունակվում է: ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի կինը՝ Ռուզաննա Տոնոյանը, աշխատում է ամուսնու ղեկավարած նախարարությունում: «Հրապարակ» Նիկոլ Փաշինյանը շարունակում է կասկածել ու ասպարեզից հեռացնել բոլոր նրանց, ովքեր ինչ-որ չափով իրենցից վտանգ են ներկայացնում։ Օրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, 5-րդ ալիքի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման հեղինակ Մարիաննա Ղահրամանյանը կքննարկի ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանի հետ:
    10:00
    30.03.22
    Ավելին