Լրահոս
Հայաստան
14:16
30.03.22
145

Քարաթափում է տեղի ունեցել Կապան-Տաթև ավտոճանապարհին

Img default alt hy

Մարտի 30-ին, ժամը 09:40-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան-Տաթև ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում, ինչի հետևանքով ճանապարհահատվածը դարձել է միակողմանի երթևեկելի, հայտնում են ԱԻՆ-ից։

Պարզվել է, որ Կապան-Տաթև Հ-45 ավտոճանապարհի 28-րդ կմ-ին տեղի է ունեցել քարաթափում (մոտ 2.5 խմ), ինչի հետևանքով ճանապարհահատվածը դարձել է միակողմանի երթևեկելի: