Լրահոս
Երևան
12:00
30.03.22
174

Ավտովթար՝ Երևանում․ 3 վիրավորներից 1-ին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները

Img default alt hy

Այսօր, մարտի 30-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։20-ի սահմաններում Թբիլիսյան խճուղում Honda սերվիզի դիմաց բախվել են Mitsubishi pajero io և Mitsubishi pajero մակնիշի ավտոմեքենաները։ 

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը դեպքի վայրից հայտնում է՝ վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ»։

Վիրավորներից մեկին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները։

Նրանք հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազաբալոնները։